Լրահոս
2022-02-19
-
ՀասարակականԵվս մեկ անուն. ով է ցանկանում լքել դատախազությունը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին դատախազությունը լքել ցանկացող պաշտոնյայի նոր անուն է հայտնի դարձել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ մեր տեղեկություններով՝ Գլխավոր դատախազության դատախազները ցանկանում են լքել համակարգը՝ դառնալով դատավոր: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, որ նոր ստեղծվելիք Հակակոռուպցիոն դատարանում աշխատանքի անցնելու համար դիմել են նաեւ շատ դատախազներ: Մասնավորապես, նոր ստեղծվելիք դատարան ցանկություն է հայտնել նաեւ գնալ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը։ Բացի այս, դիմել են նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ նշանակված Տիգրան Դավթյանը եւ դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Սուրիկ Խաչատրյանը: Առաջիկայում կներկայացնենք նաեւ այլ անուններ:Ավելին09:3919.02.22 -
ԱրցախԿրկին թիրախավորվել է Թաղավարդ համայնքի խաղաղ բնակչությունըփետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։ Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։Ավելին01:4719.02.22 -
ՀայաստանՀրդեհ է բռնկվել Նորքի 6-րդ փողոցումՓետրվարի 18-ին, ժամը 18:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը:Ավելին00:0819.02.22
2022-02-18
-
Զինված ուժերԱրայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնիցՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր հրամանագիր է ստորագրել ՀՀ զինված ուժերի հետախուզության գլխավոր վարչության պետին ազատելու մասին։ «Արայիկ Հարությունյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:Ավելին23:5618.02.22 -
ՀասարակականԽոսել են գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության և դերի բարձրացման․ Վահան ՔերոբյանԱյսօր հանդիպել եմ «Գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ-ի Արագածոտնի, Վայոց Ձորի, Արմավիրի, Լոռու, Արարատի եւ Գեղարքունիքի մարզերի ներկայացուցիչներին։ Խոսել ենք գյուղացիական միությունների աշխատանքի արդյունավետության եւ դերի բարձրացման, ինչպես նաեւ այն խնդիրների մասին, որոնց առավել հաճախ բախվում են ֆերմերները։ Քննարկման ընթացքում անդրադարձել ենք նաեւ հողային բարեփոխման հարցերին, ինչը բավականին մեծ ոգեւորությամբ ընդունվեց գյուղացու խնդիրներին ամենամոտ կանգնած մասնագետների կողմից. նրանք նույնպես կիսում են կառավարության այն դիրքորոշումը, որ հողերի խիստ մասնատվածությունը խոչընդոտում է գյուղատնտեսության զարգացմանը մեր երկրում։Ավելին23:4818.02.22 -
ՀասարակականԱվտովթար Երևանում. բախվել են ատամնաբույժի Toyota-ն ու «Վեոլիա Ջրի» աշխատակցի 07-ը. կան վիրավորներԵրեկ՝ փետրվարի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Գևորգ Չաուշի փողոցի թիվ 2/7 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ, 62-ամյա Սամվել Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և 42-ամյա Ռոման Սիմոնյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Toyota-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Մ. Դ.-ն և 4-ամյա Շ. Շ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Շամշյանի տեղեկություններով՝ 07-ի վարորդ Ս. Հակոբյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում, իսկ Toyota-ի վարորդ Վ. Սիմոնյանը՝ «Բելլա Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ:Ավելին23:3418.02.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Չարենցի փողոցում․ տուժածներ չկանԵրեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Չարենցի փողոցում բախվել են Սասուն Պետոյանի վարած Mercedes մակնիշի և Հրաչյա Կիրակոսյանի վարած ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/02/18/1207285/Ավելին23:1218.02.22 -
Հայաստան«Քնում-արթնանում ենք, ԱՊՊԱ-ն թանկանում է». վարորդները բողոքում են՝ «դառնալու ա անհնազանդություն»Մարտի 1-ից ԱՊՊԱ վճարների թանկացման դեմ՝ «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» գրությամբ թերթիկներով այսօր նորից բողոքի ակցիա են արել վարորդները: Նրանց խոսքով՝ բոլորը խոսում են 3000 դրամ թանկացման մասին, բայց մեքենայի տեսակով պայմանավորված թանկացումները տարբեր են ու կարող են հասնել 15,000 և ավելի դրամի։Ավելին23:0518.02.22 -
ՀասարակականՍյունիքում խաթարվել է երեխաների անվտանգությունը․ Արման ԹաթոյանԻմ հրավերով համատեղ այց Սյունիքի մարզ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ՝ երեխաների իրավունքների վիճակն ուսումնասիրելու և աջակցության ծրագրեր քննարկելու նպատակով: Սյունիքում երեխաների իրավունքների հարցերն ունեն առանձնակի արդիականություն: Հարցն այն է, որ երեխայի միջազգայնորեն երաշխավորված լսվագույն շահերը կոպիտ ոտնահարված են ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով. օրինակ՝ Կապան-Ճակատեն ճանապարհի արգելափակման պատճառով անօրինական սահմանափակվել է երեխաների կրթության իրավունքը, նրանք զրկվել են ազատ տեղաշարժման հնարավորությունից: Սյունիքում գյուղերի անմիջական հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելու հետևանքով խաթարվել է երեխաների անվտանգությունը (օրինակ՝ Ներքին Հանդի դպրոցից ընդամենը մի քանի հարյուր մետրի հեռավորություն է, իսկ մեկ այլ դեպքում բնակելի տներն ու կրթական հաստատությունները նրանց դիտարկման ներքո են): Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի (Gevorg Parsyan) աջակցությամբ՝ տիկին Քրիսթինե Վայգանդի հետ երեկ համատեղ այցեր ենք իրականացրել Կապանի մանկական համայնքային կենտրոն, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր և Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն։ Տեղի է ունեցել առանձին հանդիպում Կապանի համայնքային սոցիալական աշխատողների հետ: Կապանի մանկական կենտրոնում փոխհամայնքապետ Գոռ Թադևոսյանի (Gor Tadevosyan), մանկավարժների և սոցիալական աշխատողների մասնակցությամբ քննարկել ենք մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող, ծնողական խնամքից զրկված, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների առողջ զարգացմանն ու ապրելակերպին վերաբերող աշխատանքները։ Սոցիալական աշխատողները և Կապանի մանկական կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական զինված ծառայողների հայտնվելուց հետո բազմաթիվ են լինում ահազանգերը՝ կապված երեխաների անվտանգության: Ճանապարհն ադրբեջանական զինծառայողների կողմից արգելափակվելուց հետո էլ երբ ահազանգեր են ստանում, չեն կարողանում այցելել երեխաներին, ծնողները նույնպես մեծ խնդիրների առաջ են կանգնած, քանի որ մեծ բարդություններ են առաջ եկել ճանապարհից օգտվելու հարցում: Նշվածից բացի, քննարկումների ընթացքում արձանագրվել են ներառական կրթության ոլորտի խնդիրները: Դրանցից կարևորներից է այն, որ գրեթե բացակայում են պետության իրազեկումները, չկան ուսուցիչների բավարար մասնագիտական վերապատրաստումներ, ինչի պատճառով ոչ միայն չկա պատկերացում դրա վերաբերյալ, այլ անգամ կոնֆլիկտներ են առաջանում ներառական կրթություն ապահովող դպրոցներ հաճախող երեխաների ծնողների և ուսուցիչների միջև։ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում շրջայց են կատարել և ծանոթացել երեխաների կրթության ու դաստիարակության համար նախատեսված պայմաններին։ Կրթահամալիրի տնօրենը ներկայացրել է երեխաների համար նախատեսված դասընթացները, աշխատանքների կազմակերպումը: Այնուհետև, այցելել ենք «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ: Այստեղ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի հետ միասին ծանոթացել ենք կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 2-18 տարեկան երեխաների հետ կապված պայմաններին, նրանց ընտանիքներին ցերեկային ծառայությունների տրամադրմանը։ Այստեղ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկերներն արդեն իսկ կարևոր ծրագրեր իրականացրել են: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին բոլոր այցերի ժամանակ հաստատությունները ներկայացրել են իրենց կարիքները: Կապանից բացի, այցի ընթացքում ՄԱԿ-ի գործընկերոջս ներկայացրեցի պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների պատճառով երեխաների իրավունքների խախտման փաստերը։ Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհին առանց իրավական հիմքերի, այսպես կոչված, ադրբեջանական մաքսային ու սահմանային վերահսկողություն սահմանելու և ադրբեջանական զինված ծառայողների կողմից ճանապարհը փակելու հետևանքով երեխաները չեն կարողանում հաճախել ուսուցիչների մոտ լրացուցիչ դասընթացների Գորիս քաղաք։ Գնալու դեպքում խնդիր է նաև երեխաների վերադարձը Գորիսից՝ կապված ժամերի անհարմարությունների հետ (օրինակ՝ ժամը 13-ին կամ 14-ին դասը վերջացնող երեխան պետք է ևս մի քանի ժամ սպասի տրանսպորտային միջոցի ժամին): Երեխաների առաջնային շահերից է բխում նրանց անվտանգության ու կենսական իրավունքների ապահովումը: Քննարկվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերի շրջանակում երեխաների իրավունքների պաշտպանության լրացուցիչ ծրագրեր իրականացնելու հարցերը: Սյունիքի մարզում (Կապան, Գորիս և այլ համայնքներ) կարևոր միջոցներ արդեն իսկ ձեռնարկել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը և պրոֆեսիոնալ անձնակազմը: Սյունիքի մարզ իրականացրած այս համատեղ այցի համար երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին ուշադիր վերաբերմունքի համար և, իհարկե, նրա համար, որ անմիջապես համաձայնեց իմ հրավերին իրականացնելու համատեղ այցը:Ավելին23:0218.02.22 -
ՀայաստանՀակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներԲարձրագույն դատական խորհուրդը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան 2022 թվականի փետրվարի 11-ին, 14-ին, 15-ին և 17-ին անցկացրել է առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման հավակնորդների հարցազրույցի փուլը: Մասնագիտական որակների ստուգման այս փուլում ներգրավված են եղել նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբաններ: Դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվող կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 17 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից հարցազրույցի փուլին մասնակցել են գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած թվով 4 հավակնորդ և 1 իրավաբան գիտնական։ Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրել են հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդել է քվեարկությունը: Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով ենթաբաժնից քաղաքացիական մասնագիտացման բաժնների համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ ստացած հավակնորդները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 14․04.2021 թվականին ընդունված և 29․10.2021 թվականին ուժի մեջ մտած սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են դիմել առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորները հակակառուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմել են թվով 6 դատավորներ։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի խորհրդակցական սենյակում բաց քվեարկության արդյունքում առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող 6 դատավորներից անհրաժեշտ ձայներ են ստացել 2-ը, կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժնից դատավորների թեկնածուների 18 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 11-ը, իսկ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժնից դատավորների թեկնածուների 5 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ են ստացել 3-ը․ Առաջին ատյանի դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորներ Ավետիսյան Նաիրա Վազգենի Բադալյան Կարապետ Սերյոժայի Կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով ենթաբաժին Առաքելյան Ռիմա Արարատի Գրիգորյան Արամ Գրիշայի Գրիգորյան Կարեն Պապինի Դադոյան Սարգիս Սիմոնի Դավթյան Տիգրան Սամվելի Դոլմազյան Վահե Արսենի Խաչատրյան Սուրեն Երվանդի Հովհաննիսյան Գիվի Համլետի Ղազարյան Խաչիկ Կարապետի Մոսինյան Մերի Աղաբեկի Սարգսյան Վարդգես Արայիկի Հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացման ենթաբաժին Ավագյան Նարինե Աշոտի Ղարսլյան Աշխեն Ռուբենի Վարդանյան Սյուզաննա ԱրմենիԱվելին23:0018.02.22 -
ՀասարակականՊետբյուջեից 1 մլն դոլար գրանտ՝ «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ինՎարչապետի աշխատակազմը մոտ 1 մլն դոլար, իսկ ավելի ճիշտ՝ 444 մլն 810 հազար դրամ՝ 924 հազար դոլար է տրամադրել կառավարության «Հանրային կապերի և տեղեկատվության ՊՈԱԿ-ին», որն հանրության շրջանում առավել հայտնի է որպես «Ֆեյքերի ՊՈԱԿ»։ Դրամաշնորհը «Ֆեյքերի ՊՈԱԿ-ին» տրվել է 1 տարվա համար։ Այդ գրանտով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի հետևյալ գործառույթները՝ այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է արտասահմանյան ԶԼՄ-ների և սոցցանցերի մոնիթորինգ, կառավարության ֆեյսբուքյան էջերի կառավարում, ներքաղաքական թեմաներով հոդվածներ, մամուլի վերլուծություն, ու էլի նման բաներ անի ընդամենը։ Նշենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, որ այս ՊՈԱԿ-ը իշխանափոխությունից հետո վերածվել է «ֆեյքերի ֆաբրիկայի», որտեղից արշավներ են արվում տարբեր քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների դեմ։ Հիշեցնենք, որ Oragir.news-ն արդեն գրել էր, որ մոտ 1 մլն դոլար էլ տրամադրվել էր պատգամավոր Էդգար Հակոբյանի կնոջ՝ Անժելիկա Շապովալովայի ՊՈԱԿ-ին, որն էլ զբաղվում է կառավարական «դաչաների» սպասարկմամբ։ Եվս 1 մլն դոլար վարչապետի աշխատակազմը, որպես գրանտ, տվել էր «Սպասարկում» ՊՈԱԿ-ին՝ վարչապետի աշխատակազմին կից շենքերի «սպասարկման» համար։Ավելին22:5418.02.22 -
ՀասարակականՎարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսՎարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը այցելել են Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ծանոթացել են «Հողի գաղտնիքը. Արտաշատը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսին ներկայացված նմուշներին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի համագործակցությամբ: Մեկտեղվել են Արտաշատ հնավայրի տարբեր տարիների պեղումներից հայտնաբերված այն գտածոները, որոնք լավագույնս են ներկայացնում հուշարձանի մի քանի հազարամյակ ընդգրկող պատմությունը։ Ցուցադրվում են կնքադրոշմներ, արձանիկներ, գունազարդ խեցեղեն, դրամներ, սափորներ և կարասներ, ռիտոններ, զարդեր և այլ ուշագրավ ցուցանմուշներ, որոնց զգալի մասն առաջին անգամ է ներկայացվելու: Ցուցադրության նպատակն է բացահայտել հին աշխարհի այս կարևոր կենտրոնի դերը միջազգային, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններում: 2021 թվականի նոյեմբերից «Հողի գաղտնիքը» ծրագրի շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվում են հնագիտական ուսումնասիրություններից հայտնաբերված գտածոների ցուցադրություններ՝ կարևորելով պատմության և մշակույթի հուշարձանների հանրահռչակումը:Ավելին22:4518.02.22 -
ՀասարակականԱսպրամ Կրպեյանն ընդգրկվել է ՀՀ ԱԺ բարեկամական խմբերումԱսպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա, Հայաստան-Մեծ Բրիտանիա, Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Կորեայի Հանրապետություն բարեկամական խմբերում։ Այսուհետև ակտիվ գործունեություն եմ ծավալելու նաև վերոնշյալ երկրներ խորհրդարաններում Հայաստանի հետ բարեկամական խմբերում ընդգրկված խորհրդարանականների հետ` hանուն ազատ, անկախ, միացյալ #հավերժականՀայաստան-ի։ Ձեր` Ասպրամ»,- գրել է պատգամավորը:Ավելին22:2518.02.22 -
ՀասարակականԽափանված ու ճանապարհին մնացած բեռնատարի մարտկոցները գողացել է, ապա բռնվել ու բերման ենթարկվելՓետրվարի 14-ի առավոտյան ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում է, որ Աշտարակ քաղաքում իր բեռնատարից գողություն են կատարել: Դեպքի վայր է մեկնում ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվում է, որ գիշերը գողացել են «Դաֆ» մակնիշի բեռնատարի մարտկոցները`ընդհանուր մոտ 300 հազար դրամ արժողությամբ: Տուժած վարորդը նաև հայտնում է, որ նախորդ երեկոյան մեքենան խափանվել ու մնացել էր Աշտարակի Փարպեցու փողոցում, իսկ երբ առավոտյան եկել էին նորոգելու, հայտնաբերել էին գողության փաստը: Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկում են օպերատիվ միջոցառումներ և ահազանգից ժամեր անց Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից բերման են ենթարկում Արագածոտնի մարզի Ափնագյուղի մի բնակչի: Նա խոստովանում է, որ գիշերվա ժամը 3-ին ինքն է գողացել մարտկոցները: Թեպետ արդեն հասցրել էր վաճառել, բայց արագ բացահայտման շնորհիվ մարտոցները հայտնաբերվում են: Քննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին22:2018.02.22 -
ՀասարակականԴիվանագիտական սկանդալ .Վաղարշակ Հարությունյանը գոհ է ,որ իրեն ընդունել է ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը , այլ ոչ օրինակ հավաքարարըՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ով երկար ժամանակ գրեթե մեկ տարի պայքարում էր դեպսանի պաշտոնի համար այսօր հայտնվել է դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Բանն այն է,որ ՌԴ նախագահ Պուտինը կտրականապես դեմ է եղել Հարությունյանի նշանակմանը ինչն էլ հանդիսացել է երկու մերժման հիմք, սակայան վերջին փորձի ժամանակ Փաշինյանը՝ որպես անձնական խնդրանք է ներկայացրել Հարությունյանին այդ պաշտոնում իր առաջարկը։ Այսօր ահա դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր հավատարմագրերի պատճեներն է հանձնել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ՝ Ա․Ռուդենկոին: Սա պետական մակարդակով անհարգալից վերաբերմունք է առաջինը Հայաստանի ղեկավարի ,ապա հենց Հարությունյանի նկատմամբ, սա դիվանագիտական չգրված օրենքներից է ,որը կիրառվում է այն երկրների կամ դեսպանների նկատմամբ ովքեր մեղմ ասած հարգանք չեն վայելում։ Այնուամենայնիվ հարկ է նշվել, որ Հարությունյանը բավականին ոգևորված է որ իրեն ոչ թե դռնապահը, կամ գործավարուհին է ընդունել այլ գոնե ՌԴ ԱԳՆ նախարարի տեղակալը։ Նշենք որ ըստ մեր դեսպանատան աղբյուրների նա ևս մեկ խայտռակ որոշում է կայացրել՝ այն է Հայակական բանակի օրը ,որը Հայաստանում նշվում է հունվարի 28-ին նշել մոտ օրերես, այսինքն գրեթե մեկ ամիս անց, դեսպանտան աշխատակիցները անգամ ծաղրանքով նշում են, որ տարվա բոլոր տոները միացրած ու միանգամից կարելի է նշել։ Հիշեցնենք, որ Հարությունյանը 2021 թվականի հուլիսի 20-ին ազատվել էր Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից։ Նա դեսպանի պաշտոնում է նշանակվել հունվարի 5-ին:Ավելին22:2018.02.22 -
Հայաստան«Ես ժպտում էի, ինքն էլ հետ էր ժպտում». դաստիարակը պատմում է ենթադրաբար խոշտանգված երեխայի մասին5 տարեկան աղջնակին ենթադրաբար խոշտանգելու գործով ձերբակալված դաստիարակը ազատ արձակվելուց հետո առաջին անգամ ներկայացրել է տեղի ունեցածի իր վարկածը: «Հայլուրի» հետ բացառիկ հարցազրույցում նա ասել է, թե չի հասկանում՝ ինչո՞ւ է հայտնվել իրադարձությունների կենտրոնում:Ավելին22:1518.02.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ կատարած անձը ներկայացել է ոստիկանությունՓետրվարի 16-ին, ժամը 06.20-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Հրանտ Վարդանյան փողոցի խաչմերուկում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Կարինե Քալաշյանին, որն այնուհետև կրկնակի վրաերթի էր ենթարկվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Կարինե Քալաշյանը մահացել էր: Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 18-ին բաժին ներկայացած 45-ամյա տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել, որ «Օպել» մակնիշի մեքենայով վրաերթը կատարել է ինքը: Կատարվում է նախաքննություն:Ավելին22:0918.02.22 -
Հասարակական«Էս երկրի խորթերն ենք». Հադրութից տեղահանվածները փախստականի կարգավիճակ են պահանջումՓախստականի կարգավիճակ ստանալու համար Հայաստանի արտաքին գործերի նախարարության մոտ այսօր բողոքի ակցիա են արել Արցախից տեղահանված բնակիչները: Փախստականի կյանքի մասին չերազող արցախցիները խնդրում են՝ նաև՝ գոյատևելու համար իրենց բիզնես վարկերից օգտվելու հնարավորություն տալ: Ակցիայի մասնակիցները սառը շենքերից ոչ մի արձագանք չեն ստացել, տպավորություն կազմել, որ տանը մարդ չկա:Ավելին22:0518.02.22 -
ԱրցախԱրցախի նախագահը հանդիպել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության» անդամների հետԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 18-ին ընդունել է «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» հասարակական կազմակերպության անդամներին, հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Քննարկվել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին տեղյակ է պահել անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ընդգծել, որ դրանք ամենօրյա են, բայց, ցավոք, ոչ այնքան արդյունավետ, որքան ցանկալի է: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախում իրականացվող սոցիալական ծրագրերին, դրանց հասցեականությանը, ընդգծվել է հանրային վերահսկողության կարևորությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը:Ավելին21:5618.02.22 -
ՀասարակականԱրմնյուզ հեռուստաընկերությունը զրկվեց լիցենզիայիցՀեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը այսօր հրավիրված նիստի ժամանակ որոշում է կայացրել, որի համաձայն «Արմնյուզ» հեռուստաընկերության հեռարձակման լիցենզիան հետ է կանչվել։ «Արմնյուզ FM»-ը, որը նույնպես վերջին օրերին չէր հեռարձակվում, գրությամբ դիմել է ՀՌՀ, որ վերադառնում է եթեր: Այսօր՝ փետրվարի 18֊ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը: Ներկայացնելով օրակարգային հարցերը նշվեց, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ և լսողական մեդիածառայություն մատուցող «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների հանդեպ 2022 թվականի փետրվարի 12-ին ընդունել էր ընկերությունների լիցենզիաների գործողությունների կասեցման վերաբերյալ որոշումներ՝ առանց հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ տեսալսողական հաղորդումների հեռարձակումը չապահովելու հիմքով՝ 5 օր ժամկետով: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է՝ Հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե` սահմանված խախտումը չի վերացվել: Քանի որ «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ ընկերության կողմից դեռևս փետրվարի 11-ին ժամը՝ 00։01:00-ից հեռարձակումն իր կողմից անջատվելուց հետո (որի արդյունքում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կասեցրել էր լիցենզիայի գործողությունը 5 օր ժամկետով), որևէ պաշտոնական գրություն կամ հեռարձակումը վերականգնելու որևէ ցանկություն չի ներկայացվել, ուստի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց դադարեցնել «ԱՐՄՆՅՈւԶ» ՓԲ ընկերությանը տրամադրված Երևան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ԵՀ N 296 լիցենզիայի գործողությունը: Ինչ վերաբերվում է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությանը, ապա ընկերությունը լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ներկայացրած գրությամբ հայտնել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված կասեցման ժամկետը լրանալու օրվանից կամ Հանձնաժողովի կողմից ավելի շուտ ժամկետ սահմանվելու դեպքում՝ այդ պահից, լսողական հաղորդումների հեռարձակումը շարունակելու իրենց պատրաստակամության մասին և խնդրել վերացնել Հանձնաժողովի «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ թիվ 17-Ա որոշումը: Ուստի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց՝ վերացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 12-ի թիվ 17-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը՝ 2022 թվականի փետրվարի 18-ից: Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Քառյակ մեդիան» հայտարարություն էր տարածել գործունեության դադարեցման մասին։Ավելին21:4618.02.22