Լրահոս
2022-02-08
-
ՀասարակականԲաքվի զնդանում 44 օր տառապած գերու կալանքի դեմ բողոքի քննությունը նշանակվել է 44 օր անց. Ռուբեն ՄելիքյանՆման խայտառակություն անգամ մեկ տարի առաջ էր անհնար. կալանավորման դեմ հունվարի 4-ին բերված բողոքի քննությունը վերաքննիչ դատարանը նշանակել է փետրվարի 18-ին. Բողոքը բերելուց 44 օր հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: «Մեկ տարի առաջ եթե 14 օր հետո էր նշանակվում, դա արդեն ընկալվում էր որպես կալանքի վերանայման իրավունքի խախտում։ Կարծում եմ՝ «ժողովրդավարության առաջընթացն» ակնհայտ է։ ՀԳ. Իսկ կալանավորվածը ադրբեջանից վերադարձված գերի է՝ Բաքվի զնդաններում 44 օր տառապած Արման Խաչատրյանը։ Այս փաստն է՛լ ավելի է ընդգծում իրավիճակի ոչ միայն հակաիրավական, այլև հակաբարոյական բնույթը»,-նշել է նա:Ավելին10:4208.02.22 -
ՀասարակականԻշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու գործին․ Ռոբերտ ՔոչարյանՀայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած չափազանց բարդ մարտահրավերների պարագայում, այս իշխանություններն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին հետապնդելու, խոշտանգելու, ամեն գնով կալանավորելու եւ գերագույն ճիգերով կալանքի մեջ պահելու գործին: Բացառապես իրենց քաղաքական հայացքների համար կալանավորված են Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Նարեկ Մանթաշյանը և Գառնիկ Իսագուլյանը: Այսօր, արդեն, չենք զարմանում նույնիսկ դատավորին արդարադատության իրականացման համար կալանավորելուց: Սա իրավական խայտառակության նոր նշաձող է: Սա դատական համակարգի անկախության վերացման հատուկ գործողություն է եւ կալանքով ահաբեկման նոր ալիք: Կատարվողը իրավական պետության քայքայումն է՝ միջազգային կառույցների լուռ աջակցությամբ: Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունը թույլ ու անկարող է բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Դրա փոխարեն, անում է ամեն ինչ՝ ներսում դիմադրությունը կոտրելու նպատակով: Ակնհայտ է, որ այսօր թիվ մեկ գլխացավանքների շարքում հենց իշխանությունն է։ Այս գործընթացները չեն կարող երկար տեւել, դրանք, ի վերջո, մոտենալու են վախճանին, քանի որ ապօրինությունների այս ծավալը ոչ մի իշխանություն չի կարող մարսել: Շուտով գալու է պատասխան տալու ժամանակը:Ավելին10:4008.02.22 -
ՀասարակականՄիայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է․ Տիգրան ԱբրահամյանՈւկրաինայի ու, առհասարակ, ՌԴ սահմանակից երկրների ռազմականացումը, ՌԴ-Արևմուտք դիմակայության նոր փուլը, այդ ֆոնին ՌԴ-Չինաստան երկարաժամկետ, խորը համագործակցության նոր ձևաչափը, անոնսում է աշխարհում ռազմաքաղաքական հավասարակշռության խախտման մասին, գրում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Դեռ վաղ է ասել, թե գլոբալ գործընթացները ինչ վերջնական հանգրվանի կհասնեն, սակայն ակնհայտ է, որ աշխարհը նոր փոփոխությունների շեմին է։ ՌԴ-Չինաստան ռազմավարական երկխոսությունը, որը բառիս բուն իմաստով առնչվում է տիեզերքից մինչև ներհասարակական հարաբերությունների շուրջ համագործակցությանը, դիրքորոշումների ներդաշնակեցմանը, այլևս ակտիվ գործողությունների փուլում է և ինչպիսի հանգուցալուծում էլ լինի Ուկրաինայի հարցում, այս իրողություններն արդեն անշրջելի ընթացքի մեջ են։ Եթե սրան գումարում ենք Իրանի երկկողմ և բազմակողմ հարաբերությունները Չինաստան-ՌԴ տանդեմի հետ, ապա իրադարձությունների զարգացումը բոլոր առումներով առավել հետաքրքրական է դառնում։ Միայն առաջին հայացքից է ճգնաժամը Ուկրաինայի շուրջ, իրականում այն ավելի մասշտաբային է և ըստ այդմ՝ դրա ազդեցությունը բոլոր տարածաշրջանների վրա ուղղակի և անուղղակի ձևով անխուսափելի է։ Իսկ թե՝ ովքեր սրանից պարտված կամ շահած դուրս կգան, դեռ դժվար է ասել, ամեն դեպքում արտաքին քաղաքական գծերի վերանայումների և վերահաստատումների փուլ է, որի արդյունքում նոր պայթյունների բարձր հավանականություն կա»։Ավելին10:3908.02.22 -
ՀասարակականԳյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվելԳիշերը՝ ժամը 03:55-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։Ավելին10:3708.02.22 -
ՀայաստանՆվազագույն աշխատավարձը չի բարձրանաԱզգային ժողովում քննարկվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող «Հայաստան» խմբացկության պատգամավոր Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ իրենք առաջարկում են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից դարձնել 100 հազար դրամ: «Վերջին անգամ նվազագույն աշխատավարձը բարձրացել է 2019 թվականին՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ասեմ, որ մեր պատմության մեջ եղել է նաև նվազագույն աշխատավարձի 160 տոկոսով ավելացում»,- ասել է նա: Պատգամավորի խոսքով՝ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն այսօր 73 հազար 400 դրամ է, մեկ տարում աճել է 21,7 տոկոսով, թանկացել են լույսը, գազը, ջուրը, սպառողական գներն աճել են 7,2 տոկոսով, սննդամթերքը՝ 11,7 տոկոսով: Կառավարությունը ընդդիմադիրների նախագծին բացասական եզրակացություն է տվել. ռիսկեր է տեսնում: «Հորդորում եմ քաղաքացիներին դեմ չքվեարկել»,- հայտարարել է Վարդանյանը: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 31 կողմ, 61 դեմ ձայն. որոշումը չի ընդունվել:Ավելին10:3308.02.22 -
ՀասարակականԿքննվի Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման հարցը․ փաստաբանՓետրվարի 9-ին, ժամը 16:30-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի է ունենալու «Դրոշի գործի» դատավարությունը, գրել է Նարեկ Մանթաշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը: Դատական նիստում քննվելու է «Այլընտրանք ՀԿ» համանախագահ, Հայաստան դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանավորման վերացման կամ պահպանման հարցը: Փաստաբանն օրերս ահազանգել էր՝ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:Ավելին10:3008.02.22 -
ՀայաստանՊարեկները ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 7 տարեկան տղային տեղափոխել են հիվանդանոցԵրեկ՝ փետրվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է «shamshyan.com»-ը։ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում ծառայութուն իրականացնելիս են եղել, երբ նկատել են Honda Odyssey մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը այն վարում է՝ գերազանցելով սահմանված արագութունը, ինչը վտանգ էր ներկայացնում թե՛ իր, թե՛ մյուս վարորդների ու հետիոտների համար: Պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան և պարզել, որ վարորդի գրկում կա նաև երեխա: Նրանք կանգնեցնում են ավտոմեքենան Աշոտ Հովհաննիսյան փողոցում: Տեղում պարզվում է, որ վարորդի գրկի երեխան գտնվում է անգիտակից, ծայրահեղ ծանր վիճակում: Պարեկներն իրենց ծառայողական մեքենայով 7-ամյա տղա երեխային տեղափոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկներին հաջողվում է փրկել երեխայի կյանքը: Շամշյանի տեղեկություններով՝ երեխան տեղափոխվում էր Ջրվեժ թաղամասից, որտեղ նրա մոտ նկատել էին թունավորում և դա եղել է գազաբալոնից արտանետված շմոլ գազից:Ավելին10:2508.02.22 -
Հասարակական«Հպարտ քաղաքացիները» և ստորացված դատավորները․ Ավետիք Չալաբյան«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է․ «Երեկ Հայաստանի պատմության մեջ հերթական «աննախադեպ» իրադարձությունը տեղի ունեցավ՝ առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանը մեկ այլ դատավորի (և համատեղությամբ իշխող ՔՊ կուսակցության նախկին թմբուկահարի) որոշմամբ կալանավորվեց, որովհետև մինչ այդ նա, որպես դատավոր, կալանավորման որոշում էր ընդունել իր ենթակայության տակ գտնվող քրեական գործով անցնող մեկ այլ անձի վերաբերյալ։ Սա թվացյալ աբսուրդ է, երբ դատավորը կալանավորվել է իր անմիջական աշխատանքային պարտականությունների իրացման համար։ Նույն տրամաբանությամբ զինվորը կարող է կալանավորվել թշնամու վրա կրակելու, ոստիկանը՝ հանցագործին վնասազերծելիս նրան մարմնական վնասվածք պատճառելու, կամ էլ հրշեջը՝ կրակը մարելիս տունը ջրով ողողելու համար (ցավոք, այսօրվա Հայաստանում այլևս սրանցից որևէ մեկը այլևս հնարավոր չի բացառել): Զուտ ֆորմալ տեսանյունից, մեր Քրեական օրենսգրքում կա 348 Հոդված, որը քրեական պատիժ է նախատեսում «Ակնհայտ ապօրինի» կալանավորման համար։ Սակայն վերջին 30 տարիների ընթացքում, այս հոդվածով երբեիցե որևէ անձ չի դատապարվել։ Ավելին, վերջին տարիների ընթացքում, թեև գործող իշխանությունների ճնշման տակ նրա բազմաթիվ քաղաքական հակառակորդներ են կալանավորվել, իսկ հետո հանցակազմի բացակայության պատճառով բաց են թողնվել, և ոչ մի դատավոր չի պատժվել այս անձանց ակնհայտ ապօրինի կալանավորման համար։ Բայց բավական էր, որ կոնկրետ դատավորը դեմ գնա «ամենազոր» վարչապետի կամքին, և ազատ արձակեր իրապես ակնհայտորեն ապօրինի կալանավորված ազատամարտիկ Աշոտ Մինասյանին, նրա վրա հետին թվով այսպիսի անհեթեթ գործ է սարքվել, և մինչ այդ իր պաշտոնական պարտականությունները անբասիր իրականացնող, օրենքի պաշտպան հանդիսացող դատավորը հանկարծ ինքն է հայտնվել մեղադրյալի աթոռին։ Այս ամենը վատ բեմադրած աբսուրդի թատրոն է հիշեցնում։ 21-րդ դարում, մի երկրում, որի իշխանությունները ամեն քայլափոխին խոսում են ժողովրդավարությանը և օրենքի իշխանությանը իրենց հավատարմությունից, բացարձակ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Քննչական մեկուսարաններում են գտնվում գործող իշխանության տասնյակ քաղաքական հակառակորդներ, պատերազմի ծանր բովով անցած զինվորներ և սպաներ, դատարանները ծանրաբեռնված են բացարձակ մտածածին, «քաղաքական աստառով» բազմաթիվ գործերով, որոնց մեծ մասը փլվում է դատարանում և ոչ մի տեղ չի հասնում, իսկ դատավորների նկատմամբ էլ պարբերաբար անթաքույց և կոպիտ ճնշումներ են իրականացվում գործող քաղաքական իշխանության կողմից, որպեսզի նրանք դառնան մեր աչքի առաջ ստեղծվող բռնաճնշումների մեքենայի հլու հնազանդ կամակատարները։ Սա ոչ միայն բացարձակ հիասթափություն է ծնում այս իշխանությունների նկատմամբ, այլև հարց է բարձրացնում, թե որն է ընդհանրապես քաղաքականության մեջ նրանց բարոյական կռվանը՝ ինչով են նրանք լավը իրենց նախորդներից, եթե այս ընթացքում պրակտիկորեն ցանկացած ոլորտում ոչ միայն արագ տեմպերով յուրացրել են նրանց բոլոր արատները, այլև գերազանցելով նրանց, նոր «բարձունքների» են հասել իրենց գործողությունների անթաքույց ցինիզմում։ Եվ այդպես ոտնահարելով իրավական պետության և մարդկային բարոյականության նվազագույն նորմերը, ի՞նչ այլընտրանքն են նրանք թողնում իրենց իշխանությունից դժգոհներին, և ապագայի ի՞նչ աղետների դուռ են բացում դրանով: Ես անկեղծ հուսով եմ, որ ավելի բարձր դատական ատյանները կչեղարկեն այս խայտառակ որոշումը․ և ազատ կարձակեն դատավոր Բախշիյանին։ Մինչ այդ, իմ զորակցությունն եմ հայտնում նրան, և պատրաստակամությունը՝ օրենքի շրջանակներում բոլոր գործուն միջոցներով աջակցել նրա ազատությանը։ Նաև, կոչ եմ անում դատավորներին, փաստաբաններին, իրավաբաններին և հանրային գործիչներին՝ միավորել իրենց ջանքերը, և միահամուռ մասնագիտական համերաշխություն դրսևորել դատավոր Բախշիյանի գործում, այլապես վաղը նույն ճակատագիրը կարող է սպառնալ մեզանից յուրաքանչյուրին»։Ավելին10:2108.02.22 -
ՀասարակականԱրցախի քաղաքական ուժերը չեն հավատում Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, այլ հակառակ քայլերն է անում։ Երեկ նա մի հրամանով ազատել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, մեկ այլ հրամանով իրեն խորհրդական է նշանակել՝ նույն գծով։ Նշենք, որ նախարարից դժգոհություններ ունեին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, և այս ազատումը տեղավորվում է քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի ու այն խոստման շրջանակներում, որ կառավարությունն առաջիկայում կհամալրեն ապակուսակցական մասնագետներով։ Նոր նախարար է նշանակվել թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Սակայն շատերի մոտ հարց է ծագել՝ եթե նախագահը գոհ չէ նախկինի գործունեությունից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակել։ Պատասխանը մեկն է՝ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել յուրայիններին, մեծացնել թշնամիների բանակը, իսկ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական պլաններ ունի»։Ավելին10:1908.02.22 -
ՀասարակականԱդրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով. Արման ԹաթոյանՄարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: «Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն», - հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:Ավելին10:1808.02.22 -
ՀասարակականԱվինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել. Փաշինյանը ստիպված միջամտել է․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից: Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա»:Ավելին10:1508.02.22 -
ՀասարակականՏրանսպորտի հարցը չլուծած քաղաքապետի «դարդը» ալկոգելի կեղտոտ տուփն է․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ երեկ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր դժգոհությունը հայտնեց տրանսպորտային միջոցներում ախտահանիչ լուծույթների տուփերի վիճակից. «Ալկոգելների տուփեր կան` այնքան կեղտոտ են, որ մարդ չի ուզում ձեռք տալ, օգտվել: Դրանք վերացրեք, մրցույթ հայտարարեք, որ նորմալ տուփեր լինեն ու պարբերաբար մաքրեք, թե չէ սկոչով կապված, ծուռ տարաներն ուղղակի սեղմելիս ընկնում են»: Տպավորություն է, որ քաղաքապետարանը բոլոր խնդիրները լուծել է մնացել է միայն ալկոգելի տուպերի մաքրությունը, մինչդեռ արդեն մի քանի շաբաթ է` Չարբախում տրանսպորտի խնդիրը չի լուծվել: Փաստացի տրանսպորտ չկա, որ մեջն էլ մաքուր կամ կեղտոտ ալկոգել լինի, բայց սա թերեւս չի հուզում մաքրասեր քաղաքապետին, կարեւորը` ալկոգելի տարաները ծուռ չլինեն, ոչինչ, որ քաղաքացիները կանգառներում վիզները ծուռ դեռ սպասում են տրանսպորտի»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206526/Ավելին10:1308.02.22 -
ՀասարակականՀայաստան վերադարձած ռազմագերիների հարցաքննությունը լարված է անցել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Հայաստան վերադարձած 8 հայ ռազմագերիների հարցաքննությունը անցել է բավականին լարված ու բարդ: Բանն այն է, որ մինչ քննիչները, քրեական գործի անհրաժեշտությունից ելնելով, հարցաքննել են նրանց, ռազմագերիների հարազատները զայրացած աղմուկ են բարձրացրել եւ փորձել են կոտրել զինվորական քննչական վարչության շենքի պատուհանները, իրավիճակը զսպել են ոստիկաության աշխատակիցները։ Ծնողների պահանջը մեկն էր, որ իրենց երեխաներին իրավապահները շուտ բաց թողնեն: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունը սկսվել է մոտ ժամը 15:00-ին եւ տեւել է մոտ 7-8 ժամ: Ու հիմա մի հարց է կարեւոր՝ կկալանավորե՞ն հայրենադարձված գերիներին, թե՞ ոչ: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախաքննական մարմինը Հայաստան վերադարձած տղաներից որեւէ մեկի նկատմամբ դեռ մեղադրանք չի առաջադրել, չի ձերբակալել: Իսկ թե հետագայում քրեական գործով ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դժվար է կանխատեսել: Լավ է, որ գերիները տուն եկան: Հ.Գ. Զինվորական քննչական բաժնում ուշ երեկոյան ավարտվեց 8 ռազմագերիների հարցաքննությունը: Մեզ հայտնի դարձավ, որ 8 ռազմագերիներից 6-ին քննչական մարմինը ազատ է արձակել, նրանք տուն են գնացել: Իսկ 2-ին, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/9a1485fa6b8a52dd2dbaf9d26c350982?fbclid=IwAR3drAN4d2OpZr4Ff9z0TF5ExHdQKujHjTByp2yy3lYkvX7EpFdPUsZ9nak © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1008.02.22 -
ՀասարակականԷրդողանը կմեկնի ԱդրբեջանԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը այս տարվա մայիսին կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գիտա-տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի նախագահ, պրոֆեսոր Հասան Մանդալը։ Էրդողանը կմասնակցի մայիսի 26-29-ին Բաքվում կայանալիք աէրոտիեզերական արդյունաբերության Teknofest փառատոնի բացմանը։ Բացի այդ, տեղի կունենա Էրդողան-Ալիեւ հանդիպում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/f645471cc5e137a78dba1cf85e46e3d8?fbclid=IwAR35-x7oQL_e5BJJrJqTNkJyeJGBKdbwmQMSc-1zItZH4wsn1giT9f_gvro © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:0708.02.22 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն«Հրապարակ» ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը՝ Ռիժի Լյովը, գեներալիտետի նախագահի թեկնածուն է։ «Ժողովուրդ» Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: «Փաստ» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: «168 Ժամ» Այլ պետությունների քաղաքացիներն անցած տարի Հայաստանում ձեռք են բերել ընդհանուր առմամբ 100 անուն անշարժ գույք: «Հրապարակ» Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի փաստաբան Միհրան Պողոսյանի հետ:Ավելին10:0408.02.22 -
ՀայաստանՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստ | 08.02․2022Ավելին10:0008.02.22
2022-02-07
-
ՀայաստանՎթար՝ Երևանում․ վիրավորին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է Գագիկ Շամշյանը։ Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Պարեկային ծառայությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը:Ավելին23:0107.02.22 -
Հայաստան4 մարզիկ, 4 տիտղոս․ նրանք հաղթանակը նվիրել են հայ զինվորինՓետրվարի 4-ից 6-ը Մոսկվայում կայացավ քիքբոքսինգի K1 ոճի Ռուսաստանի բաց առաջնությունը, որին մասնակցում էին նաև Հայաստանի պատվիրակները: Հայաստանից մասնակցում էր Հայաստանի ազգային, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիան՝ նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցող 4 հայ մարզիկները ցուցադրել են հարյուր տոկոսանոց արդյունք. վստահ հաղթանակներ տանելով մրցակիցների նկատմամբ, նրանք իրենց քաշային, տարիքային կարգերում զբաղեցրել են առաջին հորիզոնականները և հռչակվել չեմպիոն: Մեր չեմպիոններից Նարեկ Գևորգյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն տեխնիկա ցուցադրած մարզիկ: Մրցաշարից մասնակցում էին ավելի քան 300 մարզիկ՝ Ռուսաստանի 35 քաղաքներից և շրջաններից: Այսօր՝ փետրվարի 7-ին, պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով դիմավորեց չեմպիոններին և նրանց մարզիչներին: Գագիկ Շամշյանի հետ զրույցում մեր պատվիրակները նշեցին, որ հպարտությամբ են վերադարձել հայրենիք և այս բացառիկ հաղթանակը նվիրում են Հայաստանի ու Արցախի սահմանները անառիկ պահող հայ զինվորներին:Ավելին22:2707.02.22 -
Հասարակական«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերքը չի կարող արտահանվել ՌԴ. ի՞նչ քայլեր են ձեռնարկվումՀայկական արտադրության մածունը «մածուն» մակնշմամբ չի կարողանում Վրաստանի տարածքով արտահանվել Ռուսաստան, քանի որ Վրաստանը «մացոնի»-ն ձևակերպել է որպես իր աշխարհագրական նշում (GI), ինչպես օրինակ Ֆրանսիայում կոնյակն ու գինին են, իսկ հայկական արտադրողը Ռուսաստան արտահանումը սկսել է իրականացնել «Հայկական սարի յոգուրտ» գրությամբ: Խնդրի մասին բարձրաձայնել էր ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից նշել են՝ ինչպես Ֆրանսիայում կոնյակի և շամպայնի դեպքում, այնպես էլ «մացոնի» անվանումը գրանցված է Վրաստանի հանրապետությունում որպես աշխարհագրական նշում։ Պետությունը կաթնամթերք արտադրող տնտեսավարողներին տեղեկացրել է, որ «մածուն» անվանումը շփոթելու աստիճան նման է Վրաստանի հանրապետությունում գրանցված «մացոնի» անվանմանը և կարող է խնդիրներ առաջացնել Վրաստանի տարածքով նման անվանմամբ արտադրանք արտահանելիս։ «Դեռևս 2011 թվականին Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության լիազոր մարմինը ներկայացրել է առարկություն «մացոնի» անվանման գրանցման դեմ Եվրամիության և Վրաստանի հանրապետության համապատասխան մարմիններին՝ հիմնավորելով, որ այս անվանումը շփոթելու աստիճան նման է ՀՀ-ում արտադրվող մածուն կաթնամթերքի անվանմանը։ Սակայն ներկայացված առարկությունը հաշվի չի առնվել», -ասել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը: Նա վստահեցրել է՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում աշխարհագրական նշումների կիրառության հստակեցման շուրջ՝ վրացի գործընկերների հետ: «Այս համատեքստում էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ աշխարհագրական նշումների մասին ՀՀ օրենքում, որը հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմնին իր անունով գրանցելու աշխարհագրական նշումներ՝ ի տարբերություն այժմ գործող կարգավորման, համաձայն որի միայն արտադրողները կարող են գրանցել աշխարհագրական նշումներ։ Օրենքի փոփոխությունը թույլ կտա «մածուն» անվանումը գրանցել ՀՀ-ում, որպես աշխարհագրական նշում։ Սակայն, վերոնշյալ անվանումով արտադրանքը կարող է արտահանվել այլ երկրներ Վրաստանի հանրապետության տարածքով՝ միայն Վրաստանի հանրապետության հետ աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանության համաձայնագրի կնքումից հետո»,- նշել է Անտոնյանը։ Նա հավելել է, որ հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում աշխարհագրական նշումների փոխադարձ ճանաչման և պահպանման համաձայնագրի մասին քննարկում է եղել: Համաձայնագրի դրույթները և երկու երկրներում գրանցված աշխարհագրական նշումների ցանկերն առաջիկայում կքննարկվեն համատեղ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում։ «Մարիաննա» ընկերությունը մածուն է արտահանում Ռուսաստանի Դաշնության շուկա: Ընկերությունն արտահանման համար «մածուն»-ի փոխարեն 2021-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից իր արտադրանքի վրա գրում է «Հայկական սարի յոգուրտ»: «Պատճառը Վրաստանի արգելքն է՝ «մածուն» անվանումով արտադրանքը իրենց հանրապետության տարածք մուտք գործելու կապակցությամբ՝ թեկուզ տարանցիկ փոխադրման ժամանակ: 2021-ի երևի օգոստոս-սեպտեմբերին մեր ապրանքը մաքսակետում բարձված կանգնեցրել են և ասել, որ չեն թողնում: Այդ ժամանակ Էկոնոմիկայի նախարարի միջնորդությամբ թույլ տվեցին, որպեսզի այդ խմբաքանակն արտահանվի, բայց հետո փոխեցինք անվանումը: Անցումը, փոփոխությունը շատ արագ կազմակերպեցինք»,-ասել է ընկերության որակի գծով փոխտնօրեն Քրիստինա Կարապետյանը՝ հավելելով, որ, ըստ էության, ռուսական կողմից «մածուն» անվան հետ կապված խոչընդոտ չի ներկայացվել, բայց քանի որ Հայաստանից Ռուսաստան արտահանվում է Վրաստանով, այդ դեպքում խնդիր է առաջանում՝ մակնշման հետ կապված: Ըստ նրա՝ ընտրվել է ամենամոտ անվանումը, որով կարելի էր փոխարինել՝ «հայկական սարի յոգուրտ»: Այդ դիզայնով այդ արտադրանքը ռուսաստանաբնակ սպառողներն արդեն ճանաչում են: Կարապետյանի տեղեկությամբ՝ Վրաստանը աշխարհագրական նշումը գրանցել է շատ տարիներ առաջ, սակայն մինչև վերջերս պահանջ չի ներկայացվել, արգելք, խոչընդոտ չի եղել: Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է ազդել Ռուսաստանում վաճառքի ծավալների վրա, խնդիրներ կառաջացնի՞ արդյոք, նա պատասխանել է, որ հարցեր շատ են հնչում, թե նույն դիզայնով կարծես թե ուրիշ արտադրանք է: «Բայց ունենք ներկայացուցիչներ, խանութներին էլ տեղեկացնում են փոփոխության իմաստը, որ սպառողը հասկանա, որ դա նույն մածունն է: Խնդիրն այն է, որ մածունը հայկական է, ինչո՞ւ պետք է չկարողանանք այդ անվանումով ներկայանալ: Նաև ստիպված ենք եղել նոր տպագրություն պատվիրել, դա էլ ֆինանսական ծախերի հետ է կապված»,-ասել է նա: Ընկերությունը փոխել է մածունի միայն արտահանվող խմբաքանակի անվանումը: Տեղական շուկայում այն կշարունակի վաճառվել նույն մակնշմամբ:Ավելին22:0807.02.22