Լրահոս
2022-03-31
-
ՏարածաշրջանԱդրբեջանում դպրոց է փլուզվել․ մահացածներ կանԱդրբեջանում Նախիջևանի ինքնավար հանրապետությունում միջնակարգ դպրոցի շենքը փլուզվել է, կան մահացածներ ու վիրավորներ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ «Նախիջևանի ինքնավար հանրապետությունում ամբողջությամբ փլուզվել է դպրոցի շենքը, կան մահացածներ ու վիրավորներ։ Այս պահին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները փորձում են մարդկանց դուրս բերել փլատակներից»,- նշել է գործակալությունը։ Նախիջևանի կենտրոնական հիվանդանոցից հայտնել են, որ շենքի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել։Ավելին16:4931.03.22 -
ՔաղաքականԵրևանի ընտրություններում Տիգրան Ավինյանը կլինի ՔՊ քաղաքապետի թեկնածուն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կողմից որոշում կա, որ Երևան քաղաքի առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելու է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, նա լինելու է քաղաքապետի թեկնածուն, այս մասին «Ազատությանը» հայտնել է իշխող կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը։ «Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասել է, որ Տիգրան Ավինյանի հետ քննարկումներ են եղել, բայց վերջնական համաձայնություն չկա։ Եթե դա լինի՝ Ավինյանը կնշանակվի Երևանի փոխքաղաքապետ, ապա կգլխավորի նախընտրական ցուցակը», - այս հարցադրմանն ի պատասխան՝ Ալեքսանյանը նաև ասել է. - «Բայց շատ կարևոր է, որ լինի այն տարանջատումը, որ հիմա, այո՛, մեր քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ողջ թիմով աջակցում է նրան իր գործում։ Պարոն Ավինյանի մասով էլ կա որոշում, որ նա պետք է շուտով դառնա Երևանի փոխքաղաքապետ, և առաջիկայում դա ևս բոլորս կտեսնենք»։ «Բայց շատ կարևոր է շեշտելը, որ այս պահին քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, և ամբողջ թիմը աջակցում է նրան իր գործում, իսկ Տիգրան Ավինյանն արդեն կգլխավորի մեր ընտրական ցուցակը հաջորդ ընտրություններում», - հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» հանրային կապերի համակարգողը։ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվելու են եկող տարի։Ավելին16:4731.03.22 -
ՏարածաշրջանՀարաբերությունների կարգավորման գործընթացի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման լայն հնարավորությունների մասին։ Նա հիշեցրել է, որ մեկ ամիս առաջ Հայաստանին հարաբերությունների կարգավորմանն ուղղված նոր առաջարկներ են ներկայացրել՝ 5 հիմնարար սկզբունքների հիման վրա։ «Մենք դեռ կոնկրետ պատասխան ենք սպասում։ Հայկական կողմից հնչում են դրական ազդակներ, մենք դա տեսնում ենք։ Կուզեինք ենթադրել, որ դա այդ հարցի առնչությամբ Հայաստանի լուրջ մոտեցման դրսևորում է։ Այս դեպքում մենք պատրաստ ենք, ժամանակն է իրական քայլեր ձեռնարկելու։ Հուսով ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում»,-ասել է նա։Ավելին16:3331.03.22 -
Շոու բիզնեսԱշոտ Ղազարյանի 18-ամյա թոռնուհին լուսանկարներ է հրապարակելՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին՝ երգչուհի Անահիտ Ադամյանը, որը լսարանին հայտնի է ռտուսական մի շարք երաժշտական նախագծերից, Ինստագրամի իր էջում նոր լուսանկարների շարք է հրապարակել։ 18-աղջիկն Ինստագրամում ավելի քան 1 մլն հետևորդ ունի։Ավելին16:2831.03.22 -
ԻրավականՔաջարանի համայնքապետի գործը կքննվի սկզբից․ նոր դատավորը հայտնի էՔաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շարունակվում է գտնվել անազատության մեջ։ Նրա եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը քննվում էր Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշյանի նախագահությամբ, սակայն, երբ վերջերս դատավոր Բախշիյանը կալանավորվեց, այս գործը մակագրվել է մեկ այլ դատավորի։ Գործով ամբաստանյալներից Զոհրաբ Առաքելյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ քրեական գործն այժմ գտնվում է դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում, եւ, պետք է վերսկսեն քննությունը․ «Քրեական դատավարության համաձայն՝ նորից պետք է սկսենք սկզբից։ Դեռեւս նիստի օր նշանակված չկա»։ Փաստաբանը նշեց, որ գործից անջատված մասեր կան, իսկ իրենց մասով ամբաստանյալներից միայն Փարամազյանն է, որ գտնվում է կալանքի տակ։ Հիշեցնենք՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2021 թվականի հուլիսի 10-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4b9c0a6fc876d7996ff2443a9b50f354 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին16:1831.03.22 -
ՏարածաշրջանԱրցախում չպետք է հայկական զորքեր լինեն. ԷրդողանԱրցախում չպետք է հայկական զորքեր լինեն. Էրդողան Պետք է ապահովել Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից եռակողմ հայտարարության համաձայն։ NTV Turk-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուզբեկստան կատարած այցի արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ադրբեջանը գործում է եռակողմ հայտարարությունների համաձայն, ուստի Ադրբեջանի կողմից խախտման վերաբերյալ որևէ հայտարարություն քննարկելի չէ։ Այս դեպքում հարցն Ադրբեջանի վրա հարձակումն է, որին ի պատասխան հետևել է պաշտպանություն»,- հայտարարել Է Էրդողանը։ Նրա խոսքով՝ եռակողմ հայտարարության համաձայն՝ պետք է ապահովել «Հայաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից»:Ավելին16:1131.03.22 -
ՀայաստանՆոր Հայաստանում նոր 100 փաստեր չկա՞ն2019 թվականի մայիսի 8-ին՝ վարչապետի աթոռին նստելու մեկամյակի առիթով, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «100 փաստ Նոր Հայաստանի մասին» մոնումենտալ աշխատությունը: Հետո եւս երեքը՝ 2019-ի սեպտեմբերի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2, 2020-ի հունվարի 25-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 3, 2020-ի մայիսի 16-ին՝ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4: Այդ փաստերը լայնորեն լուսաբանվեցին եւ ներկայացվեցին մամուլի ասուլիսների ժամանակ։ Ըստ այս հրապարակումների, Հայաստանը դարձել էր համարյա Լաս Վեգասի նման լուսավոր եւ փողառատ, Դանիայի նման ապահով, Շվեյցարիայի նման ազատ տնտեսությամբ երկիր: Նիկոլ Փաշինյանը զինվորի, բանակի, զինված ուժերի սպառազինության մասին հրաշք թվեր էր ներկայացնում՝ սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրքեր ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվի եւս 45 մարտական դիրք, 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք, ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով, մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել են մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ, 2019 թվականի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 5-ը Հայաստանում եւ Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ եւ այլն: Սա 2019 թվականին էր, եւ մենք, լսելով Նիկոլ Փաշինյանի այս հաշվետվությունները, վստահ էինք, որ բանակում ամեն ինչ կարգին է, եւ բանակն ամեն ինչով ապահովված է ու մարտունակ։ Իսկ 2020-ի պարտությունից հետո մոռացվեցին այս բոլոր փաստերը, եւ սկսեցին բոլորովին այլ բան ասել, որ բանակը 30 տարի թալանված է, ոչինչ չէին արել բանակի մատակարարման համար, ու նախկիններն էին պարտության մեղավորը։ Եվ մինչ օրս Փաշինյանը չի պարզաբանում, թե ինչու 2019 թվականին այսքան կուշտ ու ապահով բանակը պարտվեց: Ես կարող եմ պատասխանել այդ հարցին. իրականում՝ բանակը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Օրինակ, Անդրանիկ Փիլոյանը, որ պատերազմի հենց առաջին փուլում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներն է տվել, հետո Նիկոլ Փաշինյանի կամոք դարձել ազգային հերոս, հետո՝ արտակարգ իրավիճակների նախարար, իսկ հիմա կոռուպցիոն հանցագործության գործով է անցնում եւ հրավիրվում հարցաքննությունների, այնուհետև ձերբակալվում: Օրինակ, Դավիթ Տոնոյանը, որը եւս այսօր մեղադրյալի աթոռին է։ Վստահ ենք՝ մի օր պարզվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի մեղքի չափն այդ պարտությունում, որը, անշուշտ, շատ ավելին է, քան Տոնոյանի կամ Փիլոյանի մեղքը։ Վերադառնանք 100 փաստերին: Բացի բազմաթիվ հակասություններից, բազմաթիվ են նաեւ կեղծ տվյալները: Օրինակ՝ 2019-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 2-ի 88-րդ կետում Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, թե պետական կառավարման համակարգում, բարձր պաշտոններում կանանց թիվն ավելացել է, մասնավորաբար՝ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կին է: Իսկ մեկ տարի անց՝ 2020-ին, «100 փաստ Նոր Հայաստանի մասին» - 4-ի 92-րդ կետում պնդում է՝ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանության բաժնի եւ բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել: Սա ոչ միայն սեփական խոսքի հերքում է, այլեւ՝ իրականության խեղաթյուրում, պարզ կեղծիք: Միայն մեկ օրինակ՝ Նելլի Դուրյանը դեռեւս 1996-ին՝ Նիկոլ Փաշինյանի ասածից 23 տարի առաջ, եղել է ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ, հետո՝ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի տեղակալ, բաժնի պետ: Այսինքն՝ պատմության մեջ առաջին անգամ իր ժամանակ չէ, որ կին է նշանակվել ոստիկանությունում։ «100 փաստ Նոր Հայաստանի մասին» քառահատորյակը լիքն է նման ոչ ճիշտ փաստերով: Փաստ է նաեւ այն, որ 2020 թվականի մայիսից հետո այլեւս չեն հրապարակվել նոր «100 փաստեր Նոր Հայաստանի մասին»: Նոր Հայաստանում վերջին երկու տարում նոր ձեռքբերումներ չկա՞ն, եթե կան, ինչո՞ւ դրանք չեն ներկայացվում, եթե չկան, ինչո՞ւ չկան, Նիկոլ Փաշինյանը գիտի՞, թե ով է մեղավոր մեր առաջընթացը խափանելու համար, եւ ի՞նչ է մտադիր անել: Կարո՞ղ ենք ենթադրել, որ եթե նոր փաստեր չկան, մեղավորը հենց կառավարության ղեկավարն է, որը ձախողել է երկրի կառավարումը եւ այլեւս որեւէ հպարտանալու առիթ ու փաստ չունի։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/165214f8b4382dc2644adf4a128f6be6 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին16:0531.03.22 -
ԱրցախՇուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»Շուշին ընտրվել է «թյուրքական աշխարհի մայրաքաղաք»՝ 2023 թվականի համար։ Այս մասին որոշումը կայացվել է Թյուրքական խորհրդի մշտական մարմնի կողմից։ Նիստը կայացել է այսօր՝ Բուրսայում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fc5191df2a46ba77b768dae803809e34 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին15:5831.03.22 -
ՀասարակականԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ ԱնտոնյանըՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ալվարդ Անտոնյանը, ով մինչ այդ ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նրա թեկնածությունն առաջադրվել է ՀՀ ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի գիտական անձնակազմի կողմից և երաշխավորվել ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ընդհանուր ժողովի կողմից:Ավելին15:5631.03.22 -
ՀասարակականՔրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովինՔրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) առցանց գլխավոր վեհաժողովին: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին տարբեր տարածաշրջաններում և ոլորտներում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են Եվրոպայում միգրանտների վիճակին և իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր, ինչպես նաև վտանգի տակ հայտնված մարդու իրավունքների ազգային հաստատությունների աջակցությանն ուղղված հնարավոր աշխատանքներ: Պաշտպանը, ողջունելով միջազգային գործընկերներին, բարձր է գնահատել Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի դերը տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման և ազգային հաստատությունների դերի ամրապնդման հարցում: Նստաշրջանի օրակարգում ընդգրկված «Վտանգի մեջ հայտնված Մարդու իրավունքների ազգային հաստատություններ - Ուկրաինա» թեմայի ընթացքում Պաշտպանը մասնավորապես նշել է. «Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող եմ ասել, որ մեր փորձից լավ գիտենք, թե ինչ անասելի դժվարություններ ու մարտահրավերներ կարող են բերել կոնֆլիկտներն ու դրանց աղետալի հետևանքները պաշտպանական հաստատությունների համար։ Ուստի, կոչ եմ անում իմ գործընկերներին Ուկրաինայից ու Ռուսաստանի Դաշնությունից լավագույնս օգտագործել այս հիանալի ցանցի ու նաև ուղիղ կոնտակտների ներուժը՝ իրենց մանդատն այս դժվարին ժամանակներում լավագույնս իրականացնելու համար»։Ավելին15:4231.03.22 -
ԱրցախԱռաջիկա օրերին վիրավոր զինծառայողները դուրս են գրվելու բուժհաստատություններից․ ՄԻՊՊաշտպանն անդրադարձել է վերջերս ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց առողջական վիճակին _____________________________________________________ Ադրբեջանական զինված ուժերի հանցավոր գործողությունների հետևանքով մարտի 25-ին Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի մոտ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած հինգ անձինք շարունակում են ստացիոնար բուժում ստանալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության բժշկական հաստատություններում։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, գտնվում են կազդուրման փուլում, առաջիկա օրերին դուրս են գրվելու բուժհաստատություններից։ Երևան տեղափոխված երկու վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է թեթև, կյանքի համար վտանգներ չկան, երկրորդի վիճակը շարունակվում է մնալ ծայրահեղ ծանր։Ավելին15:3831.03.22 -
Հասարակական«Չոր» արձանագրում. ովքեր են աշխատում Հայաստանի ու Արցախի դեմ․ պատգամավոր«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ Ռուսաստանի ու Արցախում ռուս խաղաղապահների դեմ տոտալ քարոզ են տանում և աշխատում՝ –Ուկրաինան (հասկանալի պատճառներով) –Արևմուտքը (սեփական շահերից ելնելով), –Թուրքիան՝ Էրդողանի գլխավորությամբ (սեփական շահերից ելնելով), –թուրքական պրոքսի պետություն Ադրբեջանը՝ Ալիևի գլխավորությամբ (Թուրքիայի ու Բրիտանիայի հուշարարությամբ և ՌԴ–ի դեմ երկրորդ ճակատ բացելու ծրագրի շրջանակներում), –ՀՀ իշխանությունները, իշխանամերձ քարոզիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ (ՀՀ շահերից չբխող, սեփական աթոռային շահերին ու թուրքական օրակարգին համապատասխանող տրամաբանությամբ), –Հայաստանի «արևմտամետները»՝ թուրքամետները, ֆեյսբուքյան ռենեգատները և մի կին՝ «ատամնատեխնիկ» (թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային կցվելով)։ Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների գործունեության մասով բազմաթիվ հարցեր կան (մասնավորապես՝ Փարուխում, Քարագլխում տեղի ունեցածի մասով)։ Մեր հարաբերությունները «բնական դաշնակցայինից» Փաշինյանի օրոք վերածվել են «ստիպված դաշնակցայինի», բայց սա այլ խոսակցության թեմա է։ Այս պահին փաստն այն է, որ Արցախում դեռ հայեր են ապրում (նիկոլենց որ մնար, ամեն ինչ կհանձնեին) ու ՀՀ անվտանգությունն ապահովվում է բացառապես ռուսական գործոնի շնորհիվ (Սյունիքի պահպանման մասով անգնահատելի է նաև Իրանի դերը)։ Արևմուտքը մեր բարեկամն է ու գործընկերը, բայց անվտանգության հարցերում նա որևէ երաշխիք չի կարող տալ։ Մեր տարածաշրջանում Արևմուտքն աշխատում է Թուրքիայի միջոցով՝ այդտեղից բխող բոլոր եզրահանգումներով։ Արևմուտքը ՀՀ–ի դեմ ոչինչ չունի։ Այլ հարց է, որ ՌԴ–ի դեմ պայքարի շրջանակներում Արևմուտքը չի էլ նկատի ՀՀ–ի կործանումը, քանզի խաղում է Թուրքիայի ձեռքերով։ ՀՀ–ի կործանումից ու հայերի հերթական ցեղասպանությունից հետո Արևմուտքը կցավա, օգնություն կտա, սրտաճմլիկ գրառումներ կանի սոցցանցերում, բայց իր նավերը մեր լեռները չի բարձրացնի։ Մի՞թե այս պարզ բաները կարիք կա բացատրելու։ Ու այս պայմաններում աշխատել ՀՀ–ի միակ դաշնակից ՌԴ–ի դեմ ու սպասարկել թուրքական օրակարգը, նշանակում է աշխատել Հայաստանի ու Արցախի դեմ։ Առնվազն անմեղսունակ պետք է լինել այս ամենը չհասկանալու համար։Ավելին15:3531.03.22 -
ՏարածաշրջանՀուսով եմ՝ հանդիպումն արդյունավետ կլինի․ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները․ ԱլիևԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի՝ ապրիլի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումն արդյունավետ կլինի։ «ԵԽ-ն հայտարարեց, որ կառույցի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ իմ նոր հանդիպումը կկայանա Հայաստանի վարչապետի հետ։ Հուսով եմ, որ այդ հանդիպումն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է, և մենք պետք է գնանք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, որքան հնարավոր է կարժ ժամկետում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանն արդեն ներկայացրել է իր սկզբունքները՝ ելնելով իր տեսլականից», - Ալիևի խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը։ Հայտարարությունը Իլհամ Ալիևը հնչեցրել է Բաքվում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ հանդիպման ժամանակ։Ավելին14:5531.03.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ը չի կարող դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Սպիտակ տունԱՄՆ-ը դեռ պատրաստ չէ անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:Ավելին14:3331.03.22 -
Հասարակականէսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում, ես դեռ իմ սև շորերը չեմ հանել․ զոհվածի ծնող«Ես և իմ աղջիկն Աննա Հակոբյանից որևէ հրավեր չենք ստացել, եթե ստանայինք էլ, միանշանակ` մերժելու էինք», - մեզ հետ զրույցում ասաց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մառոզ): Նրա խոսքով` սևազգեստ մայրերի պարը՝ վարչապետի տիկնոջ հետ, շատ վիրավորական էր: «Ես ինձ շատ վատ զգացի, որ մեր սևազգեստ մայրերը մարդասպանի առաջ ևս մեկ անգամ ցածրացան, երբ նրանք բունկերից հրամաններ տալով մեր երեխաներին կոտորեցին, ստացվում է` դա ոչինչ էր, էսօր մայրերը գնում են մարդասպանի հետ սեղան են նստում: Խնդիրն էդ խնջույքը չի, խնդիրն էն ա, որ էսքան ցածրանում են»: Այն հարցին, թե խնջույքի մասնակից սևազգեստ մայրերից ում է ճանաչում, մեր զրուցակիցը նշեց, որ այդ խնջույքին ներկաներից որևէ մեկին չի ճանաչում: «Նրանք 44-օրյա պատերազմի մասնակիցների մամաներ չէին: Չեմ կարող ասել, թե ովքեր էին, բայց ես մեր սևազգեստ մայրերի մեջ կարմիր բլուզ հագնող չեմ ճանաչում: Մենք մեր սևը չենք հանել: Որդուս մահից անցել է 25 տարի, բայց ես դեռ իմ սև շորերը չեմ հանել: Ես ուղղակի ասելիք չունեմ, ամեն մեկն ինքն է որոշում իր անելիքը, եթե որոշ մարդիկ որոշել են իրենց որդիների արյունը վաճառել, ուրեմն խոսելն ավելորդ է», - նշում է Մարգարիտա Խաչատրյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/4dceebfa8ff734a67d79737c6446b080 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին14:2431.03.22 -
ՏարածաշրջանԻրանը դեմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Լավրովն ու Աբդոլահիանը հանդիպել են ՉինաստանումԹեհրանը դեմ է Ռուսաստանի նկատմամբ սահմանված միակողմանի պատժամիջոցներին:Ավելին14:2131.03.22 -
ԱրցախԹաղավարդում գյուղատնտեսական աշխատանքաներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվելԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 9-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է։Ավելին14:2031.03.22 -
ՏարածաշրջանՉավուշօղլուն խոսել է նախապայմաններով«Հնարավոր է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն այցելի Անկարա, իսկ ես՝ Երևան»,- այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Взгляд-ը: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նշել է, որ Ադրբեջանն աջակցում է այդ գործընթացին։ «Առանց Ադրբեջանի հետ խորհրդակցությունների՝ մենք չենք կարող արմատական քայլեր ձեռնարկել, սա է մեր նախապայմանը: Մյուս կողմից, պատերազմի ավարտից հետո Թուրքիան դրական ազդակներ է տվել. եթե Հայաստանը հավատարիմ է այն կարծիքին, ինչ մենք, ապա կբացի սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, կսկսվի առևտուրը: Ադրբեջանն արդեն առաջարկել է Հայաստանին համապարփակ խաղաղության պայմանագիր»,- հայտարարել է թուրք պաշտոնյան:Ավելին14:1631.03.22