Լրահոս

2022-03-21
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի անտառածածկ տարածքը կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը
    Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր» Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։ Առաջին անգամ Անտառների միջազգային օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշմամբ։ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։ Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառներն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են: «Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ը։ ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն և քաղաքական կամք՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը», - նշված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունում։
    11:31
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է 4 մահ
    Մարտի 21-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք: Կատարվել է 1752 թեստավորում, առողջացել՝ 73 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 328 դեպք, որոնցից 409 430-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2630 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8598 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է. նախորդն օրն արձանագրվել է 1 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 4 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 952 590 թեստավորում։
    11:25
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին․ Թովմասյան
    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ մի քանի հարց ուղղելով Հայաստանի իշխանություններին։ «Խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, բա մեր գերիների մասով պահանջատիրությո՞ւնը, մոռացե՞լ ենք նրանց մասին, որտե՞ղ է Հադրութի և Շուշիի դեօկուպացիայի պայմանը, տեղահանվածների ճակատագրի հարցը։ Մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մխրճվեցին Սյունիք և Գեղարքունիք, նոյեմբերի 26-ին հաստատվեցին Սյունիքի որոշ տարածքներում, որևէ տեղեկություն ունե՞նք՝ արդյոք Հայաստանի սուվերեն տարածքում են շարունակելու մնալ ադրբեջանական ուժերը, թե՞ ոչ։ Ի վերջո, խաղաղությո՞ւն, թե Ադրբեջանի կողմից թելադրված պայմանների ընդունում։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ ԼՂ հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ, այլ իրավունքների. պրն․ նախարար, իսկ պատկերացնո՞ւմ եք արդյոք, որ արցախցու իրավունքները կարող են պաշտպանված լինել, եթե Արցախը Ադրբեջանի կազմում լինի», - նման հարցեր է բարձրացրել պատգամավորը։
    11:18
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Եթե ձյունը 4-5 օր շարունակվի, աղի պաշարները չի բավարարի. քաղաքապետարանի պաշտոնյա
    Երեւանի քաղաքապետարանում այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվել է, որ համաձայն «Հիդրոմետ» ծառայության կողմից ներկայացված տեղեկատվության, այսօր Երեւանում առավոտյան ձյունը դեռ կպահպանվի, կեսօրից հետո կդիտվի դադար: Մարտի 22-23-ին եւ 25-ի ցերեկն ու 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 23-ի եւ 25-ի գիշերը եւ երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Առավելագույն ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ +4+6 աստիճան, իսկ առավելագույն ցածր ջերմաստիճանը կգրանցվի մարտի 26-ի ցերեկը՝ 0-2 աստիճան: «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Հովհաննես Մանուկյանը զեկուցել է, որ ամբողջ գիշեր աղ ցանող մեքենաներն աշխատել են: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվել է, թե արդյո՞ք աղի ու ավազի պաշարները բավարար են. «Այսօր առավոտյան վերջացավ թե Ջրվեժում, թե Թբիլիսյան խճուղիում, հիմա մնացել է միայն մեր հիմնարկում: Այս մի քանի օրվա ընթացքում կբավարարի, բայց եթե 4-5 օր ձյունը շարունակվի՝ չի բավարարի»:
    11:04
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բնակիչները նախկինում Ներքին Հանդում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք․ ՄԻՊ
    Սյունիք մարզ (ներքին հանդ բնակավայր) գործուղված աշխատանքային խումբն իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ Փաստահավաք աշխատանքի համար կարևոր նշանակություն են ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման հավաքագրված տեղեկությունները, քանի որ մինչև հրապարակային ահազանգերի ստացումը մեր Սյունիքի մարզային ներկայացուցիչները մշտական կապի մեջ են եղել Կապանի համայնքապետարանի, այդ թվում՝ Ներքին Հանդ վարչական ղեկավարի հետ։ Փաստահավաք աշխատանքային խումբը Ներքին Հանդ բնակավայր այցի ընթացքում հանդիպել է բնակավայրի վարչական ղեկավարի և բնակիչների հետ, տեղում դիտարկել է գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի ու Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից տարածքները և փաստագրել է բնակիչների իրավունքների իրացման խնդիրները: Զրույցների ու քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ Նոր Հանդի գերեզմանատան, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի և Շինատեղ կոչվող գյուղատեղիի հարակից բլրի վրա 2022 թվականի մարտի սկզբին ադրբեջանական զինված ուժերի տեղակայումը, այդ թվում՝ մի քանի վրանների տեղադրումը և իրենց դիրքերից թիկունք կառուցվող նոր ճանապարհները, նոր են։ Բնակիչները նախկինում նշված տարածքում չեն նկատել ադրբեջանական զինծառայողների կամ որևէ դիրք՝ նշելով, որ դեռ երկու ամիս առաջ այդ տեղանքից փայտ են հավաքել։ Ավելին, ըստ բնակիչների՝ ադրբեջանական զինծառայողներին առաջինը նկատել է գյուղի հովիվը։ Ստեղծված իրավիճակում կարևոր է արձանագրել, որ Ներքին Հանդ բնակավայրի բնակիչների հիմնական զբաղմունքն է անասնապահությունը և հողագործությունը: Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոր դիրքավորման արդյունքում ուղիղ նշանառության ու դիտարկման տակ են հայտնվել բնակավայրի գերեզմանատունը, Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի, եկեղեցին, ինչպես նաև գյուղի արոտավայրերի մեծ մասը՝ մոտ 50 հա, ինչպես նաև մի քանի գյուղացիների վարելահողերը և այգիները։ Անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս իրավիճակը լրջագույն դժվարություններ է ստեղծել իրենց ապրուստը հոգալու համար։ Թեպետ գյուղում չկա խուճապային տրամադրություններ, սակայն գյուղացիներն անորոշ վիճակում են ստեղծված իրավիճակի հետ կապված: Աշխատանքային խումբն արձանագրել է նաև, որ 2022 թվականի մարտի 16-ին Ներքին Հանդ բնակավայրում բնակիչների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետը և ՊՆ հրամանատարական կազմի ներկայացուցիչներ։ Բացի այդ, այս օրերին բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ են իրականացրել Կապան համայնքի ղեկավարն ու նրա տեղակալները։ Այցի ընթացքում աշխատանքային խումբը հանդիպումներ է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզպետարանի և այլ իրավասու պաշտոնատար անձանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքներն ու հետևությունները, ինչպես նաև նշված և այլ խնդիրների լուծման առաջարկություններն ուղարկվել են Կառավարությանը։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հետամուտ լինել սահմանամերձ բնակավայրերի, այդ թվում՝ Ներքին Հանդի բնակիչների խնդիրների լուծման հարցերին։
    10:56
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը Բալիում է
    Մարտի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Նուսա Դուա, Բալիում մասնակցել է Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի հանդիսավոր բացման արարողությանը: Վեհաժողովին ներկա 110 երկրի խորհրդարաննեըի պատվիրակները ներկայացված են առաջին դեմքերով, նախատեսված են առանձին հանդիպում-քննարկումներ պատգամավորների և գլխավոր քարտուղարների համար: Գագաթնաժողովի հիմնական ուղղվածությունը «Հասնելով զրո արտանետումների. խորհրդարանների մոբիլիզացիան կլիմայի փոփոխությունների շրջանակում գործելու համար» խորագրով քննարկումների շարքն է: Օրակարգային հարցերի շրջանակում նախատեսվում է նաեւ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում ընդունվելիք՝ մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային թրաֆիքինգի եւ միգրացիոն քաղաքականության հարցերում խորհրդարանների դերակատարությանը վերաբերող բանաձեւի նախագծի շուրջ մտքերի փոխանակում, կարծիքների հավաքագրում: Խորհրդարանականները հատուկ նիստով անդրադառնալու են կոռուպցիայի դեմ դատական հետապնդման միջազգային համագործակցության զարգացմանը վերաբերող թեմային, ինչպես նաև ներկայացվելու են տարբեր երկրներում խաղաղության գործընթացների նկատմամբ վերաբերմունքին առնչվող զեկույցներ: Վեհաժողովի ծրագրի շրջանակներում նախատեսվում է միջուկային զենքի փորձարկումների համընդհանուր արգելքին նվիրված աշխատաժողով:
    10:52
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ․ Ռոբերտ Հայրապետյան
    Իսկ կարողա ձեր մեղրամսի ծախսերն էլ սկսի պետությունը հոգա՞լ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության Բալի մեկնելուն: Նա, մասնավորապես, նշել է. «Մարտի 18-26-ը Բալի մեկնած ԱԺ «պատվիրակությունը» պարզվում է մասնակցելու է Միջխորհրդարանական միության մարտի 20-24 տեղի ունենալիք գագաթնաժողովին, որը վերաբերում է գլոբալ տաքացմանը: Մի կողմ եմ թողնում հարցադրումն առ այն, թե առհասարակ ինչ է տալու այդ թեմայով գագաթնաժողովին մասնակցելը Հայաստանին, բայց չեմ կարող չհարցնել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության բաժնի գլխավոր մասնագետի պետության հաշվին էդ ժամանակային կտրվածքով Բալի գործուղելու նպատակահարմարության մասին: Պարգևավճար չեք ստանում գոնե ճանապարհորդեք, թե շնից մազ պոկելնել ա քյա՞ր: Որ սկզբունքով եք ապրում ու մսխում պետական ռեսո՞ւրսը եթե իհարկե դա կարելիա ապրել համարել»: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակությունը՝ (11 հոգի):
    10:43
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել
    Ուկրաինայում հայազգի զինծառայող է զոհվել Հայտնում է ՌԴ-ի միավոր Բուրյաթիայի Հանրապետության մայրաքաղաք Ուլան-Ուդեում հայկական սփյուռքի խորհուրդը։ «Հերոսաբար զոհվել է Արման Հարությունի Ղազարյանը։ Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ընտանիքին, ընկերներին և հարազատներին։ Հուղարկավորությունը տեղի կունենա Ռոստովում»,- գրված է հաղորդագրության մեջ։
    10:31
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Հայաստանում 31 434 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափով
    Հայաստանում մարտի 20-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 096 312 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 105 361, երկրորդ դեղաչափով՝ 957 017 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 31 434 է:
    10:28
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Տաքսու տղամարդ ուղևորը մեքենան կայանել է տվել Կիևյան կամրջի վրա և կամրջից իրեն ցած նետել
    Այսօր՝ մարտի 21-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։50-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է՝ մահացածը, որը տաքսու ուղևոր է եղել, տաքսիով եկել է ու կանգնել կամրջի վրա, դուրս է եկել ավտոմեքենայից և իրեն ցած նետել կամրջից։
    10:21
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար ավտոմեքենա․ Լարսը փակ է
    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 400 բեռնատար ավտոմեքենա։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    10:19
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալեն Սիմոնյանը Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի. պատգամավոր
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտնում է, որ անցած շաբաթ «Հայաստան» դաշինքի պատգամավորներով այցելել են Արցախի Հանրապետություն։ «Այցելությունը մի քանի նպատակ ուներ։ Նախ, անձամբ էինք ցանկանում տեղեկանալ Արցախում տիրող իրավիճակի մասին։ Ռազմաքաղաքական մարտահրավերներին ավելացել էր նաև մարդասիրական ճգնաժամը, քանի որ ադրբեջանցիք, Լիսագորի հատվածում, մարտի 8-ին, պայթեցրել էին Արցախ մտնող գազամուղը։ Բացի այդ, դրանք վերջին ժամանաներս, հաճախակի էին ականանետերից գնդակոծում Արցախի սահմանամերձ բնակավայրերը։ Նաև կարևոր էր հանդիպել Արցախի խորհրդարանականների հետ։ ՀՀ իշխանությունները, ջանասիրաբար, քանդում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների միջև 30 տարի ստեղծված կապերը։ Գործադիրների մակարդակում հարաբերությունների վրա, գոնե ընդդիմությունը, չի կարող ազդել։ Սակայն խորհրդարանների մակարդակում, մենք՝ մեզանից հասանելի ամեն բան, պարտավոր ենք անել հարաբերություններ հաստատելու ու խորացնելու համար։ Այստեղ տեղին է հիշել, որ ԱՀ ԱԺ երեք ընդդիմադիր և ՀՀ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին անհապաղ հրավիրել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ ՀՀ ԱԺ-ից հանձնաժողովի համանախագահ Ալեն Սիմոնյանը, սակայն, Արցախ այցելելու փոխարեն գերադասեց մեկնել Բալի կղզի՝ հայ-ինդոնեզական կապեր հաստատելու համար։ Վերջապես այցելեցինք սահմանամերձ երկու գյուղ՝ Խրամորթ և Խնապատ։ Գյուղերի բնակիչները մարտական էին տրամադրված, խուճապային տրամադրություններ չկային»,- գրել է Ա.Խաչատրյանը։ Նշենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որի համաձայն միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) է գործուղվել իր գլխավորած պատվիրակություն՝ հետևյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը) Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը) Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը) Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը) Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը) Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը) Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը) Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը) Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը) Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը):
    10:11
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
    ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով՝ հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ: Փակ են Ասկերանի շրջանի Շոշ, Մխիթարաշեն և Սարուշեն համայնքների ճանապարհները: Միջշրջանային մյուս ճանապարհները դժվարանցանելի է: Կատարվում են ձնամաքրման աշխատանքներ: Մարտակերտի շրջանում միջհամայնքային ճանապարհները հիմնականում բաց են, բարձր լեռնային գոտիներում՝ տեղ-տեղ դժվարանցանելի: «Զառին բաղ» կոչվող տեղանքից դեպի Կարմիր շուկա տանող միջշրջանային ճանապարհը փակ է: Մարտունի քաղաքը և շրջանի մյուս համայնքների ճանապարհները ևս դժվարանցանելի են: Ստեփանակերտը շրջաններին կապող միջշրջանային ճանապարհները տեղ-տեղ անանցանելի են, առկա է նաև մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Փակ է ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Լիսագոր-Գորիս-Սիսիան-«Զանգեր»-Սարավան հատվածը: Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում հնարավորինս սահմանափակել երթևեկությունը, բացառել դժբախտ ելքով դեպքերն ու պատահարները:
    10:00
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Երևանում․ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի
    Այսօր՝ մարտի 21-ին, խոշոր փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդի փողոցի 4-րդ նրբանցքի 140/1 տանը տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո՝ փլուզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տունն ամբողջովին փլուզված է, և փրկարարների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի։ Ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է երիտասարդի մահը։ Թե ինչից է տեղի ունեցել պայթյունը, պարզվոմ է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և տան սեփականատիրոջ ինքնությունը։
    09:55
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երևանում տղամարդը աստիճաններով իջնելիս ընկել է ու մահացել
    Երեւանում, մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 21:30-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժշիկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Լենինգրադյան փողոցի սկզբնամասում գտնվող հասցեներից մեկը, որտեղ բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու, ով սակայն, իրենց ներկայությամբ մահացել է: Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները նկատել են նշված քաղաքացուն բազալտե աստիճանների մոտ՝ անօգնական վիճակում: Պարեկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա ահազանգել շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն կարճ ժամանակ անց արձանագրել են նրա մահը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը աստիճաններով իջնելիս, ինքնազգացողությունը վատացել, ապա սայթաքել և վայր է ընկել:
    09:46
    21.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր արևների օրն է․ Քրիստիննե Գրիգորյան
    2012 թվականից ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 21-ը նշվում է որպես Դաունի համախտանիշի մարդկանց` «արևների» օր: Ամսաթվի ընտրությունը խորհրդանշում է համախտանիշն առաջացնող չտրոհվող 21-րդ քրոմոսոմը, որը որևէ կերպ պայմանավորված չէ ծնողների ազգությամբ, բնակության միջավայրով, նրանց վարքագծով կամ առողջական վիճակով։  Արևները հատկապես սիրում են ստեղծագործել արվեստի տարբեր ճյուղերում և իրենց իսկ օրինակով յուրաքանչյուրիս սովորեցնում աշխարհը բացահայտել յուրովի։ Այս օրը, ևս մեկ առիթ է յուրաքանչյուրիս համար վերանայելու մեր ընկալումները ներառական հասարակության ձևավորման, հավասար հնարավորությունների ստեղծման վերաբերյալ՝ մեր ջանքերը նախևառաջ ուղղելով հաշմանդամության նկատմամբ կարծրատիպային դրսևորումների կանխարգելմանն ու բացառմանը։ Սա յուրաքանչյուրիս գործն է։ Ցավոք, մեր երկրում պետության հոգածության ներքո գտնվող երեխաներից շատերը շուրջօրյա խնամքի և պաշտպանության հաստատություններում են հենց հաշմանդամության կամ առողջական խնդիրներ ունենալու հետևանքով։ Մինչդեռ, ընտանիքում ապրելու, համայնքում ներգրավվելու իրավունքը, հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության նկատմամբ հարգանքը բացարձակ արժեքներ են, և չպետք է պայմանավորված լինեն անձի հաշմանդամությամբ։ Պետությունը պետք է հատուկ ուշադրություն դարձնի հաշմանդամության կանխարգելման, վաղ շրջանում դրա հայտնաբերման նպատակով համայնքահեն ծառայությունների ներդրմանը։ Անհրաժեշտ են լրացուցիչ թիրախային ծրագրեր հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց ինքնուրույնությունը խթանելու, նրանց զարգացման հնարավորությունները բացահայտելու և դրանք իրացնելու ուղղությամբ։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց արժանապատվության նկատմամբ հարգանքի միջոցով և կարծրատիպերը կոտրելով է հնարավոր ձևավորել հավասար հնարավորությունների միջավայր, որտեղ պետության և հասարակության առաջընթացը խթանվում է յուրաքանչյուր անձի կարողությունների ու ներուժի լիարժեք կիրառմամբ։
    09:26
    21.03.22
    Ավելին
2022-03-20
  • Արցախ
    Շուշիի արքայադստեր հրամանը. «թողեք հանգիստ ապրենք»
    «Պապան մի բան է բերել, անունը՝ «կիպիծիլնիկ», ջուրը տաքացրել ենք, գնացել լողացել: Թարսի պես արև չկա, հիմա մրսում եմ, դրա համար մանկապարտեզ չեմ գնացել: Ձյունը սիրում եմ, բայց չեմ ուզում խաղալ, որովհետև ձեռքերս սառչում են: Ո՛չ գազ կա, ո՛չ ջուր, ո՛չ խաղաղություն: Գազը թուրքերն են պայթեցրել, գնացել են մեր Շուշին վերցրել»: Շուշիի արքայադուստրը հրամայում է՝ «թողեք հանգիստ ապրենք»:
    22:01
    20.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Նրանք երկրորդ կյանք են ուզում. «սև ճանապարհով թմրած քայլողները»
    40 տարեկանում 70-ն անց տղամարդու տեսք ունի, ոտքը փտում է, ներքին օրգանները շարքից դուրս են եկել, լավ ընկերներն էլ չկան: Դեպի անդունդը տանող սև ճանապարհին քայլողների խոստովանությունները: Կախվածության բուժման ազգային կենտրոնում հաշվառված է թմրամիջոց օգտագործող 4007, ալկոհոլից կախվածություն ունեցող 2575 քաղաքացի: Նրանց մեջ կանայք կան և նրանք երկրորդ կյանք են ուզում:
    21:45
    20.03.22
    Ավելին
  • Հայաստան
    Արդեն տականքի մասին են երգում. «կատեգարիչեսկի ստեր» և սովորական հայկական սկանդալներ
    Աջ քայլես՝ թշնամին է, ձախ քայլես՝ թշնամին է, բայց առողջությանը վնասակար է ծխելը: ՊՆ-ն հերքում է ադրբեջանական նոր ներխուժումը Սյունիք, Ներքին Հանդում «կատեգարիչեսկի սուտ» են որակում ՊՆ-ի հայտարարությունը: Աղը թափած Հայաստանում Քրիստոսի արձանն են դնում ու տականքի մասին են երգում: Սովորական հայկական սկանդալներ:
    21:36
    20.03.22
    Ավելին