Լրահոս

2022-02-18
  • Միջազգային
    Դոնբասից մարդկանց տարհանում են. միացվել են քաղաքացիական պաշտպանության շչակները
    Դոնբասի խաղաղ բնակչությանը տարհանում են Ռուսաստանի Դաշնություն՝ Ռոստովի մարզ: Վլադիմիր Պուտինը հանձանարարել է դոնբասցի փախստականներից յուրաքանչյուրին 10 հազար ռուբլի օգնություն տալ: Նաև արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանին հանձնարարել է շտապ մեկնել Ռոստով՝ Դոնբասից տարհանվածներին տեղավորելու համար։
    21:46
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից
    ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է համապատասխան հրամանագրում:
    21:36
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանի հրամանագրով ԳՇ-ում պաշտոնանկություններ են եղել
    ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ- ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Արայիկ Հարությունյանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: ՀՀ նախագահի լիազորությունները կատարողի հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի. Ռոմիկ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- նշված է հրամանագրում։ Ալեն Սիմոնյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով ՀՀ ԶՈւ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Արամ Պողոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ»,- նշված է համապատասխան հրամանագրում:
    21:36
    18.02.22
    Ավելին
  • Միջազգային
    «Տղան ասաց, տղան արեց». Ռուսաստանը չի շտապում զորքը հանել Բելառուսից
    Մոսկվան հայտարարում է միջուկային հրթիռներով զորավարժություններ սկսելու մասին: Վաղը Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ մեկնարկելու են «ռազմավարական զսպման ուժերի» զորավարժություններ: Արձակվելու են բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Զորավարժություններին մասնակցելու են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, Հարավային զինվորական օկրուգը, Հյուսիսային և Սևծովյան նավատորմերը։
    21:32
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ․ նամակ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին
    Արցախի պատմամշակութայնի ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի և ոչնչացման քաղաքականության կապակցությամբ «ՀԱՀԱՍՏԱՆ» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանն ու Էլինար Վարդանյանը դիմում-նամակ են հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, որը ներկայացնում ենք ստորև. «ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱՆ և ՄՇԱԿՈւԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ (ՅՈւՆԵՍԿՕ-ի) ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԿԻՆ ՕԴՐԻ ԱԶՈւԼԵԻՆ 44-օրյա պատերազմի օրերին մարդկային զոհերի կողքին ունեցել ենք նաև մշակութային ահռելի կորուստեր: Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում է մնացել հսկայածավալ մշակութային ժառանգություն, որի հանդեպ Ադրբեջանը որդեգրել է բացահայտ ոչնչացման քաղաքականություն: Պղծման և վանդալիզմի կողքին, Ադրբեջանը զբաղված է նաև գիտական զեղծարարությամբ: 2022թ. փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային լրատվական աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Հանրապետության մշակույթի նախարար՝ Անար Քեիմովի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պատրաստվում է Արցախի Հանրապետության ներկայումս օկուպացված տարածքներում «աղվանական ճարտարապետական հուշարձաններից» վերացնել հայկական արձանագրությունները: Ադրբեջանի իշխանության նման գործելաոճը ունի մեկ նպատակ՝ վերացնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում առկա հայկական պատմա-մշակութային ժառանգությունը: Հարկ է ընդգծել, որ Ադրբեջանի իշխանությունները նախկինում ևս ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության համար մեծ նշանակություն ունեցող արժեքներ: Մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունները 2002 և 2005 թվականներինին, խաղաղ ժամանակահատվածում ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը, որտեղ տեղադրված էին հազարավոր արժեքավոր խաչքարեր : Խաչքարերը ոչնչացվել են, իսկ հետագայում օգտագործվել որպես շինանյութ: ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021 թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «Ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների»: Այդ թվում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգությունը ալբանական ներկայացնելու ճիգերի վերաբերյալ: Ադրբեջանական իշխանության վանդալիզիմի և պղծման գործողությունները հայկական մշակութային արժեքների նկատմամբ կրում են շարունակական բնույթ, ինչով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերոնշյալ որոշման պահանջները: Ադրբեջանի իշխանությունը շարունակաբար վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն, ինչը լուրջ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանի և Արցախի բնակչությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ակնկալում ենք Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈւՆԵՍԿՕ) ակտիվ միջամտությունը՝ Ադրբեջանի իշխանության կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում հայկական պատմական և մշակութային նշանակություն ունեցող արժեքների պաշտպանության հարցում, որոնք նաև համամարդկային մշակութային ժառանգության մասն են կազմում: Ընդգծում ենք նաև, որ 1954 թ. Հաագայի կոնվենցիայի 23-րդ հոդվածի համաձայն ՅՈւՆԵՍԿՕ-ն կարևոր հանձնառություն ունի՝ հնարավորինս արագ անկախ տեխնիկական առաքելություն իրականացնելու Արցախի Հանրապետության այն տարածքներում, որոնք պատերազմի արդյունքում անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչպես նաև իրականցնելու պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի գնահատման փաստահավաք առաքելություն։
    21:32
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղավիացիայի կործանիչ կամ անհնարինը հնարավոր դարձնող Տաթևիկ Ռևազյանը
    168.am-ը գրում է․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) ղեկավար Տաթևիկ Ռևազյանի տապալած կառավարման պատճառով 2020 թ. հայկական ավիաընկերությունները հայտնվեցին Եվրամիության «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ այդ ժամանակվանից մինչ օրս մեր ավիաընկերությունները չեն կարողանում թռիչքներ իրականացնել դեպի եվրոպական երկրներ: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր տված հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, թե «սև ցուցակում» ընդգրկման որոշումը կարող է փոխվել միայն 2022թ. նոյեմբերին: Խնդրին անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Այդ քննարկումից անցել է շուրջ երկու տարի, բայց քննարկման ընթացքում տրված հանձնարարականների կատարման որևէ հրապարակային ապացույց չկա: Մինչ օրս անհայտ է՝ արդյո՞ք Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցից ներկայացվել է կատարվելիք աշխատանքների ճանապարհային քարտեզը, և, որ ամենակարևորն է, եթե ինչ-որ բան էլ ներկայացվել է, արդյո՞ք դրանց հետևողական է եղել ՔԱԿ նախագահը և փորձել է ու փորձում է իր նշած ժամկետներում հայկական ավիաընկերություններին հանել ԵՄ «սև ցուցակից»: Տաթևիկ Ռևազյանի՝ այս ընթացքում կատարած տեսանելի քայլերից մնում է միայն այն, որ նա այդ ընթացքում հասցրել է երկու անգամ մայրանալ (ինչի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք), օրերով աշխատանքի չհաճախել, երկրի կրիտիկական պահերին հանգստի մեկնել, խնդիրներին նոր խնդիրներ ավելացնել, որոնցից էր, օրինակ՝ հայկական ավիաընկերությանը պատկանող օդանավի առևանգումը: Կադրերի համալրման փոխարեն, որի անհրաժեշտության մասին խոսում էր Ռևազյանը պաշտոնը ստանձնելիս, պաշտոնավարման ընթացքում ոլորտը հասցրեց այնպիսի վիճակի, որ զրկվեց գիտակ և փորձառու մասնագետներից… Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարումից անցել է շուրջ 3.5 տարի, որի ընթացքում նա, ցավոք, միայն վերը բերված խնդիրներով չի սահմանափակվել: Այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սուրճի սեղանի շուրջ «պարզապես» ծանոթանալ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ սկիզբ դնելով հայ-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին: Ավելին, 44-օրյա պատերազմից հետո հայկական երկինքը բացվեց ադրբեջանական ավիաընկերությունների համար. 2021 թվականի հոկտեմբերի 6-ից «Ադրբեջանական ավիաուղիները» սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան թռիչքների համար: Միգուցե այս և մնացյալ այլ խնդիրները, որոնք առաջացել են Տաթևիկ Ռևազյանի պաշտոնավարման ժամանակ, չառաջանային, եթե նման պատասխանատու պաշտոնին նշանակվելը զարմանք չպարգևեր անգամ իրեն, եթե Տաթևիկ Ռևազյանը լիներ ոչ թե ուղղակի մարդ, ով աշխատել է օդանավակայանում, և իրեն համարում է ավիացիայի ոլորտից, այլ մարդ, ով իսկապես կտիրապետեր ավիացիայի ոլորտին՝ նրա մասնագիտական բոլոր նրբություններով:
    21:25
    18.02.22
    Ավելին
  • Հասարակական
    Ազգային օրակարգ ստեղծելու առաջարկ՝ «պոպուլիզմի հրետակոծության տակ ապրող» Հայաստանում
    Ավելի քան 3 տարվա պոպուլիստական հայտարարություններից հետո երկրորդ նախագահի երեքժամյա ասուլիսում հնչած աշխարհաքաղաքական ու ներքաղաքական վերլուծությունները չէին կարող բոլորի կողմից ադեկվատ ընկալվել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը վստահ է, որ հասկացողը հասկացել է, թե ինչո՞ւ է, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն առաջարկել Հայաստանի նախագահի պաշտոնում հայ առաքելական եկեղեցու որևէ սրբազանի թեկնածություն առաջադրել, կամ ինչո՞ւ չի հայտարարել, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
    21:20
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանցիները սպանել են հայի, խոշտանգել մարմինը (տեսանյութ)
    Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցին խոստովանում է, որ սպանել են ազգությամբ հայ մարդու, կտրել նրա ձեռքը։ Մանրամասները՝ տեսանյութում։
    21:20
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ նախագահն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր
    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում տարիներ շարունակ ցուցաբերված աջակցությունը: Հանդիպմանը քննարկվել են ԱՄՆ դեսպանատան Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագի (EXBS) աջակցությամբ «Ռիսկերի խելացի կառավարման» համակարգի կատարելագործմանն ուղղված աշխատանքները: ՊԵԿ նախագահը կարևորել է, որ ծրագրի աջակցությամբ արդեն Հայաստանում է գտնվում ԱՄՆ փորձագետների առաջին խումբը: Գնահատման առաքելությունից հետո նրանք կներկայացնեն համատեղ քայլերի հաջորդականությունը։ ԱՄՆ դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բարեփոխումների շրջանակում` ապահովել գործուն աջակցություն՝ դրանց իրականացման նպատակով։
    21:14
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրաձգությունները ութ տարի է, ինչ կան․ Ուկրաինայի հայ համայնքն ինչ վիճակում է
    Ուկրաինայի արևելքում հակամարտությունը շարունակվում է գրեթե ութ տարի, այդ ընթացքում, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհ է դարձել ավելի քան 13 հազար մարդ, ևս մոտ 44 հազարը վիրավորվել է։ Բելառուսի մայրաքաղաքում, ընթացող համակարգող խմբի նիստում քննարկվում է դեէսկալացիան՝ հիմնվելով մինսկյան պայմանավորվածությունների վրա։ Երեկ, ուժայինները կրկին կրակ են բացել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության տարածքի վրա։ « Հրապարակի» հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի գլխավոր հյուպատոս, Կիևի հայ համայնքի ղեկավար՝ Նարեկ Գևորգյանն ասաց, որ ամեն ինչ նորմալ է, այնտեղ ապրող հայերի շրջանում չունեն վիրավորներ և զոհեր։ «Այսպիսի հրաձգությունները, ութ տարի է ինչ կան։ Այդ պատճառով լուրջ ուշադրություն չենք դարձնում։ Երեկ 40-ից ավել հրաձգություն է եղել, բայց դրանից ավել էլ է եղել։ Այս դեպքը, կարծես, ինչ-որ մանակապարտեզի հետ կապված է, մանրամասներին չեմ տիրապետում»,- մեզ հետ զրույցում ասաց Գլխավոր հյուպատոսը։ Նարեկ Գևորգյանի խոսքով՝ չկա խուճապ հայ համայնքի բնակիչների շրջանում։ Հյուպատոսարաններն աշխատում են իրենց բնականոն հունով։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/96b34bab1a8808134d9da843992e1a79?fbclid=IwAR1TnNLWOJuY8Ssvx538LIMJkUQEpmf_8bqvyRMdVGDiDFKWjTnUpMpk-sc © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    21:12
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչպես գաղտնի պահել պետծառայողների «դրսի կայֆերը»․ «Oragir.news»
    «Oragir.news»-ի տեղեկություններով՝ Ալեն Սիմոնյանի ու իշխանական պատգամավորների միկոնոսյան հայտնի սկանդալից հետո Նիկոլ Փաշինյանը պետական ծառայողներին ու իր թիմակիցներին հրահանգել է արտասահման գործուղման ու հանգստի մեկնելիս ոչ մի դեպքում «դրսում» արված լուսանկարներ չհրապարակել սոցցանցերում և զուսպ լինելու իմիտացիա ստեղծել: «Դրսի կայֆերը» գաղտնի պահելու հրահանգը տարածվում է նաև Հ1-ի ղեկավար կազմի վրա: Լուսանկարներ թույլատրվում է հրապարակել միայն սովորական աշխատակիցներին, եթե նրանք լուսանկարվել են Հայաստանի մարզերում՝ հանգստյան օրերին: Հատկապես լրագրողական շրջանակների հետ կապեր ունեցողների հանդեպ վերջին շրջանում էլ ավելի է մեծացել վերահսկողությունը՝ ոչ միայն սեփական լուսանկարները հրապարակելու, այլև «թավշյա» իշխանությունների գործողությունները հրապարակայնորեն քննադատողների լուսանկարները «լայքելու» առումով:
    21:07
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բանակը քանդած ու կործանած, անհայրենիք դավաճանից սկսեք․ Շուշան Պետրոսյան
    «Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի, քաղաքական գործիչ Շուշան Պետրոսյանն է: - Շուշան, փետրվարի 25-ին համերգային ծրագրով եք հանդես գալու: Մի փոքր պատմեք, թե ինչ կատարումներ են հնչելու: - Այո, փետրվարի 25-ին մենահամերգս է, դեկտեմբեր ամսից վեցերորդ անգամ, մեկն էլ Արցախում ունեցա դեկտեմբերի 28-ին։ Հնչում են սիրված և անծանոթ երգեր, նաև երգի պրեմիերաներ են եղել։ Հունվարի 28-ին համերգս նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին ու կոչվում էր «Երազ, իմ երկիր…», տարբեր խորագրերով թեմատիկ համերգներ եմ ունենում, ուր միևնույն է սիրված երգերը հանդիսատեսի պահանջով կատարվում են։ - Երգելու պահանջ զգո՞ւմ եք: Արվեստագետներից շատերը պատերազմից հետո ստեղծագործել չեն կարողանում…. - Երգելու պահանջ մի՛շտ կա, մնում է սիրտը երգի։ Երբ գիտես, որ երգդ ոգի ու ուժ է տալիս, պարտավոր ես երգել եթե ո՛չ սրտով ապա մտածված, ամեն դեպքում չկոտրվող ոգով։ Գիտե՞ք, այդ չարարող արվեստագետները ինձ հիշեցնում են «վայ-վայ, ես Արցախ գնալ չեմ կարող, չեմ դիմանա… նրանց էլ Շուշիի մոտ կանգնած տեսնեմ, կգժվեմ…»: Հարց է ծագում՝ «Իսկապե՞ս», այսինքն՝ ակամայից միանալ Արցախ-Հայաստան կամուրջը քանդող կապիտուլյանտների ծրագրի՞ն, այլևս չգնալ Արցախ ու վե՞րջ։ Չեմ հասկանում։ -  Հիմա բանակում դավաճաններ եմ հայտնաբերվում: Սա ի՞նչ է՝ Ձեր կարծիքով: - Հակիրճ ասեմ։ Բանակը քանդած ու կործանած անծագում, անհայրենիք դավաճանից սկսեք: - Իշխանությունների թիրախում, կարծես, դատական համակարգն է: Այս գործընթացը հարի՞ր է ժողովրդավար երկրին: - Ի՞նչ, ժողովրդավարությու՞ն։ Դատական համակարգում իսկականները (դատավորները) բնականաբար թիրախավորվում են, 33 արծաթով ծախվածներ ազատ ճեմում են ըստ տրամաբանության։ Արժանապատիվ իսկականներին հարգանքս։ -Մտավորականներն օրեր առաջ հանդիպել են նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանին: Այդ առիթով համացանցում մեծ աղմուկ բարձրացավ: Ճի՞շտ էր նրանց այդ քայլը։ - Հայրենիքս, Արցախս, մի ամբողջ կորսված սերունդ ու տղերքի հիշատակը գերագույն արժեք են, ի՞նչ հարց եք տալիս ինձ հիմա։ էդ հարցը ԻՆՉԻ՞ մասին է։ Կասեք զառամյա՞լ են, չեն գիտակցել, կարդացի նման «արդարացնող» գրառումներ։ Մեծն Վիկտոր Համբարձումյանը 88-ին Մոսկվայում հացադուլի նստեց, նա 80 տարեկան էր, Վազգեն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, 80 տարեկան էր, շարունակե՞մ։ Հրապարակում մեր կողքին մեծեր էին կանգնած, տարեցներ, ում համար Հայրենիքն ու արժանապատվությունը մեկտեղված էին։ Բաքվի, Սումգայիթի հայերի կոտորածները ինչպե՞ս կարող էր որևէ հայ՝ անկախ տարիքից, հանդուրժել։ Տարեցից երիտասարդ հրապարկում էինք։ Բա մի ամբողջ սերունդ չկա, զոհվածներ, անհետ կորածներ, գերեվարվածներ ու վիրավորներ… Այսինքն՝ ինչ-որ ընդունելի եզր դեռ կա՞ կապիտուլյանտի ու իր թիմից որևէ մեկի մեջ։ Հրաժարվում եմ հասկանալ: - Շուշան, իսկ մտավորականներին արժե՞ ներքաշել քաղաքականության մեջ, ավելին` բաժանել սևերի ու սպիտակների: - Մտավորականությունը քաղաքականության մեջ պետք է լինի այնքանով, որքանով որ մտավորականությունը հասարակության հենց այն շերտն է, որ ի զորու է տրամաբանել, մտածել։ Աշխարհի մարտահրավերների ամբողջական պատկերում մեր դժվար, թշնամիներով շրջապատված, թիրախային երկիրը ո՛չ միայն սրտով, այլև խելքով է պետք ճանաչել ու սիրել։ Մեր տանջահար ու հրաշք հայրենիքը արժանի չէ անտարբեր պատեհապաշտներին: Ինչ վերաբերում է սև-սպիտակ բաժանելուն, ապա միայն մտավորականությունը չէ, որ սևերի ու սպիտակների է բաժանված, ավաղ, ու առավել ևս, եթե մտավորականն է նման բաժանում անում, ուրեմն, բնավ, մտավորական կոչվելու իրավունք չունի, որովհետև մտավորականին է ի վերուստ տրված մտածելու ունակ լինել։ Իսկական հայի համար հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին, Հայոց Բանակը, դպրոցը, հայ մշակույթը ու հայը պետք է գերագույն արժեք լինեն։ Եթե այս ամենը կարևոր չեն, ուրեմն էլ ի՞նչ մտավորական։   Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3879a267f3f3834479242ee9cc1ab9bb?fbclid=IwAR1heVX5fvauvY0u-fX2UbzX3xHoUenK6hLv9LXjwpFwQZOsD8iSr9elEdo © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    20:50
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել
    Դոնեցկի կենտրոնում խոշոր պայթյուն է որոտացել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։ Գործակալության թղթակիցը հայտնել է, որ պայթյունը որոտացել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կառավարության շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։ Պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել, մոտակայքում գտնվող շենքերը չեն վնասվել, հավանական զոհերի մասին տեղեկություն դեռ չկա։ Նշենք, որ ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պիշուլինը բնակչության զանգվածային տարհանման մասին էր հայտարարել։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչկինը նույնպես բնակիչներին Ռուսաստան տարհանելու հայտարարությամբ էր հանդես եկել։
    20:38
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ. Արման Աբովյան
    ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Մեծ տերությունների աշխարհաքաղաքական խաղը մտնում է ռազմական փուլ։ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսում է խաղաղ բնակչության շտապ տարհանումը դեպի Ռուսաստան։ Ակնհայտ է, որ սա ոչ միայն հումանիտար խնդիրների լուծում է ռուսների կողմից, այլ նաև շատ լուրջ ազդակ է առ այն, որ Ռուսաստանը հարկ եղած դեպքում չի հապաղելու ուղիղ ռազմական բախումից։ Իհարկե, ստեղծված իրավիճակը շատ հստակ «պառկում է» նոր աշխարհաքաղաքական սահմանների (պայմանական Արևմուտքի և Արևելքի միջև) ձևավորման ակտիվ գործընթացների տրամաբանության մեջ, սակայն հիշեցնեմ, որ այս գլոբալ գործընթացն անխուսափելի հարվածելու է նաև Հայաստանի և Արցախի կենսական, եթե կցանկանաք գոյաբանական շահերին: Ի՞նչ պետք է անի այս պարագայում իշխանությունը։ Նվազագույնը՝ այս իշխանությունը պետք է կասեցնի իր ապազգային և թրքահաճո քաղաքականությունը, այսինքն՝ «թարգի» թուրքերի և ադրբեջանցիների հետ հակահայկական «պաչպռոշտիների» գործընթացը և հասկանա միայն մի բան՝ կա՛մ մենք ակտիվ պատրաստվում ենք ամենաբացասական սցենարներին, կա՛մ ուղղակի կդադարենք լինել, այս խոսքի ուղիղ իմաստով»։
    20:20
    18.02.22
    Ավելին
  • Հայաստան
    Ի՞նչ է գրված «Ստամբուլի փաստաթղթում». Փաշինյանի «կամայական թարգմանությունը»
    Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակը հրապարակել է խոստացված՝ 1999 թվականի «Ստամբուլյան» փաստաթղթի որոշ հատվածներ: Ըստ որոնց՝ հետխորհրդային երկրներում չլուծված հակամարտությունները պետք է լուծվեն երկրների տարածքային ամբողջականության սկզբունքով, բացառությամբ մի երկրի՝ Ադրբեջանի: Երկրորդ նախագահը ապացույցներով է հերքել՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե 23 տարի առաջ Ստամբուլում ԵԱՀԿ երկրների ղեկավարների հավաքին Քոչարյանը ստորագրել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ:
    20:12
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները կրակում են․ Արմեն Աբալյան
    Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքը 2020թ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով դարձել է սահմանամերձ։ Գյուղի վարելահողերն ու այգիները ձգվում են շփման գծի երկայնքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Բերդաշենի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Աբալյանը։ «Գյուղի դաշտային հատվածը՝ վարելահողերն ու այգիները, գրեթե ամբողջութայմբ դիտարկվում են ադրբեջանական դիրքից։ Իսկ 2,5 կմ խորությամբ, շուրջ 68 հա վարելահող չեն թույլատրում մշակենք։ Ռուս խաղաղապահներն ասել են՝ այդ հատվածը որպես անվտանգության գոտի է ծառայում, չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել»,-ասում է Աբալյանը։ Վերջինիս խոսքով՝ եթե անգամ մարդիկ վտանգավորությունը մի թողնելով՝ փորձեն մշակել, չեն կարող, քանի որ խստիվ արգելված է, որ գյուղատնտեսական տեխնիկա մտնի այդ հատվածը։ «Իրենց այգիներում մարդիկ մեկ-մեկ գնում, աշխատում են, չեն սպասում, որ խաղաղապահը գա։ Մինչև տեղեկացնում ենք, Ստեփանակերտից գալիս են, շատ ժամանակ ենք կորցնում։ Ներկայացուցչություն, որ գալիս էլ է, մի ուղղությամբ են հսկում, մաս-մաս մինչև անում ենք, հետ ենք ընկնում։ Առանց այդ էլ՝ աշխատանքները շատ են դանդաղել»,-նշում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։ Աբալյանն ասում է՝ գրեթե միշտ, երբ մարդիկ իրենց այգիները փորձում են մշակել՝ չսպասելով խաղաղապահներին, ադրբեջանական դիրքից սպառնում են ու ստիպում հետ գնալ։ «Գյուղի արոտավայրերը, բարեբախտաբար, գյուղի հակառակ կողմում են, մարդիկ գոնե անասուն պահելով կարողանում են որոշ չափով հոգալ իրենց հոգսերը»,-նկատում է Աբալյանը։ Անասնագողության դեպքեր Բերդաշենում ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո են եղել։ Դրանից հետո բնակիչներն աչալուրջ են՝ առանց հովվի հսկողության անասուններին արոտ չեն թողնում։ Բերդաշենում խնդիր է թե՛ խմելու, թե՛ ոռոգման ջուրը։ Խմելու ջուր գյուղացիները 4 օրը մեկ են ունենում՝ մի քանի ժամով։ Հիմա արտեզյան հոր են ուզում բացել, որպեսզի կանոնավոր ջուր ստանան բերդաշենցիները։ Իսկ ահա ոռոգման ջրի խնդիրն ավելի լուրջ է․ Բերդաշենի վարելահողերն ու այգիները Կարկառից եկող ջրով էին ոռոգվում։ Հիմա թշնամու հսկողության տակ անցած ջրատարով, ինչպես և մյուս բոլոր դեպքերում, ջրի ելքը փակ է։ Աբելյանը նշում է՝ դրա հետևանքով այգիները չորանում են։ Ոռոգման այլընտրանքային տարբերակ են մշակում հիմա։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը լիահույս է, որ կառուցվող ջրամբարն այդ հարցը մասամբ կլուծի։ Արմեն Աբելյանը շեշտում է՝ նախքան պատերազմը մեկ հա խաղողայգուց շուրջ 10 տոննա խաղող էին ստանում, իսկ ցորենի ու գարու ամբարները տարին բոլոր լիքն էին։
    20:07
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ձայնը լսելի դարձնելու համար քայլեր պիտի ձեռնարկի Հայաստանը. քաղաքագետ
    Այն, որ Արցախի Հանրապետության խորհրդարանական խմբակցությունները պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ անեին անհապաղ քայլեր ձեռնարկել բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ և Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների մասին օրենք ընդունեին, հասկանալի է և բնական, սակայն միայն Արցախի խորհրդարանի այս քայլերը դիվանագիտական կամ աշխարհաքաղաքական գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չեն կարող ունենալ. այստեղ ինտենսիվ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանի Հանրապետությունը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա խոսքով, տարածաշրջանային զարգացումներին հետևող միջազգային հանրությունը Արցախի ԱԺ-ի հայտարարությունները կդիտարկի ընդամենը որպես արցախահայության հոգու ճիչ՝ ընդդեմ անարդարությունների կամ հանուն պատմական արդարության վերականգնման։ «Եվ սա նորմալ է, որովհետև մարդիկ հասկանում են, որ պետությունը ծանր պարտություն է կրել, կորցրել տարածքների մեծ մասը, և ապագան անորոշ է։ Բայց միայն Արցախի ձայնը բացարձակ բավարար չէ։ Ես չեմ կարծում, որ Հարավային Կովկասում շահեր ունեցող պետությունների մայրաքաղաքներում ինտենսիվ կերպով ՄԽ-ին ուղղված կոչը կամ բռնազավթված տարածքների մասին հայտարարությունն են ուսումնասիրում։ Որպեսզի ստեղծված իրավիճակը հնարավոր լինի փոխել, և Արցախի ձայնը միջազգային հարթակներում լսելի դառնա, Հայաստանը պետք է ինտենսիվ քայլեր ձեռնարկի։ Հակառակ պարագայում Արցախից հնչող հայտարարութուններն իրավիճակի վրա ռեալ ազդեցություն ունենալ չեն կարող»,- ամփոփեց Բենիամին Պողոսյանը։
    19:55
    18.02.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայաստանի դպրոցներում պարտադիր ադրբեջաներեն ու թուրքերե՞ն կանցնեն
    Yerkir.am-ը գրում է․ Հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որի «հեղափոխական» շունչը տեղ-տեղ անգամ վախեցնում է։ Մասնավորապես կա կետ, որով թուրքերենն ու ադրբեջաներենը հնարավոր է դպրոցում դասավանդվող պարտադիր առարկա դառնան, ասենք, ռուսերենի ու անգլերենի փոխարեն։ Սա հավանական սցենարներից մեկն է, քանի որ ձևակերպումն այնքան անորոշ է, որ ըստ քաղաքական նպատակահարմարության ինչպես ուզենան, այնպես էլ կարող են անել։ Նախ՝ չի նշվում, թե դպրոցակա՞ն կրթական ծրագիր են մտցնելու այս լեզուները, թե՞ բուհական։ Եթե հաշվի առնենք, որ բուհական ծրագրում արդեն ներառված են, ուրեմն իբրև կրթության զարգացման նոր միտում հավանաբար խոսքը հենց դպրոց մտցնելու մասին է։ Ձևակեպումը հետևյալն է․ «կրթական չափորոշիչների և ծրագրերի բարելավում» բաժնում նշվում է՝ «հարևան երկրների լեզուների (պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն) դասավանդման ներդրում կրթական համակարգում»։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում այս կետը անհաջող ձևակերպված որակեց, ինչպես նաև անընդունելի համարեց նշված լեզուները, ասենք, անգլերենի ու ռուսերենի փոխարեն ներդնելը։ «Ո՞նց կարող են այդ լեզուները փոխարինել ռուսերենին ու անգլերենին, եթե այդպիսի բան լինի, որը ես այս պահին չեմ կարող ենթադրել, դա միանշանակ անընդունելի է։ Դա չի կարող լինել հանրակրթական խնդիր, դա կարող է լինել նեղ մասնագիտական խնդիր։ Ասենք գուցե մեզ պետք լինի տարեկան 5-10 հոգի, որոնք սովորեն ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն կամ պարսկերեն, բայց ո՛չ դպրոցներում համատարած»,-ասաց կրթության փորձագետը։ Սա մտահոգիչ է նաև այն առումով, որ դասացուցակներն այս պահին էլ դպրոցներում շատ ծանրաբեռնված են, նշեց նա, առավելագույնը կարող են որոշակի դպրոցներում, եթե այդ լեզուներից որևէ մեկի ինչ-որ մասնագետ գտնեն, արտադասարանական խմբակի ձևով ուսուցանել կամ արտադպրոցական հաստատությունում լեզվի խմբակի ձևով։ Համատարած ուսուցում, նրա համոզմամբ, չի կարող լինել, նույնիսկ եթե շատ էլ ուզենան՝ չեն կարող անել, որովհետև ո՞րտեղից են գտնելու այդքան ուսուցիչ։ Սերոբ Խաչատրյանը, հավանաբար, թերագնահատում է կրթության մեր պատասխանատուներին, քանի որ նրանք, եթե ուզենան, Թուրքիայից ու Ադրբեջանից էլ կարող են մասնագետներ բերել իրենց «բարեկամ» երկրների լեզուները Հայաստանում զանգվածաբար ներդնելու համար։ Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ծրագրում «Կրթության համակարգի արդյունավետությունը» բաժնում այսպիսի ձևակերպում կա․ «Թե՛ տնօրենների նշանակման, թե՛ նրանց պաշտոնավարման ժամանակահատվածը ուղեկցվել է կոռուպցիոն երևույթներով և քաղաքականացվածության բացահայտ բարձր մակարդակով: Հովանավորչությունը սովորական երևույթ է եղել ինչպես տնօրենների ընտրության, այնպես էլ՝ ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի ընդունման հարցերում»։ Նախկինների ստվերների հետ կռիվ տալու, պիտակավորման ու վհուկների որսի այս դրսևորումը կրթության զարգացման ծրագրում ավելորդ և անընդունելի է։ «Այս մակարդակի փաստաթղթում գուցե այդ մասին չնշվեր, ավելի ընդհանրական նշվեր, որովհետև սա այդ փաստաթուղթը չէ, կարելի էր ավելի մասնագիտական լեզվով նշել, ասենք, «ընտրության համակարգերը չեն արդարացնում իրենց», որովհետև երբ գրում են «կոռուպցիա», «հովանավորչություն», մեկը կարող է ասել՝ դե ապացույցներ ներկայացրեք»,-ասաց Սերոբ Խաչատրյանը։ Այս փաստաթղթում նաև նշվում է, իբրև թե տարրական դասարանի աշակերտները կարդալ չգիտեն, կարդացածն էլ չեն հասկանում՝ կարծես կրկնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «երկրի կրտսեր դպրոցը ավարտած աշակերտների 35 տոկոսը կարդալ չգիտի»․ տպավորություն է, որ միտում կա Հայաստանը թույլ ու անպաշտպան լինելու հետ միասին նաև անկիրթ ներկայացնել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ուսումնասիրելով կրթության զարգացման ծրագիրը՝ Սերոբ Խաչատրյանի համար նորից անհասկանալի է մնացել, թե մենք որ պետության համար ենք կրթական համակարգ ձևավորում։ «Որպեսզի կրթության զարգացման այս ծրագիրն իմաստ ունենա, պետք է հասկանանք՝ մեր հասարակությունն ինչպիսին պետք է լինի, որ տեսնենք՝ կրթությունը համապատասխանո՞ւմ է դրան, թե՞ չէ։ Հիմա քանի որ այդ հասարակական տեսլականը չկա՝ կրթության ծրագիրը ստացվում է մոտավորապես այսպիսի մի բան՝ ինչ-որ բրենդային բաներ են վերցնում՝ ներառականություն, կրթության արդյունավետություն և դրանց վրա կառուցում»,-ասաց կրթության փորձագետը։ Միակ դրականը այս համատեքստում Սերոբ Խաչատրյանը համարում է ռազմական կրթության դերի կարևորումը, որը Հայաստանի համար առաջնային խնդիր է, բայց եթե ծրագրում «Հայաստան» բառը ոչ մի տեղ չօգտագործվի, աշխարհի 100 երկրի սա կարող է համապատասխանել, կոնկրետ Հայաստանին վերաբերող ոչ մի առանձնահատկություն չկա։ Կրթության փորձագետը ծրագիրը նաև չհիմնավորված հավակնոտ է համարում․ օրինակ, նշված է, որ Հայաստանի առնվազն 4 բուհ ընդգրկված կլինի միջազգային վարկանշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։ Այսպիսի արդյունքի, նրա համոզմամբ, մենք դժվար թե կարողանանք հասնել, բայց եթե անգամ կա նպատակ թեկուզ ոչ 4-ը, գոնե 2-ը հասցնելու, ապա սա իրականացնելու համար վաղուց պետք է սկսեինք այդ ուղղությամբ աշխատել։
    19:44
    18.02.22
    Ավելին