Լրահոս

2022-04-25
  • Հասարակական
    Քաղաքացին պահանջում է ձերբակալել Փաշինյանին. ընդդիմությունը հայտնում է՝ «լինելու ենք ավելի վճռական»
    «Եթե Նիկոլին չձերբակալեն, ես մայիսի 8-ին ինձ հրապարակում կհրկիզեմ»,-առավոտյան հայտարարել է զոհված ավագ լեյտենանտի հայր Միսակ Ավետիսյանը: Նա այսօրվանից մինչև մայիսի 8-ը հացադուլ է հայտարարել:
    14:28
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք. Քրիստինե Վարդանյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. Ձեզ կարդացող մեր խաբված քաղաքացիների համար՝ Արսեն Թորոսյան, Ձեր «Խաղաղության դարաշրջանը» ամենամեծ ու ամենաստոր սուտն է, որ դուք երբևէ ասել եք և դուք դա հրաշալի գիտեք։ Ո՞նց է ստացվում, որ ամենաշատ զոհերը մենք ունենում ենք խաղաղությունից ամենաշատը խոսողների օրոք։ Ո՞նց է ստացվում, որ բանակում չծառայածը կարող է զինվորական ընտանիքի անդամ ունեցողից շատ խաղաղություն ուզել։ Ի վերջո կասեք որն է ձեր խաղաղության դարաշրջանի երաշխիքը՝ Չաուշողլուի ժպիտն ու ահաբեկչական կազմակերպության ժեստիկուլացիան, թե՞ Ալիևի խոսքը։ Հայ ժողովրդին խաղաղասիրություն բացատրել պետք չի մի պարզ պատճառով՝ մենք պատերազմ երբեք չենք սկսել։ Դուք խաղաղություն չեք ուզում, դուք ուզում եք, որ մենք ուղղակի չպաշտպանվենք, որովհետև միայն այդպես կարող եք պահել աշխարհում ձեզ համար ամենաթանկ բանը՝ իշխանությունը։ Ձեր «խաղաղությունը» նոր ցեղասպանություն է, և դուք դա շատ լավ գիտեք։ Հայաստանն ունեցել է 4 ղեկավար։ Նրանցից միայն 1-ի օրոք է եղել աղետալի պատերազմ, հազարավոր զոհեր ու հայրենազրկում։ Մնացածը փաստերի կամայական մեկնաբանություններ և մանիպուլյացիաներ են։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն արդեն հազարերոդ անգամ։
    14:22
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Ուսանող, զարթնիր». այսօր՝ երևանյան բուհերում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Հայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: «Ուսանող, զարթնիր», «Զարթնիր, լաո» գրություններով այսօր մի շարք բուհերում ակցիա է իրականացվել ուսանողների կողմից։
    14:16
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել, առանց հայ ժողովրդի համաձայնության․ ԵՊԲՀ ուսանող
    Անտարբեր անցնելն անհնար է, այդօրինակ քայլերով պետք է Արցախի հայրենակիցներն ցույց տալ, որ հատկապես երիտասարդությունն իրենց կողքին է, և ոչ մի իշխող խումբ չի կարողանալու Արցախի ճակատագիրը որոշել առանց հայ ժողովրդի համաձայնության։ Այս մասին լրագրողներին ասաց ԵՊԲՀ ուսանող Խորեն Ամիրխանյանը։ Նշենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն Արցախի դրոշ բարձրացրին Երևանի բժշկական համալսարանի բակում։ «Այո՛ մենք պատրաստ ենք ոտքի կանգնել Արցախի համար։ Այստեղ տարրակարծություն չի կարող լինել։ Եթե Արցախը վտանգված է, մենք պարտավոր ենք պաշտպանել, լինել զինվորի կողքին»,-ասաց ԵՊԲՀ ուսանողը։
    14:08
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի պաշտպանություն Արցախի․ ուսանողությունը ևս արձագանքում է
    Բժշկական համալսարանի ուսանողներն այսօր համալսարանի բակում բարձրացրեցին Արցախի դրոշը՝ ի պաշտպանություն Արցախի։ «Բժշկական համալսարանը պատերազմի ժամանակ տվել է բազմաթիվ զոհեր, նաև այս պահին շատերը ծառայում են Արցախում , ունեք բազմաթիվ հայրենակիցներ, որոնց ճակատագիրը խեղվել է հենց Արցախում և հենց դրանով պայմանավորված, ի պաշտպանություն Արցախի, բարձրացնում ենք Արցախի դրոշը։ Շատերը պետք է գիտակցեն, ի պաշտպանություն Արցախի ցանացած վայրում պետք է բարձրացվի Արացախի դրոշը»,-ասաց հա,ալսարանի ուսանող Նաիրի Մելոյանը։
    14:02
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ոստիկանությունն արդեն դպրոցում ա, դրանց գտել են, ծնողների հետ քիչ հետո կտեղափոխեն բաժին․ Արամ Գևորգյան
    Քիչ առաջ 166 դպրոցի տնօրենի հետ զրուցեցի։ Տիկին Քուշկյանն ասաց, որ ոստիկանությունն արդեն դպրոցում ա, դրանց գտել են, ծնողների հետ քիչ հետո կտեղափոխեն բաժին, գրել է Արամ Գևորգյանը։ «Ինքն էլ շատ վրդովված էր էս դեպքի հետ կապված, պարզապես ի պաշտոնե պարտավորված է զսպվածություն ցուցաբերել որպես տնօրեն։ Ինքը տիկին Լիդային էլ շատ լավ ճանաչում, Դավիթին էլ կարծեմ դաս է տվել։ Մի քանի ամիս առաջ էլ Դավիթին ու դպրոցի անմահացած տղերքին նվիրված մեծ ու գեղեցիկ հուշ-ցերեկույթ էին կազմակերպել։ Դպրոցի հետ ոչ մի խնդիր չկա։ Ինչպես արդեն ասել եմ՝ այդ դպրոցում սովորել է նաև Դավիթը, պարզապես այդ անդաստիարակներին ավելի արագ իդենտիֆիկացնելու համար պետք է նշվեր, թե որ դպրոցի 9-րդ դասարանի սաներ են։ Լրատվականների ընկերներիս էլ կխնդրեմ, որ դրա հետ կապված դպրոցը չթիրախավորվի։ Հավելյալ ինֆորմացիա ունենալու դեպքում էլ տեղյակ կպահեմ, հուսանք ոստիկանությունն էլ հանդես կգա հայտարարությամբ, երբ ամեն ինչ պարզած կլինի»,- նշել է նա։
    13:54
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք
    Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի կողմից ներկայացվել է ավտոմեքենայի անսարքության վերաբերյալ կեղծ պատճառաբանություն, որից հետո վերջինս, առանց ավտոմեքենայի, լքել է մաքսային տարածքը: Վարորդը մաքսային կետ-բաժին է վերադարձել երեք օր անց, որից հետո տրանսպորտային միջոցը ենթարկվել է ռենտգեն զննության: Արդյունքում պարզվել է, որ բացի հայտարարագրված ապրանքներից, կցորդում առկա են չհայտարարագրված և առանց ակցիզային պիտակավորման 50 արկղ տարբեր տեսակի ծխախոտ՝ ընդհանուր մոտ 600 կգ քաշով: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն և նյութերը ներկայացվել են ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն՝ գործի հետագա ընթացքն ապահովելու նպատակով։
    13:47
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին եղել է 106%․ Էկոնոմիկայի նախարար
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարտ ամսվա տնտեսական ակտիվության տվյալները` ՏԱՑ մարտ - 106.7% ՏԱՑ հունվար-մարտ - 109.6% Մարտին բավականին ընկավ արտահանումը` ընդամենը 4% աճ արձանագրվեց, սակայն շատ արագ վերականգնվեց»։
    13:36
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը․ Հրաչյա Սարգսյան
    «Չնախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով»։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե աղբը չնախատեսված վայրում թափելու համար վարչական տույժի ենթարկվածները ֆիզիկակա՞ն, թե՞ իրավաբանական անձինք են: Քաղաքապետը դիմեց վարչական շրջանների ղեկավարներին, որոնք էլ հաստատեցին, որ իրավաբանական անձինք են եղել աղբը չնախատեսված վայրում տեղադրելու համար վարչական տույժի ենթարկվածները: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ ֆիզիկական անձանց չեն կարողանում տուգանել, քանի որ խնդիրը իդենտիֆիկացումն է: Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցով իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց՝ Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավո՞ր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել: Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել: Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա՝ Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար: Հրաչյա Սարգսյանը նկատեց, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ փոքր է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ: «Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»,-ասաց քաղաքապետը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/fa9807f3e635ba65b0d0bd99d5dd1b74 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:52
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուի ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․ Գեղամ Նազարյան
    Իջևանից Երևան շարժվող  քայլերթի մասնակից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի խոսքով՝  Չավուշօղլուի` Ուրուգվայի հայ համայնքին ուղղված նացիստական ժեստը սթափեցնող կոչ էր հայ ժողովրդին․
    12:46
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նիկոլենք պատերազմի խոզեր են, նրանք չեն կարող խաղաղության աղավնի խաղալ. Անդրանիկ Թևանյան
    «Նիկոլ Փաշինյանը 2018–ից սկսած խաղաղասիրական քարոզ էր տանում։ Նրա կինը նույնիսկ առաջարկում էր փամփուշտները ձուլել և զարդեր պատրաստել։ Փաշինյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, որ Ալիևը կառուցողական է և ուզում է հարցի լուծում։ Նա առաջ քաշեց «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի Հայաստանի ժողովրդին, Ղարաբաղի ժողովրդին և Ադրբեջանի ժողովրդին» գերխաղաղասիրական բանաձևը։ Փաշինյանը տորպեդահարեց Մադրիդյան սկզբունքները և առաջարկեց իրենը՝ Մյունխենյան սկզբունքները, որոնց շրջանակներում Ալիևին կոչ էր անում մինի և մեգա հեղափոխություններ անել։ Այս ամենն ավարտվեց պատերազմով ու պարտությամբ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն բանն է անում՝ գերխաղաղասիրական կոչեր է հնչեցնում ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու պատրաստակամություն հայտնում՝ հանուն խաղաղության։ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայից դրական ազդակներ են գալիս, բայց մենք այլ բան ենք տեսնում։ Փաշինյանը խաղաղության աղավնու դերի մեջ է մտել, բայց կրկին բերելու է պատերազմ ու ավերածություններ։ Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհն ու անհրաժեշտ նվազագույն պայմանն իշխանափոխությունն է։ Նիկոլենք պատերազմի խոզեր են։ Իրենք հանուն իշխանական աթոռի պատրաստ կլինեն անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությանը դիմել, մեր թշնամիների միջոցով սահմանային լարվածություն առաջացնել, որպեսզի վախեցնեն մեր ժողովրդին, թե բա տեսեք կռիվ կլինի։ Բայց դա արդեն անցած էտապ է։ Պատերազմի խոզերը չեն կարող խաղաղության աղավնի խաղալ ու հերթական անգամ խաբել մարդկանց։ Իշխանափոխություն = Խաղաղություն»:
    12:42
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ․ Վանեցյան
    Եթե քաղաքացին հասկացավ, որ ինքն է որոշողը, ինքն է որոշում կայացնողը, ես վստահեցնում եմ, որ որեւէ իշխանություն , որևէ ուժ ու առհասարակ որևէ մեկը չի կարող ժողովրդի կամքին հակառակ քայլ ու գործողություն անել։ Պայքարի երկրորդ փուլի նպատակը հենց այն է , որպեսզի մարդկանց համոզենք, խնդրենք, որ նրանք լինեն մեզ հետ։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Այո, պայքարը պիտի լինի ապակենտրոն ու ցանցային։ Ես կարծում եմ, որ դա այս փուլում ամենաէֆեկտիվն է ։ Ես ողջունում եմ ընդդիմադիր իմ գործընկերներին, ՀՅԴ իմ գործընկերներին, որոնք այսօրվանից Իջևանից սկսեցին իրենց ակցիաները։ Ողջունում եմ ցանկացած ակցիա, որով մարդիկ կփորձեն ցույց տալ, որ իրենք համաձայն չեն այն քաղաքականության հետ, որոնք գործող իշխանություններն են վարում։ Ինչ-որ մի օր, ինչ-որ մի կետում միանշանակ բոլոր ուժերը հատվելու են, որովհետև բոլորի նպատակը իրականում մեկն է, իսկ նպատակը հանուն Հայաստանի, հանուն Արցախի է։ Առանց իշխանափոխության մենք այդ նպատակին չենք հասնելու, առանց իշխանափոխության հիմնական նպատակին հասնել պարզապես հնարավոր չէ»,- նշեց Վանեցյանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/78fcd15a59baba58f7f756110cd080a3 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    12:39
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ․ խաղատախտակին Արցախի, ՀՀ-ի լինելիության հարցն է․ Սեյրան Օհանյան
    Գեներալ-գնդապետ, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայոց պատմության մեջ չի եղել տևական մի դարաշրջան, երբ վտանգված չլինեն մեր ժողովրդի խաղաղությունն ու անվտանգությունը, պետության գոյությունը։ Հաղթել ենք, երբ ազգի բոլոր ուժերը միավորելով` անձնուրաց պայքար ենք մղել և ոչ թե խնդրել, այլ նվաճել ենք խաղաղությունը: Պարտվել ենք, երբ խաթարվել է այդ կուռ, համազգային միասնությունը, ինչպես 2020 թ.-ին: Այսօր էլ աշխարհաքաղաքական, տարածաշրջանային բարդ զարգացումների, վերաձևումների գործընթացում հայ ժողովուրդը կանգնած է նույն մարտահրավերների առաջ։ Չգիտակցել այդ ամենը կամ տրվել Թուրքիայի, Ադրբեջանի հետ խաղաղության կեղծ օրակարգին՝ նշանակում է տառապել քաղաքական անհեռատեսությամբ և թույլ տալ, որ օրեցօր օղակը ավելի սեղմվի՝ անդառնալի հետևանքներ ունենալով ողջ ժողովրդի, մեր պետականության համար։ Այո, փաստերը վկայում են, որ Արցախի և Հայաստանի դեմ այսօր աշխարհի խոշոր ուժերից են խաղում։ Սակայն որքան էլ «տպավորիչ» լինի հակամարտող կողմերի հարաբերությունը, մենք իրավունք չունենք հուսահատվելու կամ համակերպվելու մեզ պարտադրված անընդունելի զիջումների հետ։ Եվ կարո ՛ղ ենք բեկել հայ ժողովրդի դեմ ծրագրված հերթական դավադրության ընթացքը, եթե անձնական շահերը մի կողմ թողնելու քաջություն ունենանք ու նորի՛ց համախմբվենք՝ կողք կողքի կանգնած, մի բռունցք դարձած շարունակելով պայքարը՝ թիմային համակարգված, փոխլրացնող աշխատանքով ու վճռականությամբ։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են օրինակները, երբ նույնիսկ փոքր ազգերը, կենաց ու մահու պայքար մղելով, պաշտպանել են իրենց ապրելու իրավունքը, հաղթել ու պետություն են կառուցել: Երբ ղեկավարն ու նրան ենթակա օղակները, հրամանատարն ու զինվորները նույն շարքում են և կրակը միասին են վերցնում իրենց վրա, երբ շարքերը կուռ են, ու թիկունքն ամուր է՝ առաջ անցնելու, նոր գիծ կազմելու և լրացնելու մարտավարությամբ, հաջողությունն անխուսափելի է դառնում։ Իսկ եթե շարքում փախուստի դիմած դասալիքներ կան, և նրանց տեսնելով` կազմը նոսրանում ու չի լրացվում, սկսվում է խուճապը, և պարտությունը դառնում է տրամաբանական, ինչպես 44-օրյա պատերազմում, երբ առաջին գծում անձնազոհ մարտնչող մեր զինվորների, սպաների, կամավորականների շարքերը չհամալրվեցին, և թիկունքը բաց մնաց։ Այսօր «Հայաստան» դաշինքը սկսում է անդադար բողոքի գործողություններ՝ ընդդեմ ՀՀ իշխանության, որ, Հայկական հաղթանակած բանակը կազմաքանդելով, Արցախն ու Հայաստանը տարավ պատերազմի ու պարտության` նախ հանձնելով պատմական Արցախի հայկական բնակավայրերը՝ Շուշին, Հադրութը, բազմաթիվ շեներ, ապա թույլ տալով ադրբեջանական զինուժին անարգել ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ տեղակայվելով ռազմավարական կարևորագույն բարձունքների, ճանապարհների վրա և դեռ շարունակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը՝ իր իսկ հայտարարություններով, Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած «խոստովանություններով» հաստատելով դա։ Ես և իմ ընկերները գնալու ենք մինչև վե՛րջ, որովհետև խաղատախտակին Արցախի, Հայաստանի լինելիության հարցն է դրված։ Ուստի կո՛չ եմ անում մեր բոլոր հայրենակիցներին` ակտիվ մասնակիցը դառնալ այդ պայքարի և չմնալ անտարբեր կամ իրեն անզոր համարող դիտորդի կարգավիճակում»: Մեզ համար կարևոր չեն այն շահարկումները, թե ով կամ ում է միանալու։ Սա մեկ մարդու, մեկ քաղաքական ուժի պայքար չէ. ամբողջ ազգը պիտի միավորվի և միասնական, վճռական կամքով պաշտպանի իր պետությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը: Արցախյան առաջին պատերազմից մինչև այսօր հանուն Արցախի և Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած մեր որդիներին, մարտական ընկերներին, նրանց հարազատներին, Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակից մինչև Ծիծեռնակաբերդ քայլող, կրակոտ աչքերով «պայքա՛ր, պայքա՛ր» վանկարկող մանուկներին ու ծերերին մենք պարտք ենք Հայրենիք՝ նորից հաղթանակած, խաղաղ, հզոր»։
    12:35
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է․ Արեգնազ Մանուկյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դոկտոր մահը՝ «խաղաղության աղավնի» Նիկոլենք որոշել են էշի տեղ դնել իրենց հավատացողներին։ Ասում են՝ ընդդիմությունը պատերազմ է բերելու։ Իրենք պատերազմն ու պարտությունը բերել են, հիմա էլ են դա անում, բայց մեղադրում են ընդդիմությանը։ Իրականությունը ճիշտ հակառակն է՝ իշխանափոխությունը խաղաղության հասնելու միակ տարբերակն է։ Ի դեպ, որպես խաղաղության քարոզիչ իշխանությունները շատ անհաջող կերպար են ընտրել։ Կորոնավարակի դեմ պայքարն ամբողջությամբ տապալած ու հազարավոր մահեր բերած առողջապահության նախկին նախարարը, դոկտոր մահը՝ Արսեն Թորոսյանը։ Սա՛ է դարձել խաղաղության աղավնի, այնինչ մահաբեր ագռավ է»։
    12:31
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի հետևից էշով եկած իջևանցին միացել է Իջևանից դեպի Երևան երթին
    Իջևանից դեպի Երևան երթին է միացել նաև Իջեւանի Աչաջուր համայնքի բնակիչ Սեւադա Ղուկասյանը, որն անցյալ տարի գարնանն էշով Իջեւանից ժամանել էր Երեւան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով մեկ պտտելու համար: «Ես վստահ եմ, որ այս շարժումը կհաջողի։ Մեր հայրենակիցների մեջ հուսահատություն և հիասթափություն կա, կա նաև վախ իշխանություններից, բայց վստահ եմ, որ դա երկրորդական է, քանի որ մարդիկ հասկանում են թուրքին վստահել չի կարելի»,-ասաց իջևանցին։
    12:28
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    էս ժողովրդի՞ն են հիմարի տեղ դրել, թե՞ իրանք են հիմարների գրուպայով հավաքվել. իջևանցի
    Հանուն Հայաստանի անվտանգության և Արցախի անվտանգության եմ միացել Իջևանից Երևան երթին։ Որոշել եմ միանալ ազգի համար ազատագրական պայքարին։ Այս մասին ասաց երթի մասնակից իջևանիցներից։ «Այս իշխանությունները պետք է շատ շուտ հեռանային, մեր առաջին դեմքը մեր ժողովրդին խաբեց։ Ես չեմ հասկանում այս ժողովրդին են հիմարի տեղ դրել, թե իրենք են հիմարների գրուպայով հավաքվել»,-ասաց իջևանցին։
    12:23
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վստա՛հ եմ, ճանապարհին շատերն են միանալու․ Իջևանից քայլերթով շարժվում են Երևան
    Օրվա իշխանության դեմ ընդվզող քաղաքացիները քայլերթով Իջևանից շարժվում են Երևան։ Նրանց է միացել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։ «Գրեթե 150 կիլոմետր ենք քայլելու, շատ խորհրդանշական վայրում ենք և մեկնարկը խորհրդանշական է։ Այստեղից մենք դեպի հավերժական Հայաստան տանող մեր երթն ենք սկսում։ Բազմիցս կրկնել եմ բանաձևը հաղթանակի՝ չկա Հայաստան առանց Արցախ, չկա Արցախ առանց Հայաստան , ինչպես որ՝ չկա Տավուշ առանց Հայաստան և չկա Հայաստան առանց Տավուշ։ Մեր հայրենիքի բոլոր հատվածները սրբազան են և պաշտպանելու համար յուրաքանչյուր հայ պետք է պատրաստ լինի ամենանվիրական զոհողությանը։ Գրեթե 7 օր քայլելու ենք և ուզում եմ իրո՛ք հայ մարդը, իմ սիրելի հայրենակիցներն իրապես գիտակցեն պահի վճռականությունը և իրենց ընդվզումը հայտնեն, որովհետև մենք օր առաջ պետք է ազատվենք այս թուրքհպատակ վարչախմբից և այս ճանապարհին մեր սրբազան քայլերթը պետք է միասնաբար անցնենք»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը՝ հավելելով ․ «Վստահ եմ, որ ճանապարհին շատերն են միանալու»։
    12:20
    25.04.22
    Ավելին