Լրահոս
-
ԻրավականԳնդեվազ համայնքի նախկին ղեկավարի որոշմամբ՝ հողատարածք է վաճառվել «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքինՀաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ, կրկին հայտնում ենք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը՝ համայնքի արոտավայր հողատարածքներից 9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015 թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելին16:4220.08.19 -
ՄշակույթՎենետիկում կբացվի Արշիլ Գորկու ցուցահանդեսըՆա, ով Եւրոպական մոդեռնիզմը բերեց Ամերիկա, այժմ վերադառնում է Եւրոպա:
Ավելին16:2220.08.19 -
ԱռողջապահականԴադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գևորգ ԹամամյանՈրոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:
Ավելին15:3120.08.19 -
ՔաղաքականԱռճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով. Արմեն ԱշոտյանԻշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ , դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ և խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը:
Ավելին15:2220.08.19 -
ԱշխարհԹուրքիայում որոշել են վերանորոգել Սեբաստիայում գտնվող 5-րդ ռազմական հետևակային բրիգադայի տարածքում մնացած հայկական եկեղեցինՀայկական պատմական Սեբաստիայի (թուրք․ անվանումը՝ Սվաս) տարածքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին վերականգնելու ուղղությամբ աշխատանքներ են մեկնարկել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական «Իհլաս» լրատվական գործակալությունը։
Ավելին15:0720.08.19 -
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարինՀայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Ավելին10:5420.08.19 -
Հայաստան36 ժամ ջուր չի լինելու Երևանում և մարզերում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղին կառուցող շինարարական կազմակերպության կողմից ջրատարների վերատեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ի ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Ավելին10:3820.08.19 -
ՀայաստանԳյումրու օդանավակայանում ինքնաթիռը կոշտ վայրէջք է իրականացրել. տուժածներ չկանՕգոստոսի 19-ին, ժամը 12:40-ին ՌԴ ԱԻՆ օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ «Պոբեդա» ավիաընկերության օդանավը Գյումրու օդանավակայանում կոշտ վայրէջք է իրականացրել:
Ավելին10:3220.08.19 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել գործի մակագրման վերաբերյալՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել այն մասին, թե որ դատավորին է մակագրվել Ռ․ Քոչարյանի գործը։
Ավելին10:2320.08.19 -
ՔաղաքականԵրեք ուրացում՝ մեկ օրում․ Ռուբեն ՄելիքյանԻնչպես ձևակերպել է վերը նշված Կանտը՝ Handle so, daß die Maxime deines Willens jederzeit zugleich als Prinzip einer allgemeinen Gesetzgebung gelten könne. Եվ շատ դժվար, նունիսկ անհնար է վիճել ծերուկ Կանտի հետ, եթե անգամ ստացել ես քվեարկողների 70%-ի քվեն»:
Ավելին10:1320.08.19 -
Մամուլի տեսությունԱրծրուն Հովհաննիսյանին աշխատանքից կազատե՞ն․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր տեղեկություններով' պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում:
Ավելին10:0220.08.19 -
ՔաղաքականՓաստորեն ես ճիշտ էի, իսկ Նիկոլը սխալ. Արթուր ՂազինյանՊարոն Փաշինյան, վերջապես, գոնե մեկ անգամ, համարձակություն գտեք Ձեր մեջ և մեր քաղաքացիներին խոստովանեք, որ ստել եք, հորինել եք, այդպիսի գաղտնի զեկույց գոյություն չունի։
Ավելին09:5920.08.19
-
ՀայաստանՀայտնի գրպանահատն ազատվել է. Գողության աճող վիճակագրությունՈստիկանությունը ազատ է արձակել գրպանահատին, որը ավտոբուսում դանակով վնասել էր իրեն բացահայտած քաղաքացուն: Սա այն դեպքում, երբ էլի ոստիկանության տվյալներով՝ վերջին երեք օրում հանցագործությունների թիվը ավելացել է:
Ավելին22:0619.08.19 -
Ամուլսարը բաժանել է «Իմ քայլը»Ամուլսարից ոսկի հանելու իրարամերժ կարծիքները երկու հատվածի է բաժանել նաեւ իմքայլականներին: Մի մասը ներդրումների մասին է մտածում, մյուսները՝ կուրորտային Ջերմուկի գրավչության: Փաշինյանը Բաղրամյան 26-ից գնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գարսենյակ, որտեղ խորհրդարանական «Իմ քայլի» հետ քննարկել է Ամուլսարի ճակատագրի հարցը:
Ավելին22:0419.08.19 -
Իրավական«ԿԱՄՔ» եւ «ՍԵՎ ԱԳՌԱՎՆԵՐ»՝ ընդդեմ Ստամբուլյան ԿոնվենցիայիԵրեկ երեկոյան բախում է տեղի ունեցել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք իրականացնող «Կամք» նախաձեռնության անդամների ու մի խումբ քաղաքացիների միջեւ: Ոստիկանությունը մի քանիսին բերման է ենթարկել, որոշ ժամանակ անց՝՝ բաց թողել: Այս ընթացքում կոնվենցիային դեմ արտահայտվող մոտովարները շարունակել են երթը ու կանգառ արել հյուսիսային մի քանի քաղաքներում:
Ավելին21:5919.08.19 -
ԻրավականԲռնության հրապարակային կոչերը քրեականացնելու նախագիծըԲռնության հրապարակային կոչերը քրեականացնող նախագծում իրավաբանները քաղաքական ենթատեքստ են տեսնում: Նկատում են, որ բոլոր տեսակի բռնությունները լիարժեք կարգավորվում են քրեական օրենսգրքով: Իսկ այս նախագծով պարզ չէ, թե որն է համարվելու բռնության կոչ, որը՝ ոչ:
Ավելին21:5819.08.19