Լրահոս

2025-12-30
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչը միջնորդություն է ներկայացնելու դատախազին՝ Վարդան Ղուկասյանի գործը կարճելու համար
    Քննիչը հայտնել է, որ պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին։ Այս մասին հայտարարել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    14:06
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor
    Ըստ այդ կարգավորումների՝ պետությանը կամ համայնքին են հանձնվում պետական, պաշտոնական այցերի, միջոցառումների, ինչպես նաև աշխատանքային այցերի, գործուղումների շրջանակում տրվող նվերները, եթե դրանց արժեքը գերազանցում է 60,000 ՀՀ դրամը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից փոխանցեցին, որ նվերի հաշվառումից հետո Պետական գույքի կառավարման կոմիտեն է որոշելու ինչ եղանակով տնօրինել պաշտոնյայի նվերը։
    14:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էլեկտրաէներգիայի գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
    Սույն թվականի դեկտեմբերի 30-ի նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգետիկական համակարգի խոշոր արտադրող կայանների և ծառայություններ մատուցողների սակագները։ Այս մասին հայտնում են ՀԾԿՀ-ից: Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ։
    13:46
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել Սարի Թաղի տներից մեկում
    Դեկտեմբերի 30-ին, ժամը 12։09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարի Թաղի Որմնադիրներ փողոցի տներից մեկում։
    13:34
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
    Ինչպես տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից, ողջույններ են ուղարկվել նաև մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ռաուլ Կաստրոյին,Նուրսուլթան Նազարբաևին և Գերհարդ Շրյոդերին։
    13:25
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը
    ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Գ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Ավան թաղ․, Աճառյան 51/4)։ Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։
    13:16
    30.12.25
    Ավելին
  • Հասարակական
    Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում. ձյուն կգա հունվարի 1-ին, 2-ին
    Այսօր և վաղը առանց տեղումների եղանակ են կանխատեսել օդերևութաբանները: Ըստ նրանց՝ ձյան տեղումները կշարունակվեն հունվարի 1-ին և 2-ին: Բայց գիշերը 1 աստիճան ցուրտ է լինելու Երևանում: Եղանակը կտաքանա հունվարի 1-ին 8-10 աստիճանով:
    13:04
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում մայրը պարբերաբար բռնnւթյան է ենթարկել 5-ամյա երեխային. ահազանգել են ոստիկանություն
    Մսուր մանկապարտեզ ժամանած ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է, նրանք երեխայի վրա ամբողջությամբ հայտնաբերվել են կապտուկներ, ականջը վնասված, աչքի տակ և կողքը կապտած և երեխան դաստիարակներին հայտնել է, որ տանը եղբայրը և մայրը պարբերաբար ծեծի են ենթարկում իրեն, իսկ մանկապարտեզի տնօրենին երեխայի մայրը հայտնել է, որ երեխան կմեծանա, կմոռանա։
    13:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
    Սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս գնումներ կատարել միայն խանութներից և խուսափել անկազմակերպ վաճառքի կետերից, ուշադրություն դարձնել մթերքների պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին և արտաքին տեսքին, աղցանները, մսային կերակրատեսակները և դոնդողը պատրաստել տանը՝ փոքր քանակներով և հիգիենայի կանոնների պահպանմամբ, պատրաստի կերակրատեսակներ գնելիս ստուգել դրանց պատրաստման և իրացման ժամկետները, պահպանման պայմաններն ու ջերմաստիճանը, կիսապատրաստված մթերքները օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել կրկնակի ջերմային մշակման, խմորեղենը և կրեմով տորթերը սառնարանում պահել առավելագույնը երեք օր, սնունդ պատրաստելուց առաջ և հում մթերքին դիպչելուց հետո պարտադիր լվանալ ձեռքերը, հում և պատրաստի մթերքների համար օգտագործել առանձին տախտակներ և դանակներ, մանրազնին լվանալ կանաչին, մրգերն ու բանջարեղենը, խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք եռացնել 15–20 րոպե, չգնել և սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր։
    12:45
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր աղմկոտ ձերբակալություններ. մանրամասներ են հայտնում փաստաբանները
    Հայլուր 12։30 Նոր աղմկոտ ձերբակալություններ. մանրամասներ են հայտնում փաստաբանները
    12:30
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իշխան Սաղաթելյանը, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները հրավիրվել են գլխավոր դատախազություն
    Հրավիրվածների թվում են Սաղաթելյանի կինը, հայրը, մայրը և ազգականները։
    12:19
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա հերթական քաղաքական հետապնդումն է. «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակը՝ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի ձերբակալության մասին
    «Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունն այս իշխանության հրապարակումն է այն մասին, թե ինչ հիմքով են իբրև տարել այդ մարդկանց. այն է՝ կոռուպցիա, ընտրակաշառք: Անկեղծ ասած, մեզ համար անակնկալ է, որից բացարձակ տեղյակ չենք եղել:
    12:10
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «Nissan Teana»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին, վերջինն էլ՝ «Nissan Tiida»-ին․ 1 հոգի վրաերթի է ենթարկվել
    Դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի դիմաց, 28-ամյա Օնիկ Մ․-ն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով 1 հոգի ենթարկվել է վրաերթի։ Վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    12:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Երևան Մոլ»-ում 11-ամյա երեխան ընկել է սահարանից. նա տեղափոխվել է հիվանդանոց
    Դեկտեմբերի 25-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արշակունյաց պողոտա 34/3 հասցեում գործող «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի խաղահրապարակում հասակակից մեկ այլ երեխայի հրելու արդյունքում բարձրությունից վայր ընկնելու հետևանքով «աջ ճաճանչոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ «Ուիգմոր կանանց և երեխաների» հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 11-ամյա Դ․ Գ․-ն։
    11:48
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սևանա լճի ափամերձ 11 հողամասերում ապամոնտաժվել է 20-ից ավելի շենք-շինություն
    Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, այս պահի դրությամբ, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 11 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 20-ից ավելի շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել է) 2 պայմանագիր: Աշխատանքները շարունակվելու են 2026 թվականին:
    11:45
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել
    Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 26-ին Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհահատվածի 34-րդ կմ հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։ Մեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են ընդհանուր 196 կգ քաշով «Սիգ» տեսակի 422 ձուկ և 16 փաթեթով այլ ձկներ։ 29-ամյա վարորդը հայտնել է, որ ձկները ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
    11:30
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արդյոք ռազմամթերքի խոստացված արտադրությունը հիմնվե՞լ է. կառավարության պատասխանը
    Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Իմ քայլը» հիմնադրամին խոշոր փոխանցումներ են կատարվել: Հիմնադրամին մասնավորապես 20 մլն դրամ էր փոխանցել «Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ-ն: Էլեկտրոնային ռեգիստրից տեղեկացել էինք, որ այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին, բաժնեմասերի 57.5 տոկոսը պատկանում է Բելառուսի քաղաքացի Ստանիսլավ Բեկովին, 36 տոկոսը ՀՀ քաղաքացի Կարինա Ղազարյանին, իսկ մնացած 6,5 տոկոսը՝ ««Գառնի-Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲ ընկերությունը:  Գրել էինք նաև, որ կառավարության 2019 թվականի փետրվաի 21-ի նիստում որոշվել է մաքսային արտոնություն տրամադրել «Արսենալ ԼՏԴ» ՍՊ ընկերությանը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար: Ըստ հայտարարության, ընկերության կողմից ներմուծվող ապրանքները պետք է օգտագործվեին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ «News.5tv.am»-ը կառավարությանը գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ ճակատագիր է ունեցել այս նախագիծը, արդյոք ռազմամթերքի արտադրությունը հիմնվե՞լ է, ընկերությունը մինչ այժմ օտվում է հարկային արտոնությունից: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ռազմամթերքի արտադրության հիմնումը՝ համաձայն «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024թ.-ի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից տնօրինվող գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» N 1215-Լ հրամանի, ռազմական բնագավառի տեղեկությունների 1 4.7 և 5 4.8 կետերի, հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և հրապարակման ենթակա չէ։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 17-ի թիվ 1118-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ Ընկերությունը կարող է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվել մինչև վերջինիս անհատական որոշմամբ հաստատված ապրանքների խմբաքանակի սպառումը: Ընկերությունը բնականոն հունով շարունակում է իրականացնել ներդրումային ծրագրով ներկայացված գործունեությունը: Ինչ վերաբերում է ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումների, ստեղծված աշխատատեղերի և արտադրանքի ծավալների վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այն համարվում է առևտրային գաղտնիք և ենթակա չէ հրապարակման»:
    11:15
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.92 դրամ:
    11:00
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը և 9 անձ. 1lurer.am
    Ձերբակալված անձանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, երեքի նկատմամբ՝ տնային կալանքը։ Նախօրեին նույն քրեական վարույթի շրջանակում կաշառք տալու մեղադրանքով ձերբակալվել է ևս երկու անձ, այդ թվում՝ նշված կուսակցության գլխավոր քարտուղարը: Վերջիններիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան։
    10:46
    30.12.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
    10:32
    30.12.25
    Ավելին