Լրահոս

2022-03-31
  • Միջազգային
    Ուկրաինան պատրաստ է «լավ հարևան» դառնալ Ռուսաստանին, բայց Պուտինն ասում է՝ «կրակը դեռ չի դադարեցվի»
    Չնայած Կրեմլը արդեն կարողացել է խոստումներ կորզել, որ Կիևը չի մտնի ՆԱՏՕ-ի կազմ ու կունենա ապամիջուկայնացված կարգավիճակ, Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում ոտքը հանել գազի ոտնակից ու կանգնեցնել 35 օր շարունակվող պատերազմը:
    22:51
    31.03.22
    Ավելին
  • Արցախ
    «Այլևս երբեք». քաղաքացիներն աշխարհից պահանջում են կանխել Արցախում էթնիկ զտումները
    Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի դեսպանատների դիմաց ակցիաներ են արել մի խումբ քաղաքացիներ:
    22:50
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երևանում 7-րդ հարկի վերելակից քաղաքացին ընկել է հորանը
    Այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու: Պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին: Վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել 7-րդ հարկի վերելակից և հայտնվել հորանում:
    21:59
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տիգրան Ավինյանն սկսել է քարոզարշավը
    «Երեկ հանդիպել եմ ՔՊ կուսակցության Արաբկիրի ակտիվի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արաբկիր համայնքի խնդիրները։
    21:56
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեղադրյալների թվում է Նվեր Մնացականյանի որդին․ Հրապարակ
    Հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի մեղադրանքը, որով անցնում են 9 մեղադրյալ, 10 կասկածյալ, նախարարի խորհրդական և ստորաբաժանումների ղեկավարներ։ Տպավարություն է, թե ԱԻՆ-ում իսկական բանդա է գործել՝ հանցավոր խումբ՝ նախարարի գլխավորությամբ։ Մեղադրանքի մի մասը վերաբերում է փրկարար ծառայության նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մ. Մ-ին և մեկ այլ ստորաբաժանման պետ Վ. Մ-ին, որոնք․ «2021 թվականի հոկտեմբերին խաբեության եղանակով կազմակերպել են ԱԻՆ ՓԾ մի շարք աշխատակիցների պարգևատրման գործընթաց, որից հետո, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պարգևատրումներ ստացած հիշյալ անձանց օժանդակությամբ ստացել և հափշտակել են վերջիններիս պարգևավճարների գումարները»: Պարզվում է, խոսքը Մհեր Մնացականյանի մասին է, որը հայտնի մեկնաբան, հաղորդավար Նվեր Մնացականյանի որդին է, իսկ «պարգևավճարներ չստացած ՓԾ մի շարք աշխատակիցները» վարորդներն են, որոնք բողոքել են, որ իրենց փողերը չեն տվել: Մենք զանգահարեցինք Նվեր Մնացականյանին, նա ասա․ «Իմ որդին ոչինչ չի արել։ Որ փաստաբան ունենա, երբ որ մեղադրանքը ամբողջությամբ կունենաք ձեր ձեռք տակ, նոր խոսեք»:
    21:50
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անդրանիկ Փիլոյանը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է․ Իոանիսյան
    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի «գաղտնիք» Անդրանիկ Փիլոյանի մասին Անդրանիկ Փիլոյանին անձամբ համարյա չեմ ճանաչում, կյանքում մի երկու անգամ ենք զրուցել: Բայց հստակ գիտեմ, որ այդ մարդը Ջեբրաիլի տապալման մեղավորներից մեկն է: Հենց Փիլոյանի ենթակայությամբ գործող զորամասերից մեկը, ըստ նախապես առկա պլանի, պետք է պատերազմի դեպքում աջակցության հասներ Ջեբրաիլի գնդին: Բայց աջակցության հասնելու վարժանքը երբեք պատշաճ չէր կատարվել: Առնվազն միջին ու ստորին օղակների հրամկազմերը գաղափար չունեին, թե պատերազմի դեպքում Ջեբրաիլում ինչ պետք է անեն... Եվ զարմանալի չէ, որ պատերազմի ժամանակ Փիլոյանի ենթակա այդ ստորաբաժանման կողմից Ջեբրաիլին աջակցության հասնելը վերածվեծ բարդակի՝ բազում զոհերով և թշնամու կողմից ճակատի ճեղքմամբ: Բայց այդ տապալման «դիմաց» Անդրանիկ Փիլոյանը Նիկոլ Փաշինյանից ստացավ ազգային հերոսի մեդալ ու նախարարի պաշտոն: Իսկ այսօր Փիլոյանը ձերբակալվեց կոռուպցիոն մեղադրանքով»:
    21:40
    31.03.22
    Ավելին
  • Հայաստան
    «Սա դիտավորյալ մեր տղաների սպանդ էր». 133 ծնող հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
    Առնվազն 133 ծնող 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան 1 տարի անց էլ չի հասկացել, թե ինչպես, ինչ պայմաններում է զոհվել կամ անհետ կորել իր որդին:
    21:39
    31.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Չեք ուզում նոր պատերազմ, ուրեմն պետք է ստորագրենք. ինչո՞ւ է Փաշինյանը խոսում պատերազմի վտանգի մասին
    Խաղաղության պայմանագրի ստորագրման գործին տեմպ է տալիս Բաքուն, իսկ Փաշինյանը պատերազմից հետո առաջին անգամ շատ կոշտ է գնահատում Ադրբեջանի գործողությունները:
    21:37
    31.03.22
    Ավելին
  • Հասարակական
    Նոր պատերազմը հավանական է համարում Փաշինյանը և պատրաստվում է խոսել Ալիևի հետ «խաղաղության» մասին
    Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ժամանակ հաստատել է, որ պատրաստվում է հանդիպել Ալիևի հետ: Փաշինյանը հույս ունի, որ Ադրբեջանի ղեկավարի հետ «հանուն խաղաղության բանակցություններ» տեղի կունենան:
    21:36
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
    Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, դա չի ենթադրում, որ դատարանը կբեկանի հակասահմանադրական ճանաչված հոդվածը։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։ Նշենք, որ դեռեւս մեկ տարի առաջ Սահմանադրական դատարանի որոշմամբ հակասահմանադրական էր ճանաչվել Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը։ ՍԴ որոշումից հետո առաջին ատյանը արդարացրել էր երկրորդ նախագահին եւ մյուսներին՝ սահմանադրական կարգի տապալման դրվագով։ Այնուհետեւ Վերաքննիչ դատարանը նույնպես անփոփոխ էր թողել Սահմանադրական դատարանի կողմից կայացված այդ որոշումը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ է ընդունվել։ «Իրավական տեսանկյունից ես որեւէ այլ որոշում չեմ տեսնում։ Վերաքննիչ դատարանի հարցադրումները նիստի արձանագրումները կան, ձայնագրություններ կան, որեւէ այլ իրավական որոշման տարբերակ ես չեմ տեսնում։ Թե ինչո՞ւ է վարույթ ընդունել, կդժվարանամ ասել, չի բացառվում, որ վարույթ է ընդունվել, որ ասի՝ այսպիսի բան էլ մի արեք, հակասահմանադրական հոդված է, այն վերջնական փակ է։ Եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել, ապա չի ենթադրվում է, որ կբեկանի, գուցե հարց է տեսել, որը պետք է վերահաստատի։ Ես կարծում եմ՝ հակասահմանադրական հոդվածով գործ չի կարող շարունակվել»,- ասաց Արամ Օրբելյանը։ «Ռ. Քոչարյանը եւ մյուսները» գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել
    20:50
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Oրակարգում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարց չկա. ԱԳՆ մամուլի քարտուղար
    «Լուրերը» հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին՝ կապված Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարության հետ, որում նա ասել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել: -Թուրքիայի ԱԳ նախարարն իր հարցազրույցում հայտնել է, որ կցանկանար Անթալիայում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն չստացվեց: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: - Այո՛, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն, ինչպես գիտեք, նման հանդիպում տեղի չի ունեցել, և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա:
    20:49
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի ու Ալիևի հետ
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ «Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացումները՝ շեշտադրելով գործնական քայլերը՝ տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունն ապահովելու նպատակով։ Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Տեղեկացվում է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։
    18:04
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ռուստամ Բադասյանի ղեկավարած ՊԵԿ-ում անտեղյակ են և չեն համագործակցում Արցախի հետ
    Հայաստանի թավշյա կառավարության նիստերի ամենահետաքրքիր մասը չզեկուցվող հարցերն են: Այսօրվա՝ մարտի 31-ի նիստը, բացառություն չէր: 44-օրյա պատերազմում ամենաշատ մարդկային եւ տարածքային կորուստներ տված, հետո արտակարգ իրավիճակների նախարար դարձած Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է կոռուպցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով: Նիստին մասնակցում էր ԱԻ առաջին փոխնախարար Արմեն Փամբուխչյանը եւ նրա առաջարկով կառավարությունը որոշեց «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծված Արցախի հանրապետու­թյան կարիքների համար ձևակերպված գույքը փոխանցել Հայաստանի արտակարգ իրավիճակ­ների նախարարությանը՝ Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը հանձնելու նպատակով: «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք էր ներմուծվում 2020-ի թվականի նոյեմբերի 9-ից՝ թավշյաների կապիտուլացիայից հետո մինչեւ ռազմական դրության ավարտը: Ռազմական դրությունն ավարտվել է 2021-ի մարտի 24-ին (Ազգային ժողովի 2021 թվականի մարտի 24-ի ԱԺՈ-001-Ն որոշում), իսկ գույքը «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ներմուծելու դիմում Արցախի ներկայացուցչությունը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ստացել է սրանից 9 ամիս անց՝ 2021-ի դեկտեմբերին: Ու հիմա կառավարությունը փորձում է մարդասիրական այս գույքի ներմուծման տարբերակ գտնել: Չորս ամիս մտածել են ու գտել այս լուծումը: Բայց ողբերգությունն այս չորս ամիսը չէ, այլ այն 9 ամիսն է:  Ենթադրենք Արցախի հանրապետությունում չգիտեին, որ Հայաստանում ռազմական դրությունը չի ավարտվել ու դեռ ուժի մեջ է «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով գույք ներմուծելու հնարավորությունը: Հայաստանի պետական եկամուտների կոմիտեում էլ չգիտեի՞ն: Ի՞նչ մի դժվար բան էր, Արցախի ներկայացուցչության դիմումը ստանալուց հետո նրանց տեղեկացնել, որ «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով աշխատելը հնարավոր չէ արդեն 9 ամիս, այլ տարբերակ է պետք, նոր դիմում է պետք ու հարցը կլուծվեր: Չեն արել: Այլ բան չի մնում, քան եզրակացությունը, որ թավշյա Ռուստամ Բադասյանի եւ զրոյից միանգամից գնդապետ դարձած, «Նակոլկա Շուշո» անունով հայտնի Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարած ՊԵԿ-ը տեղյակ չէ, թե տվյալ պահին մաքսային ինչ ընթացակարգեր են գործում: Կամ էլ տեղյակ են կամ չեն ուզում համագործակցել Արցախի հետ:  Հարց Նիկոլ Փաշինյանին՝ ո՞վ է պետության համար ավելի վտանգավոր ու վնասատու՝ Հայաստանի պետական դրոշը սխալ տեղում դրած մաքսավորը, թե՞ իրեն վստահված պետական կառույցում պետության սահմանած ընթացակարգերից անտեղյակ, Արցախի հետ համագործակցելուց հրաժարված բարձրաստիճան պաշտոնյաները: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/cf71467cb259499f96314708adcd58e8 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    17:58
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս դավաճանական իշխանության կարած շինծու գործերի փուչիկը պայթելու է․ Քոչարյան
    Շնորհավորում եմ Քաջարանի քաղաքապետ, քաղբանտարկյալ Manvel Paramazyan-ի ծննդյան տարեդարձը: Վստահ եմ, որ Մանվելն արդար է, ամուր է, հաստատակամ է և գիտի, որ այս դավաճանական իշխանության կարած շինծու գործերի փուչիկը ի վերջո պայթելու է
    17:49
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գազի տեսուչները զանգում են ու զգուշացնում՝ վաղվանից գազի սակագինը կբարձրանա 4,7 դրամով․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4.7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ: Ի դեպ, այս օրերին գազի տեսուչները զանգահարում են բաժանորդներին եւ զգուշացնում, որ ապրիլի 1-ից նոր սակագներով են հաշվարկելու: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փոխանցել են մի շարք քաղաքացիներ: Մասնագետների խոսքով՝ կումունալ ծառայությունների սակագների բարձրացումն էլ ավելի է սրում սոցիալական վիճակը Հայաստանում, արդեն իսկ հանգեցրել է ապրանքների ինքնարժեքի ավելացմանը: Չէ՞ որ տարեսկզբին բարձրացավ ջրի, իսկ փետրվարին՝ էլեկտրաէներգիայի սակագները: Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անփոփոխ է թողել սակագինն անապահով խավերի համար՝ 100 դրամ: Բայց ամսական 10 հազար խորանարդ մետրից շատ գազ սպառողների՝ բիզնեսի համար կապույտ վառելիքը ապրիլի 1-ից կթանկանա 3,9, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ 4,5 տոկոսով»:
    17:38
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Էրդողանը կարծում է՝ Ադրբեջանը չի խախտել եռակողմ հայտարարության դրույթները
    Ադրբեջանն ամբողջապես կատարում է եռակողմ հայտարարության դրույթները: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին լրագրողներին տված հարցազրույցում: Նա Արցախում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները որակել է որպես պաշտպանական՝ կրկնելով ադրբեջանական այն թեզը, թե եռակողմ հայտարարության դրույթների համաձայն՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Արցախից:
    17:16
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՆԱՏՕ-ն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան անհրաժեշտ է․․Ստոլտենբերգ
    Հյուսիսատլանտյան դաշինքն այնքան զենք կտրամադրի Ուկրաինային, որքան հարկավոր է, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ներկայացնելով անվտանգության վերաբերյալ 2021 թվականի տարեկան զեկույցը։ «Մենք պետք է շարունակենք սպառազինություն տրամադրել Ուկրաինային այն ծավալով, որով անհրաժեշտ է, որովհետև Ուկրաինան պայքարում է հանուն մեր արժեքների, ազատության ու ժողովրդավարության»,- ասել է Ստոլտենբերգը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն արդյոք սահմանափակումներ՝ ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային զենք տրամադրելու հարցում։
    17:04
    31.03.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՌԴ ԱԻՆ-ը ՀՀ ԱԻՆ-ին հումանիտար օգնություն է փոխանցել
    ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության տնօրեն Վլադիմիր Սոլովյովի գլխավորությամբ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարություն ժամանած պատվիրակությունը հայկական կողմին հումանիտար աջակցություն է փոխանցել՝ փրկարարական հիդրավլիկ սարքավորումներ և «UAZ Patriot» մակնիշի 3 ավտոմեքենա: ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչները շեշտել են երկու երկրների նախարարությունների սերտ գործակցության կարևորությունը, տրամադրված աջակցությունը համարել խորհրդանշական՝ նշելով, որ ապրիլի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակը: Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը և Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ համատեղ ծրագրերի, ակտիվ և արդյունավետ համագործակցության համար:
    17:03
    31.03.22
    Ավելին