Լրահոս
2022-03-20
-
ԱրցախԽաղաղություն՝ առանց Արցախի՞. «ժողովուրդը մենք ենք, մենք իրան մանդատ չենք տվել»Արցախի բանալիները Հայաստանը կարող է հանձնել Ադրբեջանին, որ բացի «խաղաղության դարաշրջանի» դուռը: Բաքվի «5 կետն» ստանալուց հետո Երևանը դիմումներ է ուղարկել Մոսկվա, Վաշինգտոն, Փարիզ: Ստեփանակերտն ահազանգում է՝ պատերազմից հետո անդունդ է առաջացել Հայաստանի և Արցախի միջև, որի մեջ տրորվում է հայկական շահը: Ժողովուրդը ճշտում է՝ իշխանությանը խաղաղություն հաստատելու մանդատ տվել է, բայց Արցախն Ադրբեջանին հանձնելու միտքն անգամ ամոթալի է: Վտանգավոր ջրերով շրջապատված «հայկական կղզին» հայրենասիրական երգերով է փորձում զսպել Բաքվին ու արթնացնել Երևանը:Ավելին21:1520.03.22 -
Միջազգային«Մի նայեք ռումբին, արագ վազեք». 10-ամյա Կիրիլի տեսած պատերազմը«Անհնար է դիմանալ» Երկիր մոլորակում, բայց լավատեսները մնում են, հեռատեսները գնում են Մարս: Ուկրաինայից մարդիկ փախչում են՝ ով ինչպես կարողանում է: Խաղաղ բնակիչների տասնյակ դիակներ ու կասետային ռումբի բեկորներ՝ Դոնեցկի կենտրոնական փողոցներում: Մարդիկ հողն են փորում, որ դրա տակ պատսպարվեն: Պայթյունից ոտքը վնասած 10-ամյա Կիրիլը սովորեցնում է բոլորին ռումբ տեսնելիս՝ արագ վազել: Ռմբակոծության տագնապն արդեն Ուկրաինայի արևմուտք է հասել: 4 հրթիռ՝ Լվովի օդանավակայանի ուղղությամբ, սով և ցուրտ՝ ուկրաինական ուրվական-քաղաքներում: Զելենսկին շարունակում է պնդել՝ «հաղթելու ենք», իսկ 6 հեռատեսները սովորեցնում են ողջ մնալ, բայց Մարս մոլորակի վրա:Ավելին21:0020.03.22 -
ՀայաստանՀայլուր-կիրակի. Շուշիի արքայադստեր «հրամանը» և պատերազմ տեսած 10-ամյա ԿիրիլըԱվելին20:3020.03.22 -
ԱրցախԱյդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում․ հայտարարությունգյուղերում մեր զինված ուժերն Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացնում տեղի խաղաղ բնակչության լիարժեք անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Այդ միջոցառումները որևէ կերպ չեն նշանակում դիրքային զիջումներ ու բնակավայրերի տարհանում, հակառակը՝ դրանք միտված են այդ բնակավայրերի անվտանգության մակարդակի բարձրացմանը: Հորդորում ենք զերծ մնալ անհիմն պնդումներից ու շահարկումներից՝ հանրության շրջանում չհրահրելու խուճապային տրամադրություններ։Ավելին14:1920.03.22 -
ՀայաստանԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել է 30-ից ավելի ավտոմեքենա, խցանումը ձգվում է մոտ 6 կմԱյսօր՝ մարտի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, մոտ 6 կմ երկարությամբ բախվել են 30-ից ավելի տարբեր մակնիշի ավտոմեքենաներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախանական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանել են Հրազդանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերեն քաղաքացիներին:Ավելին13:5920.03.22 -
ՀայաստանԱԻՆ-ում չգիտեն՝ Տիգրանաշենը Հայաստանի որ մարզում էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը առավոտյան հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով Հայաստանի ճանապարհների մասին։ Գրել էին, որ դժվարանցանելի են Լոռու մարզի Տիգրանաշենի ոլորանները, մինչդեռ Տիգրանաշենը գտնվում է Արարատի մարզում։ Կարճ ժամանակ անց նախարարությունից ջնջեցին այդ հայտարարությունը։Ավելին12:0920.03.22 -
ՀասարակականԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Բալի է մեկնելԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1. Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը) Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը) Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը) Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը) Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը) Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը) Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը) Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը): 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ծ. Վարդանյան՝ Երեւան-Բալի-Միլան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:Ավելին11:3220.03.22
2022-03-19
-
ՀասարակականԳնդակը 7 ժամ օդում պահող իրանցի ՄարիամըԻրանցի բացառիկ մարզիկ Մարիամը կարողանում է 21 խաղալ՝ 7 ժամ օդում պահելով գնդակը:Ավելին21:4719.03.22 -
ՍպորտՏիգրան Բարսեղյանը՝ Transfermarkt-ի թոփ-10 ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների թվումTransfermarkt պորտալը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ձախ կիսապաշտպանների/հարձակվողների տասնյակը։ Այս ցուցակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։ Փախանցում է ArmSport. am-ը։ Թոփ-10-ն այս տեսքն ունի․ Խվիչա Կվարացխելյա (Վրաստան, «Ռուբին»)-16 մլն եվրո Դանիիլ Լեսովոյ (Ռուսաստան, Մոսկվայի «Դինամո»)-5 մլն եվրո Միխայիլ Մուդրիկ (Ուկրաինա, Դոնեցկի «Շախտյոր»)-4 մլն եվրո Անդրեյ Մոստովոյ (Ռուսաստան, «Զենիթ»)-3 մլն եվրո Ժալոլիդդին Մաշարիպով (Ուզբեկստան, «Ալ-Նասր»)-3 մլն եվրո Դենիս Չերիշև (Ռուսաստան, «Վալենսիա»)-3 մլն եվրո Անտոն Զինկովսկիյ (Ռուսաստան, «Կռիլյա Սովետով»)-2,8 մլն եվրո Զուրիկո Դավիթաշվիլի (Վրաստան, Տուլայի «Արսենալ»)-2,5 մլն եվրո Տիգրան Բարսեղյան (Հայաստան, «Սլովան»)-2,5 մլն եվրո Իվան Պետրյակ (Ուկրաինա, «Ֆեհերվար»)-2 մլն եվրո։Ավելին21:3419.03.22 -
ՄիջազգայինՌուսական գազից հրաժարվելը կարող է հանգեցնել ջեռուցման անջատման. Գերմանիայի էկոնոմիկայի նախարարԳերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի: Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները: Հաբեքը նշել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար: Նախարարը նշել է, որ հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին և դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը:Ավելին21:1619.03.22 -
ՏարածաշրջանԴագաղներ՝ բանկում. Յոկո Օնոյի «սև ցուցահանդեսը» ԼիտվայումԼիտվայի Կաունաս քաղաքի բանկերից մեկում սև ցուցահանդես է: Ջոն Լենոնի այրին փայտե դագաղների մեջ եղևիներ է աճեցնում:Ավելին20:5719.03.22 -
ՀասարակականՔովիդի դեմ՝ արդեն «ոսկե դիմակներով». Գերմանիայում նոր բժշկական դիմակներ են արտադրումՀամավարակից պաշտպանող նոր մետաղյա դիմակներ են պատրաստել Գերմանիայում: Դրանք արտաքինից պատված են բրոնզով, արծաթով, ոսկիով:Ավելին20:4919.03.22 -
ՀասարակականԴդմաշեն գյուղում այրվել է տան տանիքՄարտի 19-ին, ժամը 14:23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն համայնքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։39-ին, մարվել՝ 17:30-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասնակի:Ավելին20:4419.03.22 -
Հայաստան«Ամերիկացի բարի սամարացիները». վավերագրական ֆիլմ՝ ողբերգության և մարդասիրության մասինԵրևանում՝ մեծ էկրաններին է «Ամերիկացի բարի սամարացիները» վավերագրական դրաման:Ավելին20:3619.03.22 -
ՀասարակականԵրիտասարդը սիրում ա հայրենիքը, բայց ապագա չի տեսնում. տիկնոջ պահանջը՝ «թող ժողովրդի անունից չխոսեն»Սեփական ցավը մոռացության տալու գնով՝ դարավոր թշնամիների հետ եղբայրանալու միտքը հանգիստ չի տալիս Հայաստանի քաղաքացիներից շատերին:Ավելին20:3019.03.22 -
ՀասարակականԸնդդեմ ֆաշիզմի, հանուն Ռուսաստանի. հանրահավաք-երթԱյսօր Երևանում հանրահավաք-երթ է տեղի ունեցել:Ավելին20:2419.03.22 -
Հայաստան«Ամենավատ պատմական ժամանակահատվածում ենք ապրում». աշխարհում տեղ ունենալու հարց կաՀայաստանի «Ռեֆորմիստներ»-ի կուսակցության ղեկավարը նկատել է՝ որպեսզի նոր ձևավորվող աշխարհակարգը կործանարար չլինի հայկական պետականության համար, իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ ինչ դիրքորոշում ունի աշխարհաքաղաքական խաղում:Ավելին20:2219.03.22 -
ՄիջազգայինԲայդենը «չանցավ» չինական պատը. Պեկինը նոր աշխարհ է ստեղծում և առաջարկում խոսել Ռուսաստանի հետՉինաստանի նախագահը Ջո Բայդենին խորհուրդ է տվել երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ: Սի Ցզինփինն այդ մասին ԱՄՆ նախագահի հետ 2 ժամ տևած տեսակոնֆերանսի ժամանակ է ասել:Ավելին20:1919.03.22 -
ՏարածաշրջանՌուսներն առաջին անգամ «Կինժալ» են օգտագործել Ուկրաինայում. Ազովի ծովը փակ է Ուկրաինայի համարՌուս-ուկրաինական պատերազմի 24-րդ օրը Դաշնության բանակն առաջին անգամ գործի է դրել կինժալ գերձայնային հրթիռային համակարգ, ոչնչացրել ուկրաինական ստորգետնյա ռազմապահեստներից մեկը:Ավելին20:1719.03.22