Լրահոս
2025-12-30
-
ՀասարակականՍամվել Կարապետյանն արդեն տանն է. բակում նրան դիմավորեցին աջակիցներըԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:5030.12.25 -
ՔաղաքականԸնդդիմությանը լռեցնելու նոր, աղմկոտ փորձ. արգելված բան չեն գտել «Հայրենիքի» անդամների տներումՀակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ ավարտել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի կալանքի միջնորդության քննությունը: Որոշումը երկու ժամից կհրապարակի դատարանը: Գիշերը ձերբակալվել են Գալստյանն ու «Հայրենիք» կուսակցության մեկ այլ անդամ: Փաստաբան Արսեն Բաբայանը քաղաքական հետապնդում է անվանել գործը:Ավելին22:4830.12.25 -
ԻրավականՏնային կալանքը ևս ծանր խափանման միջոց է. Արամ Վարդևանյանը` Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասինԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:3930.12.25 -
ՀայաստանՈւղիղ I Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանիցՈւղիղ I Սամվել Կարապետյանը դուրս է գալիս ԱԱԾ մեկուսարանիցԱվելին22:3630.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխեցին տունԱվելի վաղ հայտնել էինք՝ այսօր դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխվեց. նրա նկատմամբ խափանման միջոց սահմանվեց տնային կալանք ու գրավ։Ավելին22:2430.12.25 -
ՔաղաքականՆահանջած իրավունքի գերակայության պայմաններում սա էլ է փոքրիկ հաղթանակ․ Գոհար ՄելոյանՍահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․ «Տարին ամփոփում ենք հուսադրող, շա՜տ լավ նորությամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված անհամաչափ կալանքը փոխվեց այլ համակցված խափանման միջոցներով՝ տնային կալանքով և գրավով։ Էլի համաչափ ՉԷ, բայց նահանջած իրավունքի գերակայության պայմաններում սա էլ է փոքրիկ հաղթանակ։ Տարոսը բոլոր քաղաքական բանտարկյալներին՝ արդարներին, աննահանջներին, արժեքահեններին»։Ավելին22:1730.12.25 -
ՀասարակականՍամվել Կարապետյանի աջակիցները ԱԱԾ շենքի դիմաց են. նա քիչ հետո դուրս կգա մեկուսարանիցՍամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավըԱվելին22:0730.12.25 -
ՔաղաքականՄեր հաղթանակների շղթան շարունակվում է․ դեպի ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ․ Ալեքսան Ալեքսանյան«Մեր հաղթանակների շղթան շարունակվում է, գնում ենք դեպի 2026 թվական՝ դեպի ուժեղ Հայաստան, և ուժեղ Հայաստանը լինելու է Սամվել Կարապետյանի հետ»,- հայտարարել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը։Ավելին21:5730.12.25 -
ՔաղաքականՌուսաստանը կոշտացնում է տոնը Թրամփի ուղու շինարարությունից առաջ. վտանգների մասին է խոսում ՄոսկվանՈրքան մոտենում է Թրամփի ուղու շինարարության՝ ՀՀ իշխանության սահմանած ժամկետը, այնքան Ռուսաստանից շատ են կարծիքներ հնչում, թե այդ ծրագիրը հնարավոր չէ իրականացնել առանց Ռուսաստանի և տարածաշրջանի մասնակցության: Եվ չնայած պաշտոնական Երևանի հայտարարություններին, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու օրակարգ չկա, Մոսկվայում կասկածները շարունակում են խորանալ՝ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ։Ավելին21:4930.12.25 -
ՀասարակականՀայաստանի առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ ձյան տեղումներ. ԱզիզյանԱյս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։Ավելին21:4530.12.25 -
Հասարակական11 աշխատանքային օրը բավարար չեղավ՝ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը․ Միքայել Սրբազան«Տասնմեկ աշխատանքային օրը բավարար չեղավ , որ գլխավոր հանցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից Ս. Պատարագի մատուցումը, ինչի արդյունքում առաջիկայում զրկված եմ լինելու ինչպես հունվարի 4-ի կիրակնօրյա, այնպես էլ հունվարի 1-ի Ամանորյա և հունվարի 5-6-ի Ս. Ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց:Ավելին21:3030.12.25 -
ՔաղաքականԹանկ է նստում վարչապետը Հայաստանի վրա. որտե՞ղ և ինչո՞ւ են ուղղվում բյուջեի փողերըՀայաստանում հարկերն ու տուրքերը բարձրացնելուց հետո պետական բյուջեն աճել է: Միայն թե հավաքված գումարների բաշխումը նոր հարցեր է առաջացրել փորձագետների մոտ: Պետական բյուջեի աճի ֆոնին արագ տեմպերով մեծանում են հատկապես վարչապետի աշխատակազմի ծախսերը: Դրանք նույնիսկ գերազանցել են խորհրդարանի ֆինանսավորմանը: Մինչդեռ դպրոցների կառուցումը, սոցիալական ներդրումներն ու անվտանգային ծրագրերը մնում են հետին պլանում։Ավելին21:1530.12.25 -
ԱշխարհԻտալիայում ճոպանուղու վթարից հետո 100 մարդ մնացել է 2800 մետր բարձրության վրաՄիջադեպը տեղի է ունեցել Պիեմոնտ շրջանի Մոնտե Մորո լեռնադահուկային հանգստավայրում։ Հաղորդվում է առնվազն չորս վիրավորի մասին, որոնցից մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։Ավելին21:1230.12.25 -
ՀասարակականԿոտրել են «Mercedes»-ի ապակին և գnղացել պայուսակ, որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, գումարԴեկտեմբերի 25-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 23-ամյա Համլետ Գ․-ն և հայտնել, որ մոտ 1 ժամ առաջ ապակին կոտրելու միջոցով գողացել են իրեն պատկանող կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող մոխրագույն պայուսակը, հայտնում է Shamshyan.com-ը։ Մեկնել է ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Համլետ Գ․-ն ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 25-ի ժամը 21։00-ից մինչև 22։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Պռոշյան գյուղի Գևորգ Չաուշի փողոցի 1/48 հասցեում գտնվող «Հոմպլեքս» հիպեր մոլի բակում կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի դիմացի աջակողմյան ապակին կոտրելու եղանակով ավտոմեքենայի սրահից գողացել է պայուսակ՝ որի մեջ եղել են բանկային քարտեր, անձնագիր, 550 հազար դրամ գումար, մոտ 100 հազար դրամ գումարի արժողությամբ օծանելիք, պատճառելով՝ 800 հազար դրամի նյութական վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։Ավելին21:0030.12.25 -
ՔաղաքականԱդրբեջանը ցինիկ և լկտի հայտարարություն է արելԲաքվում հիշեցրել են սեփական «փորձի» մասին և հայտարարել են բոլոր պետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության հանդեպ իրենց «հանձնառության» մասին։ Երևի թե չասեմ, թե ինչքան ցինիկ և լկտի հայտարարություն է մի երկրի կողմից, որը էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների միջոցով օկուպացրել է Արցախը՝ միաժամանակ օկուպացիայի ենթարկելով ՀՀ ինքնիշխան տարածքն ու նոր հավակնություններ ձևավորելով։Ավելին20:4630.12.25 -
ԻրավականԽաչիկ Գալստյանը կալանավորվեցԴատարանի բակում այդ մասին հայտնել է նրա փաստաբան Սոս Հակոբյանը:Ավելին20:3930.12.25 -
ԻրավականՌուբեն Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել էԱդրբեջանի կողմից գերեվարված և կալանավորված Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով այսօր նշանակված նիստը հետաձգվել է։Ավելին20:3430.12.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեցՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեցԱվելին20:3030.12.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավը2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: 2025 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ կալանքն առանց որևէ հիմքի երկարաձգվել էր երկու ամսով: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Օրերս հերթական միջնորդությունը մեր թիմի կողմից ներկայացվել էր Դատարան՝ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի մեխանիզմով: Դրանից ելնելով այսօր դատական նիստ էր հրավիրվել, որը ըստ այդ մեխանիզմի տարբերվում էր նախորդող դատական նիստերից և չէր ենթադրելու երկար տևողություն: Քննության առնելով մեր միջնորդությունը Դատարանը որոշեց այն բավարարել մասնակի` կիրառելով Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին ինտենսիվ խափանման միջոց տնային կալանք և գրավ:Ավելին20:1230.12.25 -
ՔաղաքականԷրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է․ ՈսկանյանԲանն այն է, որ համեմատաբար նորաստեղծ այս դաշինքի անդամ Պակիստանն իր պատմության ընթացքում ամենամեծ ծավալի՝ գրեթե 4,5 միլիարդ դոլարի, սպառազինություն է մատակարարելու Լիբիայում Էրդողանական վարչախմբի հակառակորդ ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի գրեթե 80-հազարանոց բանակին, ինչը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը Լիբիայում Տրիպոլիի «կենտրոնական» թուրքամետ և Բենգազիի հակաթուրքական ուժերի միջև՝ դառնալով հակասության լուրջ կետ Անկարայի և Իսլամաբադի միջև։Ավելին20:0030.12.25