Լրահոս

2022-02-08
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան. Արմեն Չարչյան
    Դա բացարձակ ապօրինություն էր, որը հաստատվեց նաև երկու փաստաթղթով. առաջինը՝ ՍԴ որոշմամբ, որն արձանագրեց՝ ինձ, որպես ԱԺ պատգամավոր, իրավունք չունեին կալանավորել, երկրորդ՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը։ Նա հայտնեց. որ առողջական վիճակը որոշակիորեն բարելավել է, և արդեն անցել է աշխատանքի։ «Ինձ համար ԱԺ աշխատանքը առաջնահերթություն չէ, առաջանահերթ ինձ համար բժշկությունն է», - ասաց նա։ Չարչյանը նշեց, որ իր քաղաքացիական դիրքորոշումը և մտածելակերպը որևէ փոփոխության չի ենթարկվել, կալանավորումը որևէ ազդեցություն չի ունեցել իր հայացքների վրա: Անդրադառնալով խոսակցություններին, թե իշխանությունը պայման է դրել, որ մանդատը վայր դնելու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի, Չարչյանն ասաց, որ ինքն իշխանությունների հետ որևէ կապ ո՛չ ուղղակի ո՛չ էլ քողարկված չի ունեցել, իշխանություններն էլ իրենց հերթին չեն փորձել որևէ կերպ կապի դուրս գալ իր հետ: «Այդ ամենը մտացածին հերյուրանքներ են: Այս ամենին ես պատասխանել եմ Մարկ Տվենի խոսքերով՝ «իմ մահվան մասին լուրերը չափազանցված են»: Իմ երազանքն է վերադառնալ վիրահատարան, ես իմ վիրահատարանի գահից իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին, միայն մեկ նպատակով, որ կարողանամ ավելի բարեկեցիկ երկիր կառուցելուն նպաստեմ, երբ այս ամենը կհարթվի, ես հաճույքով կվերադառնամ վիրահատարան», - ասաց նա: Հարցին՝ մտավախություն չունի՞ որ նոր գործ կհարուցվի իր նկատմամբ, կալանավորման որոշում կլինի կրկին, Արմեն Չարչյանն ասաց. «Մտավախություն բառի մեջ կար վախ բառը, ես երբ այրվող ինքնաթիռից վիրավոր հիվանդ եմ հանել, այդ ժամանակ վախ չեմ ունեցել, կալանավայրից էլ վախ չունեմ»:
    13:35
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը
    Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։ Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի բակում ի աջակցություն Առուշանյանի հավաքվել էին նրա աջակիցները։
    13:31
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանի ավագանու մի շարք անդամներ հրաժարվել են իրենց մանդատներից
    Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկել է ավագանու անդամների մանդատների հրաժարումով և հրաժարվածների մանդատները «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական համարներին փոխանցելով։
    13:24
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար. Լևոն Քոչարյան
    Մարդիկ այսօր փակված են իրենց ճշտի համար. Լևոն Քոչարյան
    13:10
    08.02.22
    Ավելին
  • ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հարավային ուղղության զորամասեր
    Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային շրջայց է կատարել հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված մի շարք զորամասեր: Սուրեն Պապիկյանը հետևել է ծառայության կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների, զորամասերում ընթացքող շինարարական աշխատանքների ընթացքին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զորամասերի սոցիալ- կենցաղային պայմաններին, ինչպես նաև զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին: Նույն օրը նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել է անհրաժեշտ դեղորայքով ապահովվածության, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցվածության մակարդակը: Պաշտպանության նախարարը զրուցել է հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ, առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթել:
    13:04
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը ԶԼՄ֊ների հարցին
    Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ:
    12:55
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քովիդ-19. Մահվան և վարակվածության նոր դեպքեր՝ Հայաստանում
    Հայաստանում փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2486 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 394 074-ի: 
    12:49
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շուրջ 40 մարդ կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. հակակոռուպցիոն կոմիտե
    Շուրջ չորս տասնյակ անձինք կաշառքի դիմաց ստացել են վարորդական վկայականներ. գործի նախաքննությունն ավարտվել է, տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Բազմադրվագ քրեական գործի շրջանակներում բացահայտվել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պաշտոնատար անձի կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 1 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր: Հիշյալ քաղաքացիները կաշառքի դիմաց հանձնել են ձևական բնույթ կրող գործնական քննություններ և ստացել վարորդական վկայականներ: Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Սպիտակ քաղաքի բնակիչ Վաչագան Շիրոյանը սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու գործնական հմտությունները փաստացի ստուգելու, կաշառքի դիմաց ձևական բնույթ կրող գործնական քննություններ ընդունելու և քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու հարցում օժանդակելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տեսուչ Ադամ Սարուխանյանի հետ: Պայմանավորվածության համաձայն` 2020 թվականի օգոստոսից 2021 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Վ. Շիրոյանը շուրջ չորս տասնյակ անձանցից ստացել է ընդհանուր 3.010.000 ՀՀ դրամ, որի մի մասը՝ 1.400.000 ՀՀ դրամը, որպես կաշառք տվել է Ադամ Սարուխանյանին: Վ. Շիրոյանի օժանդակությամբ ստացած կաշառքի դիմաց ՃՈ տեսուչը հիշյալ քաղաքացիներից ընդունել է ձևական բնույթ կրող գործնական քննություններ, և նրանք առանց գործնական վարման հմտությունների պատշաճ ստուգման ստացել են վարորդական վկայականներ: Միաժամանակ Ադամ Սարուխանյանը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, ստացած կաշառքի դիմաց կազմել է կեղծ արձանագրություններ կաշառք տված անձանցից քննությունները պատշաճ հանձնելու վերաբերյալ, ինչի արդյունքում նշված անձինք սահմանված կարգի խախտմամբ ստացել են վարորդական վկայականներ: Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ադամ Սարուխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Վաչագան Շիրոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 34-38-311-րդ հոդվածի 2-րդ մասով: Եվս 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կաշառք տալու, կաշառքի միջնորդություն կատարելու, կաշառք տալու փորձի և պաշտոնական փաստաթուղթ` վարորդական վկայական ապօրինի ձեռք բերելու համար: Ադամ Սարուխանյանի, Վաչագան Շիրոյանի և մի շարք այլ անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
    12:48
    08.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, կառավարությունը քննարկում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը. ՄՊՀ
    Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան, տեղեկացնում են ՄՊՀ լրատվական ծառայությունից։ «ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ: Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա: Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը: Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ-ից, Վրաստանից», - հայտնում են ՄՊՀ-ից։
    12:33
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը
    Հայաստանի արտգործնախարարությունը դատապարտում է Ադրբեջանի մշակույթի նախարարի հայտարարությունը, թե պետք է վերացնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների հետքերը: Հայաստանի ԱԳՆ-ն հիշեցնում է՝՝՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի՝ 2021-ի դեկտեմբերի որոշումը, ըստ որի՝ հայկական մշակութային ժառանգության նկատմամբ պղծման ու վանդալիզմի գործողությունների դեմ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել:
    12:22
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ. Բաբկեն Թունյան
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ, հայտարարեց, թե դրա ընդունման դեպքում պատգամավորների, նախարարների, փոխնախարարների ու մյուս պաշտոնյաների աշխատավարձն ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողների: Ըստ պատգամավորի՝ 2012-2017 թվականների կառավարության ծրագրով խոստացել էին կրկնապատկել նվազագույն աշխատավարձն ու չէին արել: «Ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով, հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ, եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու ռիսկերի մասին շատ հիմնավոր ներկայացվել է, իսկ 100 հազար դրամ դարձնելու հետևանքները ինքներդ կարող եք դատել», - ասաց Թունյանը: Նրա խոսքով՝ եթե ամեն ինչ լիներ օրենքով, կարող էին օրենքով ֆիքսել, որ կյանքը պետք է ուրախ լինի, ապրուստը ձրի, Հայաստանն էլ ծովից ծով, բայց օրենքը նպատակ չէ, այլ միջոց է նպատակներին հասնելու համար: «Մենք խոստացել ենք նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնել ու դա անելու ենք», - նշեց ՔՊ-ական պատգամավորը:
    12:20
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. օդանավում հանկարծամահ է եղել ՌԴ 94-ամյա քաղաքացի
    Փետրվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
    12:17
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ է տեղի ունեցել Արագածոտնի մարզպետարանում․ պարզաբանում
    Լրատվամիջոցներում շրջանառվող այն  տեղեկությունը, ըստ որի, Արագածոտնի մարզպետարանում միջադեպ է եղել՝ չի համապատասխանում իրականությանը։ 
    11:59
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները լինելու են դատարանում՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. Սեյրան Օհանյան
    «Մենք դատապարտում ենք իշխանությունների այս ակնհայտ ապօրինի գործողությունները՝ գործող քաղաքապետերի, համայքների ղեկավարների նկատմամբ»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը:
    11:46
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչ է ասել հեղինակավոր կազմակերպությունը ՀՀ իշխանությունների մասին նախկինում․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամենեւին առաջին անգամ չէ, երբ Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է ՀՀ իշխանություններին: Այս անգամ նրանց մտահոգել է Հայաստանում պետական ծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Այդ պատճառով իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։ Նախկինում այլ կոչեր եւս եղել են: Օրինակ՝ 2021 թվականի սեպտեմբերին նրանք եւս նույն կոչով էին հանդես եկել՝ ասելով, թե պետք է չեղարկել այդ օրենքի կիրառումը, իսկ, ահա, հունիսին Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական գործիչների կողմից ատելության եւ բռնության խոսքի կիրառման կապակցությամբ: Նախորդ տարի էլ իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit. Antidemocratic Turn («Անցումային շրջանի երկրներ. հակաժողովրդավարական շրջադարձ») զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի գնահատականը 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընկել էր: «Հեղափոխությունից հետո երկրում առաջին անգամ ժողովրդավարության ցուցանիշը նվազել է, եւ այս տարի տեղի ունեցած իրադարձությունները, այդ թվում՝ լարվածությունը զինվորականների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ (երբ ԳՇ-ն պահանջում էր նրա հրաժարականը-խմբ.), ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է սրվել»,- նշել էին զեկույցի հեղինակները»: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/08/1206528/
    11:10
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյաններն արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին․ Հովիկ Աղազարյան
    ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր արձագանքեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Պատգամավորի խոսքով՝ Բելառուսի նախագահն անթույլատրելի ու պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել: «Մասնավորապես, նշել է է, թե «ո՞ւմ է պետք Հայաստանը» և այլն: Ես ուզում եմ նշել, որ այս որակումուները դատապարտելի են, մեր գործընկեր երկրի ղեկավարն իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկներ երկրի նկատմամբ, ու ես ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերը, թե ում էր պետք Հայաստանը ու ես վստահ եմ՝ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն է գիտակցում, թե ում էր պետք ու ում է պետք Հայաստանի Հանրապետությունը», - հայտարարեց Հակոբյանը: ՔՊ-ական պատգամավորներից Հովիկ Աղազարյանն էլ անդրադարձավ Լուկաշենկոյին: «Լուկաշենկոներն ու Մարգարիտա Սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում Ռուսաստանի իշխանություններին, ու լավ կլինի Լուկաշնեկոն գնահատականներ տալուց առաջ Մինսկի օդանավակայանը մտնի, որն ավելի շատ հիշեցնում է խոզանոց», - նշեց պատգամավորը:
    11:05
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քրգործում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը. Տոնոյանը պահանջում է բաց դատավարություն. փաստաբանական խումբ
    Դավիթ Տոնոյանի և մյուս անձանց վերաբերյալ քննվող քրեական գործով 04.02.2022թ. նշանակված առաջին իսկ դատական նիստը չի կայացել և անորոշ ժամկետով հետաձգվել է ազատության մեջ գտնվող դատավարության մասնակիցների, ինչպես նաև նախագահող դատավորի վատառողջության պատճառով, ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարությունում:՚ «Միաժամանակ հայտնում ենք, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է պնդել և պահանջել բաց և հրապարակային դատավարություն, որը դռնփակ ռեժիմով է անցկացվում դատավոր Մանվել Շահվերդյանի անհիմն որոշմամբ՝ մասնագիտական առումով պետական և ռազմական գաղտնիք հասկացություններին առհասարակ չտիրապետելու պատճառով: Հաստատապես շարունակում ենք պնդել, որ քրեական գործի նյութերում չկան պետական և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ, որոնք կրում են «հույժ գաղտնի» դրոշմը, իսկ հետազոտվելիք նյութերը առավելապես ծառայողական գաղտնիք պարունակող նյութեր են: Դատավորն իր որոշումը կայացնելուց առաջ որևէ միջոց անգամ չի գործադրել համապատասխան գերատեսչությունից պարզելու՝ քրեական գործում առկա է արդյո՞ք օրենքով պահպանվող գաղտնիք, թե ոչ, իսկ այդ նյութերի մեծ մասը որպես ծառայողական գաղտնիք դասելու նախաձեռնող-հեղինակը եղել է հենց Դավիթ Տոնոյանը: Հայտնում ենք նաև, որ մինչ օրս վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքը որևէ դատավորի չի մակագրվել, բողոքի քննության օր նշանակված չէ, որը հայտնի լինելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք», - ասված է հայտարարությունում:
    11:01
    08.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների ձևավորելը ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի վարքագծին. Անդրանիկ Թևանյան
    Ազգային ժողովի «Հայաստան» խմբացկության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 15-ին օկուպացված Շուշիում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ստորագրել են, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը», որն ամբողջությամբ հակահայկական բնույթ ունի: «Ենթադրվում է, որ Հայաստանը պետք է ընդունի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը, պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումից պետական մակարդակով ու հարցը պետք է տեղափոխվի պատմաբանների քննարկման տիրույթ. դա մեզ համար անընդունելի է», - հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, թե ՀՀ ԱԳՆ-ն բավական ադեկվատ ձևով է արձագանքել այդ հռչակագրին, բայց որևէ պետական մարմին, նաև խորհրդարանի մակարդակով այդ հռչակագրի վավերացմանը չեն արձագանքել: Սա, ըստ պատգամավորի, տարօրինակ է այն առումով, որ ներկայում որդեգրված քաղաքականությունը՝ հայ-թուրքական հարաբերությունները ձևավորել առանց նախապայմանների, ոչ մի կերպ չի համընկնում Թուրքիայի խորհրդարանի այն վարքագծին, որով նրանք վավերացրել են այդ հռչակագիրը: «Թուրքիան ոչ միայն նախապայմաններն է առաջ մղում, այլ այդ նախապայմանների իրագործումը համարում է իր պետական քաղաքականության հիմնաքարարերից մեկը. չարձագանքել այս որոշմանը Ազգային ժողովը չի կարող և մենք պատրաստ ենք համապատասխան հայտարարության տեքստը ներկայացնել», - նշեց Անդրանիկ Թևանյանը:
    10:44
    08.02.22
    Ավելին