Լրահոս

2022-04-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Մենք թուրքից, ադրբեջանցիներից պակաս չենք, իրենք գազար վաճառողներ են եղել ընդամենը․ Տիգրան Արզաքանցյան
    Թուրքը ոչ մի անգամ մեզ բարեկամ չի եղել և չի էլ լինելու, համագործակցությունը ուրիշ բան է, բարեկամությունը՝ ուրիշ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության Տիգրան Արզաքանցյանը։ «Իշխանությունները Ադրբեջանի հետ պայմանագիր կնքելուց առաջ նախ պետք է ստիպեն, որ գերիներին վերադարձնեն, պետք է նախ հասկանանք քանի գերի ունենք, ինչից հետո հասկանանք` ի՞նչ հարցեր է մեր առաջ դնում Ադրբեջանը։ 5 առաջարկ է ներկայացվել ՀՀ-ին, մենք ի՞նչ հարցեր ենք իրենց առաջ դրել, մենք ի՞նչ ենք պահանջում իրենցից»։ Հարցին` իշխանությունների դեմ պայքարելու համար փողոց դուրս կգա՞ մյուս ընդդիմադիրրների հետ , Արզաքանցյանը ասաց. «Մեր կուսակցությունը պայքարելու է մինչև վերջ մեր պետության համար, պատերազմ էլ լինի, էլի գնալու ենք։ Չի կարելի շարժվել Ադրբեջանի պահանջներով։ Ես չեմ համարում, որ մեր ազգը պարտվել է, պատերազմն է եղել ձախողված։ 1990-ականներին, երբ մենք ազատագրում էինք մեր տարածքները, որտեղ էր Ալիևը, որ թփի տակ էր պախկվել։ Հիմա էլ 8 երկրի հետ կոալիցիա են կազմել հարձակվել փոքր Ղարաբաղի վրա։ Այսօր մենք ժամանակ չունենք կուսակցություն-կուսակցություն խաղալու, պետք է մտածենք մեր երկրի համար, մենք թուրքից ոչնչով պակաս չենք, մանավանդ ադրբեջանցիներից, իրենք գազար վաճառողներ են եղել ընդամենը»։ Այն հարցին` միանալու է Արթուր Վանեցյանի պայքարին, Արզաքանցյանը ասաց. «Ես ոչ մեկին չեմ միանում, ես միանում եմ իմ ժողովրդին։ Մի ճանապարհ կա, երբ բոլորը միավորվեն, այլ ոչ թե կանգնեն մեկ մարդու կողքին, ճիշտ ճանապարհ պետք է գծենք և դրանով առաջ գնանք»։
    15:51
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայի նախագահ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանին: Այն հրապարակվել է նախագահականի պաշտոնական կայքում: Ermenihaber.am-ը շեշտադրում է, որ հիշյալ ուղերձում ակնհայտ է Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորումը։ Ուղերձի տեքստն ամբողջությամբ՝ ստորև «Թուրքիայի հայերի պատրիարք, հարգելի Սահակ Մաշալյան, իմ հարգելի քաղաքացիներ, սրտանց և սիրով ողջունում եմ ձեզ։ Այսօր հավաքվել եք Ստամբուլի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու առաջին համաշխարհային պատերազմի պարտադրած դժվար պայմաններում մահացած օսմանցի հայերի հիշատակը: Մահացած օսմանցի հայերին ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ, իսկ նրանց ողջ մնացած հարազատներին՝ անկեղծ ցավակցություններս հղում: Առաջին համաշխարհային պատերազմի դժվար պայմաններում դեպի հավերժություն գնացած օսմանցի քաղաքացիների համար ամենակարող Ալլահից հանգստություն եմ խնդրում: Առաջին համաշխարհային պատերազմի հետ համընկած Օսմանյան կայսրության վերջին տարիները միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան է եղել: Առանց կրոնական, էթնիկ, մշակութային տարանջատում անելու այս համատեղ ցավը հասկանալը և կիսելը մարդկության պարտքն է: Հարյուրավոր տարիներ մենք միասին ենք եղել ուրախության և տխրության մեջ։ Եվ կարևոր է, որ անցյալի վերքերը միասին բուժենք ու մարդկային կապերն էլ ավելի ամրապնդենք: Հավատում եմ, որ այս գիտակցումով տառապանքը խորացնելու փոխարեն անհրաժեշտ է 1000-ամյա խորը միասնությունից ոգեշնչվելով ապագան միասին կառուցել: Այսպես օրինակ մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը: Ակնկալում եմ, որ դուք էլ զորեղ աջակցություն կունենանք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում հանուն մնայուն խաղաղության և կայունության ի հայտ եկած այս պատմական հնարավորության գնահատմանը: Ուզում եմ վստահ լինեք՝ մենք ամեն ջանք գործադրելու ենք, որ այս հողերում դարավոր միասնության ընթացքում մեր մշակութային ու հանրային կյանքում անջնջելի հետքեր թողած մեր հայ քաղաքացիները շարունակեն իրենց կյանքը հանգստության, ապահովության ու անվտանգության պայմաններում: Այս զգացումով և մտքերով կրկին հարգանքով հիշում եմ օսմանցի հայերին, որոնց կորցրեցինք 1-ին համաշխարհային պատերազմում, ողջունում և իմ հարգանքներն եմ հղում հիշատակի արարողությանը ներկա իմ բոլոր քաղաքացիներին»:
    15:43
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մենք ճանաչում ենք հայերի ցավն ու հարգում նրանց պատմությունը. Բայդենը կրկին կիրառել է Ցեղասպանություն եզրույթը
    Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված ուղերձով՝ վերահաստատելով ամերիկյան կողմի հանձնառությունը զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցությունների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։ «1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի վատագույն զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք մեկ ու կես միլիոն հայերին,ովքեր տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան ոչնչացման արշավի ընթացքում, և սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը։ Խոսելով Հայոց ցեղասպանության մասին՝ մենք վերահաստատում ենք մեր խոստումը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար ազդեցության՝ իր բոլոր դրսևորումներում։ Մենք վերստին պարտավորվում ենք խոսել և դադարեցնել կոտորածները, որոնք աշխարհի վրա մնայուն սպիներ են թողնում։ Միևնույն ժամանակ, սգալով այն ամենի համար, ինչ կորցրեցինք Մեծ Եղեռնի ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը՝ ապաքինելու և կառուցելու ավելի լավ, ավելի խաղաղ աշխարհ, որը ցանկանում ենք մեր երեխաներին։ Աշխարհ, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության և անհանդուրժողականության չարիքներով չի նշանավորվում մեր ամենօրյա կյանքը, և որտեղ մարդիկ ամենուր ազատ են իրենց կյանքն ապրելու արժանապատիվ ու անվտանգ։ Սա նաև պահն է՝ խոսելու հայ ժողովրդի ուժի և տոկունության մասին։ Ցեղասպանությանը դիմանալուց հետո՝ հայ ժողովուրդը վճռական էր՝ կառուցելու իր համայնքն ու մշակույթը, շատ հաճախ արդեն նոր տանն ու երկրում, այդ թվում և՝ Միացյալ Նահանգներում։ Ամերիկայի հայերը Միացյալ Նահանգների կենսական մասն են։ Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու ավելի դինամիկ են դարձնում՝ անգամ շարունակելով իրենց հետ կրել ողբերգական հիշողությունն այն մասին, թե ինչ էին ստիպված վերապրել իրենց նախնիները։ Մենք ճանաչում ենք նրանց ցավն ու հարգում նրանց պատմությունը։ Այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերին, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ»։
    15:40
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտցիների տարհանման լուրերը փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն են․ Արցախի տեղեկատվական շտաբ
    Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվում է Արցախի Հանրապետության կառավարության մի «որոշում», որի համաձայն՝ իբր Ստեփանակերտի բնակչությունը պետք է տարհանվի մինչև ս․թ․ ապրիլի 30-ը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ «Տեղեկացնում ենք, որ այն չափազանց փնթի ձևով պատրաստված բացահայտ ապատեղեկատվություն է, որը ջանասիրաբար տարածվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Խնդրում և հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել հակառակորդի սադրանքներին»,- նշված է հաղորդագրությունում։
    15:36
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայ և թուրք հասարակությունները պետք է խոսեն իրար հետ․ Էդմոն Մարուքյան
    Հստակ արձանագրված է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Թուրքական հասարակության հետ պետք է աշխատել, որովհետեւ ցեղասպանությունը բազմաթիվ երկրներ են ճանաչել եւ դատապարտել, բայց մեզ պետք է, որ Թուրքիան ճանաչի, ինչի համար համար պետք է աշխատանք։ Մեր հասարակությունները պետք է իրար հետ խոսեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հայկական կողմը երբեք չի կապել նախապայմանների հետ։ Ակնկալում ենք, որ Թուրքիան եւս հարաբերությունների կարգավորմանը կգնա առանց նախապայմանների»,- ասաց Մարուքյանը։ Մարուքյան հրաժարվեց մեկնաբանել տեսանյութը, որտեղ երեւում էր, թե ինչպես է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Ուրուգվայում իր նկատմամբ ակցիա իրականացնող հայերին ցույց տալիս ազգայնամոլներ Գորշ գայլերի նշանը․ «Ես լուսանկարներ չեմ մեկնաբանում, ԱԳՆ հայտարարություններ եմ մեկնաբանում»։
    15:30
    24.04.22
    Ավելին
  • Արցախ
    Արցախը միշտ պետք է լինի հայկական, կանգուն և անառիկ. ջահերով երթ՝ Ստեփանակերտում
    Ստեփանակերտում տեղի է ունեցել ջահերով երթ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ երթին մասնակցել են նաև Արցախի երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը:
    15:28
    24.04.22
    Ավելին
  • Հասարակական
    «Հակազդել թույլ, վախկոտ, ամեն գնով խաղաղություն մուրացող տեսակին». ուղերձներ
    Ըստ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի լավագույն ձևը հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է: Նա իր ուղերձում ասել է. «Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները»:
    15:27
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի․ Ռոբերտ Քոչարյան
    իրելի հայրենակիցներ, Այս տարի, Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի հիշատակի արարողություններին, մասնակցում ենք առավել ծանր ապրումներով: Ակնհայտ է, որ այսօր Հայաստանի պետականությանը մեծ վտանգ է սպառնում, լրջորեն վտանգված է Արցախի ապագան։ Այսօր, ոգեկոչելով Մեծ Եղեռնի զոհերին, պետք է պատրաստվենք պայքարի։ Պայքարի՝ հանուն հայրենիքի ազատության, մեր երեխաների արժանապատիվ կյանքի, հանուն արժանապատիվ խաղաղության։
    15:21
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արման Թաթոյանը գերիների մասով զուտ փաստեր է ներկայացրել. ՄԻՊ
    Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է այն հարցին, թե Արման Թաթոյանը Ադրբեջանում հայ ռազմագերիների հետ վարվելու ձևերը համեմատել է սարսափ ֆիլմերի սցենարների հետ, արդյո՞ք դա իրականություն է, թե՞ ֆիլմի սցենար։ «Իրականում ՄԻՊ-ի կողմից հրապարակված արտահերթ զեկույցը, որին կարծում եմ՝ հղում եք տալիս, ուղղակիորեն փաստերի ներկայացում էր նկարներով, տեսագրություններով, որոնք, այո, շոկային էին։ Ու շոկային էին նաև այն մասով, որ 21-րդ դարում մարդկային միտքը դժվար է պատկերացնում, որ նման ծայրահեղ անմարդկային վերաբերմունք կարելի է դրսևորել պատերազմի մասնակիցների, զինվորների, մարտիկների, քաղաքացիական անձանց նկատմամբ և այս փաստերը ուղակիորեն արձանագրված են նաև գերությունից վերադարձած մեր տղաների հետ պաշտպանի հաստատության ու մնացած զրույցների արդյունքներում»։
    14:19
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից. Զարեհ Սինանյան
    Ի պաշտոնե ես հետաքրքրված եմ հայ-թուրքական բանակցությունների ընթացքից և համապատասխանորեն փորձում եմ Սփյուռքի մեր հայրենակիցներին ծանոթացնել դրանց մասին։ Այս մասին Ծիծեռնակաբերդում Newa.am-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը։ «Սա մի թեմա է, որ չի կարելի մարդկանց zoom-ով կամ հեռուստատեսությամբ փոխանցել։ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ օրինակ ես փորձում էի մարդկանց բացատրել, որ մենք փորձում ենք խոսակցություն սկսել Թուրքիայի հետ։ Ուռճացված կլինի այդ խոսակցությունը բանակցություն անվանել։ Մենք անհարժեշտություն ունենք խոսել մեր հսկայական հարևանի հետ, որին չենք կարող փոխել այլ հարևանով, ինչը շատ կուզեինք։ Ես կուզեի օրինակ, որ մեր կողքին լիներ Ֆրանսիան և ոչ Թուրքիան, բայց Թուրքիան է և չենք կարող դա արհամարհել։ Այս պետությունը անվտանգային ռիսկ է ներկայացնում մեր պետության համար և իրենց հետ չխոսելը սարսափելի վտանգավոր է մեր ազգի համար։ Երբ մենք չենք խոսում, որը եղել է նախորդ տարիներին, մեր փոխարեն խոսում են այլոք»։ Սինանյանը նշեց, որ կան կարմիր գծեր, որ հայ ժողովուրդը չի կարող հատել։ «Թուրքիան մշտապես հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականությունը կոորդինացնում է երրորդ պետության` Ադրբեջանի հետ, բայց մենք Թուրքիայի հետ ենք խոսում։ Պետք չէ կեղծ պատրանք ունենալ, որ շատ հեշտ է լինելու և որ Թուրքիան էլ հանկարծ փոխվելու է, լինելու է հայ ժողովրդի հետ բարյացակամ։ Մոտ ապագայում չեմ կարծում, որ նման բան է լինելու, բայց նույնիսկ այդ պայմաններում իրենց հետո խոսել է պետք»,- ասաց Սինանյանը։ Հարցին` Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առաջնայի՞ն է ներկա իշխանությունների համար, Սինանյանն ասաց, որ միջազգային ճանաչումը կայացած փաստ է` որոշ բացառություններով։ «Ի՞նչ ենք շահել մենք Ցեղասպանության միջազգային ճանաչումից։ Երբ նայում ենք 2020թ-ի 44-օրյա պատերազմին, Ցեղասպանության միջազգային ճանաչումը ի՞նչ հավելյալ արժեք տվեց Հայաստանին, որը չէր լինի, եթե ճանաչումը չլիներ, ես չտեսա։ Ճանաչման գործընթացում ինքս ակտիվ եմ եղել, բայց պատասխանատու կերպով ասում եմ` ես արդյունքները չտեսա, թե ինչքանով հայ ժողովրդի անվտանգությունը բարելավվեց դրանով։ Մենք մի երկրի անհրաժեշտություն ունենք, որ պետք է ճանաչի և դա Թուրքիան է։ Տեսեք, ԱՄՆ-ն վերջապես ընդունել է Ցեղասպանության փաստը, ինչպե՞ս է դա արտահայտվում ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների վրա։ Արտաքին այն օգնությունը, որ ԱՄՆ-ն առաջարկում է ՀՀ-ին, մեղմ ասած չի գոհացնում։ 1990-ականներին այդ գումարը տաս անգամ ավելի շատ էր։ Պետք է հասկանալ` ինչ է տալիս այդ ճանաչումը մեր պետությանը»։
    13:52
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի. «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը
    «Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը հիշում ենք նոր իրականության ներքո, երբ 107 տարի անց էլ թուրքական հայատյացության քաղաքականությունը մնում է արդիական։ Թեև աշխարհի համար հայոց ցեղասպանությունը անբեկանալի փաստ է, սակայն դրա դատապարտման արդյունավետ դրսևորումների բացակայությունը աշխարհում թույլ տվեց մի շարք նոր ցեղասպանություններ։ Հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության ականատեսը եղանք նաև Արցախյան շարժման տարիներին՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում։ Իսկ ահա Արցախյան վերջին պատերազմից հետո մինչև օրս էլ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը արժանանում է Թուրքիայի անթաքույց աջակցությանը։ Հայաստանի Հանրապետությունը, դիտարկելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, թեև Ցեղասպանության ճանաչումը՝ որպես նախապայման առաջ չի քաշում, սակայն այս հանգամանքը չի կարող անտեսվել և առնվազն պետք է հանդիսանա Թուրքիայի իրական նպատակները ճիշտ գնահատելու և հետևություններ անելու կարևոր ազդակ։ Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի։ Նոր ցեղասպանությունների կանխարգելման և մեր նախնիների հիշատակի արժանապատիվ հարգելու միակ միջոցը Հայաստանի և Արցախի հզորացումն է՝ համայն հայության բացառիկ համախմբմամբ։
    13:44
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Դիվերսիոն խումբը չի ներթափանցել Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք․ հերքում
    Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունը` իբր ապրիլի 23-ի երեկոյան ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից դիվերսիոն գործողությունների, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք մուտք գործելու փորձի վերաբերյալ, որևէ կապ չունի իրականության հետ:
    13:32
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Կյանքն է հայերին հրամայել ապրել․ Սիլվա Հակոբյան
    Սիլվա Հակոբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից լուսանկար է հրապարակել ու գրել․ «Կա´նք, ու պիտի դեռ շատանանք, կյանքն է հայերին հրամայել ապրել․․․»
    13:24
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սա անարգանք է իմ զոհված որդու հանդեպ․ Արտակ Հովհաննիսյան
    Այսօր կողոպտել են իմ տան մոտ կայանած մեքենաս, որի վրա, ի դեպ, փակցված էր որդուս՝ Ալբերտ Հովհաննիսյանի հայտնի լուսանկարը. մի սրբապիղծ տականք գողացել է երկու կողային հայելիները։ Վիրավորանքը կանգնել է կոկորդիս, սա միայն գողություն չէ, այլ՝ անարգանք իմ ընտանիքի և իմ զոհված որդու հանդեպ։ Ոչինչ էլ չեմ ուզում ու ցանկություն էլ չունեմ գրելու...
    13:18
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Ծիծեռնակաբերդ
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ աշխատակազմի հետ միասին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին
    13:07
    24.04.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Մի՛ քաղաքականացրեք» պահանջողներին մի կարճ ասելիք ունեմ՝ «յա՜, իրո՞ք». Ռուբեն Մելիքյան
    Ինչ-որ մարդիկ մեզ մեղադրում են Հայոց Ցեղասպանության հարցը, Ջահերով երթը «քաղաքականացնելու» մեջ։ Հարկ եմ համարում անդրադառնալ այդ մեղադրանքին, գրում է իրավաբան Ռուբեն Մելիքյանն։
    12:48
    24.04.22
    Ավելին