Լրահոս
2022-02-18
-
Միջազգային«Զելենսկին պատրաստվում է հարձակվել». Դոնբասում խաղաղ բնակչությանը տարհանում են«Դոնբասի խաղաղ բնակչությանն այս րոպեներին տարհանում են»,- հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը: Նրա խոսքով՝ առաջիկա ժամերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրատվում է հրաման արձակել՝ Դոնբասի վրա հարձակման համար:Ավելին19:4318.02.22 -
ՀասարակականՇրջակա միջավայրի նախարարությունը ահազանգ է ստացելՇրջակա միջավայրի նախարարությունն օրերս ահազանգ է ստացել, որտեղ կից տեսանյութերով ներկայացված են Լոռու մարզի Սպիտակ համայնքին հարակից տարածքի աղտոտման և աղբահանության ոչ ճիշտ կազմակերպման դեպքեր։ Վերոնշյալ հարցի կարգավորման նպատակով նախարարի՝ ոլորտն համակարգող տեղակալի հանձնարարությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ աջակցություն խնդրելու՝ մարզպետարանների միջոցով հանձնարարելու տեղական ինքնակառավարման մարմիններին, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 51-րդ հոդվածի և 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի դրույթներով, ձեռնարկել միջոցներ իրենց համայնքներում բնության հատուկ պահպանվող տարածքներին, բնության հուշարձաններին, պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև զբոսաշրջության նպատակով բնակչության կողմից սիրված և առավել օգտագործվող բնական լանդշաֆտներին հարակից տարածքների ու շրջակա միջավայրի արդյունավետ պահպանության իրականացնելու նպատակով, ինչպես նաև հիշյալ տարածքներում աղբահանության գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ «Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-հայտնում են նախարարությունից:Ավելին19:4218.02.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն ու դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլին․ ՊենտագոնԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Միացյալ նահանգներն ու նրա դաշնակիցները պատրաստ են Ռուսաստանի ցանկացած քայլի՝ Ուկրաինայի հարցում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ «ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, ներառյալ՝ Լեհաստանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ճգնաժամից խուսափելու և «դեպի ավելի ամուր անվտանգություն» շարժվելու ուղի են առաջարկել։ Ինչ ուղի էլ նա ընտրի, ԱՄՆ-ն, իր դաշնակիցների ու գործընկերների հետ, պատրաստ է դրան»,- մասնավորապես, ասել է Պենտագոնի ղեկավարը Վարշավայում՝ ճեպազրույցի ժամանակ։ «Զավեշտալի է, որ այն, ինչը Պուտինը չէր ցանկանում, որ տեղի ունենա, իսկ դա ՆԱՏՕ-ի ամրապնդումն է իր թևում, հենց դա էլ կտեսնի»,- ամփոփել է Լլոյդ Օսթինը։Ավելին19:4018.02.22 -
ՀասարակականՍյունիքի նախկին փոխմարզպետը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կփոխարինի ԱվինյանինՍյունիքի մարզպետի նախկին տեղակալ Նարեկ Բաբայանը նշանակվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԶՊՄԿ-ից։ Նշենք, որ դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ, և ԶՊՄԿ–ի խորհրդի անդամ է նշանակվել Նարեկ Բաբայանը։ Հավելենք միայն, որ Տիգրան Ավինյանը խորհրդի անդամ էր նշանակվել 2022 թ․–ի հունվարին։ Ի դեպ, մամուլում լուրեր են շրջանառվում, որ առաջիկայում Ավինյանը պետք է Երևանի փոխքաղաքապետ նշանակվի, ինչի համար էլ նման փոփոխություններ են արվել։Ավելին19:3018.02.22 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարումՀայ բռնցքամարտիկները երկու ոսկե և երկու բրոնզե մեդալ են նվաճել Բելառուսում կայացած Անատոլի Կոլչինայի անվան Ա կարգի միջազգային մրցաշարիում: Հայ մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանն ու 67 կգ քաշային Արարատ Հարությունյանը: Եզրափակչում մեր երկու բռնցքամարտիկներն էլ հաղթել են Ռուսաստանի ներկայացուցիչներին: 63.5 կգ քաշային Արթուր Շահպազյանն ու 54 կգ քաշային Մհեր Դավթյանը նվաճել են բրոնզե մեդալ: Մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Արթուր Մովսիսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայ բռնցքամարտիկները թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը:Ավելին19:1218.02.22 -
ՀասարակականԼևոն Քոչարյանը մարզասրահից լուսանկար է հրապարակելՀայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լուսանկար է հրապարակել մարզասրահից։ Ի դեպ Լևոնը շատ հաճախ մարզումների տեսանյութերով է կիսվում իր օգտատերերի հետ։Ավելին19:0418.02.22 -
ՀայաստանՍիսիանի համայնքապետարանը հայցում է բնակիչների ներողամտությունը՝ տրանսպորտային ծառայություն չմատուցելու կապակցությամբՍիսիանի համայնքապետարանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է կանոնավոր ուղևորափոխադրումներ չիրականացնելու պատճառների մասին ու ներողություն է խնդրել բնակիչներից՝ պատճառված անհարմարության համար։ Հայտարարությունում նշված է․ «Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ, համայնքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ համայնքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ծառայությունը չմատուցելու կապակցությամբ: Տեղեկացնում ենք, որ ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը լրացել են. այդ իսկ կապակցությամբ 2020 թվականի հունվարի 21-ին, ինչպես նաև 2020 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանի կողմից հայտարարվել են մրցույթներ, որոնք, սակայն, չեն կայացել՝ հայտեր չներկայացնելու պատճառով: Սիսիանի համայնքապետարանի կողմից տարվում են ակտիվ աշխատանքներ թվով 11՝ Սիսիանի-Ույծ, Սիսիան-Բռնակոթ, Սիսիան-Շաքի, Սիսիան-Իշխանասար-Օդանավակայան, Սիսիան-Աղիտու-Նորավան-Վաղատին-Որոտնավան, Սիսիան-Լծեն-Դարբաս-Գետաթաղ-Լոր-Շենաթաղ, Սիսիան-Տոլորս-Բնունիս-Ախլաթյան, Սիսիան-Տորունիք-Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի, Սիսիան-Անգեղակոթ-Շաղաթ, Սիսիան-Բալաք-Մուծք, Սիսիան-Աշոտավան-Հացավան-Սալվարդ-Թասիկ-Արևիս երթուղիներով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ հայտարարելու ուղղությամբ: Վստահեցնում ենք, որ համայնքապետարանը բոլոր հնարավոր և անհնարին միջոցները կիրականացնի՝ բնակիչների սոցիալական պայմանները բարելավելու և բարեկեցիկ դարձնելու համար»:Ավելին19:0018.02.22 -
ԱրցախԱրցախի փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորյանը պարգևատրվել էԱրցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է փրկարար ծառայության հիմնադիր և առաջին ղեկավար Ասլան Գրիգորիի Գրիգորյանին: Նախարարը բարձր է գնահատել Ասլան Գրիգորյանի կողմից Արցախում փրկարար ծառայության ստեղծման, զարգացման ու կայացման գործում ներդրած նշանակալի ավանդը և հոբելյանական օրվա կապակցությամբ վաստակավոր փրկարարին արժանացրել է պարգևի՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ:Ավելին18:5518.02.22 -
ՄիջազգայինՄոնղոլիայի նախարարը մամուլի ասուլիսի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրենՄոնղոլիայի հասարակական աշխատանքների նախարարը խոստացել է 100 հազար էժան տուն կառուցել, իսկ անհաջողության դեպքում հրկիզել իրեն։ Տարեվերջին նա կառուցել է 70 000 միավոր։ Նա մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ անսպասելիորեն հրկիզել է իրեն:Ավելին18:4518.02.22 -
ՀասարակականԻնչո՞ւ Փաշինյանի կալավանցի խորհրդականը չի վերադառնում ՍյունիքիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանի կալավանցի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը կշարունակի մնալ Սյունիքում: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների իրագործման հետևանքով ՀՀ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով» միջգերատեսչական աշխատանքային խումբը: Հենց այս աշխատանքները կազմակերպելու առաքելությամբ էր Ռոբերտ Ղուկասյանը գործուղվել Սյունիքի մարզ։ Նկատենք՝ վարչապետի այդ որոշման մեջ նշված էր՝ Ռոբերտ Ղուկասյանը Սյունիքում մնալու է 2021 թ. հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը, բայց, ինչպես ասում են, եռակողմ հայտարարության հետևանքների մասին կառավարության հաշվարկները խիստ լավատեսական էին. վարչապետի խորհրդականի սյունիքյան առաքելությունը նորից հետաձգվեց, այս անգամ՝ 2022 թվականի փետրվարի 16-ից մինչև ապրիլի 16: 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Ղուկասյանն անդրադառնալով իր երկարաձգվող գործուղմանը՝ նշեց, որ միջգերատեսչական խմբի մի շարք ծրագրեր դեռևս պետք է շարունակվեն, ինչի համար պետք են ինտենսիվ աշխատանքներ: «Նախորդ տարվա ընթացքում հիմնական շեշտադրումներն ավելի շատ անվտանգային միջավայրին էին ուղղված, այժմ ավելի շատ սոցիալ-տնտեսական զարգացման վրա կգնանք՝ միևնույն ժամանակ շարունակելով անվտանգային միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրերը: Շուտով կանենք հերթական նիստն այստեղ, ու վստահ եմ, որ նորից շուրջ 100 ծրագիր կհաստատվի, եթե ոչ ավել, որովհետև կուտակվել են խնդիրներ: Այս պահին շուրջ 70 ընթացիկ ծրագրեր կան: Իմ գործուղումը զուտ պայմանավորված է նրանով, որ անցյալ տարվա կիսատ թողածը շարունակեմ»,- մանրամասնեց վարչապետի խորհրդականը: Հարցին՝ արդյոք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պարբերաբար բարձրաձայնվող խնդիրները, այդ թվում՝ մարդատար մեքենաների համար անանցանելի այլընտրանքային ճանապարհների հարցը, ինչի պատճառով բնակիչները բախվում էին ամենատարբեր իրավունքների խախտումների, իրենց լուծումները ստացե՞լ են, Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց. «Ինտենսիվ շինարարության մեջ են ճանապարհները, նաև, օրինակ, Որոտանի դպրոցին աշխատանքային խմբով նոր միկրոավտոբուս ենք տվել, նախատեսում ենք Խոզնավարի դպրոցին նույն տրանսպորտային միջոցից տրամադրել, որպեսզի ուսուցչական կազմը կարողանա տեղափոխվել, և էլի դպրոցների կան: Որոտանում շուտով կգործի հացի արտադրամասը, որպեսզի իրենք տեղում կարողանան հաց թխել. մենք մինչ այս պահն ամենօրյա գրաֆիկով ապահովում էինք երեք գյուղերի՝ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ, բնակիչների հացը: Տարբեր խնդիրներ կան, որ փորձում ենք լուծել. բնականաբար, բոլորս էլ գիտենք՝ խնդիրները բազմաթիվ են, բայց առաջնահերթ կարգով, ինչքան հնարավոր է, սեղմ ժամկետներում լուծում ենք»: Իսկ թե ինչպես են լուծում այն բնակիչների խնդիրները, որոնց արոտավայրերը, հողերը մնացել են թշնամու վերահսկողության տակ կամ ուղիղ դիտակետում՝ մեր հարցին ի պատախան էլ՝ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ որոշ հատվածներում պատրաստվում են մասշտաբային անցում կատարել դեպի ինտենսիվ գյուղատնտեսություն: «Կոնկրետ Ճակատենի թևում նոր ծրագրեր են լինելու գյուղացիական տնտեսությունների աջակցման. հանդիպել եմ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, և կառավարության հետ համատեղ ծրագրեր կարվեն այդտեղ, որպեսզի մեկնարկեն ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ծրագրեր, այսինքն՝ ոչ թե մեծ տարածությունների վրա մշակվեն, այլ, բնականաբար, իրենց հողատարածքները փոքրանում են, և այդտեղ արդյունավետությունը պետք է մեծանա: Այսինքն՝ պետք է մասշտաբային անցում կատարենք դեպի բարձրարժեք մշակաբույսեր: Բայց առաջնահերթը ոռոգման համակարգի խնդիրների լուծումն է»,- եզրափակեց Ռոբերտ Ղուկասյանը:Ավելին18:4318.02.22 -
ՀասարակականԴատավորը ձգել է վարույթը՝ ադրբեջանական զնդաններում տանջված մարդուն 27 օր զրկելով կալանքի վերանայման իրավունքից․ ՄելիքյանԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր մեր վստահորդ, ադրբեջանական գերությունից վերադադառնալուց հետո դեկտեմբերի 30-ին կալանավորված Արման Խաչատրյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն էր։ Նախագահող դատավոր՝ Տիգրան Սիմոնյան։ Կալանավորվելուց 50 օր հետո։ Բողոքը բերելուց 45 օր հետո։ Բողոքը վարույթ ընդունելուց 27 օր հետո։ Եվ ահա, դատավորը մտավ դահլիճ և անմիջապես հայտնեց ինքնաբացարկ՝ իմ նկատմամբ «խիստ բացասական, անբարյացկամ վերաբերմունք ունենալու» հիմքով։ Իմ մի գրառման պատճառով, որում շատ կոռեկտ ձևով (մի կերպ եմ ինձ զսպել) կարծիքս եմ հայտնել լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու իր որոշման մասին (գրառումս կցում եմ):Ավելին18:3918.02.22 -
ՄիջազգայինՌուսաստանը օկուպացրել է Ղրիմը. Թուրքիայի պաշտպանության նախարարԹուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը: Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»: Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին՝ նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից: Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը՝ Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի, և կողմնակից է երկխոսության»:Ավելին18:3818.02.22 -
ՀայաստանՔաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջևՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարությունների միջև Փետրվարի 18-ին հեռավար ձևաչափով կայացավ Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների 9-րդ նիստը։ Հայկական կողմից նիստը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, հնդկական կողմից՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար (Secretary West) Ռինաթ Սանդհուն։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ բարձրաստիճան շփումների ընթացքն ու օրակարգը, Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման հարցերը, ինչպես նաև՝ երկու երկրների ԱԳ նախարարների միջև 2021թ․ հոկտեմբերին կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերը քաղաքական, առևտրատնտեսական, կրթության և մշակույթի, պաշտպանական, հաղորդակցությունների և զարգացման գործընկերության ոլորտներում: Երկուստեք անդրադարձ կատարվեց միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցությանը և դրա հետագա խորացմանը։ Կողմերը մտքեր փոխանակեցին նաև մի շարք միջազգային, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ։Ավելին18:2818.02.22 -
ՀասարակականՀայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձՀայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Փետրվարի 12-ին «Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ անհայտ անձինք են ներխուժել խմբագրություն, իրեն այնտեղ չհայտնաբերելուց հետո զանգահարել են և սպառնացել: Ավելի ուշ «Politik.am» կայքի կողմից հրապարակվեցին նաև ասվածն ապացուցող տեսակադրեր: Ի պատասխան այս առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության հարցման՝ ՀՀ ոստիկանությունից պատասխանել են, որ Բորիս Մուրազին ոստիկանության Էրեբունու բաժին դիմում է ներկայացրել, որ ապօրինի ներխուժել են գրասենյակի տարածք. դիմումի մեջ ներկայացված հանգամանքները ստուգվում են: Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է պատասխանատու լրատվամիջոցների օրինական աշխատանքը խոչընդոտելու ցանկացած փորձ, բոլորին զսպվածության կոչ է անում՝ անկախ հուզական վիճակից ու կենսական հանգամանքներից: Հուսով ենք՝ ոստիկանությունը կպարզի միջադեպի բոլոր հանգամանքները՝ կանխելով նմանատիպ հետագա այլևայլ հակաօրինական գործողությունները»: Հայաստանի ժուռնալիստների միությունԱվելին18:1418.02.22 -
ՀասարակականՆկարը վերցնելիս նշեք հեղինակին. ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են Ալեն ՍիմոնյանինՖեյսբուքյան օգտատերերը «ոգեշնչված» ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ նախագահի նստավայրում արված լուսանկարից իրենց ֆեյսբուքյան էջերում մեջքից արված լուսանկարներ են հրապարակել: Օգտատերերն այսպիսով ծաղրելով են Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱՄՆ նախկին նախագահին կրկնօրինակելու մեջ:Ավելին18:0718.02.22 -
ՀասարակականԱդրբեջանցիները Հայաստան գալու փոխարեն թող մեր գերիներին տան. գալիս են, որ ի՞նչ անեն. Արտակ ԶաքարյանԱրևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ «Եվրանեսթի» շրջանակներում ադրբեջանցիներն առաջին անգամ Հայաստան են ժամանել դեռևս 2012-ին: Այդ ժամանակ «Եվրանեսթի» պատվիրակության ղեկավարն Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էր, որի գնահատմամբ՝ այն ժամանակ ու այժմ բոլորովին այլ Հայաստանում էինք ներկայացնում, և ըստ այդմ՝ մեր դիրքերն ու կարգավիճակն էլ այլ էր: Այն ժամանակ, հիշում է Զաքարյանը, իրենք միջազգային հանրույթի հետ քննարկում էին արցախահայության ինքնորոշման խնդիրն ու պայքարում իքնանորոշման իրավունքի ճանաչման համար: Ադրբեջանցիներն էլ, իրենց կարողությունների չափով, պայքարում էին նույն այդ իրավունքի դեմ: Նույն 2012-ին կրկին «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում էլ ադրբեջանցիներն էլ Երևան են այցելել, բայց նրանց՝ այդ ժամանակվա այցերն, ըստ նախկին փոխնախարարի, ստորադասված կարողություններով էին: Երբ 2012-ին Բաքու էին այցելել, հիշում է, հենց Միլի Մեջլիսում կարողացել են չեզոքացնել ադրբեջանցիների կեղծ ու ագրեսիվ հռետորաբանությունը: «Յուրաքանչյուր պետություն իր օրակարգով է ներկայանալու «Եվրանեսթի» երևանյան նիստին, բայց ո՞րն է մեր իշխանության օրակարգը»,- հարց է բարձրացնում նա: 2015-ին երբ «Եվրանեսթի» հայաստանյան պատվիրակության ղեկավարը Զաքարյանն էր, պատվիրակությունը պահանջել ու հասել էր Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը, որին գրեթե բոլոր երկրները կողմ են քվեարկել: Իսկ այժմ, ըստ նախկին պատգամավորի, Փաշինյանի իշխանությունը եվրոպական այս հարթակում միայն խաղաղասիրություն է խոսելու: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահը շեշտում է՝ «Եվրանեսթի» ընդունած բանաձևերն ու հայտարարությունները քաղաքական առաջնահերթություն են սահմանում Եվրամիության գործադիր մարմնի համար: Հետևաբար, նմանատիպ զեկույցների ու բանաձևերի ընդունման համար պետք է գործադրել ամեն ջանք: Հետագայում «Եվրանեսթի» կողմից ընդունված բանաձևերի տեսքստերն ուղարկվում են Եվրամիության ու Արևելյան գործընկերության անդամ երկրների կառավարություններին՝ որպես քաղաքական փաստաթուղթ: Կընդունե՞ն կառավարությունները, թե՞ ոչ, դա այլ հարց է, պարզապես պետք է ընկալել, որ այդ աշխատանքների արդյունքում է ձևավորվում ու արտացոլվում պետության արտաքին քաղաքականությունը:Ավելին18:0518.02.22 -
Հայաստան«Իշխանությունը ստվեր է պատին. լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում». Սերժ Սարգսյան«Իշխանությունը ստվեր է պատին. լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում». Սերժ ՍարգսյանԱվելին17:5618.02.22 -
ՀասարակականԿամ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ չունեք․ նախկին թաղապետը լուսանկարներ է հրապարակելԿամ Երևանից մի խոսացեք, կամ ամոթից, երկուսն էլ չունեք․ նախկին թաղապետը լուսանկարներ է հրապարակելԱվելին17:3518.02.22 -
ՄիջազգայինՄոսկվան հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասինՄոսկվան հայտարարել է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասինԱվելին17:2818.02.22