Լրահոս
2022-03-19
-
ՏարածաշրջանՀայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները. FitchFitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի` արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի «B+» վարկանիշը` «կայուն» հեռանկարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարկանիշի պահպանման հիմքում ընկած են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման և բիզնես միջավայրի որակը, մակրոտնտեսական և հարկաբյուջետային քաղաքականության հուսալի հիմքը, ինչպես նաև՝ բարեփոխումների իրականացման ամուր հանձնառությունը: Այս ուժեղ կողմերին հակադրվում են բարձր արտարժութային պետական պարտքը, համեմատաբար թույլ արտաքին ֆինանսները և աշխարհաքաղաքական ռիսկերը: Միջազգային վարկանիշային գործակալությունից կանխատեսել են, որ Հայաստանի վրա բացասաբար են ազդելու Ռուսաստանում ճգնաժամի հետևանքները՝ հաշվի առնելով երկու երկրների տնտեսությունների միջև առկա կարևոր կապերը, սակայն Fitch-ն ակնկալում է, որ ֆինանսավորման տարբերակներն ու երկարաժամկետ կոմերցիոն պարտքի պրոֆիլը կարող են օգնել Հայաստանին՝ հաղթահարելու ցնցումն առանց վճարունակության լուրջ վատթարացման:Ավելին14:4219.03.22 -
ՔաղաքականԼուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են․ Անի ՍամսոնյանԼուսավոր Հայաստանի մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են: Մեր նպատակներում և պլաններում փոփոխություններ չկան, չնայած դրա կարիքն էլ կա, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ուժ ժամանակի ընթացքում ունենում է ճգնաժամեր: Ճգնաժամը նորմալ է, բնական է և պետք է: Այլ հարց է, դու այդ ճգնաժամը դիմավորում ես ոտքի վրա պինդ կանգնած, թե լեղաճաք եղած փախուստի ես դիմում ու մերժում ես նոր մարտահրավերները: Մենք միշտ ասելիք ունեցել ենք քաղաքական դաշտում և ունենալու ենք: Քաղաքական մշակույթի բարելավման համար էլ պայքարելու ենք: Քաղաքականությունը անհամբերների, վախկոտների, պատեհապաշտների և ժամանակի մեջ քարացածների տեղը չէ: Դեռևս այսքանը: Շաբաթ օր է, բարի հանգիստ:Ավելին14:2919.03.22 -
ՀայաստանԱրագածոտնում բախվել են 2 Ford Transit ավտոմեքենաներ․ կա վիրավորԱյսօր՝ մարտի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56 կմ հատվածում բախվել են 2 Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Օպերատիվ է գործել Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:5519.03.22 -
ՀասարակականՊարեկները ոչ ադեկվատ պահվածքով վարորդին բերման են ենթարկել ոստիկանությունՈստիկանության ՊԾ Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները մարտի 18-ին` ժամը 20.00-ին, Բագրատունյաց պողոտայում նկատել են հանդիպակաց գոտիով և մեծ արագությամբ երթևեկող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենա, որի վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու հրահանգին և շարունակել է վարել հանդիպակաց գոտիով, ապա մետրոյի «Գործարանային» կայարանի մոտ իջել է մեքենայից և դիմել փախուստի, սակայն պարեկները բռնել են նրան: Վարորդը, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, մոտ 10 րոպե ոստիկանների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, հրել նրանց, անկանոն շարժումներ արել: 32-ամյա վարորդը բերման է ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին13:4419.03.22 -
ՀայաստանՍպասվում են տեղումներ. ջերմաստիճանը մարտի 20-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանովՀանրապետության տարածքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 23-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-ի գիշերը, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյուն, 19-20-ն առանձին հատվածներում` ինտենսիվ: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-7 մ/վ, մարտի 19-20-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-6, 21-22-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում մարտի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը, 22-ի երեկոյան, 23-ի գիշերը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 21-ի և 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:Ավելին13:3019.03.22 -
ՄիջազգայինՊատերազմ Ուկրաինայում. The Guardian-ը ներկայացրել է անցնող շաբաթվա ամենատպավորիչ կադրերըԲրիտանական The Guardian պարբերականը ծավալուն ֆոտոշարքով անդրադարձել է Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության հետևանքներին՝ ցույց տալով երկրի տարբեր քաղաքներից և շրջաններից ավերածությունների, մարդկային տառապանքի կադրեր:Ավելին13:1219.03.22 -
ԱրցախՍտեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ բնակչությունը նման պայմաններում զրկված էր բնական գազից․ ԲեգլարյանԵրեկ ամբողջովին ավարտվել են վնասված գազատարի վերանորոգման և ստուգման աշխատանքները, իսկ գիշերը բնական գազն արդեն իսկ մատակարարվել է «Արցախգազ» ՓԲԸ ընդունման կետ, հայտնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Հիմա արդեն բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է և առաջիկա ժամերին բոլորը կստանան բնական գազ: Նրանք արդեն կկարողանան այս բացառիկ ցուրտ եղանակին հաղթահարել իրենց ջեռուցման ու այլ հիմնախնդիրները: Հատկանշական է, որ այսօր Ստեփանակերտում շուրջ 30-40 սմ ձյուն է նստել, իսկ Արցախի այլ բնակավայրերում՝ նույնիսկ ավելի շատ, ինչը բացառիկ է մարտ ամսվա համար: Եվ նման պայմաններում Արցախի բնակչությունը զրկված էր բնական գազից ավելի քան 11 օր՝ ադրբեջանական արհեստական ու դիտավորյալ խոչընդոտների պատճառով»:Ավելին12:5019.03.22 -
ՀասարակականԱբովյանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 27-ամյա երիտասարդին դանակահարել է 17-ամյա պատանինարտի 16-ին, ժամը 06.00-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է դիմել 27-ամյա երիտասարդ, որը վնասվածքների վերաբերյալ ոչինչ չի հայտնել: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։ Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդին մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի բնակիչ 17-ամյա պատանին: Բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 18-ին նա ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ մարտի 16-ի ժամը 03.00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սևանի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակով հարվածներ է հասցրել 27-ամյա երիտասարդին: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին12:4519.03.22 -
ԱրցախԱրցախի մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքըՀանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով մայրաքաղաքում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը:Ավելին12:1319.03.22 -
ԱրցախԱրցախում Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվելԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Հանրապետության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը պետական գերատեսչությունների պատասխանատուներին մի շարք հանձնարարականներ է տվել կարճաժամկետ ու երկարաժամկետ անելիքների վերաբերյալ:Ավելին11:5719.03.22 -
ՄիջազգայինՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 3.2 միլիոն մարդ լքել է ՈւկրաինանՈւկրաինայից փախստականների թիվը փետրվարի 24-ից ի վեր կազմել է 3.2 միլիոն, որից 185 հազարը հատել են Ռուսաստանի սահմանը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Շաբիա Մանտուն: Նշվում է, որ 2 միլիոն մարդ էլ հատել է Լեհաստանի սահմանը: Միգրացիայի միջազգային կազմակերպությունից տեղեկացնում են, որ Ուկրաինան լքողների թվում 162 հազարը օտարերկրացիներ են:Ավելին11:4619.03.22 -
ՀայաստանՀետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո. ՃՈՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարությամբ է հանդես եկել: «Վերջին շրջանում Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված դիտարկումներով պարզվել է, որ հատկապես քաղաքային բնակավայրերում հետիոտները կարգավորվող (լուսացույցով կահավորված) հետիոտնային անցումներից օգտվելիս հաճախ հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ անցումն անվտանգ չէ, և հետիոտնային անցում են դուրս գալիս անմիջապես հետիոտնի համար նախատեսված լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալու պահին՝ անտեսելով, որ հետիոտնային անցմանը մոտ գտնվող տրանսպորտային միջոցը դեռ չի ավարտել խաչմերուկի անցումը։ Հաշվի առնելով, որ նման վարքագիծը սպառնալիք է ճանապարհային երթևեկության անվտանգության և առաջին հերթին հենց հետիոտնի կյանքի ու առողջության համար, հետիոտներին հորդորում ենք անցում դուրս գալ կամ դրա հատումը շարունակել բացառապես անցման անվտանգության մեջ համոզվելուց հետո», - նշված է հայտարարությունում:Ավելին11:3419.03.22 -
ԱռողջապահականՀայաստանում արձանագրվել է 25 մահ. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպքՄարտի 19-ին հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 32 նոր դեպք: Կատարվել է 2416 թեստավորում, առողջացել՝ 81 քաղաքացի, կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 286 դեպք, որոնցից 409 277-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2748 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8593 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1668 է. նախորդն օրն արձանագրվել է 24 մահ, երբ պացիենտն ունեցել է կորոնավարակ, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Մեկ օրում մահացել է 25 կորոնավարակակիր։ Ընդհանուր կատարվել է 2 949 129 թեստավորում։Ավելին11:1719.03.22 -
ԱրցախԱրցախի միջշրջանային բոլոր ճանապարհները դժվարանցանելի ենՆԳՆ ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան պատճառով հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ: Միջշրջանային բոլոր ճանապարհները և Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու Լիսագորի հատվածը՝ դժվարանցանելի է: Տեսանելիությունը ցածր է բարձր լեռնային գոտիներում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում ձնաբուք է, ճանապարհը փակ է կցորդիչով մեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն, միաժամանակ կատարվում են մաքրման աշխատանքներ: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին ցուցաբերել զգոնություն և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:Ավելին11:1019.03.22 -
ՀասարակականՓոխնախարարը ծիծաղում է Ավանեսյանի՝ աղամանները հավաքելու նախագծի վրաՀՀ առողջապահությանը նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծ, ըստ որի՝ հանրային սննդի օբյեկտներում կարգելվի աղամանի առկայությունը սեղանի վրա, եթե դա հաճախորդը չի պահանջում:Ավելին10:4819.03.22 -
ՔաղաքականՌուսաստանը հռը կոպալի կացնային քաղաքականություն է վարում. Երվանդ ԲոզոյանՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն ասում է, որ ուկրաինական ճգնաժամը բավականին բարդ իրավիճակ է ստեղծել Ռուսաստանի համար, վերջինս այս ճգնաժամից դուրս գալու մեկ տարբերակ ունի՝ գնալ տնտեսական արմատական ռեֆորմների ու ազատել բիզնեսը ճնշումներից: Այս մոդելով Ռուսաստանը չի կարող դիմակայել: Ռուսաստանի վիճակի ծանրացումը ճակատագրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար, քանզի տարածաշրջանում ուժերի բալանսի փոփոխությունից անպայման կօգտվի թուրք-ադրբեջանական տանդեմը: Մենք ունենք շատ վատ դաշնակից, բայց ուրիշ դաշնակից չունենք:Ավելին10:4419.03.22 -
ԱրցախՆախքան գազասարքը գործարկելը անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակը․ ԱՀ ՆԳՆԲնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով, ԱՀ ներքին գործերի նախարարությունը հորդորում է` Եղե'ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ: Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե'ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները: Նախքան գազասարքը գործարկելը նախ, անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը: Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը: Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը: Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ, խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը: Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911,101,112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04:Ավելին10:3219.03.22 -
ՀասարակականՀրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմանը կցել է նաև դրա ուկրաիներեն տեքստըԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառում է արել ուկրաինական ճգնաժամի մասին և հայերենին կից հրապարակել նույն տեքստի ուկրաիներեն թարգմանությունը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Որպես Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի ղեկավար՝ ցավով հետևում եմ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի զարգացումներին, որոնք արդեն բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ են դարձել և հանգեցրել են աղետալի հետևանքների։ Վստահ եմ, որ խնդրի դիվանագիտական լուծման հնարավորությունները սպառված չեն, և հույս ունեմ, որ ընթացիկ երկխոսությունը հնարավորինս շուտ կբերի խնդրի խաղաղ կարգավորմանը։ Як голова групи дружби Вірменія-Україна Національних зборів Республіки Вірменія, я з болем слідкую за розвитком ситуації в Україні, яка вже спричинила багато людських жертв та призвела до катастрофічних наслідків. Я впевнений, що можливості дипломатичного вирішення проблеми не вичерпані, сподіваюся, що перемовини, що тривають, призведуть до якнайшвидшого мирного вирішення проблеми».Ավելին10:1819.03.22