Լրահոս
2022-03-01
-
ՀայաստանՄԻԵԴ-ի որոշման հիմքով Փաշինյանը չի կարող արդարացվել Մարտի 1-ի գործով. իրավաբանների մեկնաբանությունըԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը արել են ամեն ինչ, որպեսզի Մարտի 1-ի գործը երբեք չբացահայտվի: Փորձագետների համոզմամբ, Փաշինյանը ավելի քան երեք տարի օգտագործել է Մարտի 1-ի գործը՝ քաղաքական հակառակորդներին հետապնդելու նպատակով:Ավելին20:0001.03.22 -
Հասարակական«Հացի, սննդի, պակաս կա, արդեն կատաստրոֆա է». Խարկովի հայ բնակչի ահազանգը«Հացի, սննդի պակաս կա, արդեն կատաստռոֆա է»,- «Հայլուրին» Խարկովի հայ բնակիչներից մեկն է ահազանգել: Ի դեպ, հենց տեսազանգի պահին կրակոցներ են հնչել:Ավելին19:4501.03.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 «Ուկրաինայի բոլոր մեծ քաղաքները շրջափակման մեջ են». Զելենսկի | 01.03.2022Ավելին18:3001.03.22 -
ՀայաստանԿաթուցիչը գետնից վերցրել եմ, շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաև սիգարետի մնացուկ եմ հավաքում․ Ավանի փոխթաղապետԱվան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, ՔՊ-ական Ներսես Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանում է, թե որտեղից են իր գրպանում ոստիկաններն օրեր առաջ հայտնաբերել կաթուցիչ (պիպետկա): Հիշեցնենք, որ ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Ներսես Պողոսյանին եւ եւս մեկ քաղաքացու: Ներսես Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է մոտը կաթուցիչ պահում: «Մոտս կաթուցիչ չեմ պահում, հարցը եկեք այսպես գոնե ձեւակերպենք, ինչու է այդ պահին մոտս կաթուցիչ եղել կամ ոնց է մոտս հայտնվել, այդպես ավելի ճիշտ կլինի: Դեպքի առաջին օրը` զբոսնելուց գետնից վերցրել եմ ու հաճախակի, երբ քաղաքում տեսնում եմ փողոցով քայլելիս՝ որտեղ ուզում է լինի, նմանատիպ բան, որ տեսնում եմ՝ վերցնում եմ, գցում եմ աղբարկղը, որ երիտասարդի ու պատանու ձեռքում չհայտնվի: Այդ անգամ վերցրել էի ու մոռացել գցել: Շատ է պատահում, որ գրպաններիս մեջ նաեւ սիգարետի մնացուկ եմ հավաքում, որ ծխում եմ՝ աղբաման չի լինում, մնացորդը չեմ գցում գետնին, որովհետեւ էդ փողոցը մաքրում են տատիկներ ու պապիկներ, դրա համար վճարվում է բյուջեից: Կաթուցիչ մոտիցս հայտնաբերելը չի նշանակում թմրանյութ պահել: Կաթուցիչը եղել է դատարկ, բայց օգտագործված»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը:Ավելին16:5101.03.22 -
Միջազգային«Ռուսական բանակը չի օկուպացնի Ուկրաինան». Մոսկվան նշել է իր «գլխավոր խնդիրը»Ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, քանի դեռ չի հասել իր նպատակներին։ Լավրովի պնդմամբ՝ Կիևի իշխանությունները սկսել են սեփական միջուկային զենք ձեռք բերելու ծրագիր, ինչը սպառնում է միջազգային անվտանգությանը։Ավելին16:3501.03.22 -
ՀասարակականՋանջուղազյանն օրինական է համարում ոստիկաններով, կարմիր բերետավորներով Փաշինյանի շրջելըԱզգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց արդեն կառավարությունից դուրս մի քանի մետր էլ ոտքով չի գնում ու նրան ուղեկցում են հարյուրավոր ոստիկաններ, կարմիր բերետավորներ ու ծառայողական մեքենաներ: «Այս ամենը ենթադրում է ֆինանսական մեծ միջոցների վատնում. ընդամենը երեկ՝ ժամը 18:00-ին մոտ, Դեմիրճյան փողոցում ու նրան հարակից այգում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, ոստիկաններ ու կարմիր բերետավորներ էին հավաքված ու ակնհայտ էր՝ Փաշինյաննն Ազգային ժողով էր գալիս», - հայտարարեց պատգամավորը: Նա Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց՝ ինչպես է գնահատում այդ ծախսերի օրինականությունն ու արդյունավետությունը: Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց, որ «միջոցները վատնվում են» գնահատական տալու համար առնվազն պետք է հիմնավորում ունենալ ու բացատրություն, թե ինչու են միջոցները համարում վատնում: «Այն, ինչ տեղի է ունենում, այլ ճանապարհ, քան, պետական բյուջեում արտացոլելով, այդ ծախսերի իրականացումն է, չկա, ընդ որում, այդ ծախսերը նախատեսվում են պետական բյուջեում ու իրականացվում են պետական բյուջեի շրջանակում: Թե որքանով են օրինական, կարծում եմ՝ այս պատասխանով այդ մասն ավարտվեց», - ասաց նա: Կյուրեղյանը հստակեցրեց հարցը՝ որքանո՞վ է օրինական որևէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպումը իր քաղաքական թիմի հետ կազմակերպելու համար ապահովել անվտանգությունը պետական միջոցներով: Ջանջուղազյանն ընդգծեց՝ ուղիղ պատասխանեց ու հիմնավորեց, թե ինչու է օրինական: «Ես ավելի կոնկրետ պատասխան կդժվարանամ տալ ու ասում եմ շատ ուղիղ՝ այո, օրինական է», - ընդգծեց Ջանջուղազյանը:Ավելին16:0501.03.22 -
ՄիջազգայինԼուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ զինած ուժերը կանխել են Ուկրաինայի հրթիռահարվածը Բելառուսի ուղղությամբԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարում Է, որ նախքան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողության սկսվելը ուկրաինացի զինվորականները ցանկացել են հարված հասցնել Բելառուսի տարածքին, բայց այն կանխել են ՌԴ զինված ուժերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: Մարտի 1-ին հանդես գալով Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում՝ նա պարզաբանել Է, որ հատուկ գործողությունն սկսելու մասին որոշումն ընդունելուց առաջ բելառուսական եւ ռուսական հետախուզությունն Ուկրաինայի տարածքում, անմիջապես բելառուսական սահմանի մերձակայքում, հայտնաբերել են մի քանի զենիթային ու հրթիռային դիվիզիոններ: Լուկաշենկոյի խոսքով՝ դրանք պատրաստվել Էին «բելառուսական տարածքի կենտրոնացման շրջաններում ռուսական զորքերին հարված հասցնելու համար»: «Գործողության անցկացման որոշումը հայտարարելու հետ միաժամանակ Ռուսաստանի կողմից նախազգուշական հարված Է հասցվել այդ ծանր սպառազինությունների, դիրքերի ուղղությամբ, որպեսզի կանխվի իրենց կորուստները եւ Բելառուսի վրա ներգործությունը: Եթե դա չանեին, այդ հրթիռները կթռչեին Գոմել եւ Մոզիր»,-ասել Է Լուկաշենկոն: Նրա խոսքը մեջբերում Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:Ավելին15:5501.03.22 -
ՀայաստանՀայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվողԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 28-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 6-ական, ընտանեկան բռնության՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, յուրացնելու կամ վատնելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման ու փաստաթղթի կեղծիքի՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, պետական-հասարակական ունեցվածքի գողության և կողոպուտի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 2 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին15:4501.03.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 «Ուկրաինան օկուպացնելը չէ Ռուսաստանի նպատակը». Շոյգու | 01.03.2022Ավելին15:3001.03.22 -
ՀայաստանԱպօրինի ծառահատում է կատարվել Տավուշի մարզումՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Իջևանի բնակչի կողմից ապօրինի ծառահատում կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տվյալներ իրացնելիս պարզվել է, որ 2022թ. փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրի «Փոքր շամուտ» կոչվող տարածքից ապօրինի հատվել է 46 հատ եղևնի: Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված եղևնիները հատվել են Իջևանի բնակչի կողմից: Իրավապահների կողմից իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում վերջինիս առանձնատանը կից պահեստարանում հայտնաբերվել է 2.20 մ երկարության, Սոճենու տարբեր տրամաչափի 168 հատ գերան, որոնք առաջացել են ապօրինի հատված վերոհիշյալ 46 հատ Սոճենու հատման արդյունքում: Այս կապակցությամբ հիշյալ բնակիչը հայտարարել է, որ դրանք պատկանում են իրեն, սակայն համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նկատի ունենանլով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևանի բնակիչը, ապօրինի ծառահատում կատարելու դիտավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Խաչարձանի» անտառպետության թիվ 1 պահաբաժնի «Փոքր շանուտ» կոչվող անտառամասում, 2022թ. փետրվարի 20-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, մինչև աճի դադարեցման աստիճանը, ապօրինի հատել է 45 հատ «Սոճի» և 1 հատ «Հացի» տեսակի տարբեր տրամաչափերի թաց, կանգուն ծառեր՝ պետությանը (բնությանը) պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 4.335.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Իջևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին15:2501.03.22 -
Հասարակական«FlyOne Armenia»-ն սկսեց Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերըՀայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ «FlyOne Armenia» ավիաընկերությունն այսօր` մարտի 1-ին սկսել է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը։ Առաջին չվերթը դեպի «Վնուկովո» միջազգային օդանավակայան իրականացվել է այսօր, Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «FlyOne Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ Նրա խոսքով, առաջին չվերթով Երևանից Մոսկվա է թռել ավելի քան 100 մարդ, իսկ Երևան կվերադառնան մոտ 180–ը։ Այսուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավելին15:2201.03.22 -
ՄիջազգայինՊուտին-Զելենսկի շփում դեռ չի նախատեսվում. Պեսկով«Ռուսական և ուկրաինական պատվիրակության միջև ուղիղ բանակցություններ են ընթանում», - ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը մտադիր է քննարկել Ուկրաինայի հետ բանակցությունների այլընտրանքային տարբերակները՝ հաշվի առնելով Ղազախստանից և Թուրքիայից ստացած` միջնորդության վերաբերյալ առաջարկությունները: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ շփումներին, ապա Պեսկովը նշել է, որ առայժմ նման շփում ծրագրված չէ։ «Ոչ, առայժմ ոչ», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ռուս-ուկրաինական բանակցություններից հետո արդյոք Պուտինը նախատեսում է զրուցել Զելենսկու հետ:Ավելին15:1601.03.22 -
ԱրցախԱրցախի նախագահի մոտ խորհրդակցություն է անցկացվելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 1-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Զեկուցմամբ հանդես են եկել ֆինանսների նախարարը, Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների ղեկավարները՝ ներկայացնելով ծրագրի կատարման ընթացքը, արձանագրված հաջողություններն ու դժվարությունները: Ծավալված շահագրգիռ քննարկումից հետո երկրի ղեկավարը նշել է, որ պետք է բանկային համակարգի պատասխանատուների հետ շարունակել ձևավորված օրակարգի շուրջ աշխատանքները՝ ապահովելու համար պետության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարումը: Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ:Ավելին15:0901.03.22 -
ՄիջազգայինԳլխավոր խնդիրը Ռուսաստանն արտաքին սպառնալիքից պաշտպանելն է. ՇոյգուՌուսական բանակը կշարունակի Ուկրաինայում հատուկ գործողությունները մինչև հասնի դրված նպատակներին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանը պաշտպանելն է Արևմուտքի կողմից սպառնացող արտաքին ռազմական վտանգից։ Այս մասին այսօր խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Շոյգուն նշել է, որ ռազմական հատուկ գործողություններն իրականացվում են «Դոնբասի բնակչությանը պաշտպանելու, Ուկրաինան ապառազմականացնելու և դենացիֆիկացնելու նպատակով»։ «Մեզ համար կարևորը ՌԴ–ն ռազմական սպառնալիքից պաշտպանելն է Արևմուտքի այն երկրներից, որոնք փորձում են Ուկրաինայի ժողովրդին օգտագործել մեր երկրի դեմ պայքարում», – ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։ Նա շնորհակալություն է հայտնել անձնակազմին ցուցաբերած քաջության և հերոսության, ինչպես նաև իրենց առջև դրված խնդիրները բարեխղճորեն և պրոֆեսիոնալ ձևով կատարելու համար։ Միևնույն ժամանակ Շոյգուն ընդգծել է, որ ռուսական բանակը «Ուկրաինայի տարածքը չի օկուպացնում, ձեռնարկում է բոլոր միջոցները խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունը պահպանելու համար»։ «Ընդգծեմ, որ հարվածներ են հասցվում միայն ռազմական օբյեկտներին և բացառապես բարձր ճշգրտության զենքից», – նշել է պաշտպանության նախարարը։ Շոյգուի տվյալներով` ուկրաինական կողմը մարտական բախումների ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և խոշոր տրամաչափի ականանետեր է տեղակայում բնակելի տների բակերում, դպրոցների և մանկապարտեզների մոտ, օգտագործում է խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան։Ավելին15:0201.03.22 -
ՀայաստանՄեքենան բախվել է էլեկտրասյանը. 65-ամյա ուղևորը մահացել էՓետրվարի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը. 62-ամյա վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 65-ամյա ուղևոր Արծրունի Մարտիրոսյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:5901.03.22 -
ՄիջազգայինՈւկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ ոչնչացված է․ ՌԴ ՊՆՈւկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում Լուգանսկի և Դոնեցկի ուժերը շարունակում են առաջ շարժվել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: «Ընդհանուր առմամբ, ՌԴ զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտ»,- հստակեցրել է նա։ Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է ուկրաինական բանակի կառավարման 31 կետ և կապի հանգույց, հակաօդային պաշտպանության 81 համալիր, ռադիոտեղորոշման 75 կայան, 311 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ, համազարկային կրակի 51 ռեակտիվ համակարգ, դաշտային հրետանու և ականանետների 147 հրանոթ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 263 միավոր: Ռուսական կողմը հայտնել է նաև, որ շրջափակման մեջ է վերցվել Մարիուպոլ քաղաքը: Ստեղծվել է երկու մարդասիրական միջանցք. քաղաքացիական բնակչությունը կարող է լքել քաղաքը: Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ուկրաինայի հարավում գտնվող Խերսոն քաղաքը գրեթե ամբողջությամբ շրջափակվել է ռուսական ուժերի կողմից:Ավելին14:4801.03.22 -
ՀասարակականՀՀ-ն հայտնվել է սակրավորի կարգավիճակում, թե որ պահին է պայթելու, Աստված գիտի. Արտակ ԶաքարյանԱյն, ինչ այսօր կատարվում է Հայաստանի քաղաքական դաշտում, դրա անունը ոչ մի բան է, «Հայկական օրակարգ, Հայաստանի ներքին մարտահրավերները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ «Հայաստանյան քաղաքական դաշտում այսօր ոչինչ չի կատարվում, ինքնախաբեություն, դատարկ օրակարգեր, ոչինչ չտվող անցուդարձ, ոչ մի քաղաքական զարգացում, հետևաբար՝ ոչ մի քաղաքական որոշում։ 2021 թվականի հունիսի 20-ից հետո կապիտուլյացիոն ռեժիմին նախընտրություն տվողների ջանքերով ՀՀ-ն հայտնվեց քաղաքական դատարկության մեջ և սակրավորի կարգավիճակում։ Թե որ պահին է պայթելու ականի վրա՝ Աստված գիտի», - ասաց Արտակ Զաքարյանը։ Նա նշեց, թե պետք է շատ ակտիվ ձևավորել և՛ ներքաղաքական, և՛ արտաքին քաղաքական օրակարգ։ «Այդ օրակարգի թիվ 1 խնդիրն այս իշխանության որակի փոփոխությունն է։ Որպեսզի կարողանանք իշխանությանը փոխել, պետք է իշխանություն կրողներին փոխել։ Դրա իրականացման բոլոր եղանակներն այսօր ընդունելի են», - ասաց Արտակ Զաքարյանը։Ավելին14:3501.03.22 -
ՀասարակականՀՀ-ն դիրքորոշում չունի դրա վերաբերյալ. Աղաջանյանը` ռուս-ադրբեջանական համաձայնագրի մասինԳործնականում ռուս–ադրբեջանական համաձայնագրում որևէ նորություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Էդուարդ Աղաջանյանը` պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն այդ հարցի առնչությամբ։ «Ըստ էության` այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, ՀՀ–ն որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»,–ասաց Աղաջանյանը։ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին նշեց, որ ՀՀ ԱԳՆ–ն արդեն իսկ հայտնել է այս հարցի առնչությամբ իր դիրքորոշումը, և ինքը վերահաստատում է այն։ «Այս համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին։ Բացի այդ, հիշեցնեմ, որԱԳՆ–ն հույսէրհայտնել, որայդհամաձայնագիրըկարողէնպաստելեռակողմհայտարարությունների` Ադրբեջանիկողմիցավելիպատշաճկատարմանը»,–ասաց նա։Ավելին14:3001.03.22 -
ՄիջազգայինՍա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը. ՀՀ-ում Ուկրաինայի հավատարմատարՊաշտոնական Կիևը լավ ազդակ է համարում Ժնևում Ուկրաինայի հարցով Հայաստանի քվեարկությունը և հույս ունի, որ այդպիսի դիրքորոշումը կշարունակվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին Ուկրաինայի դեսպանատանը հրավիրված ասուլիսում լրագրողներին ասաց ՀՀ-ում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։ Հարցին` ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանի Հանրապետությունից ստեղծված իրավիճակում` նկատի ունենալով, որ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է, ժամանակավոր հավատարմատարը պատասխանեց, որ Հայաստանը առայժմ չի արտահայտել իր դիրքորոշումը Ուկրաինայում ռուսական զինված ուժերի կողմից իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ, բայց նաև դրական գնահատեց Ժնևում փետրվարի 28-ին տեղի ունեցած քվեարկության ժամանակ Հայաստանի դիրքորոշումը։ «Հայաստանը հիմա չի արտահայտում իր դիրքորոշումը։ Այդուհանդերձ, երեկ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ժամանակ, քննարկվում էր Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցը Ժնևում կայանալիք 49-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու հարցը։ Քվեարկության արդյունքներով 47 անդամներից կողմ է քվեարկել 9 երկիր, ձեռնպահ` 13-ը, այդ թվում Հայաստանը, դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան և Էրիթրեան։ Սա առաջին դեպքն է վերջին տարիներին, երբ Հայաստանը չի աջակցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Կարծում ենք, որ սա լավ ազդակ է և հույս ունենք, որ այսպիսի դիրքորոշումը գոնե կշարունակվի», - մեկնաբանեց Դենիս Ավտոնոմովը:Ավելին14:2501.03.22 -
ՄիջազգայինՓաստաթղթերում նշված են ռազմական թիրախների կոորդինատները․ Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչՄեր ձեռքն են ընկել փաստաթղթեր, որոնցում նշված են ռազմական թիրախների կոորդինատները, որոնք մեր հանրապետության տարածքում էին։ Այդ կոորդինատների գրեթե կեսը հանձնել են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները։ Միգուցե դրա համա՞ր են որոշել փախչել։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ազգային ոստիկանության ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։Ավելին14:2201.03.22