Լրահոս
-
ՀասարակականԹքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք․ Արա ՎարդանյանԽոսք եմ տալիս ձեզ «հարգելիներս» շատ շուտով պատասխան եք տալու ինչ որ մեկի կամքին ենթարկվելով արդարադատությունը ոչնչացնելու համար: Չեմ բացառում, որ ռեպրեսիայի մեքենան նոր հոդվածներ վրաս կդնի: Թքած ունեմ, մեկ է բոլորդ պատժվելու եք: Ես մնում եմ նույն կարծիքիս. Հայաստանը զավթվել է օտար ուժերի կողմից և այդ ողջ պրոցեսը ունի մեկ նպատակ` ոչնչացնել մեր հայրենիքը:
Ավելին12:0911.10.19
-
ԱշխարհԹուրքական բանակն արդեն Սիրիայի հյուսիսում էՍիրիայում նորից պատերազմ է: Երկրի հյուսիսը երեկվանից հրթիռակոծում է թուրքական զինուժը: Այս պահին ճշտվում են վերջին տեղեկությունները՝ զոհերի, վիրավորների մասին: Սիրիայի հյուսիսում ապրում է մոտ 3000 հայ. բարեբախտաբար այս պահին որևէ զոհի կամ տուժածի մասին տեղեկություններ չկան: Այդ մասին հայտնել է Դամասկոսում Հայաստանի դեսպանատունը: Այստեղ աշխատում են արտակարգ ռեժիմով՝ ամեն րոպե կապի մեջ են Հալեպում Հայաստանի հյուպատոսարանի հետ:
Ավելին23:0410.10.19 -
ԱշխարհԻրավիճակը Սիրիայում. թուրքական հարձակում՝ քրիստոնյաների վրաՀռիթակոծված Քամիշլիում վերջին ժամերի իրավիճակի մասին Արամ առաջին կաթողիկոսին հեռախոսով պատմել է տեղի առաջնորդական փոխանորդը: Ըստ նրա՝ որոշ հայ ընտանիքներ սեփական որոշմամբ դուրս են գալիս, բայց Քամիշլիի շրջանում հայերը ապահով են։ Չնայած՝ Սիրիայում ապրող քրիստոնիանները գիտեն, որ թուրքական կրակը իրենց ուղղությամբ էլ է գալու:
Ավելին23:0210.10.19 -
ԱշխարհՍիրիա. «մանկության գերեզմանոցը»Սիրիայում ապրող գերեզմանափոր եղբայրները, Դեյլի Մեյլի հետ զրույցում վերհիշել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ ապրած սարսափելի օրերը: Ջավադն ու Յազանը պատմել են իրենց անիրական թվացող երազանքի՝ դպրոց գնալու մասին:
Ավելին23:0110.10.19 -
ԵրևանԵրևանի 2801-ամյակը կարժենա 190 միլիոն դրամՄայրաքաղաքի տոնը կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը տապալվել է, սակայն տոն կլինի՝ 190 միլիոն դրամանոց: Կազմակերպիչին կընտրի քաղաքապետարանը: Սա իհարկե առաջին դեպքը չէ, երբ առանց մրցույթի է Երևանի իշխանությունը ծախսում պետության փողերը. այդպես էր նոր տարվա հանդեսին, մայրաքաղաքի աղբը մաքրելու համար կամազներ գնելիս: Երևանի 2801-ամյակը նշելու օրն էլ որոշվել է այսօր կառավարության նիստում:
Ավելին22:5810.10.19 -
Հասարակական«Ապրիլյանի» քննություն. Ազգային Ժողովի փակ սենյակըԱպրիլյան պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովը Վիտալի Բալասանյանի չի կանչի հարցաքննության, փոխարենը այսօր, ըստ մամուլի, նիստին եկել է պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյայի, որի անունը գաղտնի է պահվում: Այս հանձանաժողովը, ինչպես գիտեք, ղեկավարում է Մարտի մեկի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, որը այսօր հայտարարել է՝ շաւոտվ կսկսեն լրագրողներին նախապես հայտնել հրավիրվողների մասին: Նրանց մեջ կարող է լինել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ավելին22:5510.10.19 -
ՀասարակականՍևազգեստ մայրերը նորից կառավարություն են եկելԾառայության ժամանակ զոհված զինվորների մայրերը կառավարությունից պահանջում են զոհված և վիրավոր զինծառայողներին աջակցություն տրամադրել այն չափորոշիչներով, որոնք սահմանվեցին մարտի մեկի զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելիս: Խոսքը 30 միլիոն դրամի մասին է, որը մարտի մեկի զոհերի հարազատները միանվագ ստանում են պետությունից: «Եթե փողոցային կռվի համար կառավարությունը կարողացավ հարց լուծել, թող լուծեն նաև սևազգեստ մայրերի հարցը»,- հայտարարել է Զինվոր համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
Սևազգեստ մայրերին ակցիայի ժամանակ ծախված լինելու մեջ է մեղադրել մի կինը, որը ներկայացել է որպես Նոր Հայաստանի լիարժեք քաղաքացի:Ավելին22:5310.10.19 -
ԱշխարհՖինլանդիան դադարեցնում է զենքի վաճառքը ԹուրքիայինՖինլանդիան դատապարտել է Թուրքիայի նոր ռազմական օպերացիան Սիրիայի տարածքում։ Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի խոսքով՝ թուրքական զինուժի գործողություններն ավելի են սրելու Սիրիայում տիրող իրավիճակը ու կարող են պատճառ դառնա նոր ճգնաժամերի։
Ավելին16:0910.10.19 -
ՀասարակականԱրցախը անկախ պետություն է եւ վերջ. Էդուարդ ՇարմազանովՍթափվեք, պարոնայք, տարածաշրջանային պայթունավտանգ զարգացումների ֆոնին ձեր թեթեւամտությունը /չեմ ուզում մտածել, թե գիտակցված եք գործում/ աններելի է:
Ավելին15:5410.10.19 -
ՀասարակականՌոբերտ Քոչարյանի աջակիցների թիվն ավելանում էԻ պաշտպանություն ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ս․թ․ հոկտեմբերի 7-ին հրապարակված՝ Հայաստանի և Արցախի հասարակական, քաղաքական, մշակութային, առողջապահության ոլորտի գործիչների և մարզաշխարհի ներկայացուցիչների հայտարարությունը նախորդ երկու օրերին համալրվել է բազմաթիվ աջակիցներով։
Ավելին15:0210.10.19 -
ԱշխարհՌաս ուլ Այնի մէջ 5 զոհ, 9 վիրաւոր ՝ թրքական հարձակումներուն հետեւանքովՏեղական աղբիւրներ քիչ առաջ յայտնեցին, որ թրքական կողմը այսօր առաւօտ հրթիռակոծած է Ռաս ուլ Այնի արեւելեան շրջանի Նետտէս, Ալուք եւ Համիտ գիւղերը։ Զոհուած է 5, վիրաւորուած՝ 9 քաղաքացի։
Ավելին14:3010.10.19 -
Արտաքին քաղաքականությունԴատապարտում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը․ ՀՀ ԱԳՆՀայաստանը կոչ է անում գործադրել գործուն միջազգային ջանքեր այս ռազմական ներխուժումը դադարեցնելու, զանգվածային վայրագությունները կանխելու և Թուրքիային սահմանակից Սիրիայի բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ։
Ավելին11:1510.10.19