Լրահոս
2025-12-30
-
ՀասարակականՏոն օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստը և տոնական տրամադրությունը․ ՆԳՆԵրթևեկության կանոնների պահպանումը միայն լուսացույցներին ու ճանապարհային նշաններին հետևելը չէ։ Մեքենա վարելիս անհարկի աղմուկ ստեղծելը և քաղաքացիների անդորրը խաթարելը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Տոնական օրերին պահպանե՛ք հասարակական կարգը, հարգե՛ք մյուսների հանգիստն ու տոնական տրամադրությունը։ Անվտանգությունը պետության պարտավորությունն է, կարգապահությունը՝ յուրաքանչյուրիս պատասխանատվությունը։ Հետևաբար՝ անվտանգությունը սկսվում է յուրաքանչյուրիցս»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին19:4530.12.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքերՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ամանորի նախաշեմին Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի, զորամիավորման հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բարձրադիր գոտում գտնվող բանակային դիրքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Շրջել է բանակային դիրքերում, հանդիպել հերթապահություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, այդ թվում՝ դիրքապահների կենցաղային պայմաններին։ Շնորհավորել է զինանձնակազմին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, արժեքավոր նվերներով խրախուսել ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն:Ավելին19:3030.12.25 -
ՀասարակականԹեժ «մարտեր»՝ սուպերմարկետներում. Հայաստանը տոնական առևտուր է անումԵրևանի սուպերմարկետներում առևտրային մենամարտեր են: Մարդիկ փորձում են լրացնել Ամանորի սեղանին պակասող մթերքները, շատերը՝ վերջին պահին, ինչի պատճառով էլ դրամարկղերի մոտ՝ գնումների ցուցակների պես երկար հերթեր են:Ավելին19:1530.12.25 -
ՔաղաքականԵնթադրենք՝ Ադրբեջանը որոշում է հարձակվել Մայր աթոռի վրա, ո՞ւմ կպաշտպանի ՔՊ-ն. Դավիթ ԱմալյանԴե հիմա որոշեք ընկեր անտարբերներ ջան, եթե հաճելի է ձեզ գտնեք վերոնշյալ ցանկերից մեկում, կարող եք չմասնակցել գալիք ընտրություններին…»:Ավելին19:0030.12.25 -
Իրավական26-ամյա Լիլիթ Երմալովյանը որոնվում է որպես անհետ կորած«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,- ասված է ՆԳՆ ոստիկանոթյան տարածած հաղորդագրության մեջ։Ավելին18:4530.12.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ռուսաստանը կոշտացնում է խաղը. Հայաստանը «Թրամփի ուղիով» դուրս կգա՞ ԵԱՏՄ-իցՀայլուր 18։30 Ռուսաստանը կոշտացնում է խաղը. Հայաստանը «Թրամփի ուղիով» դուրս կգա՞ ԵԱՏՄ-իցԱվելին18:3030.12.25 -
ԱշխարհՍիրիայում թողարկվել են նոր թղթադրամներ առանց երկու զրոյի և երկու Ասադների պատկերի«Սիրիայի Կենտրոնական բանկը որոշել է նաև ներդնել անվանական արժեք, ինչի արդյունքում ամենափոքր անվանական արժեքը, որի վրա նախկինում պատկերված էր Հաֆեզ ալ-Ասադի դիմանկարը, կլինի 10 լիրա, այլ ոչ թե 1000։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոր տարում։ Կենտրոնական բանկը նախատեսում է թղթադրամների փոխարինումն ավարտել 90 օրվա ընթացքում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին18:1530.12.25 -
ՄիջազգայինՑնցված է Թրամփը. Պուտինի նստավայրի վրա հարձակումից հետո ՌԴ-ն առաջին անգամ ցուցադրել է «Օրեշնիկը»Թրամփն «անթույլատրելի գործողություն է» անվանել Կիևի գրոհը Պուտինի նստավայրի ուղղությամբ: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինն անձամբ է իրեն պատմել գրոհի մասին: Թրամփի բառերով՝ «խիստ զգայուն» պահի է եղել հարձակումը և դա իրեն «ցնցել է»:Ավելին18:0030.12.25 -
ԻրավականՄովսես Շարբաթյանի խափանման միջոցը փոխվել է«2025 թվականի դեկտեմբերի 16-ին բողոքարկել էի դատավոր Կ. Ֆարխոյանի հերթական որոշումը, որով բավարարել էր հանրային մեղադրողների միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։ Բողոքը վարույթ էր ընդունվել և գրավոր ընթացակարգով քննության է առնվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վ. Ռշտունու կողմից։Ավելին17:4530.12.25 -
Իրավական22-ամյա չարենցավանցու մոտ ատրճանակ և ծալովի դանակ է հայտնաբերվելԿոտայքի մարզի պարեկները դեկտեմբերի 27-ին Չարենցավան քաղաքի Քոչարի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Չարենացավանի բաժին են տեղափոխել Չարենցավանի բնակիչ 22-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ և 4,5 մմ տրամաչափի լիցքավորված ատրճանակ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին17:3630.12.25 -
ՀասարակականԷջմիածնում 36-ամյա հարսը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է սկեսրոջը և ամուսնունԴեկտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի շենքերից մեկում ծեծկռտուք է։ Քիչ անց ոստիկանության Վաղարշապատի բաժնում կրկին տեղեկություն է ստացվել, որ հարսն ամուսնու մորը դանակով հարվածելու հետևանքով «ձախ դաստակի կտրած վերք, երկրորդ, երրորդ մատերի ջլերի վնասում» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ն։ Պարզվել է, որ դեկտեմբերի 18-ին, ժամը 21։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Քրիստինե Բ․-ն կենցաղային հարցերի շուրջ իրենց տանը վիճաբանել է իր ամուսնու, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Գևորգ Ս․-ի և ամուսնու մայր (սկեսուր), Արմավիրի մարզի բնակիչ 61-ամյա Լենա Ս․-ի, որի ժամանակ Քրիստինե Բ․-ն խոհանոցային դանակով հարվածել է Լենա Ս․-ի ձախ ձեռքին և Գևորգ Ս․-ի դեմքի ու ձախ ձեռքի հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, իսկ Գևորգ Ս․-ն իր հերթին նույն վիճաբանության ժամանակ իր մոտ գտնվող բարդ փականով դանակով 2 անգամ հարվածել է Քրիստինե Բ․-ին՝ պատճառելով «Աջ ազդրի վերին երորդականում մակերեսային վերք» ախտորոշմամբ վնասվածքներ։ Գևորգ Ս․-ն և Քրիստինե Բ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին17:2030.12.25 -
ՀասարակականԱրգելափակումից դուրս են բերվել 56 տրանսպորտային միջոց և 105 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնությունԴեկտեմբերի 29-ի ժամը 08։00-ից մինչև դեկտեմբերի 30-ի ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։Ավելին17:0930.12.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը 2 հոդվածի մասով կդադարեցվի. փաստաբան«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»,- նշել է փաստաբանը:Ավելին17:0030.12.25 -
ԻրավականՎազգեն Սաղաթելյանը կմնա կալանքի տակՎերաքննիչի որոշմանն առայժմ գնահատական չեմ տալիս, քանի որ բուն որոշումը դեռ չեմ ստացել և չեմ ծանոթացել «չբեկանելու» հիմնավորումներին. օրենքով նախատեսված է եռօրյա ժամկետ՝ որոշումը կողմերին ուղարկելու համար։Ավելին16:5730.12.25 -
ՄիջազգայինԻՀՊԿ-ն կառավարությանը կոչ է արել արձագանքել բողոքի ցույցերինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) առնչվող «Ղոդս» տելեգրամյան ալիքը մտահոգություն է հայտնել Թեհրանում խանութպանների խաղաղ գործադուլի և շուկայում տիրող քաոսի կապակցությամբ։Ավելին16:5330.12.25 -
Քաղաքական«Տարվա վերջին դասը». «Մեր ձևով» (տեսանյութ)«Դուք հերթական տարին ձախողել եք, կարծում եմ, որ բոլորդ դուրս կմնաք այս տարի: Ես ձեզնից ահավոր դժգոհ եմ, ամբողջ պրոսեցները ձախողել եք ուղղակի, ու դժգոհությունները մենակ իմ կողմից չի:Ավելին16:4730.12.25 -
ՀասարակականՀունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը կդադարեցվիՏեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունվարի 1-ից Երևանի մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը դադարեցվում է։Ավելին16:3530.12.25 -
ՄիջազգայինԵս հարգում եմ նախագահ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է. Թրամփ«Ես շատ լավ եմ ճանաչում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա իմ մտերիմ ընկերն է, ես հարգում եմ նրան։ Բենիամին Նեթանյահուն նույնպես հարգանքով է վերաբերվում նրան»։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Թուրքիայի և Իսրայելի միջև հնարավոր առճակատման մասին հարցին։Ավելին16:2030.12.25 -
ՀասարակականՄայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույցըՄայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը. Դեկտեմբերի 31 Ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։ Հունվարի 1 Ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 4 Ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 5 Ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 6 Ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։ Հունվարի 7 Ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։Ավելին16:1130.12.25 -
ԻրավականՓաշինյանի դեմ քրգործ հարուցվե՞լ է. դատախազության պատասխանըԿառավարության դեկտեմբերի 18-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, թե իբր վարչապետի աշխատակազմից գնացել են խանունթից գնումներ անելու ու պարզել են, որ կանխիկ վճարելու դեպքում մի գին է, քարտով վճարելու դեպքում՝ այլ գին, ինչից հետո Փաշինյանը, նյարդայնանալով այդ ենթադրյալ հանգամանքից, կատարել է հետևյալ հայտարարությունը. «Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ, էդ խանութում առևտուր չպետք է լինի, իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ: Մինչև անձնական թույլտվությունս չլինի, էդ խանութը չպիտի բացվի: Կզեկուցեք անձամբ: «News.5tv.am»-ը դատախազությունից փորձել է պարզել, թե վարչապետի այս հայտարարությունում դատախազութունը տեսնո՞ւմ է արդյոք ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածով նախատեսված արարք: Դատախազությունը վարույթ հարուցե՞լ է, Փաշինյանի հայտարարությունը ուսումնասիրվե՞լ է: Դատախազությունից պատասխանել են, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան: ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածը վերաբերում է Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն: Ըստ Սահմանադրության հոդված 6-ի, Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, Նիկոլ Փաշինյանը օրենքով խանութ փակելու որևէ լիազորություն չունի:Ավելին15:5330.12.25