Լրահոս
2022-05-04
-
Երևանում անցկացվող հավաքի կազմակերպիչներն այսօր փորձելու են զավթել ԱԺ-ի շենքը․ ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Երևան քաղաքում անցկացվող հավաքի կազմակերպիչները մտադրված են այսօր անցկացվող ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում սադրանքների միջոցով հրահրել հակաօրինական գործողություններ և դրդել հավաքի մասնակիցներին զավթել ԱԺ շենքը և հարկադրել կատարելու որևէ գործողություն՝ այդ կերպ ապակայունացնել երկրի ներքին անվտանգությունը, խաթարել հասարակական կարգն ու անվտանգությունը: Ազգային անվտանգության ծառայությունը խստորեն նախազգուշացնում է հավաքի կազմակերպիչներին և դրանց մասնակիցներին՝ ձեռնպահ մնալ հակաօրինական գործողություններ կատարելուց՝ հակառակ պարագայում կատարվածի ողջ պատասխանատվությունը կրելու են դրանց կազմակերպիչները: Ծառայությունը կոչ է անում բոլոր օրինապաշտ քաղաքացիներին տուրք չտալ սադրանքներին, զերծ մնալ հակաօրինական քայլեր կատարելուց, չտրվել սադրանքներին՝ հակառակ պայմաններում հավասարապես կիսելու են քրեական պատասխանատվության ողջ բեռը:Ավելին14:0404.05.22 -
ՔաղաքականԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են. ժամը 15:30-ին՝ մեծ հանրահավաքԱվելին13:5704.05.22 -
ՀասարակականԵրեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք․ ՄԻՊԵրեխաներն ունեն հավաքներին մասնակցելու իրավունք, այդ թվում՝ քաղաքական բնույթի հավաքներին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ «Սա ուղղակիորեն ապահովում է երեխայի կարծիքը հաշվի առնելու ու նրան ներգրավելու լավագույն մոտեցումների ու իրավունքների մեջ», - ասաց նա։ ՄԻՊ-ի խոսքով, սակայն, յուրաքանչյուր դեպքում երեխայի որևէ իրավունք չպետք է գերադասվի կամ ստորադասվի։ Ամենակարևոր սկզբունքը, ըստ Քրիստիննե Գրիգորյանի, երեխայի լավագույն շահն է։ «Պետք է ծնողները, խնամակալները, երեխայի համար օրենքով պատասխանատու անձինք լավագույնս գնահատեն ու նաև ուղղորդեն երեխային իր այս իրավունքը իրացնել գիտակցված», - նշեց ՀՀ ՄԻՊ-ը։ Նա ցավալի համարեց, երբ քաղաքական բնույթի հավաքներում երեխաները հայտնվում են կադրերում ու թիրախավորվում։ facebook sharing buttonmessenger sharing buttontwitter sharing buttontelegram sharing buttonskype sharing buttonpinterest sharing buttonsharethis sharing buttonԱվելին13:4704.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Երևան-Սևան ՄայրուղինՔաղաքացիները փակել են Երևան-Սևան ՄայրուղինԱվելին13:4204.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժումը փակել է Թումանյան-Մաշտոց խաչմերուկը«Դիմադրության» շարժումը շարունակում է փակել մայրաքաղաքի փողոցները։ Այս պահին մի շարք փողոցների երթևեկությունը պարալիզացված է՝ այդ թվում ցուցարարները փակել են Թումանյան-Մաշտոց խաչմերուկը։ Ճանապարհը փակած քաղաքացիները վանկարկում են «Առանց Նիկոլ Հայաստան» և կոչ անում միանալ իրենց։ Նշենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքում և մարզերում ապակենտրոն բողոքի ակցիաներ են, փակ են մի շարք փողոցներ, մայրուղիներ, կամուրջներ։Ավելին13:3904.05.22 -
ՔաղաքականԼևոն Քոչարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ բողոքի ակցիայինԼևոն Քոչարյանը կոչ է անում քաղաքացիներին միանալ բողոքի ակցիայինԱվելին13:3604.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները բետոնախառնիչ բեռնատար մեքենաներով փակել են Կիևյան կամուրջըԵրևանում առավոտը սկսվել է քաղաքացիների ինքնաբուխ անհնազադության ակցիաներով: Մայրաքաղաքի ամենամեծ կարմուրջներից մեկը՝ Կիևյանի կամուրջը բետոնախառնիչ բեռնատար մեքենաներով է փակվել: Հանուն Արցախի հայկական ապագայի՝ ընդդեմ Հայաստանի թրքացման կոչերով պայքարի դուրս եկած քաղաքացիներին ոստիկաններն սկսել են բերման ենթարկել, ուժով նստեցնել մեքենաները:Ավելին13:2804.05.22 -
ՀայաստանԱնհնազանդության ակցիաները վերսկսվել են. ժամը 15։30-ին՝ մեծ հանրահավաքԱվելին13:2504.05.22 -
ՔաղաքականԱռանց թուրքի Հայաստան. Արթուր Վանեցյանի գլխավորած խումբն ակցիա է իրականացրել ԱԳՆ-ի դիմացԱռանց թուրքի Հայաստան». Արթուր Վանեցյանի գլխավորած խումբը ակցիա իրականացրեց ԱԳՆ-ի դիմաց (Տեսանյութ)Ավելին13:2204.05.22 -
ՔաղաքականՄեր պայքարը ավարտվելու է Նիկոլի հեռացմամբ, որովհետև այս մարդիկ պետությունը տանում են կործանման․ ՍաղաթելյանԱկնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, մեր թիվը ժամ առ ժամ, րոպե առ րոպե ավելանում է, երեկ տեսաք, թե երեկոյան տեղի ունեցած երթին քանի տասնյակ հազար մարդ էր մասնակցում, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։Ավելին13:1104.05.22 -
ՔաղաքականՔաղաքացիները փակել են Խանջյան և Հերացի փողոցներին հարող գետնանցումների տարածքներըԱյսօր առավոտից մեկնարկած խաղաղ անհնազանդության ակցիաներին արդեն քաղաքացիներն ինքնաբուխ կերպով են միանում: Այս պահին Մանկավարժական համալսարանի դիմաց Խանջյան փողոցի գետնանցումի հարակից տարածքը քաղաքացիները փակել են իրենց մեքենաներով ու միացել անհնազանդության ակցիաներին: Փակ է նաև Ոստիկանության դիմաց Հերացի փողոցում գտնվող գետնանցումի հատվածը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c9a03622a1a33927906f66716d49ae44 © 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»Ավելին13:0404.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ էՆիկոլ Փաշինյանի ընտանիքը կառավարական ամառանոցից տեղափոխվե՞լ էԱվելին12:5504.05.22 -
Քաղաքական«Դիմադրություն» շարժման երթը՝ Երևանում«Դիմադրություն» շարժման երթը՝ ԵրևանումԱվելին12:5304.05.22 -
ՔաղաքականՈստիկանները քաշքշելով բերման են ենթարկում բողոքող քաղաքացիներինՈստիկանները քաշքշելով բերման են ենթարկում բողոքող քաղաքացիներինԱվելին12:4904.05.22 -
ՔաղաքականՇենգավիթում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կրկնում են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմումՇենգավիթում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները կրկնում են՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմումԱվելին12:4704.05.22 -
ՀասարակականԼոս Անջելեսում՝ ՀՀ հյուպաթոսարանի մուտքի մոտԼոս Անջելեսում ՀՀ հյուպաթոսարանի մուտքի մոտԱվելին12:3804.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Լուսաձայնային նռնակներով պաշտպանում են խորհրդարանը. այնտեղ սպասում են ՓաշինյանինԱվելին12:3004.05.22 -
ՀասարակականԵրևանում վիճաբանությունն ավարտվել է 33-ամյա տղամարդու դանակահարությամբ․ նրան հիվանդանոց տեղափոխելիս վթարի են ենթարկվելԱյսօր ժամը 00։10-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշնկերը ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանությունից պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արման Ն-ն է։ Ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ մայիսի 3-ին, ժամը 22։30-ի սահմաններում Արտաշատի խճուղու 3 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Արման Ն-ի և Լոռու մարզի բնակիչ՝ 20-ամյա Էդմոն Ա-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արման Ն-ին։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Էդմոն Ա-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով, երբ Արման Ն-ն վիրավորվել է, նրան քաղաքացիական ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելիս են եղել, որի ժամանակ էլ տեղի է ունեցել ավտովթար։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վթարված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, ինչպես նաև՝ արդյո՞ք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։Ավելին12:2004.05.22