Լրահոս

2022-03-31
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, իսկ Գարիկ Սարգսյանը մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ երկրում տագնապային տրամադրություններ են, հայ-ադրբեջանական սահմանը վտանգված է, և Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում երկու օր առաջ գուժում էր, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ծանր վիճակ է ստեղծվել, նոր էսկալացիայի, էթնիկ զտումների վտանգ կա, և դիմում էր միջազգային հանրությանը, որ միջամտեն ու զսպեն մեր հարևան ագրեսորին, նրա թիմակիցները նշում են իրենց հաղթանակը Վեդիի համայնքային ընտրություններում։ Երկրորդ փորձից համայնքապետ դարձած Գարիկ Սարգսյանը նախօրեին մեծ շուքով նշել է Վեդիի գրավումը։ Մարզի ռեստորաններից մեկում կոկորդիլոսագետը հավաքել է կուսակցական և մարզային ակտիվին ու մի լավ քեֆ-ուրախություն կազմակերպել»։
    10:10
    31.03.22
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են
    «Հրապարակ» Ադրբեջանցիները քանդել են Փառուխի հին գերեզմանոցը՝ ներկայացնելով որպես «Խոջալուի զոհերի»: «Ժողովուրդ» «Հայաստանի բարձրագույն ղեկավարության եւ Ադրբեջանի կողմից Քարագլխի բարձունքից դիրքերի հետքաշման քաղաքական պայմանավորվածություն է եղել».Ալեն Ղեւոնդյան: «Փաստինֆո» ԱԳՆ-ն տվյալ չունի, թե ինչի հիման վրա է Միրզոյանը հայտարարել, որ հայերը ցանկանում են կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ: «Փաստ» Փաշինյանն ուզում է Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնել: «Հրապարակ» Առուշ Առուշանյանը մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի հետ:
    10:09
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չի բացառվում, որ հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաև բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում և նարգիլեների ակումբներում։ Գաղափարի իդեոլոգն առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն է, որի արժանի հետնորդն էլ Անահիտ Ավանեսյանը եղավ։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաև տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչև ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել և զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետև կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված և այլն»։ Մենք տեղեկացանք, որ օրենքի կիրառման առաջին հարվածներն իրենց վրա զգացել են նաև իշխանական գործարարները, ու չի բացառվում հետողորմյա անեն բացօթյա ծխելու արգելքը, կամ որոշակի խմբագրումներ արվեն։ Այս արգելքի տնտեսական վնասի մասին խոսում է անգամ Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Ղազինյանը «բացօթյայից» արգելքը հանելու օրինագիծ է ներկայացնելու ԱԺ քննարկմանը»։
    10:05
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն․ Առուշանյան
    Սիրելի հայրենակիցներ, Երկարատև դադարից հետո կրկին վերադառնում եմ հանրային հարթակ: Այս ընթացքում ոչինչ չի փոխվել, մեր այսօրվա խնդիրը նույնն է. վերականգնել, վերագտնել մեր միասնականությունը, նույն վճռականությամբ ու կամքով առաջ գնալ: Խորին շնորհակալությունս եմ հայտնում բոլոր այն անձանց, ովքեր անմնացորդ նվիրումով հավատարիմ մնացին, հավատացին մեր որդեգրած սկզբունքներին ու արժեքներին, կալանավայրում գտնվելու ժամանակ իրենց մտահոգությունն ու աջակցությունը հայտնեցին։ Ամեն ինչ հնարավոր է հաղթահարել, եթե կա կամք, վճռականություն և միասնություն: Շնորհակալ եմ աջակցության, վստահության ու հավատի համար: Աստված պահապան լինի բոլորիս
    10:02
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աննա Հակոբյանի հանդիպումը որդեկորույս մայրերի հետ իշխանության ներսում կրքեր է բորբոքել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը: ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ զոհված զինծառայողների մայրիկների ու հարազատների հետ հանդիպման հրավեր ստացել է գործընկերուհուց: «Հաշվի առնելով, որ ինքս էլ մեր մարզում՝ Կոտայքում, անընդհատ այցելում եմ զոհված տղաների ընտանիքներին, գիտեմ՝ ինչ խնդիրներ ու ինչի կարիք ունեն, ինձ էլ էին հրավիրել։ Ու քանի որ դա եւս մեկ հարթակ էր, առիթ ու հնարավորություն հիշելու հերոսներին, ծանոթանալու նրանց ընտանիքների խնդիրներին, չեմ մերժել»,- ասաց նա: Պատգամավորը տեղյակ չէ, որ Աննա Հակոբյանի հետ հանդիպումն ինտրիգ ու բուռն քննարկումներ է առաջացրել իր իսկ թիմում: «Չգիտեմ ով է ինտրիգ է ման եկել, չգիտեմ՝ ով ինչ ենթատեքստ է տեսնում ու շեշտադրում անում, բայց պետք է հիասթափեցնեմ բոլորին՝ ասելով, որ իրականում հոգեբանական տեսնակյունից բոլորը չէ, որ պատրաստ են զոհված զինվորների ծնողների հետ հանդիպել»,- հավելեց մեր զրուցակիցը»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/52c57a856c989e3918b20049c1b0b3df © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:58
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ինչու ընդունեցին, ինչու հեռացրին
    Նախօրեին տեղեկացանք, որ Մարմնամարզության ֆեդերացիան դադարեցրել է ֆեդերացիայի փոխնախագահ Նատալյա Ռոտենբերգի պաշտոնավարումը։ Եվ երեկ ասուլիսի ժամանակ Տիգրան Արզաքանցյանի էքստրավագանտ կինն ասաց․ «40 տարի շարունակ ես եղել եմ հաջողակ մարդ, շատ նախագծերի եմ մասնակցել, ինքս շատ նախագծերի հեղինակ եմ, ուստի կարծում եմ՝ ոչինչ չեմ կորցրել, կորցնում են նրանք, կորցնում են մեր երեխաները, գիմնաստներն ու մարզասերները»։ Նա նշանակվել էր փետրվարին եւ հայտարարել, որ  ֆինանսապես եւ տարբեր ծրագրեր իրականացնելով՝ զարգացնելու է մարմնամարզությունը ՀՀ-ում։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը հայտարարել էր, թե Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցրել են, որպեսզի սպորտը քաղաքականությունից հնարավորինս հեռու պահեն։ Նրա պնդմամբ՝ Ռոտենբերգը մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։ «Այս սպորտաձեւում մենք զբաղեցնում ենք նվաստացուցիչ դիրք։ Ինձ համար մեծ մարտահրավեր էր՝ այս ամենը դնել նորմալ ռելսերի վրա ու փրկել այս սպորտաձեւը։ Կարճ ժամանակահատվածում ես կարողացա անել այն, ինչ նրանք չեն կարողացել անել 40 տարում։ Մարզիչները որեւէ բան չեն պահանջում երեխաներից, նորմալ չեն մարզում։ Ես ասացի, որ պետք է վերջ դրվի դրան, փոխենք վերաբերմունքն այս սպորտաձեւի նկատմամբ, ֆիթնեսի կամ ֆիզկուլտուրայի մակարդակից հասցնենք սպորտաձեւի մակարդակի։ Որոշները ծիծաղեցին, որոշները հավատացին, ինչեւէ։ Ես եմ ավելացրել մրցավարների թիվը, քանի որ այս տարիների ընթացքում չեն կարողացել դաստիարակել մրցավարների, իսկ միջազգային հարթակներում Հայաստանի անունից որպես դատավոր էր հանդես գալիս ՌԴ-ից տրամադրված դատավորը, մինչդեռ ես հրավիրել եմ հայտնի մասնագետի։ Երբ խոսքի, գործի մարդիկ սկսում են որեւէ բան անել, շատերին դա դուր չի գալիս։ Չէ՞ որ նրանք ոչինչ չեն անում։ Այդ իսկ պատճառով այն, ինչ տեղի է ունենում, ինձ հասկանալի է։ Ես միայն անհանգստանում եմ աղջիկների համար, որոնց մոտ հույս էր արթանացել»,- նշեց Ռոտենբերգը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/5ff5060bb17a58c78f298ba4c88d3a40 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:56
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԱԻՆ պաշտոնյաները կոռուպցիոն գործարքների են գնացել․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան: Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն: Հ.Գ. Երեկ երեկոյան՝ ժամը 22։15֊ին, ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ նախարարի ձերբակալումը իրավապահ համակարգում ներքին կոնֆլիկտի պատճառ է դարձել, որին կանդրադառնանք ավելի ուշ»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/905f25d63f558e0bad704d0ba184d9ee © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    09:53
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչի համար էր Անդրանիկ Փիլոյանը 44-օրյա պատերազմի ընթացքում Փաշինյանի կողմից արժանացել Ազգային հերոսի կոչմանը
    Այսօր ձերբակալված ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոս է։ 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր. «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»։ Արդեն հոկտեմբերի 22-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով: Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ Բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2018թ. հունիսի 18-ին։
    09:50
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Հայաստանը թուրքական միջանցք չէ․ Վրթանեսյան
    Այս տեքստի համահեղինակներից եմ։ Կազմողների մեջ չկան հասարակական կամ քաղաքական գործիչներ, ակտիվ կուսակցականներ։ Ամեն մեկը իր մոտ կհրապարակի նույն տեքստը։ Ցանկացած ոք, ով տեսնում է Հայաստանի (ներառյալ Արցախի) վրա կախված մոտալուտ մահացու վտանգը, կարող է միանալ այս կոչին այն կիսելով, կամ իր մոտ արտագրելով և հստակ տեղեկացնելով իր ընթերցողներին, որ միանում է կոչին։ Խնդրում եմ ակտիվ տարածել ոչ միայն ՖԲ-ում այլև տելեգրամյան ալիքներում, այլ հարթակներում, ակտիվ քննարկել այն։ * * * ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԱՆՀԱՊԱՂ ՍՏԵՂԾՈՒՄԸ՝ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ՈՎՔԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ. մարդիկ, որոնք տեսնում են Հայաստանի՝ ներառյալ Արցախի, կորստի իրական և մոտալուտ վտանգ, և չունեն պատրանքներ, թե ՀՀ ներկայիս իշխանական ռեժիմը պաշտպանելու է մեր երկիրը թուրք-ադրբեջանական նոր ագրեսիայից։ Արցախում վերջին իրադարձությունները մեզ համար անսպասելի չեն, քանի որ այսպիսի զարգացումների մասին 1.5 տարի զգուշացրել են փորձագետները և որոշ քաղաքական գործիչներ։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը վերջնականապես քայքայեց հայկական զինված ուժերը, գլխատեց բանակը։ Ամենաթարմ օրինակը. մեկ ամսից ավելի է՝ թափուր է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնը։ Մենք հստակ գիտակցում ենք, որ ծայրահեղ վտանգավոր այս փուլում իշխանությունները ստանձնել են հայ ժողովրդի հնարավոր համախմբումը և դիմադրության ցանկացած նշույլն ամեն գնով խաթարող, հայկական պետության բոլոր ինստիտուտները սաբոտաժի ենթարկող թշնամական գործակալի դերը։ Այլևս աններելի միամտություն է և ուղղակի վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի ռեժիմից հայանպաստ քայլեր կամ գոնե «հայանպաստ չեզոքություն» ակնկալելը։ ՈՒՄ ԵՆՔ ԴԻՄՈՒՄ. հասարակական և քաղաքական գործիչներին, հայկական կազմակերպություններին, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերին, բոլորին, որոնք գիտակցում են հայ ազգին և հայկական պետականությանը սպառնացող մահացու վտանգը, առնվազն՝ Արցախի, Սյունիքի, ՀՀ այլ մարզերի ամբողջական կամ մասնակի կորստի իրական և մոտալուտ սպառնալիքը։ Առանձնակի շեշտում ենք բոլոր այն գործիչներին, որոնք ավանդ ունեն մեր պետականության կայացման, զարգացման և պաշտպանության գործում, որոնք առաջնորդել են Հայաստանը տարատեսակ ճգնաժամերում և այսօր էլ ի զորու են գործել ի շահ հայ ազգի և հայկական պետականության։ ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ. մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները, միավորվել հանուն Հայաստանի՝ ներառյալ Արցախի, փրկության և ստեղծել ազգային համակարգող մարմին հետևյալ գործառույթներով. ա) Պետական կառավարման վակուումի պայմաններում ազգային ու քաղաքացիական ռեսուրսների կոնսոլիդացում, հանրային համերաշխության վերականգնում, ազգային համախմբում; բ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, պաշտպանությանն աջակցման միացյալ կոմիտեի ստեղծում; գ) Օպերատիվ տեղեկատվական շտաբի ստեղծում, որը կիրազեկի բնակչությանը, կտրամադրի հնարավորինս ստույգ, մանիպուլյացիաներից զերծ և օպերատիվ տեղեկատվություն տիրող իրավիճակի վերաբերյալ, բացի այդ հանրությանը հաճախակի հաշվետություններ կներկայացնի համակարգող մարմնի գործունեության մասին; դ) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, սահմանամերձ բնակավայրերի՝ հատկապես տեղահանված բնակիչներին աջակցության կազմակերպում; ե) Հայաստանի՝ ներառյալ Արցախի, անվտանգության հարցերով միջազգային գործընկերների, կազմակերպությունների և բարեկամ երկրների և գործիչների հետ աշխատանք։ Այս կոչին միացողներս պատրաստ ենք առանց անձնական հավակնությունների, մեր հնարավորությունների չափով աջակցել վերը նշված մարմնի ստեղծմանն ու գործունեությանը։ Մենք համարում ենք, որ Հայաստանի փրկությունն անհնարին է, եթե չհեռացվի թշնամու շահերը խանդավառությամբ սպասարկող այս ռեժիմը, ուստի ստեղծվելիք Ազգային համակարգող մարմինը դիտում ենք նաև որպես այդ նպատակին հասնելու միջոց։ Հայկական ազգային էլիտաներն այլևս չունեն ժամանակ և իրավունք երկմտելու, հապաղելու, քաղաքական անվերջ խաղերի ճահճի մեջ թաղվելու, քանզի ամեն վատնած օր նոր անդառնալի կորուստների է բերում՝ անխուսափելի և անհաղթահարելի դարձնելով աղետը։ Լուրջ մտավախություն ունենք, որ հանրային մոբիլիզացիան տարբեր պատրվակներով հետաձգելը կամա թե ակամա հանրության կողմից ընկալվելու է՝ որպես հակաՀայաստանի գործակալների դերը ստանձնած ներկայիս իշխանությունների և ընդդիմության շահերի համընկնում, ինչը է՛լ ավելի է քայքայելու ազգային ուժերի մոբիլիզացիոն ներուժը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Հայաստանը թուրքական միջանցք չէ։ Հայոց պահանջատիրությունը սակարկելի չէ։
    09:42
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպումը
    ՀՀ աանվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, տեղեկանում ենք ԵՄ կայքից։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, մասնավորապես, քննարկվել են ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպման նախապատրաստական ​​աշխատանքները։ «Բովանդակային քննարկումների ընթացքում, որը ներառել է նաև Գրիգորյանի և Հաջիևի առանձնազրույցը, մասնակիցները քննարկել են քաղաքական և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հարցերի ողջ շրջանակը՝ որպես երկու երկրների առաջնորդների և Շառլ Միշելի միջև Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված փոխըմբռնումների շարունակություն», – ասված է ԵՄ կայքում։ Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում, որպեսզի ի թիվս այլ հարցերի շարունակեն քննարկումները 2021 թվականի դեկտեմբերի 14-ին երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի շուրջ: Նշվում է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանդրադառնան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարներին վերաբերող հարցերի:
    09:40
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վեդիի ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր են գրանցվել
    Մարտի 27-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) համամասնական ընտրակարգով համայքի ավագանու ընտրության ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։ Այս մասին հայտարարում է «Ականատես» դիտորդական առաքելությունը, որն իրականացրել է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդություն։ «Ականատեսի» երկարաժամկետ դիտորդը ուսումնասիրել է նախորդ ամիսների ժամանակահատվածում ՏԻՄ-ի կողմից ընդունված որոշումները՝ ուշադրության կենտրոնում ունենալով համապատասխան համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ֆինանսական և հողային հատկացումները, հարկային արտոնությունները: Արձանագրվել են Վեդի համայնքի պաշտոնակատար՝ Գարիկ Սարգսյանի որոշումները բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից նշանակված վարչական ղեկավարների առաջարկներով առավել անապահով մի խումբ անձանց/ընտանիքների տրամադրվել է աջակցություն կամ որոշներին արվել է այլ «լավություն»: Իրականացված գործողությունների ցանկը բերված է ստորև. ք. Վեդի ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 50,000, 30,000 և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 40,000 ՀՀ դրամ ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի, 20,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 15,000 ՀՀ դրամ՝ 1 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 20,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Փոքր Վեդի ● 15 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ քաղաքացի Անդրանիկ Հարոյանի ինքնակամ շինության օրինականացում Գոռավան ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում 25,000-ական ՀՀ դրամ 2՝ բնակչի Լուսառատ ● 09 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 40,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ 3 ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 ուսանողի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ ուսանողի վարձի աջակցություն՝ 40,000- ական ՀՀ դրամ՝ 2 ուսանողի ● 23 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Տափերական ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի և 35,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի և 25,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի Նոր Կյանք ● 07 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 5 բնակչի Ոսկետափ ● 04 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 50,000 ՀՀ դրամ ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000-ական ՀՀ դրամ՝ 27 բնակչի Լուսաշող ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 20,000 ՀՀ դրամ Նոր Ուղի ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում ՝ 10,000 ՀՀ-ական դրամ՝ 5 բնակչի Ուրցաձոր ● 03 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 3 բնակչի և 30,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Դաշտաքար ● 02 մարտի 2022 թվականի որոշմամբ՝ հուղարկավորության համար օգնության տրամադրում ՝ 60,000 ՀՀ դրամ Արալեզ ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 ՀՀ դրամ՝ և 25,000 ՀՀ դրամ՝ 2 բնակչի ● 28 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 40,000-ական ՀՀ դրամ՝ 2 բնակչի Եղեգնավան ● 24 փետրվարի 2022 թվականի որոշմամբ՝ օգնության տրամադրում՝ 30,000 դրամ։ «Ականատես»-ը նաև նշում է, որ բազմաթիվ տեղամասերում նկատվել է տեղամասային հանձնաժողովների անդամների, իսկ որոշներում նույնիսկ նախագահների անտեղյակություն քվեարկության օրվա գործընթացներից ու կարգից: Արձանագրված հիմնական խնդիրներից են մարդկանց և մեքենաների կուտակումները տեղամասերի մոտակայքում՝ երբեմն նաև 50մ շառավղով տարածքներում։ Նման կուտակումներ արձանագրվել են թվով 15 տեղամասում։ Կուտակումներ դիտարկվել են նաև համայնքապետարանների, գյուղապետարանների և կուսակցությունների շտաբերին հարող տարածքներում։ Նկատվել են անհամաչափ թվով ոստիկանական ուժեր՝ կարմիր բերետավորներ, պարեկներ, ինչպես նաև՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ներկայացուցիչներ։
    09:37
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն ապրիլի 6-ին
    Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 6-ին Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին տեղեկությունը հրապարակված է ԵԽ կայքում։
    09:32
    31.03.22
    Ավելին
2022-03-30
  • Մշակույթ
    «Առաջին անգամ ինձ զգացի մեծ թատերական աշխարհի մի մասնիկը». Կապանի թատրոնի մրցանակը
    Մարզերում թատերական արվեստը զարգացնելու վարակիչ օրինակ կարող է դառնալ Կապանի դրամատիկական թատրոնը, որն այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ ստացավ հատուկ մրցանակ: «Հայլուրի» Սյունիքի թղթակիցները բացահայտել են, թե ինչպե՞ս է մարզային թատրոնը արժանացել Հայաստանի թատերական գործիչների հատուկ գնահատականին:
    23:35
    30.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Նկուղում մնաց մի հղի՝ երեխայի հետ. դժոխքից փրկվածները
    Ռուսաստանի ռազմական գործողությունների ուգնությունը թուլացել է Ուկրաինայի տարածքում՝ Ստամբուլում երեկ տեղի ունեցած բանակցություններից հետո: Այժմ կողմերը փորձում են հումանիտար հարցեր լուծել: Սակայն պատերազմով անցած քաղաքներում որևէ հնարավորություն չկա ապրելու ու դրանք բնակիչները դժոխքի հետ են համեմատում: ՄԱԿ-ի տվյալով Ուկրաինայի հարեւան երկրներում ապաստան են փնտրում ավելի քան 4 միլիոն փախստականներ: Նրանց համար բացված ճամբարները ժամանակավոր են ու մարդիկ չգիտեն՝ հետո ո՞ւր են գնալու:
    23:00
    30.03.22
    Ավելին
  • Միջազգային
    Պուտինը չի ավելացնում ճնշումը. Եվրոպան չի ցանկանում ռուբլի տալ գազի դիմաց
    Այսօր հայտնի է դարձել, որ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել այն օրինագիծը, որով նախատեսվում է կապույտ վառելիքը ոչ բարեկամ երկրներին վաճառել ռուսական արժույթով: Դաշնության որոշումը շանտաժ անվանած արևմտյան մի քանի պետություններ՝ Գերմանիան, Լեհաստանը բնակիչներին հորդորել են խնայողաբար օգտագործել էներգիան, քանի որ հնարավոր է՝ հրաժարվեն ռուսական գազից: Մասնագետներն ասում են՝ կարճ ժամանակով՝ գուցե: Բայց երկարաժամկետ հեռանկարում դա անհնար է:
    22:45
    30.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Ի՞նչ էր ուզում ասել Աննա Հակոբյանը. զոհված զինծառայողների ծնողները նյարդայնանում են
    Սևազգեստ մայրերի համար Հայաստանի վարչապետի կնոջ կազմակերպած խնջույքի շուրջ աղմուկը շարունակում է շեղել հանրության ուշադրությունը մեր պետության համար ճակատագրական հարցերից՝ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրում, Փառուխ գյուղի գրավում, Քարագլխի համար մարտեր: Մի քանի սկանդալային հայտարարություններով տիկին Հակոբյանը հարուցել է որդեկորույս մայրերի զայրույթը, տարակուսանքն ու տագնապը:
    22:26
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ. Բեգլարյան
    Ի՞նչ կապ ունի Մեծ Բրիտանիան Արցախի ու ՌԴ անվտանգային երաշխիքների դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետ... Այս օրերին, երբ Ադրբեջանը հերթական անգամ բռնազավթում է Արցախի բնակավայր ու ռազմավարական նշանակության բարձունք, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը այցելում է Բաքու, իսկ Լոնդոնում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկում են ղարաբաղյան հակամարտությունը: Բրիտանական բացահայտ աջակցությունը Ադրբեջանին տեսել ենք 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ժամանակ: Հիմա էլ, Փառուխի ու Քարագլխի օկուպացիայի պայմաններում, Մեծ Բրիտանիան չի էլ թաքցնում իր ռազմավարական աջակցությունը, իսկ թե վարագույրներից այն կողմ ինչ ծավալի ու տեսակի իրական աջակցություն է տրվում, կարող ենք միայն գուշակել: Դա կատարվում է և՛ ադրբեջանա-թուրքական տանդեմի դիրքերը տարածաշրջանում ամրացնելու, և՛ հատկապես հիմա Ռուսաստանի կենսական շահերին հարվածելու նպատակով, ինչի հետևանքով ոտնատակ են տրվում Արցախի բնիկ ժողովրդի կյանքն ու անվտանգությունը: Իսկ Արևմուտքի կողմից «գովերգվող» մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ամենևին կարևոր չեն աշխարհաքաղաքական այսպիսի կեղտոտ խաղերում: ***
    22:22
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քոչարյան-Պուտին առաջին հանդիպումը ու ինչու էր Պուտինն իր աշխատասենյակից Քոչարյանի ներկայությամբ զանգահարել Չուբայսին․ Խամոյան
    Քոչարյան-Պուտին առաջին հանդիպումը ու ինչու էր Պուտինն իր աշխատասենյակից Քոչարյանի ներկայությամբ զանգահարել Չուբայսին Սիրելի ընկերներ, ինչպես եւ խոստացել էի՝ շարունակում եմ հրապարակել նախագահ Քոչարյանի կառավարման տարիների ուշագրավ դրվագները։ Նախորդ անգամ պատմել էի Քոչարյան-Պուտին հարաբերությունների մի բարդ դրվագի մասին, այսօր կներկայացնեմ, թե ինչպես են երկու երկրների ղեկավարների միջեւ ձեւավորվել վստահելի գործընկերային հարաբերություններ։ Քոչարյանի առաջին հանդիպումը Պուտինի հետ տեղի է ունեցել 2000թ․ մայիսին Մինսկում՝ ԱՊՀ գագաթնաժողովին։ Քոչարյանն իր գրքում գրում է, որ Պուտինը բոլորովին նման չէր իշխողական Ելցինին, շփման մեջ մեղմ էր, փոխվստահության վրա հիմնված, տրամադրում էր անկեղծության, ուներ լավ բանակցային ռեակցիա ու հումորի նուրբ զգացում, իրեն պարզ էր պահում, չէր պարծենում նախագահի կարգավիճակով, օգնականների հետ վերաբերվում էր ընդգծված քաղաքավարի ու ջերմ։ Ուշագրավ է հատկապես 2002թ․-ի մայիսին Կրեմլում Քոչարյան-Պուտին հանդիպումը։ Հայաստանի հետ հարաբերությունների համար պատասխանատու ՌԴ ԱԳՆ աշխատակցի՝ Պուտինի համար պատրաստած տեղեկանքի համաձայն Հայաստանում հօգուտ բրիտանացիների խորամանկությունների են գնացել։ Տեղեկանքի՝ ապատեղեկատվություն պարունակելու հանգամանքը, Քոչարյանի առաջարկությամբ, Պուտինի հետ հեռախոսազրույցում փաստում է Չուբայսը։ Զանգը Պուտինն անում է իր աշխատասենյակից՝ Քոչարյանի ներկայությամբ։ Միջադեպից հետո ապագա խնդիրներից խուսափելու համար Քոչարյանն առաջարկում է պարզել, թե որտեղից են նման տեղեկանքներ հայտնվում ՌԴ նախագահի սեղանին։ Ու այդ հանդիպումից հետո, երբ Հայաստանի վերաբերյալ ՌԴ որեւէ գերատեսչություն որեւէ զեկույց էր պատրաստում, Պուտինը դրանց քաղվածքները տալիս էր Քոչարյանին կարդալու եւ ընդգծելու համապատասխանության կամ անհամապատասխանության հարցը։ Քոչարյանն իր գրքում ընդգծում է, որ գնահատելով Պուտինի այդ վստահությունը երկար տարիներ քննարկվող ոչ մի թեմայի վերաբերյալ թույլ չի տվել աղավաղումներ, իսկ հայկական կողմի դիրքորոշումը միշտ բացատրել է հստակ, առանց գեղեցկացնելու ու գունավորելու։ Տեսանյութը ԱՊՀ գագաթնաժողովներից մեկից է՝ նախագահի կարգավիճակում Քոչարյան-Պուտին վերջին հանդիպումներից։
    22:16
    30.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվեց
    ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը քիչ առաջ ձերբակալվեց: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործով մոտ ԱԻՆ 150 աշխատակից է հարցաքննվել, որոնց մեծ մասին մեղադրանք է առաջադրվել եւ մոտ 5-ից ավելի անձ էլ կալանավորվել է: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել ու շղթան, ըստ լուրերի, հասնում է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանին:
    22:01
    30.03.22
    Ավելին
  • Արցախ
    ՀՀ-ն կկվի նման բաժանում է ձագերին. չարի վերջը ուշանում է
    Չափազանց լարված է գնահատել իրավիճակը Արցախի առաջնագծում Արցախի խորհրդարանի պատգամավորը: Երևանում Մետաքսե Հակոբյանը պատմել է, որ ադրբեջանցիների որևէ գործողությունից չեն զարմանում արցախցիները, ավելի քան 30 տարի է ճանաչում են թշնամուն: Ստեփանակերտում զարմացած են, որ Հայաստանի իշխանությունը հայտարարություններից բացի ոչինչ չի անում հայկական Արցախը պաշտպանելու համար՝ այդ պարտավորությունը թողնելով ռուս խաղաղապահներին:
    22:00
    30.03.22
    Ավելին