Լրահոս

2022-02-08
  • Img default alt hy
    Հայաստան
    Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում կամավոր հանձնել են ապօրինի զենք-զինամթերք
    Բնակչության մոտ պահվող ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա հետևողական միջոցառումները շարունակվում են։ Հատկապես արդյունավետ էր Արտաշատի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են ատրճանակների, հրացանի և զինամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի և Մասիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ այդ բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Նոյեմբերյանի և Գավառի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Ճամբարակում՝ ինքնաշեն կրակող սարքի և ռազմամթերքի, Վարդենիսում՝ ատրճանակի, հրացանի և ռազմամթերքի։ Ապօրինի պահվող ատրճանակների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գուգարքի, Դիլիջանի և Արմավիրի բաժիններում։ Ատրճանակները Դիլիջանի և Արմավիրի բաժիններ բերած անձինք կամավոր հանձնել են նաև ռազմամթերք։ Ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Թալինի բաժնում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում, մասնավորապես, Մալաթիայի և Կենտրոնական բաժիններում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Նոր Նորքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքը։ Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    15:40
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդան գետից տղամարդու դի է դուրս բերվել․ ԱԻՆ
    Փետրվարի 8-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, Հրազդան գետի մեջ դի է նկատվել: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դի։
    15:20
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ւմ եք ուղղում այդ միլիարդները. Սոնա Ղազարյանը «ավտորիտար Ադրբեջանի» հարցով դիմեց միջազգային գործընկերներին
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, մասնավորապես, հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ», - Ազգային ժողովում հայտարարեց Ղազարյանը: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի «Ղազանչեցոց» եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` շեշտելով, որ դա պատահականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը՝ դա հստակ մարտավարություն է՝ հայկական հետքերը մաքրելու: Ես ուզում եմ միջազգային մեր գործընեկներին հարցնել` ո՞ւմ են նրանք ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվելու», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:
    15:08
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախի պետնախարարն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
    Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, ԼՂՀ սպորտի և սպորտային պարերի միության նախագահ և պարի և սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ Մարիաննա Մամյանին ու քարտուղար Սաթի Աթոյանին: Քննարկվել են Արցախում սպորտի զարգացման ու սպորտային պարերի հանրայնացման հետ կապված որոշ հարցեր, երկուստեք ընդգծվել է մարզական կյանքն աշխուժացնելու անհրաժեշտությունը: Իր խոսքում Արտակ Բեգլարյանը նշել է. «Պրոֆեսիոնալ և զանգվածային սպորտի կարիք Արցախը շատ ունի, և ես համոզված եմ, որ հետևողական ու ինստիտուցիոնալ աշխատանքի միջոցով կարող ենք հասնել մարզական նորանոր հաջողությունների և՛ միջազգային, և՛ ներքին հարթակներում: Այդ առումով կարևորում եմ Հայաստանի Հանրապետության պրոֆեսիոնալ շրջանակների հետ շարունակական համագործակցությունն ու փորձի փոխանակումը»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հյուրերը հավաստիացրել են, որ իրենք պատրաստակամ են հնարավորինս աջակցելու Արցախում սպորտի և սպորտային պարերի զարգացման ջանքերին:
    15:00
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ես պաշտպանել եմ Նիկոլին, բայց էսօր հիասթափվել եմ, թողե՛ք, գնացեք. Նարինե Ոսկանյան
    Այսօր ArmLur.am-ի զրուցակիցը դերասանուհի Նարինե Ոսկանյանն է, նույն ինքը՝ Պաուզա Անոն: Նա խոսել է մեր երկրում տիրող վիճակի եւ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հարաբերություններ, պատերազմի եւ ոչ միան: Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
    14:58
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մասիսի փրկարարները Սևջուր գետից դուրս են բերել տղամարդու կիսաքայքայված դի
    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Հրազդան կամրջի տակով անցնող Սևջուր գետի մեջ դի կա։ Փրկարարները նավակի միջոցով մոտեցել են կամրջի բետոնե սյուների տակ գտնվող դիակին, ապա ճոպանների միջոցով այն դուրս են բերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն այն կիսաքայքայված վիճակում է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական
    14:53
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանը ժամանակին կախաղան բարձրացված էպիզոդիկ դերասան էր աշխատում
    Նախագահի ժ/պ Ալեն Սիմոնյանը ժամանակին կախաղան բարձրացված էպիզոդիկ դերասան էր աշխատում
    14:44
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել, բոլորն ազատ են արձակվել
    Քննչական կոմիտեն երեկ՝ փետրվարի 8-ին, Հայաստան վերադարձած ռազմագերիների վերաբերյալ քրեական գործ չի հարուցել, բոլորն ազատության մեջ են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Նա հայտնեց, որ ռազմագերիներից վեցը երեկ ազատ են արձակվել, իսկ երկուսը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխել են ռազմական ոստիկանություն՝ հետագայում նրանց ծառայության հարցը լուծելու նպատակով։ Անդրադառնալով լարված մթնոլորտում հարցաքննությունն անցնելու լուրերին՝ Թադեւոսյանն ասաց, որ հարցաքննությունը տեւել է մոտ 7 ժամ, որի ընթացքում ռազմագերիների ծնողները հուզված են եղել. «Շենքից դուրս է տեղի ունեցել լարվածությունը, ընդամենը մի փոքր բորբոքվել են ծնողները, հուզված են եղել։ Այն լուրերը, թե ծնողներն ապակիներ են կոտրել, կեղծ են։ Եթե պատրաստվել են կոտրել, դա դեռ չի նշանակում, որ կոտրել են։ Այդ լարվածությունը ոստիկանները հանդարտեցրել են»։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206558/
    14:40
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Սուրեն Փահլևանյանն ու Յանա Դանիելյանը բաժանվել են
    Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ հաղորդավար Սուրեն Փահլևանյանն ու հաղորդավարուհի Յանա Դանիելյանը բաժանվել են։ Լուրի իսկությունը պարզելու համար կապ հաստատեցինք Յանայի հետ։ Վերջինս ասաց, որ այն համապատասխանում է իրականությանը։ «Ես և Սուրենը բաժանվել ենք ՝ պահպանելով շատ լավ, ընկերական հարաբերություններ։ 12 տարվա համատեղ կյանքի ընթացքում մենք ձեռք ենք բերել ամուր ընկերություն, փոխադարձ հարգանք, որը շարունակում ենք պահպանել նաև բաժանությունից հետո։ Պարզապես եկավ պահ, երբ հասկացանք, որ մենք տարբեր ուղղություններով ենք գնում, տարբեր բաներ ենք ուզում կյանքից։ Լուծումը բաժանվելն ու շատ լավ ընկերներ մնալն էր»,– ասաց Յանան։ Հիշեցնենք, որ Սուրենն ու Յանան ամուսնացել են 2009 թվականին։ 2011–ին լույս աշխարհ եկավ նրանց դուստրը՝ Ադելը։
    14:35
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորածների միջազգային հանձնաժողովը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի և Բաքվի հետ
    Անհետ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովը (ICMP) խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հանձնաժողովը, ի թիվս մի շարք հարցերի, զբաղվում է հակամարտությունների հետևանքով անհետ կորած անձանց որոնման և օգնության հարցում կառավարությունների և իշխանության մարմինների համագործակցության ապահովմամբ: ICMP-ն ստեղծվել է 1996 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի նախաձեռնությամբ։ Հիշեցնենք` հունվարի 19-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով 2022 թվականի հունվարի 19-ի դրությամբ ՀՀ–ում և Արցախում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3809 է: Անհետ կորած է համարվում 199 զինծառայող և քաղաքացիական անձ։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էլ հունվարի 27-ին հայտնել էր, որ 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո մոտ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում (հայեր և ադրբեջանցիներ)։
    14:31
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի ավագանին երեք փոխքաղաքապետ ընտրեց
    Երևանի ավագանին այսօրվա նիստում երեք փոխքաղաքապետ ընտրեց: Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանն ու «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը նշանակվեցին Երևանի փոխքաղաքապետեր: Գևորգ Սիմոնյանը կվերահսկի առողջապահության և սպորտի ոլորտները, Սուրեն Գրիգորյանը կվերահսկի իրավունքի, առևտրի, գովազդի ոլորտները, իսկ Ստեփան Մաչյանը կվերահսկի քաղաքաշինության ոլորտը:
    14:28
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Հաշմանդամություն ունեցող մարդու համար պետք է լինեն արժանապատիվ այմաններ․ ՀՀ ՄԻՊ
    «Հաշմանդամություն ունեցող մարդու համար պետք է լինեն արժանապատիվ ու անկախ կյանքի պայմաններ, պետք է գնահատել յուրաքանչյուրի ներուժը և ձևավորել ինքնուրույն կյանքի հմտություններ ու բացառել ցանկացած տեսակի մեկուսացում»,- նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը տեսանյութում անդրադառնում է ոլորտի խնդիրներին ու Պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքներին: ‼️ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:
    14:24
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ատամս չէր ցավում, եկա ԱԺ, Ձեր նախագծի քննարկումից հետո սկսեց ցավալ․ կարո՞ղ ենք ենթարել, որ նախագծից է. Բաբկեն Թունյանը՝ Մանուկյանին
    Առավոտյան երբ գալիս էի ԱԺ, ատամս չէր ցավում, հետո Ձեր նախագծի քննարկումից հետո ատամս սկսեց ցավալ:ԱԺ-ում բալային համակարգի վերացման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը և հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին. «Կարո՞ղ ենք ենթարել, որ իմ ատամի ցավը պայմանավորված է նրանով, որ դուք այսօր այստեղ նախագիծ եք քննարկում, քանի որ ժամանակային առումով ատամիս ցավը սկսվել է ձեր նախագծի քննարկման ժամանակ»,-ասաց նա: Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ կարող է և ուղիղ կապ ունենալ. «Երբ գալիս էիք ԱԺ, մտածում էին, որ օրինակ «Հայաստան» խմբակցությունը բերել է մի նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Անդրանիկ Թևանյանը, Արմեն Ռուստամյանը բարձրացրեցին կարևոր հարց, և որպես իշխանության պատգամավոր, կարծում եմ, այդ հոգեկան իրավիճակում կարող է ատամի ցավ, ստամոքսի ցավ սկսել»,-ասաց Մանուկյանը:
    14:21
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կինն ինքնուրույն ծննդաբերել է ջերմացանցի կոլեկտորում
    ՌԴ Նիժեգորոդսկի մարզի Ձերժինսկ քաղաքում կինը ծննդաբերել է ջերմացանցի հավաքիչ կայանում (կոլեկտոր): Դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակել է Mash թելեգրամյան ալիքը: Հղի կինն իր երկուամյա երեխայի հետ մտել է ջերմացանցի կոլեկտորի տարածք և ինքնուրույն ծննդաբերել: Ընտանիքի հայրն այդ ժամանակ գտնվել է նրանց կողքին՝ նստած է եկել մոտակա խողովակաշարին: Ավելի ուշ դեպքի վայր ժամանած արտակարգ ծառայությունները նորածնին և ծննդկանին ուղարկել են տեղի մանկական բուժկենտրոն, իսկ հորը՝ ոստիկանություն՝ ցուցմունք տալու համար: Ոստիկանական բաժանմունքում տղամարդը պատմել է, որ իրեն կնոջ հետ դուրս են արել տանից: Իսկ թե ինչու բուժօգնության չեն դիմել, նորածնի հայրը չի հայտնել:
    14:08
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 17 վթար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 7- ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 85 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար. 1 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    14:04
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քոչարյանի գործով դատական նիստն ընդմիջվել է, ապա՝ հետաձգվել. հաջորդ նիստը կկայանա փետրվարի 15-ին
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) քննվող ԵԴ/0253/01/19 գործով հերթական նիստն սկսվել է ընդմիջումից։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է դատարանին, որ նախօրեին Կապան քաղաքում մասնակցել է մեկ այլ դատական նիստի, որի աշխատանքները ուշ են վերջացել։ Պաշտպանը չի կարողացել նույն օրը վերադառնալ Երևան, իսկ այսօր վերադառնալիս ծագել են տեխնիկական խնդիրներ, որոնց պատճառով նա հնարավորություն չունի նշանակված ժամին հասնել դատարան և խնդրում է նիստը հետաձգել։ Նիստը սկսելու պահին դեռևս դատարան չէր հասել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիստն ընդմիջվեց, որպեսզի դատարանը պարզի՝ կարո՞ղ է այսօր Սահակյանը մասնակցել նիստին, թե՝ ոչ։ Ընդմիջման ժամանակ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմը փորձել է կապ հաստատել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի հետ, բայց չի ստացվել։ Արմեն Գևորգյանի տեղեկություններով, մեքենայի խափանում է եղել, և Սահակյանը խնդրել է այսօր իրեն չսպասել։ Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 15-ը։
    13:50
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինձ համար խնդիրը սահմանեցի հակիրճ ու ծայրահեղ պարզ․ ցանկացած գնով շտկել իրավիճակը․ Ռոբերտ Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ««Կյանք և ազատություն» գրքում գրում է․ «Ինձ համար խնդիրը սահմանեցի հակիրճ ու ծայրահեղ պարզ․ ցանկացած գնով շտկել իրավիճակը»։
    13:46
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչով են զբաղված աշխատանքի ժամին. Երևանի քաղաքապետը դժգոհ է
    Հրաչյա Սարգսյանի պնդմամբ՝ Երևանի քաղաքապետարանում լինելու են գլոբալ փոփոխություններ:
    13:38
    08.02.22
    Ավելին