Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջըՔաղաքացիները փակել են Դավթաշենի կամուրջըԱվելին10:0004.05.22 -
Հասարակական4 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Շիրակի մարզումՄայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 02:43-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին, ժամը 22:43-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Աշոցք, Սիզավետ, Ղազանչի, Թավշուտ և Սարագյուղ, ինչպես նաև Լոռու մարզի Պաղաղբյուր և Մեծավան գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:Ավելին09:1504.05.22 -
ՔաղաքականՄիմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ անհնազանդության ակցիաներից մեկի ժամանակ միջադեպ է գրանցվել մի ոստիկանի և ցուցարարի միջև։ Ցուցարարն իրեն քաշքշող ոստիկանին անվանել է «Նիկոլ», ոստիկանը վիրավորվել է ու հակադարձել․ «Նիկոլը դո՛ւ ես»։ Հիշեցնենք, որ ցուցարարները ոստիկաններին նվիրված կարգախոս ունեն՝ «ոստիկանը Նիկոլ չի», որով փորձում են ոստիկաններին իրենց կողմը գրավել։ Երեկ մեզ պատմեցին, որ նմանատիպ մի միջադեպ էլ օրեր առաջ տեղի է ունեցել Չարենցավան քաղաքում։ Տարբեր քաղաքական հայացքների տեր մի խումբ երիտասարդներ սեղանի շուրջ զրուցելիս են եղել, շոշափել են քաղաքական թեմաներ ու խոսքի մեջ իրար «Նիկոլ» են անվանել։ Դա վիճաբանության առիթ է տվել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Ու թեև ծեծկռտուքում հաղթող է դուրս եկել «հականիկոլական» կողմը, սակայն վերջում կողմերը հաշտվել են՝ համաձայնելով, որ միմյանց չի կարելի «Նիկոլ» անվանել՝ դա վիրավորական է»։Ավելին09:0504.05.22
2022-05-03
-
ԻրավականՓաշինյանին մեղադրանք առաջադրվելո՞ւ է. «էական հանգամանքներ են պարզվում»Պետական դավաճանության գործով Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության քննության հնգօրյա ժամկետը երեկ է ավարտվել, բայց հակակոռուպցիոն Կոմիտեն որոշել է միջնորդության լուծումը հետաձգել՝ մինչև էական հանգամանքների պարզումը:Ավելին23:1503.05.22 -
ՔաղաքականԸնդդիմությունն ամեն ինչ անում է, որ թույլ չտա հաշտվել Ադրբեջանի հետ. թուրք-ադրբեջանական մամուլԹուրք ու ադրբեջանցի վերլուծաբանները, լրագրողները գուժում են՝ Հայաստանում ուզում են ազատվել Նիկոլ Փաշինյանից, այն էլ ոչ թե սովորական՝ այլ ռևանշիստական ուժերը:Ավելին23:0503.05.22 -
Քաղաքական«Ոստիկանների մեջ կեղծ ոստիկաններ կան». Իշխան Սաղաթելյան«Իշխանության հետ երկխոսելու միակ օրակարգը Նիկոլի հեռացման օրակարգն է, ուրիշ բան չկա խոսելու»: Իշխան Սաղաթելյանը պնդում է՝ իշխանությունը իրավիճակին չի տիրապետում, եթե կարծում է, թե չկա ներքաղաքական ճգնաժամ:Ավելին22:5503.05.22 -
ՔաղաքականԵթե այս իշխանությունները մնան, չեմ բացառում, որ Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»Դիմադրության շարժմանը միացած հազարավոր քաղաքացիներ շարունակում են նաև գործադուլը՝ չվախենալով աշխատանքը կորցնելու մտքից: Ֆրանսիայի հրապարակում է նաև «Բոլոլայի» խոստումից հետո երթուղայինի վարորդի գործը կորցրած Ռուստամը:Ավելին22:4503.05.22 -
Քաղաքական«Պայքարը մեկ անձի դեմ չէ, հանուն միաբանության է». Սյունիքի ձայնը՝ Ֆրանսիայի հրապարակումԳորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանական անցակետերի կողքով Երևան են եկել բազմաթիվ սյունեցիներ:Ավելին22:3503.05.22 -
ՀասարակականԲացակա՝ լսարանում, ներկա՝ հրապարակում. ուսանողները միանում են ցուցարարներինԵրևանի բուհերի ուսանողները շարունակում են միանալ դասադուլին: Հավանաբար պայքարողների շարքերի նոր համալրումը կանխելու համար այսօր մայր բուհի իրավաբանական և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների դռները՝ ներսից փակել են:Ավելին22:2503.05.22 -
Քաղաքական«Որքան շատ մարդ բերման ենթարկեն, այնքան շատ քաղաքացիներ դուրս կգան փողոց». դիմադրության շարժումՎաղ առավոտից Իշխան Սաղաթելյանն առաջնորդել է քաղաքացիների երթը մայրաքաղաքում: Միասին փողոցներ ու խաչմերուկներ են փակել:Ավելին22:1503.05.22 -
ՔաղաքականՊատերազմում հաշմանդամ դարձած տղաները միացել են բողոքի ակցիաներին. ոստիկաններն ուժ են կիրառումՓողոց էին փակել 44-օրյա պատերազմում ձեռք ու ոտք կորցրած տղաները, անվասալյակներով հերոսների առաջ կագնել էին որոշ վարորդներ ու գոռում էին, թե՝ տղա եք, Ղարաբաղ գնացեք:Ավելին22:0003.05.22 -
ՄիջազգայինԵրևան-Բաքու անհամաձայնությունները Մոսկվան նկատում է, Բրյուսելը՝ ոչԱյսօր Վիեննայում հանդիպել են հայ-թուրքական հաշտեցման գործի պատվիրակներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։ Վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացը առանց նախապայմանների։Ավելին22:0003.05.22 -
Քաղաքական«Հո դու թուրք չե՞ս, չեմ կարում շնչեմ». ոստիկանության դասակներ՝ քաղաքացիների դեմԿոմիտաս-Վրացական խաչմերուկից էր սկսվել երթը, որին միացել էր Լևոն Քոչարյանը: Այդ երթի մասնակիցներն այսօր նաև կարճ նստացույց են արել Փափազյան-Հրաչյա Քոչար խաչմերուկում:Ավելին21:5503.05.22 -
Քաղաքական«Հայ ազգ, ոտքի՛». անհնազանդության ակցիաներ՝ Գյումրիից՝ Գորիս, Արարատից՝ ՍևանՀանրապետական նշանակության ճանապարհները մարդիկ փակել են բեռնատար ու մարդատար մեքենաներով, պառկել են դրանց տակ՝ կաթվածահար անելով երթևեկությունը:Ավելին21:5303.05.22 -
ՔաղաքականՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է քայլերթինԱվելին21:2503.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման քայլերթը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման քայլերթըԱվելին21:2003.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը զանգվածային բնույթ են կրել․ ՄԻՊԱյսօր Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են թվով 8 ոստիկանության բաժիններ՝ Երևանում՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 125 անձանց։ Պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի ոստիկանության բաժնում բերման ենթարկված թվով 8 անձի, իսկ ընդհանուր առմամբ խորհրդատվություն է տրամադրվել ավելի քան 10 անձի Գեղարքունիքի մարզում։ Այսօրվա արագ արձագանքման այցերի արդյունքում բացի Ոստիկանության կողմից կայուն պրակտիկա դարձած՝ անձին վարչական ձերբակալման ենթարկելու ընթացակարգերի կոպիտ խախտումներից ՄԻՊ արագ արձագանքման խմբերի այցերի արդյունքում արձանագրվել են նաև հետևյալ առավել դատապարտելի դեպքերն ու խախտումները. Մասնավորապես՝ լայնամասշտաբ բնույթ են կրել ոստիկանության ծառայողների կողմից բողոքի ակցիա իրականացնող անձանց հետ վիճաբանության բռնվելու և դրա շրջանակում քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքերը։ Նման վարքագիծը որևէ պարագայում չի կարող ընդունելի համարվել ոստիկանության ծառայողի համար, վերջինս սահմանափակված է իր պետական ծառայողի կարգավիճակով և պարտավոր է ձեռնպահ մնալ հավաքի մասնակից անձանց հետ նման վիճաբանությունների և ծառայողի կարգավիճակից չբխող տոնայնության ու ոճի «խոսակցությունների» մեջ ներքաշվելուց կամ առավել ևս՝ նման «խոսակցություններ» իր կողմից նախաձեռնելուց։ Այսօր, առավել քան նախորդ օրերին, զանգվածային բնույթ են կրել քաղաքացիներին բերման ենթարկելիս ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դեպքերը, երբեմն դրանք դրսևորվել են քաղաքացիներին քարշ տալով մեքենա նստեցնելով, մարմնական վնասվածքներ հասցնելով (երկու անձի դեպքում գրանցվել են կոտրվածքներ), բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ձեռքեր ոլորելով, գլուխը ներքև հրելով։ Արագ արձագանքման խմբերի կատարած այցերի շրջանակում գրեթե բոլոր անձինք դժգոհել են հատկապես Ոստիկանության զորքերի (սև համազգեստով ոստիկանների) կողմից դրսևորած ակնհայտ կոպիտ, ագրեսիվ, անհամաչափ ուժ ու բռնություն կիրառելու դեպքերից։ Մասնավորապես, քաղաքացիներից մեկը առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները ոտքով հարվածել են որովայնի շրջանին։ Այդ տեղեկությունը հաստատել են նաև տվյալ քաղաքացու հետ նույն վայրից բերման ենթարկված այլ անձինք։ Հատկապես մտահոգիչ է 02.05.2022թ.-ին ՀՀ ԱԺ պատգամավորների բերման ենթարկելու փորձերը, իսկ մեկ դեպքում էլ՝ պատգամավորին բերման ենթարկել են, սակայն բաժնի մոտ ազատ են արձակել։ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորն օժտված է սահմանադրաիրավական հատուկ կարգավիճակով, վերջիններս ազատությունից կարող են զրկվել օրենսդրությամբ սահմանված հատուկ ընթացակարգով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ոստիկանության ծառայողը գիտի անձի՝ պատգամավորի կարգավիճակ ունենալու մասին, պետք է ձեռնպահ մնա վերջինիս բերման ենթարկելու փորձերից։ Այցերի ընթացքում վեր են հանվել նաև բողոքի ակցիաներին չմասնակցող անձանց բերման ենթարկելու դեպքեր։ Այսպես՝ ըստ որոշ բերման ենթարկված անձանց պնդումների, իրենք թեև դիտարկման նպատակով գտնվել են հարակից տարածքում, սակայն բուն հավաքին չեն մասնակցել։ Այս տեսանկյունից խնդրահարույց է ոչ տարբերակված մոտեցում ցուցաբերելու ոստիկանության գործելաոճը։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների ներկայացրած պահանջը կատարելուց հետո,այնուամենայնիվ, անձինք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Մասնավորապես՝ արձանագրվել են ճանապարհները բացելու պահանջը քաղաքացիների կողմից կատարելուց հետո վերջիններիս բերման ենթարկելու դեպքեր։ Պաշտպանն արձանագրում է, որ այս իրավիճակներում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով բերման ենթարկելը ի սկզբանե ապօրինի է և անթույլատրելի։ Ոստիկանությունը պետք է ձեռնպահ մնա առանց հիմքերի և հիմնավորումների արդեն իսկ ներկայացված պահանջը կատարած անձանց բերման ենթարկելուց։ Պաշտպանի մշտադիտարկումը վեր է հանել մի քանի դեպքեր, երբ ակցիայի մասնակիցների կողմից ոստիկանի նկատմամբ դրսևորվել է վիրավորական վարքագիծ, մեկ դեպքում էլ՝ ոստիկանության ծառայողին վնասվածք հասցնելու դեպք։ Պաշտպանը Ոստիկանությանը կրկին հիշեցնում է, որ ոստիկանության ծառայողները պետք է լինեն համազգեստով, իսկ նրանց համազգեստին պետք է հստակ տեսանելի լինեն անհատականացնող տվյալներ՝ առնվազն անունը և ազգանունը պարտադիր նշելով: Քաղաքացին պետք է կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Այսօր ևս մշտադիտարկումների և անձանց հետ զրույցների արդյունքում արձանագրվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների մասնակցության դեպքեր։ Ընդ որում, ըստ քաղաքացիների պնդումների՝ այդ ոստիկանները գործում են ավելի ագրեսիվ և անկաշկանդ։ Պաշտպանը պահանջում է բացառել նույնականացման հնարավորություն չընձեռող հանդերձանքով ոստիկանների մասնակցությունը իրականացվող միջոցառումներին։Ավելին20:5703.05.22 -
ՔաղաքականԺամը 18:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 209 քաղաքացիԺամը 18:00-ի դրությամբԱվելին20:5103.05.22 -
ՔաղաքականԸնդդիմության հանրահավաքը մեկնարկել է Սիրուշոյի ելույթովՄայիսի 3-ին Երեւանի կենտրոնում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը։ Այն սկսվեց Ֆրանիսայի հրապարկում Սիրուշոյի ելույթով։ Երգչուհու ամուսինը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, բերման էր ենթարկվել բողոքի ակցիաներին մասնակցելու համար, ապա ազատ արձակվել։ Երեքշաբթի Երեւանում եւ Հայաստանի մարզերում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Խաչմերուկներն արգելափակվել են, երթեւեկությունը կաթվածահար է եղել։Ավելին20:4003.05.22