Լրահոս
2022-03-01
-
ՄիջազգայինՈւկրաինայի ազգայնականները գրավել են ԵԱՀԿ մեքենաները, անձնակազմի ճակատագիրը հայտնի չէոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական ազգային կազմավորումները Կրամատորսկում գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ըստ օպերատիվ տեղեկատվության՝ ուկրաինական ազգայնական կազմավորումները, օգտվելով Կրամատորսկում ստեղծված իրավիճակից, գրավել են ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության մոտ 20 մեքենա: Առաքելության անդամների ճակատագիրը հայտնի չէ»,- ասված է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ԵԱՀԿ հատուկ մոնիտորինգային առաքելության նշված մեքենաները, անկասկած, կօգտագործվեն ԵԱՀԿ աշխատակիցների դեմ սադրանքներ իրականացնելու համար։Ավելին12:4601.03.22 -
ՀասարակականՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է ԵՄ-ում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնացինՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Եվրոպական Միությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիոնին: Պաշտպանը Դեսպանին ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակն ու դրանց իրականացման համար տարվող աշխատանքներն ու ծրագրերը: Մարդու իրավուքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է ՄԻՊ հաստատության մի շարք առաջնահերթություններին, այդ թվում` անվտանգության հարցերում իրավունքահենք մոտեցումների ամրապնդմանը և հետպատերազմական հումանիտար հարցերին՝ առանձնահատուկ շեշտելով գերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի, ատելության խոսքի դեմ պայքարի կարևորությունը, խոշտանգումների ու վատ վերաբերմունքի կանխարգելումը, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությունը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք առաջնահերթությունները և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ընդհանուր վիճակին առնչվող հարցերի լայն շրջանակը: Դեսպան Դիոնը բարձր է գնահատել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման հարցում: Մարդու իրավունքների Պաշտպանը և դեսպան Դիոնը նախանշել են մարդու իրավունքների ոլորտում հնարավոր համագործակցության մի շարք ոլորտներ:Ավելին12:4501.03.22 -
ՄիջազգայինԱզգայնականները հարձակվում են ուկրաինական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ռուսականԱզգայնականները հարձակվում են Ուկրաինայի ռազմական տեխնիկայի վրա և այն ներկայացնում որպես ՌԴ ԶՈւ տեխնիկա պարգևատրում ստանալու համար, հայտարարել է ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Ուկրաինայի ազգայնականներին մեկ միավոր տեխնիկայի ոչնչացման դիմաց 500-1000 դոլար պարգևատրում տալու ուկրաինացի մի շարք օլիգարխների հայտարարությունից հետո տարածքային պաշտպանության զինյալները սկսել են հարձակումներ գործել Ուկրաինայի զինված խմբավորումների մարտական տեխնիկայի մնացորդների վրա` այն ներկայացնելով որպես ՌԴ ԶՈւ–ի տեխնիկա», – ասվում է Telegram–ում հրապարակած հաղորդագրության մեջ։ ԴԺՀ–ի Ժողովրդական ոստիկանությունը հայտարարել է նաև, որ «շարունակում է տեղեկություն ստանալ` Զելենսկիի հրամանով զենք ստացած և թալանի նպատակով խաղաղ բնակչության դեմ այն կիրառող ազգայնական խմբավորումների անկարգությունների վերաբերյալ»։Ավելին12:3801.03.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Գնդկածություն, պայթյուններ՝ բանակցություններից հետո | 01.03.2022Ավելին12:3001.03.22 -
Հայաստան35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց պահելու դեպք է բացահայտվել․ մանրամասներՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 35-ամյա տղամարդու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց պահելու դեպքի հանգամանքները։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 35-ամյա տղամարդը, մեթադոնային բուժում ստանալու պայմաններում, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3,93 գրամ քաշով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որը պահել է եղբոր՝ Երևան քաղաքի Ջուղայի փողոցում գտնվող բնակարանում: Հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ թմրամիջոցը հայտնաբերվել և առգրավվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:Ավելին12:2701.03.22 -
ՀայաստանԱԻ նախարարը կարևորել է արտակարգ իրավիճակներում բնակչության լիարժեք պաշտպանության կազմակերպումըԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ. Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ: Քաղաքացիական պաշտպանության ոլորտն արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի անբաժանելի մասն է և գերակա ուղղություններից մեկը, որն անընդհատ պետք է զարգանա եւ մեծացնի կարողությունները։ Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ ընդգծել բնակչության ուսուցման, կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման, արտակարգ իրավիճակներում բնակչության պատրաստվածության, անհրաժեշտության դեպքում նրանց լիարժեք պաշտպանության կազմակերպման կարևորությունը: Դա ձեր ամենօրյա աշխատանքի մաս է կազմում, և վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ շարունակելու եք ձեր առաքելությունը: Կրկին շնորհավորում եմ ձեզ, մաղթում անվտանգ ծառայություն եւ խաղաղություն։Ավելին12:2501.03.22 -
Միջազգային«Ռուսաստանին նսեմացնելն Արևմուտքի պատմական ձախողումն էր». Բունդեսթագի պատգամավորԱվելին12:2501.03.22 -
ՄիջազգայինԱստված մի արասցե, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի․ ԼուկաշենկոԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով ուկրաինական հակամարտության մասին, հույս է հայտնել, որ այն չի վերածվի համամոլորակայինի, հայտնում է Belta-ն։ «Աստված չանի, որ այն վերածվի համամոլորակային պատերազմի։ Այն նույնիսկ չի սկսվել 2014թ։ Այդ ժամանակ այդ պատերազմը առաջին անգամ մտավ սուր զինված փուլ։ Բայց ի՞նչն էր սրան նախորդել», - նշել է նա։Ավելին12:2401.03.22 -
ՄիջազգայինՂազախստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային ընդհանուր լեզու գտնելՂազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ, գրում է ТАСС-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ Որպես երկիր, որը 2010 թ-ին ընդունել է ԵԱՀԿ գագաթաժողովը, մենք ընդգծում ենք եվրասիական անվտանգության անքակտելիության սկզբունքի կարևորությունը։ Այս մասին ես հայտարարել եմ փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած այցիս ընթացքում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման սկզբունքը ենթադրում է փոխըմբռնում փոխադարձ վստահության հիման վրա։ «Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Մինսկի համաձայնագրերը թղթի վրա մնացին, ինչը հանգեցրեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների։ Մենք երկու պետություններին կոչ ենք անում ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ, պայմանավորվածության և համաձայնության գալ։ Ղազախստանն, իր հերթին, պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ միջնորդական ծառայություններ, եթե կարիքը լինի», - նշել է պետության ղեկավարը։ Տոկաևը նաև հիշեցրել է, որ արդեն մի շարք աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդում և հստակ խնդիրներ դրել կառավարության առջև, որոնք վերաբերում են Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանն աննախադեպ պատժամիջոցային իրավիճակում։ «Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու պատժամիջոցային մարտահրավերներին՝ ճգնաժամային իրավիճակում անխափան աշխատանք ապահովելու համար։ Կարծում եմ՝ մենք բոլորս միասին կհաղթահարենք հնարավոր դժվարություններն ու մարտահրավերները։ Դրանց բարդությունը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել նույնպես պետք չէ»,- նշել է Ղազախստանի նախագահը։Ավելին12:2301.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինացի ազգայնականները գնդակահարել են խաղաղ բնակիչներինՈւկրաինացի ազգայնականները գնդակահարել են Վոլնովախայից դուրս եկած խաղաղ բնակիչներին։ Այս մասին հայտարարել են ԴԺՀ-ի պաշտպանության շտաբից։ «Ուկրաինացի ազգայնականները Վոլնովախայում առավոտյան 10:10-ին կրակել են քաղաքը սպիտակ դրոշով լքող խաղաղ բնակիչների վրա»,- ասվում է Telegram-ի ալիքում։Ավելին12:1801.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինայից Լեհաստան է ժամանել 377 հազար փախստականԱվելի քան 377 հազար փախստականներ Ուկրաինայից Լեհաստան են ժամանել ռազմական գործողության սկսվելուց ի վեր: Այս մասին երեքշաբթի Twitter-ում հայտնել Է հանրապետության սահմանապահ ծառայությունը։ Տեղեկության համաձայն՝ "երեկ, փետրվարի 28-ին, Ուկրաինայից Լեհաստան է մուտք գործել ավելի քան 100 հազար մարդ: Այսօր մինչեւ ժամը 07: 00-ն ևս 24 հազար:Ավելին12:1701.03.22 -
ՀասարակականՆիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են Փարիզում նախատեսվող Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը: Մտքեր են փոխանակվել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:Ավելին12:1601.03.22 -
ՀասարակականԴուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. Հայկ ՄամիջանյանԱզգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի համար զարմանալի չէ, որ ԱԺ պատգամավորները տարրական իրավունքի նորմերի ոտնահարում են դրսևորում՝ դեռևս Սահմանադրական դատարանում վարույթ չընդունված հարցի վերաբերյալ հայտնելով կարծիք: «Սա խիստ մտահոգիչ է, բայց դա ձեր հետագա մեղադրական դատավճռի մեջ նույնիսկ տեղ էլ չի գտնի, որովհետև այլ մեղսագործությունները շատ ավելի շատ են», - ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին, որն այսօր խոսել էր «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքից: Նա մի քանի օրինակ բերեց, թե ինչպես էին իրենք անհանգստանում ժողովրդի մասին իրենց իշխանության տարիներին: «Մի քանի տվյալ, դուք սիրում եք տվյալներ, լավ չեք կարողանում կարդալ, բայց սիրում եք. ՀՀԿ-ի կառավարման տարիներին ՀՆԱ-ն աճել է 210 տոկոսով, մեկ շնչին ընկնողը՝ շուրջ 2 անգամ, նվազագույն աշխատավարձը 3,6 անգամ աճել է, աճել է միջին աշխատավարձը, միջին կենսաթոշակը ու պետական բյուջեի մուտքներն աճել են 2,3 անգամով», - դիմելով ՔՊ-ականներին՝ ասաց Մամիջանյանը: Պատգամավորի խոսքով՝ ՔՊ-ն կգնա ու կգտնի, ամենայն հավանականությամբ, Պակիստանից Հայաստան որպես տուրիստ եկած տվյալներն ու կներկայացնի, որ դրանք խիստ աճել են, առաջ զրո էր, հիմա՝ 10: «Բայց այս թվերը վիճարկել հնարավոր չէ», - ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:Ավելին12:1401.03.22 -
ՏարածաշրջանՌուսաստանի դեմ պատժամիջոցները կվնասեն Վրաստանին․ «Վրացական երազանք»Վրաստանում իշխող ուժի՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն մեկնաբանել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՌԴ-ի դեմ ֆինանսատնտեսական պատժամիջոցներ չսահմանելու մասին որոշումը: «Եթե մեր երկիրը միջոցառումներ անցկացնի կամ պատժամիջոցներ սահմանի, դա հազարապատիկ շատ վնաս կհասցնի մեր երկրին, և նման որոշում կայացնելիս պետք է անխոհեմ կամ թշնամաբար տրամադրվել սեփական երկրի դեմ»,- ճեպազրույցում ասել է Մդինարաձեն։ Նրա հայտարարությամբ՝ խորհրդարանական մեծամասնությունը միանգամայն կիսում է երկրում խաղաղություն ապահովելու կառավարության քաղաքականությունը:Ավելին12:0801.03.22 -
ՄիջազգայինԱվստրալիան 50մլն $ կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության և 25մլն դոլար՝ հումանիտար օգնության համարԱվստրալիան 50 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության աջակցության եւ 25 միլիոն դոլար՝ հումանիտար օգնության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CNN-ը: «Մենք 50 միլիոն դոլար կհատկացնենք Ուկրաինայի պաշտպանությանը սատարելու, մահացու եւ ոչ մահացու զենքով աջակցելու համար: (…) Մենք խոսում ենք հրթիռների մասին, մենք խոսում ենք զինամթերքի մասին»,-ասել Է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը՝ հանդես գալով մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ եւս 25 միլիոն դոլար կուղարկվի հումանիտար օգնության եւ Ուկրաինայում մարդկանց պահանջները բավարարելու նպատակով միջազգային կազմակերպություններին օժանդակելու համար: Ավելի վաղ փետրվարի 28-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել Է, որ իր երկիրը որոշում Է ընդունել Ռուսաստանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ավստրալիայի կառավարությունը նաեւ պարտավորվել Է Ուկրաինային տրամադրել մահացու եւ ոչ մահացու ռազմական սարքավորում, դեղամիջոցներ», ինչպես նաեւ նրան ֆինանսական օգնություն հատկացնել, ՆԱՏՕ-ի հիմնադրամում 3 միլիոն դոլար ներդնել Ուկրաինայի համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին12:0501.03.22 -
Հասարակական«Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ«Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։Ավելին12:0001.03.22 -
Հասարակական«Ռոսավիացիան» դիտարկում է ՀՀ-ն որպես արտերկրից ռուսաստանցիներին դուրս բերելու տարբերակ«Ռոսավիացիան» մշակում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ առավել շատ են ռուսաստանցիները։ Դեպի ՌԴ նման չվերթերի իրականացումը հնարավոր կլինի ԵՄ երկրների ավիաիշխանությունների դրական որոշման պայմաններում։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից։ «Ներկա պահին մշակվում է մարդասիրական չվերթերի կազմակերպման հարցն այն երկրներից, որտեղ ռուսաստանցիների առավել մեծ խմբեր կան։ Մարդասիրական չվերթեր իրականացնելը հնարավոր կլինի, եթե այն ԵՄ երկրների ավիացիոն իշխանությունները, որտեղից կամ որտեղով կկազմակերպվեն տվյալ չվերթերը, դրական որոշում կայացնեն», – ասվում է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունը նշում է, որ ավիաընկերությունները միջոցներ են ձեռնարկում գործընկեր կազմակերպությունների միջոցով իրենց ուղևորների փոխադրումն իրականացնելու համար։ Տեղափոխումից հրաժարվելու դեպքում ուղևորներին վերադարձվում է ամբողջական գումարը։ «Հաշվի առնելով 2020 թվականին նման չվերթերի կազմակերպման փորձը` տվյալների հավաքումն ու դրանց մշակումը ժամանակ և հատուկ ռեսուրսների ստեղծում են պահանջում։ Դրա հետ կապված Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում տուն վերադառնալու այլընտրանքային երթուղիներ դիտարկել, ինչն ընթացիկ պահին առավել նախընտրելի է», – նշում է «Ռոսավիացիան»։ Գերատեսչությունը հայրենիք վերադառնալու հետևյալ տարբերակներն է առաջարկում։ Առաջին` օգտվել ՌԴ–ի հետ ավիահաղորդակցությունը չսահմանափակած երրորդ երկրներ մեկնելու համար օտարերկրյա ավիաընկերությունների կոմերցիոն չվերթերից։ Օրինակ` Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կատար, ԱՄԷ, Թուրքիա և այլն։ Երկրորդ տարբերակը` տրանսպորտային հաղորդակցության խառը (մուլտիմոդալ) երթուղիներից օգտվելն է։ Օրինակ` հասնել Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա օտարերկրյա ավիաընկերություններ չվերթերից կամ այլ տրանսպորտային միջոցներից օգտվելով։ Այնուհետև ցամաքային տրանսպորտով հասնել ՌԴ–ի տարածք, այդ թվում՝ Բելառուսով։ Անցած հանգստյան օրերին արևմտյան երկրները Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ են նախաձեռնել։ Ուկրաինայում ՌԴ գործողությունների հետ կապված` սեփական ընկերություններին Ռուսաստանին քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարելու արգելքից բացի, ԵՄ–ն արգելել է ռուսական ցանկացած օդանավի վայրէջք կատարել, մեկնել ԵՄ–ից կամ անցնել ԵՄ տարածքով։Ավելին12:0001.03.22 -
ՀայաստանԴպրոցի սպորտդահլիճում հրդեհ է բռնկվելՄարտի 1-ին, ժամը 07։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի թիվ 47 դպրոցի դահլիճից նկատվում է ծուխ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարի Թաղի 5-րդ փողոցում գտնվող թիվ 47 միջնակարգ դպրոցի սպորտդահլիճում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։53-ին, մարվել՝ 09:32-ին։ Այրվել է դահլիճի մանրահատակը (մոտ 50 քմ)։Ավելին11:5501.03.22 -
Սյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկներըՍյունիքի անտառներում ընձառյուծ են ֆիքսել տեսախցիկները: Կադրերը հրապարակել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքի էջը: Հայտնում է, որ կենդանին «Արևիք» մասնաճյուղում է հանդիպել: Կատվազգիների ընտանիքի գիշատիչը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։Ավելին11:4701.03.22