Լրահոս
2022-04-04
-
ՀայաստանԳրանցվել է 559 դեպք, որից 280-ը՝ արտակարգ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթըՄարտի 28-ից ապրիլի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 559 դեպք, որից 280-ը արտակարգ, այդ թվում՝ 187 հրդեհի, 28 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 156 կենցաղային կանչ. տուժել է 68 մարդ։ Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ: Արձանագրվել է թունավորման 6 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 37 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 564 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 475 տրանսպորտային միջոց:Ավելին14:2504.04.22 -
Իրավական22 տարի առաջ սպանված զինծառայողի գործով հարցաքննվել է նաև ՔԿ նախագահի խորհրդականը2000 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, ժամը 03.45-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 5-րդ գումարտակի հսկիչ-անցագրային կետում ժամապահ Արման Վարդանի Հակոբյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել։ Զինծառայող Հակոբյանի սպանության գործով մեկ տարվա ընթացքում մեղադրյալ չներգրավվեց, արդյունքում գործի վարույթը կասեցվել է մեղավոր անձի՝ անհայտ լինելու պատճառաբանությամբ։Ավելին14:0804.04.22 -
Դիվիզիոնի շտաբի պետը դաժան ծեծի է ենթարկել իր ենթակայինՄինչ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, թե Զինված ուժերում վերանալու է այսպես ասած բռունցքներով հարց լուծելու արատավոր երևույթը, բանակում չեն լինելու արտոնյալներ և «դեդովշչինա», SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, 2 օր առաջ ՀՀ ՊՆ N զորամասի՝ Գեղարքունիքում գտնվող դիվիզիոնում, շտաբի պետ, մայոր Ֆրունզե Աղաջանյանի և սպա Կարեն Սարդարյանի միջև ինչ-որ հարցի շուրջ զրույցն ավարտվել է նրանով, որ Կ. Սարդարյանը մարմնական ծանր վնասվածքով հայտնվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալում: SHAMSHYAN.com-ը պատրաստ է դեպքի առնչությամբ հրապարակել ՀՀ Պաշտպանության նախարարության պարզաբանումը:Ավելին14:0204.04.22 -
ՀասարակականԳյումրիում ավտոմատից կրակոցներ են հնչել, կա ձերբակալվածԱպրիլի 3-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի խանութներից մեկի մոտ ավտոմատից կրակում են: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը սուպերմարկետի մոտ հայտնաբերել է իրար բախված «Մերսեդես» մակնիշի երկու մեքենա, իսկ վիճաբանության մասնակիցներ չեն հայտնաբերվել:Ավելին13:5104.04.22 -
ՄիջազգայինՈւկրաինան ռուսներին մեղադրում է Բուչայում խաղաղ բնակիչներին սպանելու համարԿիևի իշխանությունները հայտնել են, որ Ռուսաստանի վերահսկողության տակ անցած Բուչա քաղաքի փողոցներում տասնյակ քաղաքացիների դիեր կան։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ենթադրում է, որ նրանց սպանել են ռուս զինվորականները։Ավելին13:4804.04.22 -
ՀայաստանԱնցած 3 օրում Հայաստանում արձանագրվել է 31 ավտոպատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ վիրավորվելԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 1-4-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 169 դեպք, որից 15-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 44, մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, խարդախության՝ 17, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ծանր վիրավորանքի՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 4, խուլիգանության և փաստաթուղթ կեղծելու՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ու ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, բռնություն գործադրելու հրապարակային կոչի, ապօրինի միգրացիա կազմակերպելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, ծնողի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, մարդուն շահագործելու, առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքի և ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ու սպանության սպառնալիքի ՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 8 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, բնակարանային գողության, ինքնիրավչության և ծանր վիրավորանքի 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 2 մարդ զոհվել է, 42-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ավելին13:4104.04.22 -
ՄիջազգայինՄարիուպոլի կենտրոնը վերահսկում են ռուսները. մարտերը շարունակվում ենՄարիուպոլի կենտրոնական հատվածը անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ: Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինի խոսքով Մարիուպոլի շրջանում կատաղի մարտեր են ընթանում:Ավելին13:3404.04.22 -
ՀայաստանԶոհված զինվորների հարազատներից շատերը ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին. Անդրանիկ Քոչարյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ցանկանում են, որ իրենց որդիները մասնակցեն զորակոչին. վստահեցնում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «Քննիչ հանձնաժողովում զոհվածների հարազատների հետ մեր վերջին շփումների ժամանակ շատերը, որ զավակներ էին կորցրել, ցանկություն ունեն, որ իրենց զավակները ակտիվ մասնակցեն զորակոչին», - հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Քոչարյանը։ Նա նշեց, թե պատերազմի ժամանակ անվտանգ տեղեր չեն լինում ու հրթիռները հասնում են ամեն տեղ։ «Այնտեղ չեն նայում թիկունքինն է, մեքենա է, բոլորը թիրախավորված են», - ասաց Անդրանիկ Քոչարյանը։Ավելին13:2304.04.22 -
ՀայաստանՇիրակի մարզում մարտին ծնվել է 163 երեխաՇիրակի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա՝ 87 տղա և 76 աղջիկ, այդ թվում՝ երկու զույգ։ Նախորդ շաբաթ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը Շիրակի մարզում ծնվել է 40 երեխա, նրանցից 17-ը տղա է, 23-ը՝ աղջիկ, անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել։Ավելին13:2004.04.22 -
ԱռողջապահականՀայաստանում 37 414 քաղաքացի կորոնավիրուսի դեմ պատվաստվել է երրորդ դեղաչափովՀայաստանում ապրիլի 3-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 131 421 քաղաքացի, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առաջին դեղաչափով իրականացվել է 1 114 714, երկրորդ դեղաչափով՝ 976 424 պատվաստում: Խթանիչ պատվաստումների թիվը 37 414 է:Ավելին13:1504.04.22 -
ԱրցախՄարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ2022 թվականի մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1353 զանգ: Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհի 5 դեպք, որից 1-ը տրանսպորտային միջոցում, 1-ը աղբանոցում, հրդեհի երկու դեպք գրանցվել է չոր խոտածածկ տարածքում: Հրշեջ-փրկարարները արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին և բնակչությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Արձանագրված բոլոր դեպքերում հրդեհը ժամանակին մեկուսացվել է՝ տուժածներ չկան: Նշված դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: Տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման ուղղությամբ սակրավորական խմբերը, գործընկեր կառույցների հետ մեկտեղ, շաբաթվա ընթացքում ԱՀ Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել են հրթիռակասետային 11 ռումբ, 1 պայթուցիչ, 1 արկ և գնդիկաբեկորային 1 ավիառումբ: Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է տեխնածին բնույթի 22, սոցիալ-կենցաղային բնույթի՝ 35 կանչ: Փրկարարները կատարել են դռան 5 և վերելակի 3 բացում, առողջական խնդիր ունեցող 3 քաղաքացու տեղափոխում: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 2 ելք: Շաբաթվա ընթացքում փրկարարներն արձագանքնել են այլ բնույթի ևս 20 կանչերի: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը շարունակում է շուրջօրյա ուժեղացված ծառայությունը ԱՀ ամբողջ տարածքում: Ցանկացած իրավիճակում հիշեք՝ 911, 101, 112 օգնության ու փրկության հեռախոսահամարները:Ավելին13:0104.04.22 -
Հայաստան«Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ». հոգեբան«Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը պատվեր է կատարում, ընդ որում՝ շատ լուրջ պատվեր, որի խորքային իմաստն իր և իր ամուսնու խելքի բանը չէ։ Ավելի մանրամասնելու պարագայում, պետք է նշել, որ այդ պատվերի հետևում կանգնած է թուրքական կողմը՝ անգլո – սաքսոնական ուժերի հովանավորությամբ՝ Պանթյուրքիզի գաղափարն առաջ տանելու համար։ Այս ամենի նպատակը հայի «Ցավի շեմը» որոշելն էր, ինչն արվեց 44 օրյա արյունալի պատերազմի ընթացքում»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Հոգեբանն ընդգծում է՝ զայրանում է, որովհետև գիտի՝ մեր հասարակությունն ի զորու է առնել այս քայքայիչ գործունեության դիմացը, ի վիճակի է վեր կանգնելու, ուղղելու կորացած մեջքը, սակայն, ճիշտ մեխանիզմներ, ցավոք, չեն կիառվում՝ո՛չ ընդդիմության, ո՛չ հասարակության այլ շերտերի կողմից.«Հոգեբանության մեջ մարդկանց և հասարակություններին ճզմելու շատ հայտնի երևույթ կա, որ կոչվում է «Ցավի շեմ»։ Եթե անհատի մակարդակը վերցնենք, ապա մեխանիզմն այսպես է աշխատում՝ ինչ աստիճանի պետք է ցավեցնել մարդուն, ինչպիսի հոգեկան կամ ֆիզիկական ցավ պատճառել նրան, որպեսզի նա դադարի պայքարելուց; Եթե այս բանաձևը պրոյեկտենք մեր հասարակության վրա, ապա կտեսնենք, թե ինչ արեց այս առումով Փաշինյան – Հակոբյան զույգը։ Եթե հիշում եք, պատերազմի օրերին մի արտահայտություն էր պտտվում՝ հազարավոր զոհեր տալուց հետո, մարդիկ կհարմարվեն պարտության և Արցախը կորցնելու գաղափարի հետ։ Այսինքն, որոշվել էր հայի «Ցավի շեմը»՝ դա հազարավոր զոհերն էին, ինչին այս իշխանությունը հասավ դավադիր և դավաճանական պատերազմի արդյունքում։ Մեկ անգամ ևս կրկնվեմ, ասելով, որ դա արվեց դրսի ուժերի պատվերով՝ հոգեբանական լավ մտածված տեխնոլոգիաների միջոցով»,- ասում է Կարինե Նալչաջյանը։ Վերջինս հավելում է՝ բազում անգամներ առիթ է ունեցել բարձրաձայնելու՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, սկսած 2018 թվականից, իրականում վիկտիմիզացիայի պրոցես է, այլ կերպ ասած՝ հասարակությանը զոհի հոգեբանության մեջ դնելու գործընթաց, այսինքն, լավ մշակված հոգեբանական պատերազմ.«Այսօրվա աշխարհում պատերազմների ռազմական բաղադրիչներից ավելի վտանգավոր և կործանարար կարող է լինել հենց հոգեբանական պատերազմը։ Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում, դրանք իրենցից մանրամասնորեն և լավ մտածված տեխնոլոգիաների կիրառում են ներկայացնում։ Կոնկրետ Հայաստանում, 2018 թվականից ի վեր, վերահսկվում և ուղղորդվում է հասարակության գիտակցությունը, մարդկանց հետևողականորեն հոգեբանական զոհի կարգավիճակի մեջ են դնում, և մենք ականատես ենք, թե ուր է տանում մեր երկիրն այս գործընթացի արդյունքում, որ լավագույնս կիրառում է Նիկոլ Փաշինայան-Աննա Հակոբյան զույգը»։ Անդրադառնալով Աննա Հակոբյանի սկսած նոր շարքին, որով վերջինս, իբր, ներկայացնում և պաշտպանում է պատերազմի արդյունքում մարդկային կորուստներ կրած կանանց իրավունքները, հոգեբան Կարինե Նալչաջյանը նկատում է. «Այս կինը խորամանկորեն, կարծես, արժևորում է, բայց իրականում, մեր մտածելակերպում և հուզաշխարհում արժեզրկում է նահատակված հերոսների հարազատների վիշտը։ Նա մեր հասարակության ուսերին է բարդում մի ախտ, որը ոչ միայն իրական չէ, այլև, մեղմ ասած, մտացածին է։ Ի՞նչ է դա՝ հստակ պատվեր, որը կարող էր գալ բացառապես և միայն մեր թշնամի երկրներից։ Այլ կերպ ասած՝ այսպիսով, ցածրացնում և նվազեցնում են մեր խմբային ինքնագիտակցությունն ու ինքնագնահատականը, որի արդյունքում, մենք, ուղղակիորեն, կորցնում ենք դիմադրելու, դիմակայելու և պայքարելու մեր ներուժն ու ունակությունը։ Հետո էլ տարբեր կողմերից հարցնում են՝ ինչո՞ւ է մեր հասարակությունն այսքան իներտ դարձել։ Ահա ինչու…»,- ասում է հոգեբանը։ Կարինե Նալչաջյանի խոսքով՝ երևի դժվար է պատկերացնել ավելի անբարոյական բան, քան մի հասարակություն, որը հալածում է իր համար զոհված, նահատակված տղաների մայրերին, կանանց, քույրերին և հարազատներին. «Ահա ինչ է Աննա Հակոբյանը ցանկանում համառորեն ներմուծել մեր հասարակության մեջ, որն այլ բան չէ, քան թուրքական օրակարգ և սա այն պարագայում, երբ մենք շարունակում ենք մնալ որպես պատերազմող երկիր, այսինքն՝ նոր պատերազմը մեր երկրի սահմաններին՝ սարերի հետևում չէ։ Ընդ որում, իրականությունն այն է, որ մենք գիտենք՝ դա այդպես չէ։ Մեր հասարակությունը ծայրաստիճան զգայուն է մոտենում այս խնդրին։ Ի վերջո, մեզանից շատ շատերս որոշակի մակարդակի շփումներ ենք ունենում պատերազմի ընթացքում հարազատ կորցրած ընտանիքիների և այդ ընտանիքների անդամների հետ։ Մեր հասարակության ներսում սա, պարզապես, գոյություն չունեցող և մտացածին ախտ է, որ ամեն գնով ուզում է ներմուծել այդ կինը, իսկ թե ինչո՞ւ, արդեն ասվեց»։ «Մեր ինքնագնահատականն իջեցված է՝ հասցնելով դրա վտանգավորության անթույլատրելի աստիճանի։ Պրոցեսը սկսվել է դեռևս 2018 թվականից։ Օրակարգը հետևողականորեն և տարիներ շարունակ առաջ են տարել իշխանական ամենավերին օղակներում կանգնածները՝ Փաշինյան - Հակոբյան զույգերի անմիջական մասնակցությամբ, ովքեր ծուղակներ ստեղծող մարդիկ են, և, իրականում, էժանագին գործիք՝ թշնամի պետությունների ձեռքին։ Սրանք ամուսիններով հրաշալի տանդեմ են։ Իրար լրացնելով« այս երկուսը տարիներ շարունակ քայքայիչ գործունեություն են ծավալել մեր երկրում՝ սկսած իրենց հայտնի լրատվամիջոցից, մինչև քաղաքական բարձրաստիճան պաշտոններում հայտնվելուց ի վեր։ Դեստրուկտիվ համագործակցությունն այս մարդկանց մոտ շատ լավ է ստացվում՝ վկան մեր երկու պետությունների այսօրվա ճակատագիրն է, ցավոք։ Վերջաբանի փոխարեն միայն մեկ հավելում՝ եթե մարդիկ իրենց թույլ են տվել ներքաշվել այսպիսի գործունեության մեջ, ապա սա, արդեն իսկ, չափազանց շատ բան է ասում նրանց բարոյական նկարագրի և կերպարի մասին։ Հոգեբանության մեջ բարոյականությունը շատ կոնկրետ, էսքպերիմենտալ կերպով ստուգվող բան է։ Բարոյական հասունության տարբեր մակարդակներ գոյություն ունեն։ Հետևաբար, եթե մենք խոսենք այս երկուսի բարոյական հասունության պատկերի մասին, ապա պետք է ասենք՝ այս մարդիկ բարոյական հասունություն չեն ապրել», - ամփոփելով զրույցն ասել է հոգեբան Կարինե Նալչաջյանը։Ավելին12:5504.04.22 -
ՀայաստանՍպանության փորձ՝ Ամիրյան փողոցում. 29-ամյա երիտասարդը ձերբակալվել էԱպրիլի 2-ին, ժամը 14.45-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի ռեստորաններից մեկի մոտ հրազենային վիրավորում ստացած տղամարդ կա, նրան տեղափոխում են հիվանդանոց: Ժամը 15.00-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «աջ սրունքի միջին 3-րդ գծային մակերեսի վերք, հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ: Հինգ րոպե անց հիվանդանոցից երկրորդ հաղորդումն է ստացվել. «ձախ զստատեղի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել 42-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդը իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակել էր հիվանդանոց տեղափոխվածներին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի 4 պարկուճ և 2 գնդակ: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանության ՔՈԳՎ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 2-ին 29-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ ներկայացնելով 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տիպի ատրճանակը: Երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5004.04.22 -
ՀայաստանԱննա Հակոբյանը կրկին խնջույք է պլանավորել․ զոհվածների ծնողները մերժում ենYerkir.am-ը գրում է․ «Արցախյան պատերազմների ժամանակ զոհված հերոսներից ոմանց մայրերը Yerkir.am-ին տեղեկացրին, որ Աննա Հակոբյանի գրասենյակից զանգել և հրավիրել են ապրիլյոթյան խնջույքի։ Փաշինյանի տիկինն այս անգամ փաստի առաջ է կանգնել, քանի որ ծնողները համատարած մերժում են, իսկ ինքը պետք է կարողանա հանրությանն ապացուցել, որ զոհվածների մայրերը հաղթահարել են իրենց որդիների կորստի ցավը։ Այլ կերպ ասած՝ ուզում է ասել՝ «ժողովո՛ւրդ ջան, մայրե՛ր ջան, պատերազմի ժամանակ քանի զոհ, որ տվել ենք, անցած լինի, եկեք՝ երգենք, պարենք, ուրախանանք»: Վարչապետի տիկնոջ գրասենյակի աշխատակիցները ծնող են փնտրում, որպեսզի կարողանան պլանավորած խնջույքն իրագործել։ Հիշեցնենք, որ վերջերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ հրապարակեց՝ կից գրելով, որ միջոցառում է կազմակերպել Արցախյան պատերազմների ժամանակ զոհվածների ծնողների համար՝ չմանրամասնելով, թե ո՞ր պատերազմի ժամանակ զոհված հերոսների ծնողներն են եղել։ Դատելով նկարներից՝ նրանց մի մասն Ապրիլյան քառօրյայի ժամանակ ընկած տղաների մայրերն էին։ Նշենք, որ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքին ծնողները պարել են Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ» երգի ներքո։ Կից հրապարակում ենք միջոցառման տեսանյութը»։Ավելին12:4504.04.22 -
ՀասարակականՊատերազմում երկու ոտքը կորցրած Սարգիսը դարձել է բազկամարտի չեմպիոնՓորձում եմ ապրել այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էի ապրում։ Հիմա ծառ էլ կարող եմ բարձրանալ, ֆիզիկականը երկրորդական է, կարևորը կամքն է, Aysor.am-ի հետ զրույցում ասում է 44-օրյա պատերազմի մասնակից Սարգիս Հարությունյանը։ Մինչև պատերազմը երբևէ սպորտով չզբաղված Սարգիսը բազկամարտի առաջնությունում 55 կգ քաշային կարգում առաջին հորիզոնականն է զբաղեցրել, պատրաստվում է Ռումինիայում կայանալիք առաջնությանը: Սարգիսը ծառայել է Մարտակերտում, մարտական հերթապահությունն անցել է Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում: 44-օրյա պատերազմին մինչև հոկտեմբերի 22-ը եղել է Մարտակերտում, ապա՝ Մարտունիում։ Ասում է՝ Մարտունիում հասկացանք ինչ է դժոխքը, չէի պատկերացնում, որ հնարավոր կլինի ողջ մնալ. պարզվեց՝ կարող էի. արկի պայթյունից կորցրի երկու ոտքս: Բոլոր վիրավորներին չէ, որ բախտ է վիճակվել հիվանդանոց հասնել։ Սարգսին կարողացել են Մարտունու, ապա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ հասցնել երեք փորձից՝ առաջին մեքենան շրջվել է, երկրորդն, ասում է, տեղ չհասավ, միայն երրորդ՝ աշխարհազորայինների մեքենայով է հաջողվել հոսպիտալ հասնել: «Հիվանդանոցում, երբ հեռացնում էին համազգեստս, խնդրեցի, որ զգույշ լինեն՝ հանկարծ զինվորական գրքույկս չվնասեն: Հոկտեմբերի 28-ը համարում եմ իմ երկրորդ ծնունդը։ Մարմնի մաս կորցնելը ոչինչ է ընկերների ու հայրենիքի կորստի համեմատ: Պատերազմն իմ պատկերացրածով չավարտվեց, էսպես չպիտի լիներ, եթե կռվով վերջանար և ոչ թղթով, էսպես չէր լինի»: Ասում է՝ կորցրածն անպայման պիտի վերադարձնեն։ «Ես պատրաստ եմ զոհվել Շուշիի, Քարվաճառի, Հադրութի ազատագրման օպերացիայում»: Սենյակի մյուս անկյունից արձագանքում է Սարգսի կինը՝ Տաթևը. - Ազատագրել պետք է, բայց զոհվել չի կարելի։ Սարգիսն ու Տաթևը ծանոթացել են խաղաղ օրերին, պատերազմն ավելի ամրացրեց իրենց սերը։ - Նայեցի օրացույցին, զանգեցի Տաթևին ասացի՝ էս օրը պատրաստ կլինես, ամուսնանալու ենք։ «էստեղ լավ է, բայց Արցախում ավելի լավ է. չեմ պատրաստվում ամբողջ կյանքում Երևանում ապրել, բայց մի որոշ ժամանակ պետք է այստեղ լինել, հաջողությունների հասնել, հետո անպայման կվերադառնանք»: Պատերազմից հետո բազմաթիվ դժվարություններ հաղթահարած տղան չի հաշտվում իրողությանը, թե տուն գնալիս պիտի անձնագիր ցույց տան: Ցավով նաև խոստովանում է՝ պատերազմից հետո մարդիկ չարացել են: - Չեն չարացել, ասում է կինը, լոխ ժողովուրդը կոտրված է, ամեն մեկն ուզում է իր քիչ ունեցածը պահել… Սարգիսն արձագանքում է՝ կոտրված ժողովուրդն իրեն էսպես չի պահի, 90-ականներին մերոնք ոնց էին... - Կուզեինք էս ցավը չլիներ,- ասում է 20-ամյա Տաթևը։ Հիշողութուններից ազատվել չեմ փորձում. բա դրանցից ազատվել կլինի՞, իմ կյանքը՝ ես, անցած ճանապարհից փախչել չի կարելի։ Մինչև պատերազմը շատ երազանքներ ունեի, հիմա այդ նույն երազանքներից ոչինչ չի մնացել, ամեն ինչ փոխվեց, բայց այդքանով հանդերձ փորձում եմ ամեն ինչ անել, որ ապրեմ այնպես, ինչպես մինչև ոտքերս կորցնելն էր։ Չեմ համարում, որ հաշմանդամություն ունեմ, ասում է Սարգիսը։ «Հիմա ընտանեկան վարորդ եմ աշխատում, մեքենան վարում եմ ձեռքերով. արագ սովորեցի, վարպետների հետ հարմարանք ենք ստեղծել ձեռքերով վարելու համար, չեմ հոգնում, քանի-քանի անգամ գնացել եմ Արցախ»։ Երկաթե հարմարանքը կնոջ սրտով չէ՝ անհանգստանում է, ասում է՝ էդ երկաթով մի օր ձեռքդ ես վնասելու։ «Շուտով ավելի լավը կունենամ, ոչինչ»։ Բոլոր հարցերում դրական տրամադրված Սարգիսը վստահ է, լոխ լավ պիտի լինի, որոշել է՝ երեք երեխա պիտի ունենան՝ 2 տղա, մի աղջիկ։ Արտաշատի մայրուղուն մոտ լուսանկարվում են՝ որպես օրվա հիշողություն, Սարգիսն ասում է՝ կարող ենք էս ճանապարհով էլ միանգամից Արցախ շարժվել:Ավելին12:3904.04.22 -
ՔաղաքականԲոլորս դեպի Ազատություն հրապարակ. «ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին»․ ԽալաթյանԱսու՞մ եք հանրահավաքն ինչ իմաստ ունի, եթե գործողություն չի լինելու.. Իսկ գիտե՞ք ինչու է հրամանատարն ամեն առավոտ անվանականչ անում ու զորքին շարում: Որովհետև ցանկացած պահի նա պիտի վստահ լինի, թե ումով ու ինչ կռիվ պիտի տա: Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է օգտատերերին Հրանտ Խալաթյանը: Նա, մասնավորապես, հավելել է. «Եվ ոչ մի զինվոր չի տրտնջում, ասելով, թե՝ եթե կռիվ չպիտի գնայինք, ինչու՞ մեզ շարեցին: Համարեք սա անվանականչ, մենք ունենք առաջնորդներ ում քաջության ու պետականամետության վրա միայն պղտորամետները կարող են կասկածել (տերմինն առաջացավ երեկ՝ ընկերներիցս մեկի լայվից հետո), մնում է հասկանանք՝ մենք զորք ենք, թե՞ կամիկաձեներ փնտրող պոտենցիալ հանդիսատես... Վաղը, 18:30, բոլորս դեպի Ազատության հրապարակ՝ անվանականչի»:Ավելին12:3504.04.22 -
ՀասարակականՈրպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… հաճախ և՛ հայ ենք, և՛ հակահայ. ԱթանեսյանAysor.am-ի զրուցակիցն է Արթուր Աթանեսյանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ։ - Հայաստանի սահմանումը ո՞րն է, որտե՞ղ են սկսվում և ավարտվում Հայաստանի սահմանները։ - Գերմանիայի պատմության թանգարանը Բեռլինում սկսվում է մի ցուցատախտակից, որի վրա, մասնավորապես, գրված է. սկզբում Գերմանիայի սահմանները տարածվում էին այն հողերի վրա, որոնք գերմանական ցեղերը կարողանում էին նվաճել: Հետո Գերմանիան հաստատվեց այն սահմաններում, որոնք գերմանացիները կարողացան պահել: Սա՝ ազգային և պետական ինքնության, ազգային «Ես»-ի ձևավորման և դրա սահմանների վերաբերյալ շատ իրատեսական, օգտակար մոտեցում է: Մեր երազած պետության սահմանները միշտ ավելի մեծ են, քան իրականը, և եթե ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է ուզենաս և կարողանաս այն պահել: Հայ ազգային ինքնության սահմանները մշտապես պատկերացրել ենք էապես ավելի լայն և տարածական, քան սեփական պետության փաստացի սահմանները, ինչը նշանակում է երկու բան. կա՛մ պետք է միասնաբար աշխատել այդ սահմաններն ընդլայնելու դեպի պատկերացրած, երազած «երկրի» սահմանները, կամ էլ համաձայնենք, որ Հայաստանն այքան է, որքան կարող ենք պահել և պաշտպանել, ու ազգովի հենց այդ ուղղությամբ աշխատենք: Տվյալ սցենարներից յուրաքանչյուրը ենթադրում է տարբեր մտածելակերպ և գործելակերպ, տարբեր ներդրում, ռազմավարություն և մարտավարություն: Մինչդեռ, փաստացի ուզում ենք և՛ մեկը, և՛ մյուսը, սակայն ոչ մեկի, ոչ մյուսի մեջ համազգային ներդրում չենք անում: Հայաստանը մեր կենսակերպում նման է Երևանի կենտրոնում գտնվող Կասկադին. այն ցուցադրում ենք տուրիստներին, գովում, դրանով հպարտանում ենք, այն մշտապես շահագործում ենք, սակայն դրա վերևի անկառույց ու քանդվող հատվածը վերջին երեսուն տարվա ընթացքում այդպես էլ ավարտին չենք հասցրել: Այդպես էլ մեր ինքնությունն է. մեզ համար բոլոր էութենական հարցերը կիսատ են՝ կիսագիտակցված, կիսաքննարկված, կիսապատասխան: Որպես պետություն և՛ կանք, և՛ չկանք, որպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ աշխատասեր ենք, և՛ պարապ, և՛ ազնիվ ենք, և՛ սուտասան, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… անգամ մեր մեջ էլ հաճախ և՛ հայ ենք, և՛ ոչ հայ, անգամ՝ հակահայ: Հայաստանի սահմանները սկսվում և ավարտվում են մեր հավաքական մտածելակերպում. Հայաստանն այն է, ինչ ուզում ենք, սիրում, ինչի մասին երազում ենք, բայց և պատրաստ ենք ստեղծել, պահել և պաշտպանել: Դա մեր փոխարեն և մեր օգտին ոչ մեկ չի անելու: - ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հնարավո՞ր է ազգային ինքնության կառուցում առանց գաղափարախոսության։ - Ազգային, և ավելի կարևոր է՝ պետական-քաղաքացիական ինքնության հիմնահարցը հայկական հարցին համարժեք է, ուղղակիորեն վերաբերում է մեր լինել-չլինելուն: Մասնավորապես, այն, թե ով ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում, ազգային կեցության, կենսակերպի, զարգացման և անվտանգության հեռանկարների հիմքն է: Պատկերացնենք մի մարդ, ով ժամերով, օրերով, տարիներով կանգնած է մի կանգառում և չգիտի՝ ով է, ուր է գնում, ինչ է ուզում: Նման մարդ մշտապես բաց կթողնի տարբեր ուղղություններով գնացող փոխադրամիջոցները, և մինչդեռ մյուսները տեղ են հասնում, այս մեկը դոփում է տեղում, վերածվում անտուն, անպաշտպան, անկերպար և ան-Ես բոմժի: ՀՀ անկախությունից ի վեր նմանատիպ դիրքորոշում ստանձնած մեր պետության փոփոխվող ղեկավարներն ու գաղափարախոսներն այդ իրավիճակը հանրայնացրել են այնպես, թե մենք գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում, ուստի և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի, և՛ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և՛ ինքներս մեզ հետ ենք: Ինչպես պարզվեց, մենք ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ասիայի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՌԴ-ի և անգամ ո՛չ էլ՝ ինքներս մեզ հետ ենք: Կանգառում նստած՝ բախտին սպասող ենք: Ինչպիսին մեր պետական գաղափարախոսությունն էր, այդպիսին էլ եղան դրանից բխած հետևանքները: Եթե տվյալ պետության ազգային գաղափարախոսությունն անհիմն է, զուտ հայտարարված և պաթետիկ, չունի գործողությունների համարժեք և չափելի ծրագիր, մասնակիցներ, ռեսուրսներ, և միտված չէ պետական անվտանգության համալիր և հեռանկարային ապահովմանը, ապա միայն այդ դեպքում, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերով, այն կեղծ կատեգորիա է: Մինչդեռ, ազգային գաղափարախոսությունը, որն ունի մարդկային ռեսուրսը մոբիլիզացնող, միավորող, նպատակաուղղված և գործիքային բնույթ, իր արդյունքներով շոշափելի է և չափելի, ուստի և կեղծ չէ, առավել քան իրական է: - Հատկապես 2020թ.-ի պատերազմից հետո տարատեսակ դիսկուրսներում գերիշխող է ինքնության ճգնաժամ եզրույթը։ Ձեր դիտարկմամբ կա՞ այդ խնդիրը։ - Եթե ուզում ես պետություն ունենալ, ապա այդ մասին խոսելն ու սրան-նրան պատմելը քիչ է. պետք է որոշել, ինչպիսի պետություն ես ուզում, ում հետ միասին, ինչ ես պատրաստ դրանում ներդնել, որքան աշխատել, որքան ջանք գործադրել, որ ուղղությամբ գնալ, ինչպես դրան հասնել, որ սահմաններում, ինչպես այդ սահմանները պաշտպանել և այդ սահմաններում ապրող մարդկանց պահել: Ազգային ինքնությունը, որ պետական ինքնության չի վերածվում, մնում է անպաշտպան: Ազգը, որը չի ստեղծում պետություն, և չի պաշտպանում իր ազգային «Ես»-ը պետական սահմաններով, կառույցներով և միասնական ջանքերով, դեգրադացվում է: Պատմական ճանապարհ անցած հայ ազգն այդպես էլ չեկավ ներքին համաձայնության մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ազգային «Ես»-ի բաղադրիչներն են, և պայմանավորում են պետության կառուցման գործընթացը: Սա չի նշանակում, որ չունենք պատասխաններ այնպիսի հարցերին, ինչպիսին են, օրինակ՝ ով ենք, ինչպիսինն ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Այդ պատասխաններն ունենք, սակայն չունենք ազգային ներքին փոխհամաձայնություն այդ պատասխաններից առավել շահեկան ընտրության, դրանց ծրագրային բնույթ հաղորդելու և միասնաբար իրագործելու վերաբերյալ: Ավելին. օգտվելով ազգային շահերի մասին մշտական, տևական, մասամբ՝ դատարկ և պաթետիկ քննարկումներից՝ շատերը թաքնվում են հայ Մեծերի նվաճումների և հեղինակության ետևում՝ զբաղվելով մանր-մունր «տասովկեքով», «կռուտիտներով», հետապնդել նեղ կուսակցական, ընտանեկան, անձնական շահերը: Տիպիկ օրինակ. ոմանք Հայրենիքի պաշտպանության համար տվել են սեփական, կամ որդու կյանքը, մինչդեռ մյուսները, խնջույքների ժամանակ խմելով Հայոց բանակի և զինվորների կենացը, պատրաստ չեն բանակի կարիքներին անգամ հազար դրամ փոխանցել: Այս և բազում այլ հարցեր ամենևին էլ չեն ծագել 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի և պարտության հետևանքով: Հակառակը. ազգային ինքնության լղոզված պատկերն է և ազգային համաձայնության, համերաշխության, միասնականության կայուն, նաև՝ վերջին տարիներին ամրապնդված բացակայությունն է, որի հետևանքն էր կանխատեսելի պատերազմում շատերիս համար անկանխատեսելի պարտությունը: - Արցախյան ազատագրական պայքարն արժեզրկվե՞ց, հերոսի ինքնության ճգնաժամ կա՞, հերոսի ինքնության վերասահմանման կարիք կա՞։ - Արցախի և արցախցիների կերպարը հայ ազգային ինքնության, հավաքական պատկերի կարևորագույն մասն է, իսկ ազատագրական պայքարը հայ ազգային «Ես»-ի բովանդակության և սահմանների ամրապնդմանը տանող արդի ամենակարևոր գործընթացն էր: Մեր խնդիրն այն էր, որ մարտի դաշտում ազատագրական պայքարի արդյունքները պետք էր ամրապնդել և զարգացնել նաև խաղաղ պայմաններում տնտեսական, տեղեկատվական, գիտական, ժողովրդագրական, մշակութային, հոգևոր, կրթական ոլորտներում: Անձամբ ինձ համար տարօրինակ էր, ապա՝ անհանդուրժելի, որ աշխատասեր, կրթված և իմաստուն հայ ազգը այդ խնդիրը ոչ միայն չլուծեց, այլև դրանով անգամ պատշաճ կերպով չզբաղվեց և որպես հետևանք՝ էապես կորցրեց ոչ միայն արյան գնով նվաճած տարածքներ, այլև՝ ազգային դրական որակներ: 2020թ. պատերազմը մեզ կրկին անգամ ցույց տվեց, որ 1. Երկար ժամանակ է ինչ խաբում ենք ինքներս մեզ, խառնել ենք լավն ու վատը, հավատում ենք կեղծ հեղինակություններին, ապակողմնորոշված ենք, 2. սեփական ջանքերով հեղինակազրկել ենք պետությունն ու պետականությունը, աշխատասիրությունը, բարիությունը, ազնվությունը, 3. Տնտեսությունն ու արդյունաբերությունը իջեցրել ենք մանր-միջին առևտրի, իսկ դիվանագիտությունը՝ բամբասանքի մակարդակին, 4. Հակված չենք սովորելու, դասեր քաղելու, խորհուրդներ լսելու, սխալներն ընդունելու, 5. Հիվանդագին ինքնասիրությունը ազնվությունից և օբյեկտիվությունից վեր ենք դասում, 6. Շատ աշխատելու և սովորելու փոխարեն շատ ենք խոսում, այդ թվում՝ հանրայնացնում ենք պետական անվտանգությանը վերաբերող տեղեկություններ: Այս շարքը կարելի է շարունակել, սակայն թվարկածն արդեն իսկ բավարար է տեսնելու մեր պարտության ներքին պատճառները. այդպիսի մոտեցումներով առաջնորդվող ցանկացած հասարակություն կպարտվեր: - Մեր հանրության մոտիվացիան ո՞րն է. մասնագիտական ախտորոշում։ - Ցանկացած գործելակերպի մոտիվացիան ներքին մղումն է, խրախուսանքը, և ակնկալվող արդյունքը: Եթե ուզում ենք լավ ապրել, լինել պաշտպանված, ունենալ ապագա, և այդ ամենը՝ ոչ թե այստեղից այնտեղ թափառելով, այլև տանը՝ սեփական հողում, ապա յուրաքանչյուր օր պետք է որևէ հանրօգուտ բան անել, անպայման չէ՝ մեծ, և ի ցույց:Ավելին12:3204.04.22 -
ՀայաստանՀայկական օրակարգ. ինչպես կրկին դառնալ գործոն կամ՝ Հայկական նախաձեռնողականության մասինԱշխարհում և տարածաշրջանում վերջին զարգացումները վկայում են, որ սկսվել է նոր փուլ՝ միջազգային հարաբերություններ առանց կանոնների։ Ով ինչպես կարողանում, այնպես էլ կառուցում է իր քաղաքականությունը։ Շանտաժը, հանդիմանանքը, վախերը, որ կարծես թե մնացել էին անցյալում, այսօր կրկին արդիական են։ Հայաստանի գործող իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջ քաշեցին «խաղաղության դարաշրջանի» գաղափարը։ Նման օրակարգի խոցելիությունն ի սկզբանե նախանշվեց ներքաղաքական անոմալիաներով, որոնք տեղի ունեցան մեր երկրում։ Մեր տարածաշրջանում և մեր իրավիճակում խաղաղության մասին խոսել պատերազմում պարտված գործիչների շուրթերով՝ նշանակում է ի սկզբանե պատրաստ լինել նոր զիջումների, լինել անվճռական և ամբողջությամբ կախված արտաքին գործոններից (գործընկերներից)։ Սա խաղաղություն ձեռքբերել չէ, այլ՝ երկրի բնակչության մոտ գերակշռող վախի և տագնապի զգացման տարրական շահագործում։ Նման քաղաքականությունը վերջնարդյունքում հանգեցնում է այն բանին, որ թույլին կարելի է ավելի ուժեղ ցավեցնել և նրա հետ խոսել միայն վերջնագրերի լեզվով։ Արդյունքում հնարավոր չի դառնում չեզոքացնել պատերազմի վտանգը։ Խնդիրները, որոնց հիմա առնչվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ժամանակին ձևավորվեր նոր իշխանություն։ Այդ նոր իշխանությունը հնարավորություն կունենար՝ վերցնել դադար, ձևակերպել նոր փաստարկներ և սկսել իրական երկխոսություն գործընկերների հետ։ Բայց պարտությունից հետո թուլացած Հայաստանը չկարողացավ վերցնել այդ դադարը, որպեսզի հնարավորություն ունենար վերախմբավորվելու և նոր դիրքերից աշխատելու։ Այնուհանդերձ, նույնիսկ այսօր մենք ունենք հնարավորություն՝ ավելի համարձակ լինելու և տարածաշրջանում մեր կորցրած դիրքերը վերականգնելու։ Մենք պետք է գիտակցենք, որ 44-օրյա պատերազմից հետո, մեր ողջ թուլությամբ և խոցելիությամբ հանդերձ, Հարավային Կովկասի բանալին գտնվում է մեր ձեռքերում։ Բոլոր հիմնական խաղացողները հասկանում են, որ այսօրվա հայաստանյան որոշումների արդյունքում կա´մ Թուրքիան դառնում է Կովկասի նոր «նայողը», կա´մ այդ դերում մնում է Ռուսաստանը՝ դիրքերն ուժեղացնելու հեռանկարով։ Այս առումով կա որոշակիության խնդիր՝ թե ու´մ հետ է Հայաստանը կապում իր ապագան կամ ու´մ է հանձնելու Հարավային Կովկասի բանալին։ Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի արագ ստորագրումը ճանապարհ է բացում թուրքական էքսպանսիայի համար և որոշակի իմաստով դառնում է հետքայլ՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից։ Ադրբեջանը, չթաքցնելով իր մտադրությունները, արդեն բացահայտ հակառուսական խաղ է սկսել։ Բացառված չէ իրավիճակ, որ լարվածության բարձրացման դեպքում Ադրբեջանը ռուսական զենքը կիրառի Արցախում ռուսական զինվորականների դեմ։ Խաղաղության պայմանագիրը՝ առաջարկվող պարամետրերով, նշանակում է Արցախ՝ Ադրբեջանի կազմում, ինչը 30 տարի անկախության համար պայքարից հետո նշանակելու է՝ ունենալ Նախիջևանի ճակատագիրը։ Սա ենթադրում է նաև ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից և հետագայում ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանից։ Այսօր արագացված կերպով ստորագրելով խաղաղության պայմանագիր՝ առանց հայկական ռազմավարական շահերի, մենք նպաստելու ենք Թուրքիայի և նրա դաշնակիցների համար Հայկական հարցի փակմանը։ Իսկ տարածաշրջանում իրավիճակի փոփոխության հիմնական ելակետ է դառնում թյուրքական կոալիցիայի և ռուսական ուժերի պոտենցիալ ուղիղ առճակատումը։ Այսօր բոլոր կողմերը ձգտելու են խուսափել նման զարգացումից։ Ինչու՞մ է հայկական նախաձեռնողականության էությունը. 1Հայկական կողմը պետք է հետևի եռակողմ հայտարարությունների տրամաբանությանը, որտեղ չկա որևէ ձևակերպում խաղաղ պայմանագրի մասին։ Որքան էլ տարօրինակ է, սա այդ փաստաթղթերի ակնհայտ առավելությունն է, այդ պատճառով անհրաժեշտ է հրատապ կերպով հրավիրել Մինսկի խմբի համանախագահների հանդիպում՝ արտգործնախարարների մակարդակով և առաջարկել՝ քննարկել Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման սկզբունքները։ Պետք է անել հարցադրում՝ հրաժարվու՞մ է արդյոք Մինսկի խումբը այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներից, թե՞ ոչ և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքից։ Պետք է փորձել հասկանալ՝ աշխատու՞մ է արդյոք Մինսկի խումբը, թե՞ կարգավորման պրոցեսը գտնվում է ազատ անկման մեջ։ 2Եթե միջազգային հանրությունը չի արձանագրում ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից մեկը, ապա պետք է պարզ դառնա, որ հայկական կողմն իրեն իրավունք է վերապահում՝ ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես նաև Արցախում անցկացնել հանրաքվե՝ սեփական սուվերենության հարցով։ 3Հայաստանը պետք է պահանջի գերեվարված անձանց անհապաղ վերադարձ՝ որպես նախապայման՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների։ 4Հայկական կողմը պետք է միջազգային հարթակներում ավելի ակտիվորեն ներկայացնի Ղարաբաղում տիրող իրավիճակը և Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման փաստերը։ Հայկական կողմը պետք է իրականացնի դիվանագիտական և տեղեկատվական աջակցություն ռուսական խաղաղապահ ուժերին։ 5Պետք է հրապարակայնացնել տարածաշրջանում բոլոր ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման տարբերակները, որոնք առաջարկում կամ քննարկում է հայկական կողմը, դրանով իսկ վերահաստատելով պատրաստակամությունը՝ իրականացնելու ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայաստանը պետք է առաջարկի՝ հրավիրել այս թեմայով միջազգային կոնֆերանս՝ 3+3 ձևաչափի, ինչպես նաև՝ Չինաստանի, Հնդկաստանի, Պարսից Ծոցի երկրների, ԵՄ և ԱՄՆ, Համաշխարհային բանկի, Ասիական բանկի և Եվրասիական բանկի մասնակցությամբ, այսինքն՝ դոնոր-կոնֆերանս՝ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների հիմնական ուղղությունների և զարգացման նախագծերի որոշման, ինչպես նաև՝ դրանց անխափան գործունեության երաշխիքների և իրականացման համար անհրաժեշտ միջոցների ներգրավման համար։ 6Անհրաժեշտ է նախաձեռնել Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների նոր փուլի մասին հռչակագրի ստորագրում, որն ի թիվս այլոց պետք է պարունակի հետևյալ կետերը. -Այն մասին, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը և պատրաստ է ցույց տալ ռազմական և այլ տիպի աջակցություն (այդ թվում՝ ՀԱՊԿ խողովակով)՝ Հայաստանի հանդեպ երրորդ երկրի ագրեսիայի դեպքում։ -Այն մասին, որ Ռուսաստանը և Հայաստանը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ -Այն մասին, որ ռուսական կողմը երաշխավորում է՝ տարածաշրջանում երրորդ կողմին տրամադրված զենքը չի օգտագործվելու Հայաստանի և Արցախի դեմ։ Ռուսաստանը նախաձեռնում է քայլեր՝ Հայաստանի՝ սկզբունքորեն նոր հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման և ռուսական 102-րդ բազայի առավելագույն մոդեռնիզացիայի և ուժեղացման ուղղությամբ։ -Այն մասին, որ Ռուսաստանը պատրաստակամ է Հայաստանում համատեղ ռազմաարդյունաբերական համակարգեր ստեղծել։ -Այլ՝ Հայաստանի տնտեսական ինտեգրացիայի և պարենային անվտանգությանն աջակցող քայլեր։ 7. Հայաստանն ինքը պետք է հրապարակայնորեն հայտարարի իր պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի հարցին։ 8. Պետք է նախաձեռնել տարածաշրջանային կոնսուլտացիաներ՝ անվտանգային, հումանիտար և տնտեսական համագործակցության թեմաներով՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափով, օրինակ՝ կարելի է նախաձեռնել առաջին եռակողմ հանդիպումը՝ արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։ Պետք է առավելագույնս աջակցել Իրանի տնտեսական ծրագրերին՝ Հայաստանի հարավային շրջաններում։ 9. Թուրքիայի հետ հարաբերություններում մենք պիտի պահպանենք առավելագույնս զգացմունքազերծ պրագմատիզմ։ Հայաստանը պետք է հստակ սահմանի, որ Թուրքիայի հետ երկխոսությունը և հարաբերությունների վերականգնումը բացառապես երկկողմանի օրակարգի հարց է։ Եթե այդ պրոցեսը պետք է պայմանավորված լինի Ադրբեջանի պահանջների բավարարմամբ, ապա թուրքերը պետք է հստակ գիտակցեն, որ Հայաստանը չի անի ոչ մի քայլ, որը կվնասի Ռուսաստանի շահերին։ Թուրքիայի հետ հարաբերություններում կարող ենք դնել կոնկրետ խնդիրներ՝ սահմանային ջրային ռեսուրսների համատեղ օգտագործում, համատեղ տուրիստական կլաստերների ստեղծում, օրինակ՝ Անիում, հաղորդակցության ուղիների բացում և զարգացում, հայկական էլեկտրաէներգիայի արտահանում, Թուրքիայի հայ համայնքին աջակցություն և այլն։ 10. Հայաստանը, լինելով ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է օգտագործի այդ հնարավորությունը՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի հետ բաց երկխոսության համար՝ քննարկելով այդ պետությունների՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում ոչ դաշնակցային պահվածքի խնդիրը։ Նվազագույնը պետք է ստանալ այդ պետությունների կառուցողական չեզոքություն։ Ամփոփում Աշխարհը և հարևանները պետք է տեսնեն, որ մենք որպես պետություն չենք պատրաստվում մարել և պատրաստ ենք ոչ միայն լինել արժանի դաշնակից, այլև՝ ինքներս մեզ պաշտպանել։ Դրա համար պետք է որակապես նոր իշխանություն և հայկական աշխարհի ռեսուրսների համախմբում։ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահԱվելին12:2404.04.22