Լրահոս
2022-04-24
-
ՔաղաքականՎաղը Հայաստանում սկսվում են բողոքի անդադար ակցիաներՎաղը Հայաստանի չորս խորհրդանշական վայրերից սկսվում են բողոքի անդադար ակցիաներ՝ ի պաշտպանություն Արցախի ու Հայաստանի:Ավելին22:0024.04.22 -
ՀայաստանՋահերով մարդիկ երդվում են լինել Արցախի կողքինԱզգային հիշողության ջահեր և նախկիններին մերժող իշխանություններ: Երևանից մինչև Ստեփանակերտ ու Կապան, Սիրիայից մինչև Ուրուգվայ հայերը ջահակիրներ են դարձել, բայց Հայաստանի իշխանությունը պնդում է՝ «Թուրքիայի հետ հաշտեցումը բխում է պետական շահից»: Չավուշօղլուն գոհ ժպտում է և ձեռքով ցույց տալիս, որ ինքը երբեմն «գորշ գայլ է»:Ավելին21:5824.04.22 -
Հայաստան«Ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին՝ պետք է պատրաստ լինենք պայքարի». օրվա ուղերձներըԱվելին21:3424.04.22 -
ՏարածաշրջանՍտամբուլում արգելել են ապրիլի 24-ի արարողությունները՝ առանց պատճառաբանությանՍտամբուլում արգելել են ապրիլի 24-ի հիշատակի արարողություններ անցկացնել: Այս մասին գրում է «Ակոս» պարբերականը:Ավելին21:2524.04.22 -
Հասարակական21-րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչում․ Քերոբյանն ուրախ էԵս ու էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Տաշքենդ գնալու ճանապարհին ենք` Դուբայի օդանավակայանում։ 21րդ դարի աշխատանքը տեղ, ժամ ու պատարագ չի ճանաչումԱվելին20:5324.04.22 -
ՀասարակականՉավուշօղլուի ազգայնական ժեստը ոչ մի կերպ չի նպաստում 2 ժողովուրդների միջև երկխոսության ձևավորմանը․ Էդուարդ ԱղաջանյանՉավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է։ Այս մասին գրառում է արել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, անդրադառնալով Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչների ուղղությամբ արած Թուրքիայի ԱԳ նախարարի՝ «գորշ գայլեր» ժեստին։ «Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,–գրել է նա:Ավելին20:5024.04.22 -
Արտաքին քաղաքականությունԲայդենը նորից է ասել «ցեղասպանություն» բառը. աշխարհը ճանաչում է հայերի ցավըՄենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը: Այսօր՝ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը: Ինչպես անցյալ տարի, այս տարի էլ Բայդենը կրկնել է՝ 20-րդ դարում հայության նկատմամբ կատարվածը ցեղասպանություն էր:Ավելին20:0424.04.22 -
ՀայաստանԱրցախին մենակ չթողնելու երդում և ջահերով երթ՝ ԵրևանումԹուրքիայի ու Ադրբեջանի դրոշներն այրվել են նաև Հայաստանի Հանրապետության հրապարակում: Այսպես է սկսվել դաշնակցականների կազմակերպած ջահերով երթը, որն այս տարի կազմակերպիչների խոսքով՝ ավելի խորհրդանշական է՝ Արցախի կարգավիճակի նշաձողը իջեցնելու, հայ-թուրքական սահմանը բացելու հայտարարությունների ֆոնին: Երթին մասնակցել են՝ Արցախի առաջին, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:Ավելին20:0124.04.22 -
ՀայաստանՔաղաքացիներին թույլ չեն տվել Ծիծեռնակաբերդ բարձրանալ. «պետական արարողակարգ է»Պետական արարողակարգը չխանգարելու համար մարզերից Երևան եկած քաղաքացիները ստիպված են եղել մեկուկես ժամ սպասել Ծիծեռնակաբերդի մուտքի դիմաց: Հարգանքի տուրք կարողացել են մատուցել միայն Փաշինյանի հեռանալուց հետո: Զայրացած քաղաքացիները լրագրողներին ասել են՝ նախկինում երբեք ստիպված չեն եղել սպասել, բայց արդեն 4 տարի է՝ իշխանությունն է Ծիծեռնակաբերդ այցելելու համար՝ ժամ ու պատարագ որոշում:Ավելին20:0024.04.22 -
Արտաքին քաղաքականությունՉավուշօղլուն երբեմն «Գորշ գայլ» էԿադրերում երևում է, որ զրահապատ մեքենայում նստած Թուրքիայի արտգործնախարարը ժպիտով հետևում է հայերի բողոքի ակցիային, ապա ձեռքով ցույց տալիս ահաբեկչական կազմակերպություն համարվող «Գորշ գայլեր» խմբավորման նշանը:Ավելին19:5924.04.22 -
ՀայաստանՀայլուր 18:30 Աշխարհն ասում է Ցեղասպանություն, Փաշինյանը՝ «խաղաղություն» | 24.04.2022Ավելին18:3024.04.22 -
ՄիջազգայինՀայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջ՝ ԱվստրալիայումԻսկ ավստրալահայերը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու պահանջ-կոչերով քայլել են երկրի խորհրդարանի շենքի մոտ: Դեռ մեկ տարի առաջ՝ հայկական, հունական և ասորական ցեղասպանությունները ճանաչելու պահանջով համատեղ նախաձեռնություն էր ներկայացվել:Ավելին18:0624.04.22 -
ՀասարակականՔաղաքացին հարվածել է նիկոլականի դեմքին․ նրան բերման են ենթարկելԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մի արժանապատիվ քաղաքացի փողոցում պատահաբար հանդիպել է նիկոլականության վատագույն ավանդույթների մարմնավորում Ռոման Բաղդասարյանին ու, ըստ նախնական տեղեկությունների, հարվածել է նշված նիկոլականի դեմքին։ Արժանապատիվ քաղաքացուն բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Գնում եմ այնտեղ՝ առաջարկելու ստանձնել նրա պաշտպանությունը»։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/3fdce291ada4716da805c1d6ce519962 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին17:5424.04.22 -
Տարածաշրջան«Թուրքիան խաղաղության գործընկեր չէ». բազմահազարանոց երթեր՝ Բեյրութում«Թուրքիան խաղաղության գործընկեր չի», «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսերով այսօր բեյրութահայերը բազմահազարանոց երթեր են կազմակերպել: Մասնակիցները անցել են քաղաքի փողոցներով, հասել Անթիլիասի Մայրավանք, որտեղ տեղի է ունեցել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողություն:Ավելին17:4024.04.22 -
ՀասարակականԵրևանում վթարվել է Ջալալ Հարությունյանի Toyota Land Cruiser մեքենանԵրեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 09:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում բախվել են Toyota Land Cruiser և Nissan March Teana մանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ բախման հետևանքով էլ Nissan-ը հարվածել է ծառին: Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: Կայքի տեղեկություններով՝ Toyota Land Cruiser-ը սպասարկում է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Ջալալ Հարությունյանին, իսկ վթարի մեղավորը՝ նախնական տեղեկություններով, Nissan-ն է եղել:Ավելին16:5424.04.22 -
ՀայաստանՀայաստանում Գերմանիայի դեսպանը ծաղկեպսակ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրումՀայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը հիշատակի պաշտոնական կառավարական արարողության շրջանակում հարգանքի տուրք է մատուցել՝ ծաղկեպսակ դնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: «Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք հիշատակում ենք 1915 թվականի Ցեղասպանության զոհերին»,-ասված է Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում։Ավելին16:5124.04.22 -
ՀասարակականԷրդողանի՝ ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր, իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը․ Էդուարդ ՇարմազանովՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ Էրդողանի ապրիլ 24-ի ուղերձը ցինիզմ էր,իսկ ի՞նչ է կարծում Նիկոլը։ Ապրիլ 24-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին։ Ուղերձում ասվում է՝ հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը: Նենց է ասում «մահացած օսմանցի հայերի » ,կարծես ոչ թե թուրքական ցեղասպանության զոհ են դարձել, այլ ՝ դժբախտ պատահարի։ Թուրքիան պարտավոր է առերեսվել իր սեփական պատմության սեւ էջերի հետ եւ հրապարակային ճանաչել 1915-1923թթ. Հայոց,Պոնտոտի հույների եւ ասորիների ցեղասպանությունը։ Իսկ ինչ վերաբերում է Էրդողանի նշած «հազարամյա խորը միասնությանը»,դա ուղղակի ցինիզմ է։ Թուրքիայի ղեկավարի կարծիքով հայ ժողովրդին հայրենազրկելն ու ցեղասպանելը «միասնության» նշան է։ Իսկ ի՞նչ են կարծում այս ուղերձի մասին կապիտուլյանտն ու «ձախ պաշտպան» դեսպանը։Ավելին16:4624.04.22 -
ՀասարակականԱրհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար․ Հայկ ՄարությանԱրհավիրքի մեկնարկից 107 տարի հետո էլ գոյաբանական վտանգը վերացած չէ մեզ համար։ Ցեղասպանություն գործած պետության իրավահաջորդը այսօր, խաղաղարար ու խաղաղասեր կեցվածքի հետեւում դժվարությամբ է թաքցնում իր իրական վերաբերմունքը մեր ողբերգության հանդեպ եւ, վերջին հաշվով, մեզ հետ կապված իր նպատակները։ Միամիտ պետք է լինել կարծելու համար, թե Թուրքիայի գլխավոր դիվանագետի այս ժեստը պատահականություն է կամ շփոթմունքի հետեւանք։ Այս պաշտոնյան ներկայացնում է մի պետություն, որը ոչ միայն հանցանքի համար զղջման ու հատուցման նշան ցույց չի տալիս, այլեւ հերոսացնում ու պետական պարգեւների է արժանացնում Մեծ Եղեռնի գլխավոր ոճրագործներին։ Թուրքիայի հետ հարաբերություններում այս աղաղակող եւ ակնհայտ ազդանշանները չտեսնելը կարող է մեզ նոր ողբերգության տանել։ Հավերժ հիշատակ մեր անմեղ նահատակներին, տոկունություն ու խելամտություն մեզ՝ ապրողներիսԱվելին16:4024.04.22