Լրահոս
2025-12-13
-
ՄիջազգայինԼատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքըՆշված ծառայության տեղեկացմամբ՝ արգելքը շարունակում է վերաբերել համաշխարհային ժամանակով 17:00-ից–05:00 (Երևանի ժամանակով 21:00-ից մինչև 09:00) Լատվիայի սահմանների երկայնքով մինչև 6 կմ բարձրությունների վրա թռիչքների իրականացմանը։ Բացառություն են կազմում ռազմական գերատեսչության արտոնած թռիչքները։ Սահմանափակումների երկարաձգման մասին տեղեկատվությունը տրամադրվել է երկրի օդային տարածքից օգտվող բոլոր կազմակերպություններին։Ավելին17:3013.12.25 -
ՀասարակականԻնչպե՞ս է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Նոր Նորքում․ պարզաբանումԻնձ համար անհասկանալի և անընդունելի է, երբ շահարկում են հիվանդ տեղափոխող այլ պետության շտապօգնության մեքենան և քաղաքական երանգավորում տալիս՝ անկախ այն հանգամանքից, թե որ պետության շտապօգնության մեքենա է։ Այս մասին գրել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Զեյնալյանը՝ պարզաբանելով, ինչպես է Նոր Նորք վարչական շրջանի փողոցներով թուրքական շտապօգնության մեքենա շրջում։Ավելին17:1513.12.25 -
ՀասարակականՀաքերները կառավարության անունից վիրուս են տարածում. մեդիափորձագետն ահազանգում է«Հայրենակիցներ, այս պահին զեղծարանները շատ ագրեսիվ գովազդ են տարածում ֆեյսբուքում, ինստագրամում։ Օգտվում են ինչ-որ մի բանից, որ իրականում նորություններում նման բան եղել է»,- նշել է նա։Ավելին17:0013.12.25 -
ՔաղաքականՎտանգված է հայկական ատոմակայանի ճակատագիրը. Եվրոպան թուրքական լույս է վառում ՀայաստանումՌուսաստանից էներգետիկ կախվածությունը վերացնելու հնչեղ անվան տակ Փաշինյանը փորձում է Հայաստանը թուրքակա՞ն կախվածության տակ դնել: Էներգետիկ փորձագետները հենց այս վտանգն են տեսնում եվրամիության հովանու տակ տեղի ունեցող զարգացումների համատեքստում: ԵՄ ընլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի զարգացման ուղղությամբ է պետք աշխատել, ինչը, ըստ էներգետիկ փորձագետի, նշանակում է ուժեղացնել կախվածությունը թուրքական էներգիայից՝ հակակշռելու ռուսական գազով աշխատող ատոմակայանին:Ավելին16:4713.12.25 -
ՄիջազգայինԷրդողանը հայտարարել է, որ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի հարցով խաղաղության ծրագիրըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը: Էրդողանն Ուրբաթ Աշխաբադում բանակցություններ է վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: «Պուտինի հետ հանդիպումից հետո, Աստված տա, Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ պլանը ,հնարավորության դեպքում, կքննարկենք նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ։ Աշխարհը հեռու չէ, մենք այն տեսնում ենք», - Աշխաբադից վերադառնալուց հետո լրագրողներին ասել է Էրդողանը։ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նրա խոսքով ՝ Պուտինի հետ քննարկել է կարգավորման ջանքերը, Անկարան դրական է գնահատում Թրամփի նախաձեռնությունները: Թուրքիայի առաջնորդը նաև հայտարարել Է Սև ծովում անվտանգ նավագնացության ապահովման կարևորության մասին, որը «չի կարելի օգտագործել հաշիվները մաքրելու համար»: Էրդողանի խոսքով՝ նման իրավիճակն օգուտ չի տա ոչ ՌԴ-ին, ոչ Ուկրաինային։ Աշխաբադում բանակցությունների ժամանակ Էրդողանը իր ռուս գործընկերոջը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններ ցանկացած ձևաչափով։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմը հայտարարել էր ուկրաինական կարգավորման պլանի մշակման մասին։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար և հավատարիմ է մնում Անկորիջի քննարկումներին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 2-ին Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին և ԱՄՆ առաջնորդի փեսային՝ Affinity Partners ընկերության հիմնադիր Ջարեդ Քուշներին: ԱՄՆ ներկայացուցիչների այցը Ռուսաստան կապված էր Ուկրաինայի հարցով ԱՄՆ խաղաղ ծրագրի քննարկման գործընթացի հետ։ Ինչպես հայտնել Է Պուտինը, ամերիկյան կողմը 27 կետերը բաժանել է չորս փաթեթի և առաջարկել դրանք առանձին քննարկել: Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում կայացած բանակցությունները շատ բովանդակալից է անվանել՝ հավելելով, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի շփումները կշարունակվեն: Ընդ որում, Ուշակովը նշել է, որ ռուսական բանակի հաջողությունները ռազմի դաշտում դրական են ազդել բանակցությունների ընթացքի և բնույթի վրա: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նաև հայտարարել է, որ Կիևի ռեժիմը պետք է որոշում կայացնի և սկսի պայմանավորվել։ Կիևի կողմից որոշումներ կայացնելու ազատության համար տարածքը կրճատվում է ՌԴ ԶՈՒ հարձակողական գործողությունների ընթացքում, և դա հենց Կիևի վարչակարգի պարտադրանքն է հարցի խաղաղ լուծմանը, իսկ շարունակությունը Կիևի համար անիմաստ է և վտանգավոր:Ավելին16:3013.12.25 -
ՏնտեսականՎայոց Ձորը ՀՀ ամենաաղքատ մարզերից մեկն է. Աշոտ ՖարսյանՄեկդ ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական էֆեկտների վրա կանիբալիզացիա անողներին բացատրեք, որ իրենց փոխարեն, ով էլ լիներ 2022 թվականից հետո նույն արդյունքները կգրանցեր։ Թող բացեն Վրաստանի հետ համեմատեն, կհամոզվեն։Ավելին16:1013.12.25 -
ՔաղաքականԲարձր աշխատավարձերը հրապարակվում են, ցածրերը՝ ոչ․ ինչ տվյալներ չի տրամադրում ՊՆ-ն. Civilnet«Շարքային պայմանագրային 1,559 զինծառայող ստանում է 300-400,000 դրամ վարձատրություն, 1,156 զինծառայող՝ 400-500 հազար դրամ վարձատրություն: 523 շարքային զինծառայող ստանում է 500-600,000 դրամ վարձատրություն, 244 շարքային զինծառայող՝ 600-700,000 դրամ վարձատրություն և 31 շարքային զինծառայող՝ 700,000 դրամ և ավելի վարձատրություն»,- հայտարարեց Փաշինյանը:Ավելին15:5013.12.25 -
ԻրավականՄկրտիչ Սրբազանի կալանքը երկարաձգվեցՄկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։Ավելին15:3813.12.25 -
Հասարակական«Mitsubishi»-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կա տուժածԴեկտեմբերի 13-ին, ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած: Դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի մոտ 5-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատված:Ավելին15:3013.12.25 -
ՄիջազգայինԻրանը կալանել է 6 մլն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկերՆշվում է, որ նավը գործել է առանց վավեր ծովային ճանապարհորդական փաստաթղթերի կամ վառելիքի փոխադրման համար նախատեսված փաստաթղթի։ Իշխանությունները հավելել են, որ նավի վրա գտնվող բոլոր նավիգացիոն և օժանդակ համակարգերը դիտավորյալ անջատված են եղել։Ավելին15:1513.12.25 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:0013.12.25 -
ՀասարակականՎաղը Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև 01:00-նԱյս մասին ասված է Երևանի մետրոպոլիտենի տարածած հայտարարության մեջ։Ավելին14:4513.12.25 -
ԻրավականՃաղերը չեն ճնշում կնոջը. Լիդյա Մանթաշյանի անմոռանալի նախաճաշն ու աննահանջ հավատըՍրբազան պայքար անունով շարժման աջակիցներից Լիդյա Մանթաշյանը 15 օր է՝ ազատության մեջ է: Հնգամսյա կալանքի ամեն օրը դաջված է նրա հիշողության մեջ:Ավելին14:3013.12.25 -
ԻրավականՎալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան․ 24News«Հաղորդումն այմ մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:Ավելին14:1513.12.25 -
ՀասարակականԵ՞րբ Միքայել Սրբազանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնՀիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ վիրահատվելու նպատակով։Ավելին14:0013.12.25 -
ԱրցախԱրցախից տեղահանվածները հանդիպել են Արայիկ Հարությունյանի հետՀնչել են հիմնականում սոցիալական իրավիճակներին, անձանց զբաղվածության և բնակարանային ապահովման ծրագրի հնարավորություններին վերաբերող հարցեր։Ավելին13:4613.12.25 -
ՀասարակականՍիսիանի թիվ 4 դպրոցից 13-ամյա աշակերտը «ձախ անրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցԺամը 17։05-ի սահմաններում ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դպրոցում ռազմագիտության դասաժամին պտտաձողից վայր ընկելու հետևանքով «ձախ անմրակոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Սիսիան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել անչափահաս տղա։Ավելին13:3513.12.25 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ զինվորի մահվան դեպքից․ այն տեղի է ունեցել Իջևանի զորամասերից մեկումՆախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին13:2613.12.25 -
ՀասարակականՆոր Մոնթեն. 2-ամյա դյուցազնի առաջին հաղթանակները2-ամյա դյուցազուն Մոնթեն 6 ամսականում կարողացել է 22 վայրկյան կախված մնալ պտտաձողից ու դյուցազնագրքում է գրանցվել, իսկ հիմա ավելի զարմանահրաշ բաներ է անում:Ավելին13:1513.12.25 -
ԻրավականԽուզարկել են Սամվել Կարապետյանի գործով ՔԿ-ին հակասող եզրակացություն տված լեզվաբանի տունը․ Րաֆֆի ԱսլանյանՆիկոլ Փաշինյանը, հանուն իր աթոռի, դարձել է Հայաստանի պատմության բոլոր ժամանակներում իրավունքի «լավագույն» կացնահարը»։Ավելին13:0513.12.25