Լրահոս

2022-04-25
  • Հայաստան
    Արցախի և Հայաստանի դրոշներով ինքնագնացներ՝ Երևանում
    Մի խումբ երիտասարդներ էլ այսօր ինքնագնացներով ակցիա են արել: Նրանք Արցախի ու Հայաստանի փոքրիկ դրոշներ են ամրացրել ինքնագնացներին ու բարձր երաժշտության ուղեկցությամբ, շրջել մայրաքաղաքի փողոցներում:
    17:17
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել․ Շարմազանով
    Ավելի լավ է մարդ չապրի, քան թուրքի շպրտած «կզած խաղաղության» մեջ «ապրի»։ Չավուշօղլուն իր ժեստով պարզ ասում է՝ հայեր, ձեզ շարունակելու ենք մորթել, եթե մեզ չենթարկվեցիք, իսկ կապիտուլյանտները թուրքերից «դրական ազդակ» են տեսնում ու «խաղաղություն-խաղաղություն» են գոռում։ Արա, որտե՞ղ եք տեսել խաղաղություն դահիճի ու զոհի միջեւ։ Նույնիսկ թշնամին իր հակառակորդի մեջ արիությունն ու հայրենապաշտությունն է հարգում ու ոչ՝ կույր աթոռապաշտությունը։ Խաղաղություն կնքում են արժանապատիվների հետ, այլ ոչ պաշտոնի համար սեփական ազգային շահն ուրացողի հետ։ Դուք գիտեք միայն ատել սեփական ազգի հերոսական էջերն ու սպասարկել թուրք-ադրբեջանական օրակարգը։ Մարդ մի անգամ է ապրում… Պետք է ձգտել ապրել մարդու, այլ ոչ … նման։ բելն ո՞վ է, որ Հայկին հաղթի…»։
    17:13
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պետբյուջեի հաշվին Իտալիա կմեկնեն գլխավոր դատախազի տեղակալն ու դատախազության վարչության պետերից մեկը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 25-ին որոշում է ստերագրել, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ու ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետը կգործուղվեն Իտալիա՝ Պալերմո։ Որոշման մեջ ասվում է․ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանի՝ Իտալիայի Հանրապետության Պալերմո քաղաքում կայանալիք Եվրոպայի դատախազների համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի մայիսի 4-8-ը Իտալիայի Հանրապետություն (Պալերմո) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
    17:09
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Փաշինյանի մերձավորները՝ զոքանչը, աներձագը, ընկերը, իրենց ընկերությունները չեն հայտարարագրել
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանության գալուց ի վեր պարբերաբար հայտարարում են պաշտոնյաների թափանցիկ եւ հաշվետու աշխատաոճի կարեւորության մասին, բայց հենց իր՝ Փաշինյանի մերձավորների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նրանք թերացել են իրենց ամբողջ ունեցվածքը պատշաճ հայտարարագրելիս: Թերի հայտարարագրեր են ներկայացրել վարչապետի զոքանչը, պաշտոնյա աներորդին ու նախկին պատգամավոր ընկերը․ գրում է hetq.am-ը։ Վարչապետի զոքանչը չի հայտարարագրել իր բաժնեմասերը Ընդունված է համարել, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը պատկանում է Փաշինյանի ընտանիքին: Թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 1999-ի դեկտեմբերին, իրավաբանական անձանց ռեգիստրի համաձայն՝ պատկանում է 3 փայատիրոջ՝ Կիմա Մկրտչյանին, որը վարչապետի զոքանչն է (70 %), «Հայկական ժամանակ»-ի լրագրող, «Իմ քայլը» դաշինքի նախկին (2019-2021 թթ.) պատգամավոր, Փաշինյանի ընկեր Հայկ Գեւորգյանին (20 %) եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին (10 %): Կիմա Մկրտչյանն իր 70 % փայը ստացել է 2014-ին դուստրից՝ Աննա Հակոբյանից: Հայկ Գեւորգյանը փայատեր է 2002-ից, իսկ Պետրոս Մակեյանը ՍՊԸ-ի առաջին հիմնադիրներից է եւ այստեղ է 1999-ից: «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնյաների ընտանիքի չափահաս անդամները պաշտոնյայից առանձին ներկայացնում են հայտարարագրեր: Օրենքի սահմանմամբ՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ: Փաշինյանի զոքանչ Կ. Մկրտչյանը հայտարարագրեր սկսել է ներկայացնել 2018-ից՝ այն բանից հետո, երբ այդ տարվա ամռանը ԱԺ պատգամավոր է դարձել որդին՝ Հրաչյա Հակոբյանը: Այսինքն՝ օրենքի իմաստով որպես համատեղ բնակվող չափահաս անձ Մկրտչյանը համարվում է Հրաչյա Հակոբյանի ընտանիքի անդամ: Մոր եւ եղբոր հետ հաշվառված է նաեւ Աննա Հակոբյանը, սակայն նա իր ու վարչապետի ընտանիքով ապրում է առանձին եւ հայտարարագրեր է ներկայացնում որպես Փաշինյանի ընտանիքի անդամ: Այսպիսով՝ 2018-ից վարչապետի զոքանչն ու պատգամավոր Հակոբյանի մայրը հայտարարատու անձ է: Պաշտոնյաների ընտանիքի անդամները հայտարարագիր ներկայացնում են տարվա կտրվածքով: Եթե մինչեւ 2019 թ. նրանք հայտարարագրում էին միայն տվյալ տարվա ընթացքում ձեռք բերած ու օտարած գույքը, արժեթղթերն ու ներդրումները, ապա 2019-ից ընտանիքի անդամները պարտավոր են հայտարարագրել այն ամենն, ինչ ունեն այդ պահին՝ անկախ նրանից՝ հաշվետու տարու՞մ են ձեռք բերել, թե ոչ: Սակայն Կիմա Մկրտչյանի 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում՝ «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, ոչ մի նշում չկա այն մասին, որ 70 % փայ ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում: Բայց սա ամենը չէ: Կիմա Մկրտչյանը 80 % բաժնեմաս ունի նաեւ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ում, որը հիմնադրվել է 2009-ի մայիսին: Ընկերության անունը Փաշինյանի եւ նրա կնոջ անուններից է կազմված՝ ՆԻԿոլ+ԱՆնա: Սկզբնապես մասնակիցները եղել են Աննա Հակոբյանն (80 %) ու լրագրող Հայկ Գեւորգյանը (20 %): Ընկերությունը գրանցված է Գեւորգյանի հաշվառման հասցեում, տնօրենն էլ ստեղծումից մինչեւ հիմա նա է: 2014-ին Ա. Հակոբյանն իր փայը հանձնել է մորը՝ Կիմա Մկրտչյանին: Վերջինս, ինչպես «Դարեսկիզբում» ունեցած 70 %-ի պարագայում էր, այստեղ էլ պարտավոր էր 80 % բաժնեմասը ներկայացնել 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերում, սակայն չի արել: ՀՀ մտավոր սեփականության գործակալության (ներկայում՝ գրասենյակ) տեղեկագրից իմանում ենք, որ 2009-ի հուլիսին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն իր անունով գրանցված ապրանքային նշանի հանդեպ բոլոր իրավունքները զիջել է «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ին (խոսքը, թերեւս, «Հայկական ժամանակի» ապրանքային նշանի մասին է): Նշված տեղեկագրի մեկ այլ համարից տեղեկանում ենք, որ 2010-ի մայիսին «Նիկան հրատարակչությունը» նույն ապրանքային նշանի օգտագործման լիցենզիա է տվել «Դարեսկիզբ» ընկերությանը 5 տարի ժամկետով: Թե՛ իրավաբանական անձանց պետռեգիստրի, թե՛ ՊԵԿ-ի տվյալներով՝ «Նիկան հրատարակչություն» ՍՊԸ-ն «Դարեսկիզբի» նման գործող ընկերություն է, լուծարված չէ, ասել է թե՝ Կ. Մկրտչյանը պարտավոր էր հայտարարագրել իր բաժնեմասը: 2017 թ. հուլիսից հետո, Քրեական օրենսգրքի համաձայն, հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը պատժվում է 200.000-300.000 դրամ տուգանքով կամ 2-3 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչեւ 3 տարի զրկելով կամ առանց դրա: Իսկ եթե չի հայտարարագրվել առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ, ապա անձը կարող է պատժվել 2-4 տարի ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ առանց դրա: Փաշինյանի աներորդին կրկնել է մոր սխալը Հրաչյա Հակոբյանը մոր՝ Կ. Մկրտչյանի բաժնեմասերը չի հայտարարագրել իր 2019 եւ 2020 թթ. հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» բաժնում: Շահերի հայտարարագիրն այն հատվածն է, որտեղ պաշտոնյաները ներկայացնում են ոչ միայն իրենց, այլեւ ընտանիքի անդամներին վերաբերող մի քանի տվյալներ, այդ թվում՝ մասնակցությունն առեւտրային կազմակերպություններում: Հ. Հակոբյանն իր հայտարարագրերում չի նշել, որ մայրը փայատեր է երկու ՍՊԸ-ներում: ՔՊ-ական պատգամավոր Հակոբյանն ինքը եւս ընկերություն ունի՝ «Բ26» ՍՊԸ-ն (հիմնադրվել է 2017-ի հուլիսին), որը զբաղվում էր հանրային սննդի կազմակերպմամբ։ Դրա գործունեությունը ներկայում ժամանակավոր դադարեցված է, սակայն ՍՊԸ-ն լուծարված չէ: Այս պարագայում պաշտոնյան պարտավոր էր հայտարարագրել ընկերությունը, ինչն արել է: Բայց Հակոբյանը «Բ26»-ում ունեցած 100 % բաժնեմասը ներկայացրել է միայն «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում, իսկ «շահերի հայտարարագիր» հատվածում այդ մասին (ինչպես մոր ունեցած բաժնեմասերի) որեւէ նշում չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հ. Հակոբյանը 2019 թ. շահերի հայտարարագրում նշել է իր կուսակցական պատկանելությունը, իսկ 2020-ի նույն բաժնում այդ մասին որեւէ նշում չկա, չնայած նա էլի ՔՊ-ական է: Նախկին պատգամավորը չի հայտարարագրել բաժնեմասերից մեկը Ինչպես նշեցինք, 2019-2021 թթ. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Գեւորգյանի անունն առկա է «Դարեսկիզբ» (20 %) եւ «Նիկան հրատարակչություն» (10 %) ՍՊԸ-ներում: 2019 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրում պատգամավորը նշել է, որ մասնակցություն ունի 2 ընկերությունում (դրանց անունները հանրայնացված չեն), սակայն բաժնեմասերի արժեքը հավանաբար վրիպակի հետեւանքով սխալ է ներկայացրել՝ 20 եւ 100 դրամ (իրականում պետք է լինի 10.000 դրամ («Դարեսկիզբի» 20 %-ի արժեքը) եւ 1000 դրամ՝ «Նիկան հրատարակչության» 10 %-ի արժեքը): Բայց ահա 2019 եւ 2020 թթ. տարեկան հայտարարագրերի եւ 2021 թ. պաշտոնը դադարեցնելու առիթով ներկայացրած հայտարարագրի «բաժնային արժեթղթեր եւ այլ ներդրումներ» բաժնում Գեւորգյանը որեւէ նշում չի կատարել, չնայած շարունակում էր փայատեր մնալ նշված երկու ՍՊԸ-ներում: Այդուհանդերձ, այս նույն հայտարարագրերի «շահերի հայտարարագիր» հատվածում նախկին պատգամավորը նշել է, որ 20 % բաժնեմաս ունի «Դարեսկիզբ» ՍՊԸ-ում, իսկ «Նիկան հրատարակչության» 10 %-ի մասին որեւէ խոսք չկա:
    17:02
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կմեկնի Ադրբեջան
    Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հայտնում է Sputnik Азербайджан-ը: Տեղեկության համաձայն՝ այցի նպատակն է մասնակցել ապրիլի 27-28-ը Բաքվում կայանալիք առաքելությունների ղեկավարների տարածաշրջանային համաժողովին:
    16:58
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ աշխատակազմից այցելել են այսօր բերման ենթարկված քաղաքացիներին
    Պաշտպանի աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկում քաղաքացիների կողմից անցկացվող բողոքի ակցիաների և հավաքների վերաբերյալ։ ՄԻՊ աշխատակազմում արդեն իսկ ձևավորվել են արագ արձագանքման խմբեր, որոնք օպերատիվորեն այցելել են այսօր բերման ենթարկված քաղաքացիներին։ ՄԻՊ աշխատակազմը ըստ անհրաժեշտության լրացուցիչ տեղեկությունների կտրամադրի իրականացված արագ արձագանքման արդյունքների մասին։
    16:53
    25.04.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Հեռացիր, որ կառուցենք». դաշնակցական երիտասարդների ակցիան Արաբկիրում, բերման ենթարկվածներ կան
    «Հեռացիր, որ կառուցենք» պաստառներով դաշնակցական երիտասարդները ակցիա են արել Արաբկիր վարչական շրջանում: Քաղաքացիներին 18:30-ին հրավիրել են հանրահավաքի:
    16:52
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ԵՊՀ նախկին ռեկտորը դրական է գնահատում նոր փուլ թևակոխած պայքարի գործողությունը
    ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը դրական է գնահատում Ազատության հրապարակում մեկնարկած և այսօրվանից երկրորդ փուլ թևակոխած պայքարի գործողությունը։ Հասարակությունը, ըստ նրա, չի կարող ամեն ինչի նկատմամբ անտարբեր լինել և ինչ-որ փուլում ոտքի է կանգնում։ «Մեր երկիրն այժմ այնպիսի շրջան է թևափոխել, երբ հասարակությունը խոր ճգնաժամ է ապրում։ Ամենավտանգավորն անտարբերությունն է ուզածդ հարցի նկատմամբ, սակայն հասարակության անտարբերությունը դեռ լիովին չի «կոտրվել», քանի որ, կարծում եմ, այն շատ խորն է մտել մեր ժողովրդի ու նաև երիտասարդության որոշակի շրջանակների մեջ։ Այդ անտարբերությունը բազմաթիվ գործոնների հետևանք է՝ հիասթափության, համարվողականության և այլն»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը, որն, ի թիվս այլ գործիչների, միացել է Արցախի, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարությանը։ ԵՊՀ նախկին ռեկտորի խոսքով՝ հայ երիտասարդների որոշ մասն այսօր էլ շարունակում է անհաղորդ մնալ երկրում տեղի ունեցող զարգացումներին, ինչը շատ դեպքերում անգրագիտության, կրթվածության պակասի և հեղհեղուկ աշխարհընկալման հետևանք է։ «Իհարկե, խելացի և բանիմաց երիտասարդություն ևս ունենք, որն իր օրինակով կարող է ազդել իր շրջապատի վրա, բայց դա նրա խնդիրը չէ, խնդիրը հասարակությանն է»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ ի՞նչ վերջնարդյունք կարող է ունենալ օրեր առաջ Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի նախաձեռնությունը, Արամ Սիմոնյանը դժվարացավ կոնկրետ պատասխան տալ՝ նշելով, որ ամեն բան կախված է այն բանից, թե իր ամենօրյա գործունեության մեջ ինչպես իրեն կդրսևորի հասարակության յուրաքանչյուր անդամ։ «Հասարակության յուրաքանչյուր անդամ ունի պարտականություն ու պարտավորություն՝ հասարակության, հայրենիքի և ժողովրդի նկատմամբ, և պայքարի ելքը կախված է այն բանից, թե ամեն մեկս ինչպես կկարողանանք կատարել մեր պարտականությունները։ Յուրաքանչյուր մարդ պետք է արժանավայել կերպով դրսևորվի հասարակության մեջ՝ իր աշխատանքի, իր վաստակի ձևով. միայն դա կարող է բերել ցանկալի արդյունքի»,- ասաց Արամ Սիմոնյանը։
    16:48
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանավորվել է կնոջ ծնողներին սպանած տղամարդը․ Քննչական կոմիտե
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի 44-ամյա բնակչի կողմից կնոջ ծնողների սպանության դեպքի հանգամանքները: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2022 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 44-ամյա բնակիչը, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, կնոջ ծնողներին և եղբորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» մոդելի որսորդական ողորկափող հրացանից մի քանի կրակոցներ էր արձակել վերջիններիս ուղղությամբ, որի հետևանքով կնոջ հայրը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ եղբայրն ու մայրը տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44-ամյա տղամարդու կնոջ մայրը, բժշկական կենտրոնում գիտակցության չգալով, հաջորդ օրը մահացել է։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
    16:45
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզված տվյալների համաձայն՝ 42-ամյա տղամարդը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով իր ընկերոջ հետ, 2021թ. հունվար ամսին գնացել են Էջմիածին քաղաքի բնակչին պատկանող Լոմոնոսով փողոցում գտնվող տուն, երկաթյա ձողով բացել տան դարպասի փականը, մուտք գործել ներս և միմյանց գործողությունները լրացնելով գողացել տարբեր արժողության էլեկտրական տեխնիկա, կենցաղային և այլ իրեր՝ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 6.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երկու տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
    16:41
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 4 անձ
    Երևանում փողոց փակելու համար բերման է ենթարկվել 4 անձ։ «Կոմիտասի պողոտայից 4 անձ բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար», - Aysor.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 182-րդ հոդվածը սահմանում է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։
    16:33
    25.04.22
    Ավելին
  • Հայաստան
    Քաղաքացիները երթով Իջևանից Երևան են գալիս
    Առավոտյան 11-ից դեպի Երևան ճամփա ընկած երթի մասնակիցները այս պահին անցնում են Իջևան քաղաքով: Ճանապարհին բոլորին կոչ են անում միանալ, անտարբեր չլինել Արցախի ու Հայաստանի ճակատագրի նկատմամբ:
    16:32
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օրվա իշխանության և իրականության խզումն այլևս անդառնալի է․ պատգամավոր
    Հայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։ Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝ - իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները, - ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, - փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։ Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։ Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։ Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․ «ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։ Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։ Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։ Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։ Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։ Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։ Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։ Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։ Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։ Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։ Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։ Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։ Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․
    16:26
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն. հայտարարություն
    ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել. Արգելել Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը: Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը: «Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն: «Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան: Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն:
    16:23
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իշխանության ներկայացուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում․ Զարուհի Փոստանջյան
    Զարուհի Փոստանջյանը գրում է. Այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում հանդիպեցի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ով դատարանում պաշտպանում էր «ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով մեղադրվող մի քաղաքացու։ Ներքոնշյալ տեսարանը դատարանի առջև էր, թվով շուրջ 50 ոստիկանական համազգեստով անձինք՝ տուրիստական ավտոսբուսով, այդ ընթացքում գտնվում էին դատարանի առջև։ Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ իշխանության ներկայաչուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում և իրենց վախը փոքրիշատե հաղթահարելու համար տասնյակ ոստիկաններով են շրջապատում ցանկացած հաստատություն, որտեղ որևէ գործընթաց է տեղի ունենում։ Այդ ընթացքում մի պապիկ մոտեցավ ինձ և հարցրեց՝ Бандит Յապոնչիկին ե՞ն դատում, որ այսքան ոստիկաններ են հավաքվել այստեղ...
    14:52
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախի ու Հայաստանի դրոշներով երթ է մեկնարկել
    Ընդդիմության ակցիաները շարունակվում են։ Քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց ինքնաշարժերով երթը։ Ակցիայի մասնակիցները ինքնաշարժերով շրջում են մայրաքաղաքի փողոցներով, կատարում իրազեկում։ Ակցիայի մասնակիցները Արցախի ու Հայաստանի դրոշներով են։ Ակցիան իրականացնում են «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն ու մի խումբ քաղաքացիներ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/155953feac7c30d680482c40c25cd59d © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»
    14:46
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սկսվել ա». Երևանում ակտիվիստները փողոցներ են փակել
    Հայաստանում մեկնարկել է ընդդիմության սկսած բողոքի հավաքների երկրորդ փուլը: Երիտասարդները Կոմիտասի պողոտայում փողոց են փակել։ «Պայքա՜ր», «Առանց թուրքի Հայաստան» վանկարկումներում մի խումբ երտասարդներ կանգնեցել են հասարակական տրանսպորտն ու գրություն փակցրել՝ «Սկսվել ա»։ Ավտոբուսների վարորդները հունից դուրս եկան, վեճի բռնվեցին փողոց փակած երիտասարդների հետ, բայց՝ ապարդյուն. փողոցը շարունակում է փակ մնալ:
    14:43
    25.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը երեք ամսում աճել է 6.7 տոկոսով
    ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած նախնական (շտապ հավաքագրված) տվյալների ամփոփման համաձայն՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2022 թվականի մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով: Հիմնական աճն ապահովել են հետևյալ ոլորտները. Շինարարության ոլորտ` 8.2 տոկոս Ծառայությունների ոլորտ՝ 25.9 տոկոս Առևտրի շրջանառության ոլորտ՝ 6.6 տոկոս: Բացասական ցուցանիշ է գրանցվել հետևյալ ոլորտում. Արդյունաբերության ոլորտ` - 6.9 տոկոս ----------- Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 15.6 տոկոս, այդ թվում՝ Արտահանում՝ 4 տոկոս Ներմուծում` 22.5 տոկոս:
    14:40
    25.04.22
    Ավելին