Լրահոս
2025-12-13
-
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1513.12.25 -
ՀասարակականՎարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Հրազդանի, Էջմիածնի, Արմավիրի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: «Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։Ավելին11:0013.12.25 -
Մամուլի տեսությունՈրտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»Ըստ ամենայնի, խնդիր է դրված արցախցիներին՝ որպես միավոր, ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խուզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները, ու փորձել են կոտրել սեյֆը։Ավելին10:4513.12.25 -
Մամուլի տեսությունԱրտաքին միջամտության վտանգավոր զուգահեռականները. «Փաստ»Առաջին հայացքից թվում է, թե ԵՄ-ի կողմից միլիոնավոր եվրոների հատկացումը Հայաստանի զարգացման ու անվտանգության համար կարող է միայն դրական ազդեցություն ունենալ, սակայն իրականում կան մի շարք մտահոգիչ հանգամանքներ, որոնք անտեսել չի կարելի։ Նախ` երբ խոսվում է Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ու անվտանգային միջավայրի կայունացման մասին, որպես առաջնահերթություն դրվում է Ռուսաստանի ազդեցության նվազեցումը։ ԵՄ-ն պատրաստվում է 500 մլն դոլարի չափով գումարներ ներդնել, որ հայկական էլեկտրական ցանցերը կապվեն վրացականի և թուրքականի հետ։ Միաժամանակ, ռուսական գազից ու ուրանից կախվածությունը փոխարինվելու է այլընտրանքային մատակարարներով՝ առաջին հերթին ադրբեջանական և վրացական էներգակիրներով, որոնք, անկասկած, ավելի թանկ են և, որ ամենակարևորն է, աշխարհաքաղաքական տեսանկյունից ոչ պակաս ռիսկային։ Եթե Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու ատոմակայանից ստացվող էներգիայից, ապա անխուսափելիորեն հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ ազդեցության տակ։Ավելին10:3013.12.25 -
Մամուլի տեսությունԱնհավասար «հավասարություն»՝ ըստ Փաշինյանի. «Փաստ»Հիմա չենք ուզում անդրադառնալ հարցին՝ Փաշինյանը նման հայտարարություններ դիտմա՞մբ է անում, թե՞ չհասկանալով խնդիրներն ու երևույթները, չտիրապետելով դրանց խորքային էությանն ու բովանդակությանը: Դա առանձին խոսակցության թեմա է: Էականն այն է, որ ամեն պարագայում հետևանքները լինում են ծանր, ծանրագույն, որոշ դեպքերում՝ անդառնալի:Ավելին10:1813.12.25 -
Մամուլի տեսությունԻրականությունից չես փախչի. «Փաստ»Ավելին, հիշյալ 61,3 %-ը կազմող հայրենակիցները նաև նշել են, թե ում են համարում քաղաքական բանտարկյալ: Մասնավորապես, 64 %-ը նշել է գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանին, 36,2 %–ը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, 33,5 %–ը նշել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, 19,4 %-ը՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին և այլն: Նկատենք, որ հարցումն անցկացնելու ժամանակ դեռ հանիրավի կալանավորված չէր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, այլապես նա էլ, անկասկած, կնշվեր քաղբանտարկյալների աճող շարքում:Ավելին10:1513.12.25 -
Մամուլի տեսությունՈրքան հարկ է վճարել Հայ Առաքելական Եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում. «Ժողովուրդ»Այս «արշավանքի» շրջանակում, օրինակ նախորդ տարի՝ մայիսին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «Եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու չի կիրառվում»: Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերանայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել էր Սիմոնյանը՝ եկեղեցու հոգեւորականներին համեմատելով գործարարների հետ։Ավելին10:0613.12.25 -
Մամուլի տեսությունՆոր բնակարան, 41 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ժ/պ-ն. «Ժողովուրդ»Մ. Գալստյանը, կարծես թե, գաղտնի միլիոնատեր է. նա հայտարարագրել է 15 մլն բանկային ավանդներ։Ավելին10:0013.12.25 -
Մամուլի տեսությունՊարտադրում են քեֆերի մասնակցել. «Հրապարակ»Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։Ավելին09:5413.12.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։Ավելին09:5013.12.25 -
Մամուլի տեսությունՑուցակագրված երեք եպիսկոպոսները մերժել են. «Հրապարակ»Ուշագրավ է, որ նոյեմբերի 27-ին Արշակ սրբազանի վերաբերյալ հայտարարություն տարածած հոգեւորականների ցանկում 13 եպիսկոպոսի անուն էր գրված, բայց նրանցից 4-ի ստորագրությունները չկային։ Նույն օրը Փաշինյանի հետ հանդիպեցին 10-ը․ չէր ստորագրել, բայց հանդիպմանը եկել էր նաեւ Վայոց Ձորի թեմի բիզնեսմեն առաջնորդը։Ավելին09:4813.12.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4513.12.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանը պատանդ է․ ոչ մի այլընտրանք չի քննարկվում․ «Հրապարակ»Մեր տեղեկություններով, 1 միլիոն դոլար գրավի առաջարկն էլ է դատարանը մերժել` բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։ «Միջնորդել ենք, որ թեկուզ այլընտրանքային խափանման միջոցները համակցված կիրառվեն, Սամվել Կարապետյանը, իհարկե, կողմ չէր նման միջնորդություն ներկայացնելուն: Մենք, որպես պաշտպաններ, միջնորդել էինք տնային կալանք, համակցված գրավով բացակայելու արգելք, պատկերացրեք` միակ ռիսկը, որը դատարանն արձանագրել է, խոչընդոտելու ռիսկն է, որը տնային կալանքի եւ գրավի համակցված կիրառման պայմաններում հնարավոր չէ, որ չզսպվի: Խոչընդոտելու ռիսկն էլ դատարանը փորձել է իբրեւ հիմնավորել այն անձանց վրա ազդեցությամբ, որոնք ՀՀ-ում չեն»:Ավելին09:3813.12.25 -
Մամուլի տեսությունՆոր կարգավորումներ Արցախից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում. «Փաստ»2025 թվականի դեկտեմբերի 10-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3717 ընտանիք, որից 1612-ը իրացրել է այն։ Ծրագրի իրականացման ընթացքում առաջ են եկել որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրի արդյունավետությանը, մասնավորապես՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից օգտվելու նպատակով դիմել են շահառուներ, որոնք անշարժ գույքի ձեռքբերման նպատակով ստացել են ոչ թե հիփոթեքային, այլ սպառողական վարկ կամ այլ վարկատեսակ, ինչը գործող իրավակարգավորմամբ չի բավարարում ծրագրի պայմաններին։ Միաժամանակ, դրական մնացորդի իրացման շրջանակում կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման նպատակով միասնական սոցիալական ծառայություն են ներկայացվում Հայաստանում գործող խոշոր խանութների կողմից տրամադրված ֆինանսական փաստաթղթեր, որոնք իրենցից ներկայացնում են ոչ թե հաշիվ-ապրանքագիր, այլ որևէ այլ անվանումով փաստաթուղթ, ինչը կրկին գործող իրավակարգավորմամբ չի բավարարում սահմանված պահանջներին։Ավելին09:3413.12.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին և 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին09:3013.12.25 -
Մամուլի տեսությունԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ»Սակայն այս առաջարկների հետևում շատերը տեսնում են ակնհայտ պայմանականություն: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսական աննախադեպ աճը մեծ մասամբ պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Ռուսաստանի հետ կապերով՝ արտահանման ծավալներով, ներդրումներով և գործարար ակտիվությամբ: Պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել արտահանման անկման, ներդրումների սառեցման և բիզնեսի անորոշության՝ անմիջականորեն ազդելով սովորական քաղաքացիների վրա:Ավելին09:2013.12.25 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ են Փաշինյանին պետք դրոշն ու օրհներգը եկեղեցում. «Փաստ»Կարելի է նաև կարծել, ինչպես մտածում են շատերը, որ Նիկոլը պարզապես միամիտ է։ Իրոք, թվում է՝ տարօրինակ և ոչ արդյունավետ է շարունակել հակասություններ ունենալ Եկեղեցու հետ, երբ դա առաջացնում է հասարակության բացասական արձագանքը։ Փաշինյանի նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է գագաթնակետին։ Ընկերական կամ ընտանեկան հավաքներում ասել, որ համակրում ես Փաշինյանին, այսօր հայերի շրջանում արդեն համարվում է ոչ ընդունելի։Ավելին09:1513.12.25
2025-12-12
-
ՍպորտՇախմատիստներ Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը դարձան «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի հաղթողներՀայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են. «Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված «Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարի հաղթողներ:Ավելին23:5912.12.25 -
ՀասարակականՈրպես քահանա և Տիրոջ Սեղանի սպասավոր իմ միակ կողմնորոշումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ու նրա ազգընտիր գահակալը. Տեր ՏաճատՇուրջ 11 տարի է, ինչ հոգևոր ծառայություն եմ իրականացնում ինձ հարազատ դարձած Արմավիր քաղաքում։ Այս տարիների ընթացքում մշտապես ներկա եմ գտնվել մարզային տարատեսակ միջոցառումներին՝ խաչքարերի օրհնությունից մինչև եկեղեցիների օծում։Ավելին23:5412.12.25 -
ԻրավականՆոր հալածանք ու վրեժխնդրություն Վահագն Չախալյանի նկատմամբ. Գառնիկ Դանիելյանն ահազանգում է«Քիչ առաջ ահազանգ ստացա Քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի շահերի պաշտպան Արթուր Առուստամյանից։ Պարզվում է` օրերս հերթական անգամ փորձ է արվել հանիրավի մեղադրանք ներկայացնել Վահագնին, որ, իբր, վերջինս ՔԿՀ աշխատակցի հետ խոսել է անունով։ Փաստաբանը մեզ հայտնեց, որ սպասել են մինչ 18 արդարների գործով վերջին դատական նիստին և այսօր նրան տեղափոխել են պատժախուց (հայտնի որպես «կարցեր»)։Ավելին23:4612.12.25