Լրահոս

2022-04-04
  • Արտաքին քաղաքականություն
    Չավուշօղլուի դիտարկմամբ՝ Անթալիայում իր և Միրզոյանի հանդիպումը կառուցողական էր
    Թուրքական «Kriter» հանդեսը, որը պատկանում է Թուրքիայի «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամին» (SETA), հարցազրույց է արել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձ է եղել Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Ի թիվս այլ հանդիպումների՝ ֆորումի շրջանակներում, Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին։ «Այսօր թափ հավաքող կարգավորման գործընթացների մեջ ենք թե՛ Հարավային Կովկասում և թե՛ Մերձավոր Արևելքում: Այս տարի Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի կառուցողական հանդիպում ունեցանք»,- ասել է Չավուշօղլուն։
    17:37
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանը կարևորում է Շվեյցարիայի հետ արդյունավետ համագործակցությունը. Ռուբեն Ռուբինյան
    Հայաստանը հետաքրքրված է Շվեյցարիայի հետ բոլոր բնագավառներում հարաբերությունների հետագա զարգացմամբ և համագործակցությամբ, այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցլիի հետ հանդիպման ժամանակ: Շտեֆան Կլոյցլին իր հերթին նշել է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: Զրուցակիցները խոսել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության մասին, անհրաժեշտ համարել օրենսդիրների ակտիվ շփումներն ու փորձի փոխանակումը: Քննարկվել են նաև Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ նախատեսվող միջոցառումները:
    17:33
    04.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    Իրազեկման ակցիա՝ ապրիլի 5-ի մեծ հանրահավաքից առաջ
    Ապրիլի 5-ի մեծ հանրահավաքին ընդառաջ՝ կիրակի երիտասարդներն ու «Հայաստան» խմբակցության պատգամավորները իրազեկման ակցիա են արել: Քաղաքացիներին կոչ են արել՝ անկախ քաղաքական հայացքներից եւ կուսակցական պատկանելիությունից՝ վաղը ժամը 18-ն անց 30-ին լինել «Ազատության» հրապարակում՝ հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության իրենց բողոքի ձայնը հնչեցնել, մերժել իշխանության, իրենց խոսքով, թուրք-ադրբեջանական օրակարգը:
    17:27
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Միջադեպ Էդմոն Մարուքյանի և արցախցի կանանց մի՞ջև. Հատուկ հանձնարարականներով դեսպանը վստահեցնում է՝ «ընտիր ընդունելություն» է եղել
    «ArmDaily.am»-ի տեղեկություններով Ստեփանակերտի շուկայում տեղի է ունեցել միջադեպ Հատուկ հանձնարարականներով դեսպան Էդմոն Մարուքյանի և մի խումբ վաճառական կանանց միջև։ Բնակիչները մեղադրանքներ են հնչեցրել Մարուքյանի հասցեին, թե ինչպես լինելով ընդիմադիր քաղաքական գործիչ՝ միացել վարչապետին։ «Սաղ շուկան հավաքված է, շքն օյինը գլխին դրեցին։ Էլ բան չմնաց, որ չասեին։ Ասում էին՝ դու րա հետ սկզբից տենց չէիր խոսում, սաղ օրը կռվում էիք, ցույցեր, բողոք, հիմա պատճառը ինչնէ, որ էդպես պաշտպանում ես»։ Տեղեկությունը ճշտելու համար լրագրողը կապվել է Մարուէյանի հետ, ով նշել է, որ ոչ-մի միջադեպ տեղի չի ունեցել։ «Ես մինչև հիմա շուկայում եմ, շփվում եմ մարդկանց հետ, զրուցում, մարդկանց հարցերին պատասխանում այնպես, ինչպես ամեն այցի ժամանակ»,- ասել է Մարուքյանը։ Վատ ընդունելություն ցույց տալու վերաբերյալ Մարուքյանը նշել է, որ դա սուտ է և «ընտիր ընդունելութուն» է եղել։ «Անգամ չգիտեին, որ ես որևէ պաշտոն եմ զբաղեցնում»։
    17:08
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վճռաբեկը կարևոր որոշում է կայացրել դատապարտյալի վաղաժամկետ արձակման մասին
    Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ մի գործով դատախազության բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը կայացրել է այն բավարարելու վերաբերյալ կարևոր որոշում՝ հատկապես ՔԿՀ-ներում դատապարտյալների վարքագծի գնահատման տեսանկյունից, այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից: Մասնավորապես, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, և 4-րդ կետերով, 38-238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու համար 15 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձին 2020թ. սեպտեմբերի 15-ի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատել էր պատժի չկրած շուրջ 3 տարի ժամկետով ազատազրկումը կրելուց՝ սահմանելով փորձաշրջան: Դատարանը գտել էր, որ դատապարտյալը պատիժը կրելու ընթացքում դրսևորած վարքագծով հավատ է ներշնչում ուղղման ճանապարհը բռնած լինելու առումով: Դատախազի բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը օրինական ուժի մեջ էր թողնել որոշումը, ինչի դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել էր վճռաբեկ բողոք: Գործում առկա՝ պատիժը կրելու ընթացքում դատապարտյալի վարքագծի, առողջական վիճակի վերաբերյալ փաստական հանգամանքները գնահատելով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը, ըստ էության համաձայնելով ՀՀ դատախազության գրեթե բոլոր հիմնավորումների հետ, արձանագրել է, որ ստորադաս դատարանները հաշվի չեն առել ՔԿՀ-ում մնալու ամբողջ ժամանակահատվածում դատապարտյալի վարքագծի մասին քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զեկույցներում նշված կարևոր հանգամանքներ: Մասնավորապես, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում դատապարտյանը չի խրախուսվել, չի մասնակցել կրթական ծրագրերին, մարզական և մշակության միջոցառումներին կամ քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ միավորումներին ու վերասոցիալականացման՝ այդ թվում անձնական զարգացման միջոցառումներին: Այսինքն, ըստ էության, ՀՀ Վճռաբեկ դատարանը համաձայնել է վճռաբեկ բողոքում, ինչպես նաև պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության ստուգման շրջանակում դատախազական ակտերով արտահայտած այն հստակ մոտեցմանը, որ խրախուսանքի բացակայության, կրթական ծրագրերին, մարզական, մշակութային, վերասոցիալականացման, այդ թվում՝ անձնական զարգացման միջոցառումներին չմասնակցելու պայմաններում տևականորեն կարգապահական տույժերի չենթարկվելը չի կարող գնահատվել որպես դատապարտյալի այնպիսի վարքագիծ, որը կարող է հիմք դարձվել նրան մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ տեղափոխելու կամ պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթաց իրականացնելու համար: Մինչդեռ տվյալ դեպքում, դատապարտյալը պատժի կրման ընթացքում նույնիսկ 5 անգամ ենթարկվել էր կարգապահական տույժի: Ավելին, Վճռաբեկ դատարանը կատարել է ևս մեկ կարևոր ընդգծում առ այն, որ կոնկրետ իրավիճակներում դատապարտյալի առողջական վիճակը բավարար գործոն չի կարող դիտվել աշխատանքներում ներգրավված չլինելը հիմնավորելու համար, քանի որ ցանկության դեպքում նա կարող է ներգրավվել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չպահանջող աշխատանքներում: Վճռաբեկ դատարանը նաև էական նշանակություն է տվել նախկինում, այսինքն՝ մինչև դատավճռով ազատազրկման ենթարկվելը դատապարտյալի վարքագծին՝ նրա ուղղման աստիճանը որոշելու, վաղաժամկետ պայմանական ազատվելուց հետո օրինապահ վարքագիծ դրսևորելու, նոր հանցանք կատարելուց զերծ մնալու մասին հիմնավոր կանխատեսում անելու տեսանկյունից: Մասնավորապես, դատարանն ընդգծել է, որ տվյալ անձը մեկ անգամ արդեն պայմանական վաղաժամկետ ազատված է եղել ազատազրկման ձևով նշանակված պատժի մի մասը կրելուց, սակայն հետո կատարել է դիտավորյալ, ծանրացուցիչ հանգամանքներում նոր համասեռ հանցագործություն: Ելնելով նշված և այլ իրավական գնահատականներից՝ դատարանը եզրահանգել է, որ պատժի կրումից դատապարտյալին պայմանական վաղաժամկետ ազատելու մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն եղել, նրանք պատշաճ չեն գնահատել գործի փաստական հանգամանքները և արդյունքում թույլ են տվել էական խախտում՝ օրենքի ոչ ճիշտ կիրառում: Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել դատապարտյալ Գ. Դավթյանի վերաբերյալ ստորադաս դատարանների որոշումները:
    17:03
    04.04.22
    Ավելին
  • Միջազգային
    «Հերիք է ատեք մեզ». ուկրաինական երգեր և «ռուսական» ավտոերթ՝ Բեռլինում
    Բեռլինի կենտրոնական փողոցներում հարյուրավոր ուկրաինացիներ, ուկրաինամետ գերմանացիներ բողոքի ցույց են արել՝ ի պաշտպանություն Ռուսաստանի դեմ պատերազմող Ուկրաինայի:
    17:00
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մահացել է Կարինե Դանիելյանը
    Մահացել է բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նրա մահվան մասին հաղորդել է դուստրը։ Կարինե Դանիելյանը 75 տարեկան էր։
    16:57
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արարատ Միրզոյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելը. պետք է հստակեցվի ԼՂ կարգավիճակը
    Ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությանը, որը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների հետագա խորացումը և ամրապնդումը՝ այս գործում շեշտելով նաև խորհրդարանական դիվանագիտության դերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանում իրականցվող բարեփոխումների գործընթացին: Այս համատեքստում բրիտանացի խորհրդարանականները բարձր են գնահատել Հայաստանի կողմից գրանցած ժողովրդավարական առաջընթացը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը՝ շարունակելու ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի գործընթացը, և այս համատեքստում գնահատել է Միացյալ Թագավորության աջակցությունը։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները։
    16:48
    04.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Սլովակիան ռուբլի կտա ռուսական գազի համար
    Սլովակիան դարձել է եվրոպական առաջին երկիրը, որ հայտարարել է Ռուսաստանից ռուբլիով գազ գնելու մասին:
    16:44
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուբլին կայուն է․ Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 4-ին, կազմել է 483.15 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.61 դրամ (նվազել է 4.65 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.78 դրամ (նվազել է 4.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.81 դրամ (մնացել է անփոփոխ):
    16:36
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի կարիք լինի․ Արման Սարգսյան
    Մասնավորապես Փուռնուխում իրավիճակը շարունակում է մնալ կայուն-լարված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարատել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ Նա ասել է, որ Արցախում այս պահին լարվածություն, բախումներ չկան, սակայն յուրաքանչյուր պահի հնարավոր է, որ էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է։ Փոխնախարարը նաև չբացառեց այն փաստը, որ այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով է պայմանավորված որևէ պետության իրավիճակը ապակայունացնելու փորձը։
    16:22
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ավտովթար Երևանում․ կա վիրավոր
    Ժամը 12։40-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes և Honda մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ու ինչ դեպքի վայր կժամանեին Երևանի գնդի պարեկները, Mercedes-ի վրայից հանել էին ղազախական համարանիշները։ Սակայն պարեկների գործողությունների արդյունքում համարանիշները դրվեցին տեղը։ Վթարի մասին Պարկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա․ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել Mercedes-ի վարորդի համար, ապա դիմել փախուստի, սակայն քաղաքացիները հայտնաբերել են նրան։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
    16:16
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Գեղարքունիքի զորամասերից մեկում միջադեպ է տեղի ունեցել․ հարուցվել է քրգործ
    Մամուլում երեկվանից տեղեկություններ են հրապարակվում ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շտաբի պետի կողմից զորամասի սպաներից մեկին վեճի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ, հիմք ընդունելով Ռազմական ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասից ստացված հաղորդումը, ՀՀ զինվորական դատախազության Սևանի կայազորի զինվորական դատախազի հանձնարարությամբ զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ դեռևս ապրիլի 2-ից սկսվել են նյութեր նախապատրաստվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով: «Արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Սևանի կայազորի զինվորական դատախազությունում դեպքի առթիվ այսօր՝ ապրիլի 4-ին, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու, դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպի պատճառներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու, դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ», - այս մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
    16:09
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Անցած շաբաթ Երեւանում ծնվել է 169 տղա, 148 աղջիկ
    Անցած շաբաթ Երեւանում ծնվել է 317 երեխա: Այս մասին նշվեց այսօր՝ ապրիլի 4-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նրանցից 169-ը տղա է, 148-ը՝ աղջիկ:
    15:22
    04.04.22
    Ավելին
  • Հասարակական
    ՔԿ-ն հրապարակել է Գյումրիում վիճաբանության ու դրան հաջորդած կրակոցների տեսանյութը
    Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Քաղաքացուց 2022թ. ապրիլի 3-ին՝ ժամը 17:47-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Մուշ թաղամասում գտնվող խանութի մոտակայքում կրակոցներ են հնչում: Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և հայտնաբերել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաներ՝ միմյանց բախված վիճակում, սակայն վթարված տրանսպորտային միջոցների զննությամբ հրազենային վնասվածքներին բնորոշ հետքեր չեն հայտնաբերվել: Քաղաքացու կողմից մատնանշված կրակոցների առնչությամբ նյութերի նախապատրաստման ընթացքում իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախնական տվյալներով, նշված օրը հիշյալ խանութի դիմաց ճանապարհատրանսպորատային պատահար է տեղի ունեցել «Mercedes» մակնիշի երկու ավտոմեքենաների մասնակցությամբ: Ավտոպատահարից հետո նշված վայրին է մոտեցել «Nissan March» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը և ավտովթարի մասնակից մեքենաներից մեկի վարորդը, ովքեր, ըստ քննության տվյալների, ճանաչում են միմյանց, սկսել են վիճաբանել, իսկ երբ «Nissan March»-ը հեռացել է դեպքի վայրից, հիշյալ «Mercedes»-ի վարորդն իր մոտ պահվող հրազենից կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում «Nissan March» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է, որի վրա առկա են եղել հրազենային կոտորակային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ հետքեր: Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, վերցվել են խանութի տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները, ենթարկվել զննության, առգրավվել են ինչպես ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից «Mercedes», այնպես էլ՝ «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, հարցաքննվել են մի շարք անձինք: Իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական անհետաձգելի միջոցառումների արդյունքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի հիշյալ վարորդը, ով Գյումրի քաղաքի՝ 1979թ. ծնված բնակիչ է, բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով, ինչպես նաև հարցաքննվել՝ իր ցուցմունքում նշելով, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ ինքն է կրակել: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմուքններում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    15:07
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սուտ է, որ ՀՀ ԶՈՒ-ն գնդակոծել է հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը․ ՊՆ
    Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 3-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։
    15:00
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է
    Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի՝ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդին՝ Կարեն Պողոսյանը, ազատության մեջ է: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեցին Քննչական կոմիտեից։ Կոմիտեից հայտնեցին, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Հիշեցնենք, որ 2021 թվականին հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։ Հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Կարեն Պողոսյանին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է: Նշենք, որ կրակոցների արդյունքում վնասվածքներ են ստացել երկու անձ։ Տուժածներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Հարություն Վարդանյանը՝ գործող մարզպետի որդու՝ Կարեն Պողոսյանի ընկերը։
    14:51
    04.04.22
    Ավելին
  • Միջազգային
    Եթե YouTube-ը գործի ռուսական օրենսդրությամբ, Ռուսաստանը նոր սահմանափակումներ չի կիրառի
    «Եթե YouTube-ը սկսի աշխատել ռուսական օրենսդրությանը համապատասխան լրացուցիչ միջոցներ չեն կիրառվի»,- նշված է «Ռոսկոմնադզոր»-ի հայտարարությունում:
    14:45
    04.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի 81-ամյա բնակիչը խոշոր չափերի հափշտակություն է կատարել. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի 81-ամյա բնակչի կողմից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 81-ամյա տղամարդն ընկերոջ ծանոթի միջոցով 2007 թվականին տեղեկանալով Երևան քաղաքում գտնվող 2800 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային վաճառքի մասին, նույն այդ ընկերոջ և հիշյալ ծանոթի հետ միասին որոշել են այն գնել՝ հետագայում ավելի թանկ վաճառելու համար: Քննարկումների արդյունքում ձևավորված պայմանավորվածության համաձայն, ծանոթի օգնությամբ, 81-ամյա տղամարդը մասնակցել է աճուրդին և հաղթող ճանաչվել, որից հետո վերջինիս անվամբ կնքվել է առուվաճառքի պայմանագիր: Բանավոր պայմանավորվածության համաձայն՝ հողամասի նկատմամբ իրավունքները բաժանվել են ներդրած գումարին համապատասխան. ծանոթին՝ 15 տոկոսի, իսկ 81-ամյա տղամարդուն ու նրա ընկերոջը՝ յուրաքանչյուրին 42.5 տոկոսի չափով: Հողամասը ձեռք բերելուց հետո բազմաթիվ անգամներ փորձել են այն վաճառել, սակայն 81-ամյա տղամարդն ունենալով հողամասի վաճառքի գումարները հափշտակելու նախնական դիտավորություն, ձախողել է բանակցային գործընթացները և հողամասի հնարավոր վաճառքը: 2021թ. ապրիլի 21-ին, 81-ամյա տղամարդն առանց մյուս փաստացի սեփականատերերի հետ համաձայնեցնելու, իրեն վստահված ավելի քան 170 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր ազգականի կնոջ անվամբ և հափշտակել՝ իր ընկերոջ ու նրա ծանոթի համար հիշյալ չափաբաժիններով նախատեսվող առանձնապես խոշոր չափերով գումարները: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 81-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին’ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
    14:44
    04.04.22
    Ավելին