Լրահոս
2022-05-04
-
ՔաղաքականՈւմ մտքով կանցներ, որ որևէ մեկը «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ Շուշին․ սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը․ Աշոտ ՂուլյանԱրցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի: Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ ասելը, թե ում: Ում մտքով կանցներ, որ 30 տարի առաջ հենց այս օրերին վերջապես ազատագրված հայոց Շուշին, որ արցախյան ազատամարտի հերոսապատման էջը բացեց, քսանութ տարի անց որևէ մեկը (իսկ այդ մեկը իրեն իրավունք էր վերապահում խրատներ կարդալ ազգի գլխին) «դժբախտ ու դժգույն» պիտի անվաներ հայոց արևելից կողմաց բերդաքաղաքը: Սա է օրվա իշխանությունների պերճանքն ու թշվառությունը: 1991թ. անկախության հռչակումից ի վեր, մինչև 2018թ., Հայաստանի բոլոր ղեկավարները հեղինակություն են եղել հայության երեք հատվածների՝ մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համար: Ազգը տեր ուներ և ամաչելու պատճառ չուներ: Հատուկ տաղանդ էր պետք այս ամենը հիմնովին քանդելու համար: Ոչ ոք իրավունք չունի մեր ազգից խլել մայիսյան Եռատոնի բերկրանքն ու խորհուրդը:Ավելին12:1104.05.22 -
ԱռողջապահականՀայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպք է արձանագրվելայիսի 4-ին հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք է արձանագրվել: Կատարվել է 1630 թեստավորում, առողջացել՝ 7 քաղաքացի: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 877 դեպք, որոնցից 412 026-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 545 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 10 339 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1684 է: Ընդհանուր կատարվել է 3 059 332 թեստավորում։Ավելին11:5804.05.22 -
ՔաղաքականԱկտիվիստները Փաշինյանի նկարներով դիմակներ են դրել և հայտարարել, որ ձերբակալեն իրենց«Ազատագրական շարժման» մասնակիցներն ակցիա են իրականացնում Հանրապետության հրապարակում։ Նրանցից մի քանիսը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարներով դիմակներ է դրել և հայտարարում, թե իրենք են Նիկոլ Փաշինյանը և իրենց կարող են ձերբակալել։ «Ոստիկանությունը պարտավոր է ձերբակալել Նիկոլ Փաշինյանին և ձերբակալում է։ Ակցիայի նպատակը սա է», -լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակից կանացից մեկը, ով նույնպես դիմակով էր։ Ոստիկանները բերման ենթարկեցին Նիկոլ Փաշինյանի նկարով դիմակներ կրած քաղաքացիներին և շարժման հակամարգող Արա Զոհրաբյանին։Ավելին11:4404.05.22 -
ՔաղաքականԼուսաձայնային նռնակներ՝ խորհրդարանի բակում. պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի գալունԱյս պահին, երբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է ԱԺ հերթական նիստը, իսկ քաղաքում անհնազանդության ակցիաներ են տիրում, ԱԺ բակում տեղադրվում են լուսաձայնային նռնակներ: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է դրանք: Հիշեցնենք, որ այսօր 16:30-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամն է և խորհրադարն է գալու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Ավելին11:3904.05.22 -
ՔաղաքականՄայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են․ ոստիկանությունԱյսօր առավոտյան բեռնատար մեքենաներով փակվել էին մայրաքաղաքի տրանսպորտային երթևեկության մի քանի հատվածներ: Ոստիկանության ծառայողներն արագ արձագանքել ու վերացրել են երթևեկության խոչընդոտները: Այս ժամին մայրաքաղաքի բոլոր տրանսպորտային հանգույցները երթևեկելի են:Ավելին11:3104.05.22 -
ՔաղաքականՔանիսո՞վ եք ծախում Արցախը. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դիմաց ամերիկահայերն ակցիա են իրականացրելԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ ամերիկահայ երիտասարդները Հայաստանի և Արցախի դրոշներով ակցիա են իրականացրել՝ «Դավաճաններ դո՛ւրս եկեք», «Առանց թուրքի Հայաստան», «Նիկոլ դավաճան» կոչերով։ Նրանք իրենց մոտ ունեին պաստառներ՝ «Ոչ հայ թուրքական և հայ-ազերական արձանագրություններին» գրությամբ։ Երիտասարդները պահանջել են տեր կանգնել Արցախին, դադարեցնել հայ-թուրքական բանակցությունները։ Երբ դեսպան Լիլիթ Մակունցը նստում էր մեքենան ակցիայի մասնակիցներից մեկը բղավեց. «Քանիսո՞վ եք ծախում Արցախն ու Հայաստանը»:Ավելին11:2104.05.22 -
ՔաղաքականՀՀ ոստիկանությունը բերման է ենթարկել 24 անձիՎաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։ ՀՀ ոստիկանությունը այս պահի դրությամբ բերման է ենթարկել 24 անձի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով: Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։Ավելին11:1604.05.22 -
ՔաղաքականՈստիկանությունն սկսել է բերման ենթարկել քաղաքացիներին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈստիկանությունն սկսել է բերման ենթարկել քաղաքացիներինԱվելին11:1304.05.22 -
ՔաղաքականԵրևանում 24-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս հիվանդանոց է տեղափոխվելՄայիսի 2-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Ստեփան Մկրտչյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 32-ամյա Արշակ Վարժապետյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս.Մկրտչյանը աշխատում է «Ֆուդ Փոինթ» ՍՊԸ-ի տնօրեն:Ավելին11:0404.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկըՔաղաքացիները մեծ մեքենաներով փակել են Բարեկամություն խաչմերուկըԱվելին10:5804.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները բետոնակիրներով փակել էին Կիևյան կամուրջըԱյսօր՝ մայիսի 4-ի առավոտից կրկին Երեւանում սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, փակ է եղել Կիևյան կամուրջը։ Կիևյան կամուրջը փակվել է բետոնախառնիչ, բեռնատար մեքենաներով: Նշենք, որ քաղաքացիները ինքնաբուխ են կազմակերպվել և փակել առավոտյան ճանապարհները։Ավելին10:5504.05.22 -
ՔաղաքականՈստիկանական մեքենայում հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-նՈստիկանական մեքենայում հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-նԱվելին10:5104.05.22 -
ՔաղաքականԼրագրողների հանդեպ բռնություն կիրառած ՊՊԾ պետին կկանչեն Քննչական կոմիտե«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն օրերս բացատրություն տալու նպատակով ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին կհրավիրի նախաքննական մարմին՝ լսելու նրա բացատրությունները: Այնուհետեւ՝ ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո, կորոշի` հարուցել քրեական գործ, թե ոչ: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը, որն աչքի է ընկնում ակցիաների ժամանակ մարդկանց քացի տալու սովորությամբ, երեկ՝ անհնազանդության խաղաղ ակցիաների ընթացքում, Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Գալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի հանդեպ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի. հանցակազմն ակնհայտ է»:Ավելին10:4504.05.22 -
ՔաղաքականԱկցիայից դժգոհող մարդկանց խորհուրդ են տալիս մեկնել ՇուռնուխԱկցիայից դժգոհող մարդկանց խորհուրդ են տալիս մեկնել ՇուռնուխԱվելին10:3704.05.22 -
ՔաղաքականՖրանսիայի հրապարակի հարակից՝ Սարյանի այգում, մի խումբ ոստիկաններ ոգելից խմիչքներ են օգտագործումՍարդարապատից դեպի Երևան քայլերթի մասնակից Հայկ ԱթոյաննԱվելին10:3304.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման անդամները աղբամաններով փակել են Բաղրամյան պողոտան«Դիմադրություն» շարժման անդամները աղբամաններով փակեցին Բաղրամյան պողոտան։ Ոսստիկանները սկսեցին քաշքաշել երիտասարդներին։Ավելին10:2604.05.22 -
ՔաղաքականԲերման ենթարկվածների իրավունքների վերաբերյալ իրազեկում. ՄԻՊԻրավունքների վերաբերյալ իրազեկում Վերջին օրերին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից ոստիկանության տարբեր բաժիններ կատարած արագ արձագանքման այցերի արդյունքում արձանագրված շարունակական դարձած խնդիրը վերաբերում է անձի նույնականացման /ինքությունը պարզելու/ ձևավորված արատավոր պրակտիկային։ Այս առումով, Պաշտպանը դեռևս 02.05.2022թ. արված հայտարարությամբ նշել է, որ այն դեպքում, երբ անձը, օգտվելով լռելու իրավունքից, հրաժարվում է իր անձնական տվյալները ներկայացնել, այդ թվում՝ նույնականացվել, Ոստիկանության կողմից վերջինիս կամքին հակառակ էլեկտրոնային սարքերի միջոցով նույնականացնելն անթույլատրելի է։ Հատկապես անընդունելի է անձի՝ իր կամքին հակառակ նույնականցման իրականացումն էլեկտրոնային սարքերով անձանց անտեղյակությունն օգտագործելով կամ առանց նրանց իմացության՝ գաղտնի։ Նշված խնդրի կապակցությամբ Պաշտպանը հարկ է համարում ևս անձանց իրազեկել, որ՝ 1. Բերման ենթարկված անձինք /անկախ քրեական կամ վարչական վարույթի շրջանակում արգելանքի վերցվելու հանգամանքից/ փաստացի արգելանքի վերցվելու պահից օգտվում են լռելու հիմնարար իրավունքից։ 2. Լռելու իրավունքն իրենից ենթադրում է ինչպես որևէ կերպ վարույթն իրականացնողին բանավոր տեղեկություններ չհայտնելու, այնպես էլ նյութեր չտրամադրելու հնարավորությունը։ 3. Այն դեպքում, երբ անձինք հրաժարվում են վարույթն իրականացնող մարմնին տեղեկություններ հայտնել, այդ թվում՝ իրենց անձնական տվյալները, վերջիններս օգտվում են իրենց լռելու իրավունքից։ Անձանց կողմից տեղեկություններ չհայտնելու կամ լռելու իրավունքի իրացման եղանակ է հանդիսանում նաև ոստիկանության ծառայողներին իր կենսաչափական տվյալների չտրամադրումը, այդ թվում՝ լուսանկարահանման կամ տեսանկարահանման եղանակով։ Այլ կերպ ասած, այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույնականացվելուց, վերջինս օգտվում է լռելու իրավունքից, և չի ցանկանում տրամադրել այնպիսի տվյալներ, որով կնույնականացվի էլեկտրոնային սարքի միջոցով։ 4. Անձի նույանականցման կամ վերջինիս ինքնությունը պարզելու պարտականությունը կրում է վարույթն իրականացնողը՝ իր գործիքակազմում ունեցած այլ միջոցների օգտագործման եղանակով։ Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ անձը հրաժարվում է էլեկտրոնային սարքերով նույանակացվելուց /լուսանկարվելուց/ ոստիկանությունը պետք է զերծ մնա վերջինիս լուսանկարելուց և հարգի անձի լռելու հիմնարար իրավունքը։ Հարգելի քաղաքացիներ, Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ չի թույլատրվում Ձեր կամքին հակառակ ոստիկանության ծառայողի կողմից Ձեզ էլեկտրոնային սարքերի կիրառմամբ լուսանկարելու միջոցով նույնականացնել։ Պաշտպանը հորդորում է նման իրավիճակներում զանգահարել Պաշտպանի աշխատակազմում գործող թեժ գիծ՝ 116 հեռախոսահամարով կամ այդ տեղեկությունները հայտնել ոստիկանության բաժիններ այցելող Պաշտպանի արագ արձագանքման խմբերի աշխատակիցներին։ Միաժամանակ, Պաշտպանը Ոստիկանության ծառայողներից պահանջում է դրսևորել իրավաչափ վարքագիծ, հարգել քաղաքացիների լռելու իրավունքը՝ դրա դրսևորման բոլոր եղանակներով, զերծ մնալ անձանց կամքին հակառակ էլեկտրոնային սարքերով լուսանկարելով նույնականացնելու ձևավորված պրակտիկայի շարունակությունից։ Պաշտպանը նաև տեղեկացնում է, որ անկախ այն հանգամանքից՝ անձինք հրաժարվել են վերոնշյալ եղանակով նույանականացվելուց, թե՝ ոչ, վերջիններիս վարչական ձերբակալման առավելագույն ժամկետը 3 ժամն է։ Դա այն առավելագույն ժամանակահատվածն է, երբ վարույթն իրականացնողը կարող է քաղաքացուն պահել արգելանքի տակ անհրաժեշտ վարութային գործողություններ կատարելու նպատակով։ Այդ ժամկետը լրանալուց հետո անձը պետք է անհապաղ ազատ արձակվի՝ անկախ վերջինիս անձը պարզված լինել կամ չլինելու հանգամանքից։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև պահանջում է, որ Ոստիկանության ծառայողները զերծ մնան անհրաժեշտ տվյալներ չտրամադրելու դեպքում 3 ժամից ավել պահելու սպառնալիք հնչեցնելուց։ Բոլոր նման դեպքերը Պաշտպանի աշխատակազմի կողմից արձանագրվում են, և Պաշտպանը հետևողական է լինելու այդ դեպքերի բացահայտման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում։Ավելին10:1904.05.22 -
ՔաղաքականՑուցարարները փակել են Կիևյան կամուրջըԱյս պահին լարված իրավիճակ է Արաբկիրում,անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են Կիևյան կամուրջը։ Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8aba8f84d0480bd85565ac2cdde81168 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին10:1604.05.22