Լրահոս
2022-05-21
-
ՀասարակականՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6.50 դրամով, առավելագույնը՝ 7.26 դրամով, միջինը՝ 6.89 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 7.50 դրամով, առավելագույնը՝ 8.40 դրամով, միջինը՝ 7.99 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 448 դրամ է, առավելագույնը՝ 454 դրամով, միջինը՝ 449.50 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 458 դրամով, առավելագույնը՝ 464, միջինը՝ 459.32:Ավելին11:3421.05.22 -
ՀայաստանՄարտունիում առատ ձյուն է տեղացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, որում երևում է առատ տեղացած ձյունը:Ավելին11:2721.05.22 -
ՀասարակականՀանրությունը ծաղրում է կառավարության ընդունած որոշումը՝ թոշակառուների անկանխիկ վճարման դիմաց 10 տոկոս հետվճար ստանալու մասին«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունն ընդունել է «պատմական» որոշում, որով հուլիսի 1-ից բանկային քարտով առևտուր անող թոշակառուները և նպաստառուները անկանխիկ վճարման դիմաց կստանան 10 տոկոսի չափով հետվճար։ Հանրության շրջանում այս որոշումն արդեն ծաղրի առարկա է դարձել, իսկ մասնագետները այն աբսուրդային են համարում՝ հիմքում տեսնելով նաև քաղաքական նպատակներ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ սա հերթական փոփոխությունն է, որը որպես «բարեփոխում» է ներկայացվում և որի համար վատնվում, ծախսվում են պետական միջոցներ. «Շատ հետաքրքիր է նաև, որ «բարեփոխման» ներքո ներկայացվող զուտ փոփոխությունները առաջանում են քաղաքական, իշխանությունների համար պատեհ առիթների: Որևէ կերպ զարմանալի չէ, որ այս որոշումը ներքաղաքական լարվածության և ընդդիմության կողմից իրականացվող շարժման համատեքստում է արվում: Այս տրամաբանությամբ կարող ենք հիշել նաև ուսուցիչների, ոստիկանների աշխատավարձերի հետ կապված «բարեփոխումները»»: Լ. Ամիրխանյանի խոսքով, նշվածի՝ սոցիալական նշանակության մասով արված գնահատականն իրականության հետ աղերս չունի: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանն էլ նույն կարծիքին է: Նշում է, որ այն չի կարող լուրջ սոցիալական նշանակության ծրագիր համարվել և դասվում է անհեթեթ որոշումների շարքին. «Սա իմիտացիոն բնույթ կրող, պոպուլիստական որոշում է: Այնպիսի «ռեֆորմ» է, ինչպես, օրինակ՝ աղամանը ռեստորանների սեղաններից վերացնելու, ծխելու արգելքի «ռեֆորմները»: Մեկ բառով՝ աբսուրդ»»։Ավելին11:2021.05.22 -
ՄիջազգայինԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական շփումների ակտիվացմանը. ԲայդենԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գալիք ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի պաշտոնական կայքը, փոխանցում է interfax.az-ը։ Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը, ինչպես նաև նպաստել Ադրբեջանի տնտեսական, տրանսպորտային և մարդկային կապերի կարգավորմանը, «որը թույլ կտա ողջ Կովկասին ու Անդրկասպյան տարածաշրջանին բարգավաճել»:Ավելին11:1321.05.22 -
ՔաղաքականԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ ՄանուկյանԱմիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պնախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։Ավելին11:0721.05.22 -
ՄիջազգայինԲրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ․ Արմեն ԳրիգորյանԲրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է նաև հնչող քննադատությանը, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: – Մայիսի 22-ին Բրյուսելում նախատեսված է Հայաստանի վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպումը: Որոշ քննադատություն կա, թե հանդիպման օրակարգը գաղտնի է պահվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: – Դա առնվազն տարօրինակ քննադատություն է, որովհետեւ Ադրբեջանի հետ մեր քննարկումների ընթացիկ օրակարգը հանրահայտ է: Դրանք են՝ հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության բանակցությունների մեկնարկի համար մեր եւ Ադրբեջանի ներկայացրած կետերը, որոնք նույնպես հրապարակված են եւ ներառում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման, գերիների վերադարձի եւ անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցեր, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ կապված հարցեր, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի հետ կապված հարցեր: Սա նույն օրակարգն է, ինչ քննարկվել է նախորդ հանդիպումների ընթացքում: – Իսկ Բրյուսելում որեւէ փաստաթղթի ստորագրում նախատեսվու՞մ է: – Ոչ, որովհետեւ, օրինակ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցով եռակողմ աշխատանքային խումբ է գործում փոխվարչապետերի համանախագահությամբ եւ բարձրագույն մակարդակում ձեռքբերված պայմանավորվածությունների քննարկումները այդ ֆորմատով պիտի շարունակվեն: Նույնը կարելի է ասել նաեւ մյուս հարցերի մասին, որոնք ավելի մանրամասն քննարկվում են աշխատանքային ֆորմատներով: Հետեւաբար որեւէ փաստաթղթի ստորագրում Բրյուսելում նախատեսված չէ: Ենթադրվում է, որ կլինի քննարկումների արդյունքների մասին հաղորդագրություն:Ավելին11:0021.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Escape-ն ու Niva-ն. վիրավորների մեջ է Մարտունու կանանց խորհրդի նախագահըՄայիսի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի Փամբակ գյուղի վարչական տարածքում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, Մյասնիկ Հարությունյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Արմեն Հայրապետյանի վարած Ford Escape մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ Աշխեն Քոլոզյանն ու Մարիամ Զիրոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Քոլոզյանը Մարտունու կանանց խորհրդի ղեկավարն է, իսկ Մ. Զիրոյանն ու վարորդ Ա. Հայրապետյանը Մարտունու կանանց խորհրդի աշխատակիցներ են:Ավելին10:5621.05.22 -
ՔաղաքականՀարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել․ ԱշոտյանԱՄՆ դեսպանն այսօր հայտարարել է, որ Միացյալ Նահանգները լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության։ Հարգարժան դեսպանն այնքան է հուզվել Հայաստանում «ժողովրդավարության» օվերդոզից, որ սկսել է սայթաքել։ Տիկին դեսպան, հանդգնեմ ուղղել Ձեր կիքսը։ Միացյալ Նահանգները լավ գործընկեր պետք է ձեռք բերեին ոչ թե ի դեմս Հայաստանի կառավարության, այլ Հայաստանի Հանրապետության։ Զգու՞մ եք տարբերությունը։Ավելին10:5021.05.22 -
Հասարակական«Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը»․ ֆեյսբուքը հեռացրել է Ագնեսսա Խամոյանի լայվըԱյսօր ոստիկանական պատի ներքո, անվտանգության բազմաթիվ աշխատողների ուղեկցությամբ, անվտանգության աննախադեպ միջոցառումների պայմաններում անցկացվեց «Հայկական ժողովրդավարությունը» խորագրով ֆորում, ու մինչ ներսում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը (հավանաբար թաց աչքերով) լսում էր ժողովրդավարությունը Հայաստանում իբր բրենդ հռչակած, «ժողովրդավարության բաստիոն» Նիկոլ Փաշինյանի ելույթը, ընդդիմադիր պատգամավորներով փորձում էինք ներս մտնել եւ ներկայացնել «Հայկական ժողովրդավարության» «հակառակ կողմը». քաղբանտարկյալներ, հետապնդումներ, ոստիկանապետություն… Ամենաժողովրդավարների ֆորումին հրավիրված չէր եւ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր, մինչդեռ իշխանական պատգամավորներից շատերն էին ներկա, այդ թվում Ալեն Սիմոնյանը։ Ու քանի որ ֆորումին բացառապես ընտրյալ ԶԼՄ-ներ էին ներկա, իսկ դրսում սպասող բազմաթիվ լրագրողների այդպես էլ թույլ չտվեցին ընդդիմադիր պատգամավորների հետ մուտք գործել շենք, նաեւ իրազեկելու համար դրսում մեզ սպասող հազարավոր քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրեցի մեր գործողությունների ամբողջ ընթացքը։ Ընդդիմադիր պատգամավորներին, իհարկե, ներս չթողեցին. հրմշտոց, աղմուկ, վանկարկումներ, բայց դա չխանգարեց, իհարկե, տիկին Վիկտորին քաղաքական անզուսպ գնահատականներ հնչեցնել ու Նիկոլ Փաշինյանին դիֆերամբներ ձոնել։ ԵՄ դեսպանից հետ չմնաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ով ընդամենը օրեր առաջ, մի կողմ դնելով ձեւականությունները, բացահայտ տեքստով ցույց տվեց արեւմուտքի աջակցությունը առ Նիկոլ Փաշինյան։ Բայց սա դեռ ամենը չէ․ էլ ինչ ժողովրդավարություն, էլ ինչ ժողովրդավարության ֆորում, որին ոչ միայն թույլ չեն տալիս մասնակցել ընդդիմադիր պատգամավորներին, դեռ մի բան էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերի տեսանյութն են հեռացնում։ Այո, այո, ֆեյսբուքից հեռացվել է այսօրվա լայվը, որի ժամանակ նաեւ տիկին դեսպաններին մեղադրում էի երկակի ստանդարտների ու ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն կրելու մեջ։ Հ.Գ. Պարտիան մոտենում է իր վճռորոշ եւ ավարտական փուլին, խաղասեղանին ամեն ինչ է …Ավելին10:4521.05.22 -
ՏարածաշրջանԱշխարհաքաղաքական վերափոխումներն ու թուրքական վտանգը«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուկրաինական ճգնաժամը գործող աշխարհակարգը լուրջ փոփոխության առաջ է կանգնեցրել։ Ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակում ուժերի հարաբերակցության ձևափոխումներն արդեն տեսանելի են։ Միևնույն ժամանակ, այնպիսի երևույթներ են առաջ եկել, ինչպես աննախադեպ գնաճը, մատակարարման շղթաների խափանումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Թե մինչև որտեղ կարող են իրադարձությունները հասցնել մարդկությանը, դժվար է ասել։ Սակայն արդեն իսկ բազմաթիվ փորձագետների կողմից կանխատեսումներ են հնչում, որ Ուկրաինայում ընթացող հակամարտությունը կարող է նույնիսկ տարիներով ձգվել։ Այսինքն, հակամարտության կողմերը երկարատև դիմակայության են պատրաստվում։ Իսկ այս ամենը նշանակում է, որ Արևմուտք-Ռուսաստան առճակատումը շարունակվելու է և ավելի լայն շրջանակ է ընդգրկելու։ Թերևս դրանով է պայմանավորված, որ, ի հակադրություն Ռուսաստանի, Ֆինլանդիան ու Շվեդիան հանկարծ ցանկություն են հայտնում ընդգրկվել ՆԱՏՕ-ի կազմում։ Մյուս կողմից էլ՝ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների լարվածության ֆոնին ակնհայտորեն ուժեղացել են Թուրքիայի դիրքերը, որը բոլոր ձևերով փորձում է ցույց տալ, որ վերածվել է տարածաշրջանային խոշոր դերակատարի։ Եվ պատահական չէ, որ Թուրքիան մի կողմից՝ բացահայտ աջակցում է Ուկրաինային ընդդեմ Ռուսաստանի՝ մատակարարելով տարբեր սպառազինություններ, սակայն մյուս կողմից էլ՝ հրաժարվում է միանալ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, Թուրքիան փորձում է ինչպես միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև, այնպես էլ առանցքային դերակատարում ստանձնել Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ Ըստ այդմ, Անկարան, ցանկանալով բարձրացնել իր ռազմաքաղաքական կշիռը, հայտարարում է, որ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Եվ որպեսզի համաձայնի, Անկարան Ֆինլանդիայից և Շվեդիայից պահանջում է չաջակցել քրդերին՝ մասնավորապես Քրդական աշխատավորական կուսակցությանը, իսկ ԱՄՆ-ի առաջ պահանջ է դնում իրենց վաճառել F-16 կործանիչների նոր խմբաքանակ, վերացնել ռուսական C-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և Թուրքիային ընդգրկել F-35 կործանիչների ձեռքբերման ծրագրում։ Հետաքրքրական է, որ Չավուշօղլուն վերջերս հայտարարեց, թե F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում։ Իսկ Թուրքիայի կողմից արևմտյան նոր սպառազինությունների ձեռքբերումը նշանակում է, որ Անկարան տարբեր ուղղություններով ավելի սանձարձակ պահվածք է դրսևորելու, ինչը հատկապես նկատելի կդառնա Հարավային Կովկասում։ Եվ պատահական չէ, որ թուրքական կողմը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար ուղղակիորեն կամ էլ անուղղակի Ադրբեջանի միջոցով փորձում է տարբեր նախապայմաններ առաջ քաշել ու ճնշում բանեցնել Երևանի նկատմամբ։ Օրինակ՝ օրերս Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարեց, թե հետևողական են լինելու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում։ Միևնույն ժամանակ, թուրք պաշտոնյան փորձեց հավասար կարգավիճակների ներքո դիտարկել «Զանգեզուրի միջանցքը» և Լաչինի միջանցքը։ Թուրքական կողմի այսպիսի դիրքորոշումը վկայում է, որ Անկարան հետևողականորեն փորձելու է առաջ մղել պանթուրքական ծրագրերի իրականացման հարցը, ինչի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է «Զանգեզուրի միջանցքը»։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ Թուրքիայի չափազանց հզորացումը առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, քանի որ այդ երկրի վերջնական նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն ու նրա տեղը զբաղեցնելն է, իսկ մյուս կողմից էլ՝ Արևմուտքը մտահոգություններ ունի, քանի որ Անկարան փորձում է դուրս գալ Արևմուտքի ազդեցությունից և ինքնուրույն պայմաններ թելադրել։ Ուստի, Թուրքիայի հավակնությունները զսպելու հարցում Հայաստանը ամենակարևոր դիրքում է։ Եվ մեր երկիրը կարող է օգտագործել իր ունեցած հնարավորությունները՝ հետևողականորեն աշխատանք տանելով իր տարբեր գործընկերների՝ առաջին հերթին Ռուսաստանի հետ։ Սակայն Հայաստանում Փաշինյանի իշխանությունն ինչքան շարունակում է մնալ երկրի ղեկին, այնքան Թուրքիան հաջողություններ է գրանցում և ՀՀ-ին պարտադրում իր կամքը։ Ժամանակը ցույց է տալիս, որ Անկարան ոչ թե շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում, այլ ձգտում է կարգավորման գործընթացի անվան տակ անընդհատ բոնուսներ ստանալ։Ավելին10:4021.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր իսկ լարած թակարդում է հայտնվել, նա գնդակի պես մի դարպասից մյուսն է շպրտվում։ Երեկ հայտնի դարձավ, որ մայիսի 22-ին կայցելի Բրյուսել, որտեղ ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ հերթական հանդիպումն է կայանալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսելում էր ապրիլի 4-5-ը։ Իշխանական առաջին դեմքերին մոտ կանգնած անձը մեզ հետ զրույցում նկատեց, որ Արեւմուտքի եւ Ռուսաստանի պահանջները մի քանի կետով համընկնում են, որոշ հարցերում` տարբերվում: Երկու կողմն էլ Փաշինյանից պահանջում է շուտափույթ կնքել չարաբաստիկ խաղաղության պայմանագիրը, ապաշրջափակել ճանապարհները եւ հնարավորություն տալ Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի միջով ճանապարհ ունենալու: Սակայն մի էական տարբերությամբ` Արեւմուտքը պարտադրում է համաձայնել Ադրբեջանի պահանջներին եւ Արցախից հրաժարվել, թույլ տալ, որ հայերն ու ադրբեջանցիներն Արցախում համատեղ ապրեն, հետագայում՝ գուցե մի 15 տարուց այդ խնդրին անդրադառնալու հեռանկարով եւ պայմանով, որ Ռուսաստանը դուրս է մղվում տարածաշրջանից: Դրա դիմաց Արեւմուտքը խոստանում է ապահովել արցախցիների կյանքի իրավունքն ու Հայաստանի մնացած մասի տարածքային ամբողջականությունը: Իսկ Ռուսաստանը պնդում է` ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ առանց Արցախի կարգավիճակի: Հայտարարում է, որ Արցախի խնդիրն այլեւս ձերը չէ, դուք ձեր հարաբերությունները կարգավորեք Ադրբեջանի հետ եւ ձեր բանակը վերականգնեք, ինչին պատրաստ է ամեն ինչով աջակցել: Ակնհայտ է, որ Արեւմուտքն այնքան մեծ ճնշում է գործադրում Փաշինյանի վրա ու ստիպում կատարել բրյուսելյան հանձնառությունները, որ Փաշինյանն այլեւս չի կարողանում մանեւրել, եւ մոտ է այն պահը, երբ պետք է հստակ ընտրություն կատարի Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ: Տեսնենք, թե այս անգամ Բրյուսել կատարած այցին ՌԴ-ն ինչպես է արձագանքելու»:Ավելին10:3521.05.22 -
ՔաղաքականԺողովրդավարության մասին՝ հակաժողովրդավարական մթնոլորտում«Փաստ» թերթը գրում է. «Դժվար է պատկերացնել ավելի աբսուրդ, հակասական վիճակ, քան երեկ Երևանում տեղի ունեցածն է: «Մարիոթ» հյուրանոցում Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, որին ներկա էին ԵՄ և ԱՄՆ դեսպանները, բացառապես արևմուտքից ֆինանսավորվող և իրենց իրավապաշտպան համարող կազմակերպությունների ներկայացուցիչներ ու... քպականներ։ Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Նիկոլ Փաշինյանը, որը նորից խոսում էր «ժողովրդավարության բրենդի» մասին: Ուշագրավն այն է, որ «հայկական ժողովրդավարության» մասին ֆորումն անցնում էր «փակ դռների» հետևում, հարյուրավոր ոստիկաններով շրջափակված շենքում, իսկ քննարկմանը չէին հրավիրել ընդդիմադիր պատգամավորներին: Ավելին, Նիկոլ Փաշինյանի թիկնազորը նրանց նույնիսկ արգելեց մտնել այն դահլիճ, ուր տեղի էր ունենում «ժողովրդավարության» թեմայով միջոցառումը: Միևնույն ժամանակ, «ժողովրդավարության» մասին խոսում են այն օրերին, երբ անհամաչափ, բռնի ուժ է կիրառվում խաղաղ ցուցարարների նկատմամբ, երբ «ժողովրդավարության բաստիոնի» իշխանությունները բռնաճնշումներ են կիրառում քաղաքական հակառակորդների նկատմամբ, երբ առկա են քաղբանտարկյալներ: Ֆորումի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը աչքի ընկավ մեկ այլ ուշագրավ «երանգով» նույնպես: Նա բացահայտ կերպով պատերազմի պարտության, հայկական կողմի ներկա ու, առավել ևս, ապագա զիջումների ողջ պատասխանատվությունը գցեց ՀՀ քաղաքացու գրպանը՝ պարզ ասելով, որ ՀՀ քաղաքացին է «խաղաղության օրակարգի» մանդատ տվել: Այստեղ խնդիրը խաղաղությունը չէ, որովհետև խաղաղություն ցանկանում են բոլորը, այլ այն, թե ինչ է սպասվում այդ օրակարգով ստորագրվելիք փաստաթղթերում: Հենց այս «հեռանկարի» համար էլ Փաշինյանը հղում է տալիս ՀՀ քաղաքացուն»։Ավելին10:3021.05.22 -
ԻրավականՖրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում, Արսե՛ն. փաստաբանը ներկայացրել է Իգոր Խաչատուրովի դեմ սուտ ցուցմունք տվող ոստիկանինՔիչ առաջ տեսակցում էի սուտ ցուցմունքի հիման վրա, արտակարգ դատարանի կողմից և առանց որոշման կալանավորված Իգոր Խաչատուրովին։ Հիշեցնեմ, որ Իգորին կալանավորել են ոստիկանության տեսուչի ակնհայտ մտացածին ցուցմունքի հիման վրա, ինչի փուչիկ լինելը հաստատվում է բազմաթիվ տեսանյութերով։ Նշեմ, որ այս <<ցուցմունք>> հնարողները, դրանք տեսուչին հրամցնող պետերը, կալանք նախաձեռնողները ու տվողները, այս ամենի հետ առնչվածները արդեն իսկ բացահայտվել են ու հերթով անդրադառնալու եմ բոլորին։ Այժմ ներկայացնեմ սուտ ցուցմունք տվող մեր ոստիկան Արսենին։ Ֆրանսիայի հրապարակի ամոթի պատը վաղուց էր քեզ սպասում Արսեն։ Իգորը մի բան խնդրեց փոխանցեմ` "Ով զադնի դնի նիկոլ ա, թշնամին ծնկի կգա"...Ավելին10:2521.05.22 -
ՀասարակականԿոտայքի մարզում 27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնինԱյսօր` մայիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Գ-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հ-ին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/21/1213928/Ավելին10:2021.05.22 -
ԻրավականԲանակի, ոստիկանության, ԱԱԾ պահեստազորի բարձրաստիճան սպաները պահանջում են քրեական գործ հարուցել«2022 թվականի մայիսի 17-ի առավոտյան, Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ առանց որևէ հիմնավոր պատճառաբանության բռնություն են կիրառել մայթով քայլող ՀՀ քաղաքացու, պահեստազորի գնդապետ, Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել։ Պահեստազորի գնդապետ, արցախյան բոլոր պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի նկատմամբ բռնություն կիրառելուց առաջ, ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները և այդ նույն գումարտակի ստորաբաժանման հրամանատար, ոստիկանության մայոր Միքայել Այվազյանը վաղօրոք իմացել են, որ այդ քաղաքացին պահեստազորի սպա է, արցախյան 3 պատերազմների մասնակից, 3-րդ կարգի զինհաշմանդամ, 44-օրյա պատերազմում իր երկու որդիների հետ ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորումից դեռևս վերջնականապես չապաքինված անձ։ Սակայն, այդ հանգամանքը ոստիկանության ծառայողներին չի խանգարել, որ հասարակական վայրում հայհոյախառն արտահայտություններ կատարեն Արայիկ Մուրադյանի հասցեին, վիրավորելով վերջինիս մարդկային, սպայական արժանապատվությունը, ազատամարտիկի բարձր կոչումը և որից հետո մայոր Միքայել Այվազյանի հրամանով և անմիջական մասնակցությամբ սկսել են ֆիզիկական բռնություն կիրառել և հաշվեհարդար տեսնել Արայիկ Մուրադյանի նկատմամբ։ Իսկ հաշվեհարդար տեսնելուց հետո Արայիկ Մուրադյանին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք և որոշ ժամանակ անց ազատ արձակել։ Ցավով, պետք է արձանագրել, որ օրենքի և քաղաքացու իրավունքների պաշտպան կոչված ոստիկանության ծառայողները այս օրերին առաջինն իրենք են խախտում իրավական, բարոյական և մարդկային բոլոր գրված ու չգրված նորմերն ու օրենքները։ Առանձնահատուկ ջանասիրությամբ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ֆիզիկական ուժ կիրառելով և հարվածներ հասցնելով նաև տարեցներին, կանանց, աղջիկներին և պատանիներին, արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին, պատերազմի մասնակիցներին և հաշմանդամներին։ Վերոնշյալ դեպքի առնչությամբ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Վաղարշակի Աբազյանից և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից պահանջում ենք կատարել հետևյալ քայլերը․ 1․ ՀՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանից՝ զանգվածային լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում բազմաթիվ հրապարակումների հիման վրա անմիջապես հարուցել քրեական գործ 2022 թ․ մայիսի 17-ին Երևան քաղաքում պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի մի խումբ ծառայողների կողմից կիրառված բռնության, ծեծի, ֆիզիկական հաշվեհարդարի, մարդկային և սպայական արժանապատվությունը վիրավորելու փաստի առթիվ և քրեական հետապնդում իրականացնել ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի և հանցանք կատարած ոստիկանության այլ ծառայողների նկատմամբ։ 2․ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ռոբերտի Ղազարյանից՝ անմիջապես կասեցնել դեպքի հետ առնչություն ունեցող ոստիկանության ծառայողների պաշտոնավարումը»։ «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն «Պահեստազորի սպաների» շարժում «ԱԱԾ» պահեստազորի սպաների միություն «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյան պահեստազորի գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյան պահեստազորի գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյան պահեստազորի գեներալ-մայոր Վալերի Քոչարյան պահեստազորի գեներալ-մայոր Դավիթ Մանուկյան պահեստազորի գեներալ-մայոր Ստեփան Գևորգյան պահեստազորի գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյան ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյան արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյան ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյան ԱԱԾ գեներալ-լեյտենանտ Վրեժ Արզումանյան ԱԱԾ գեներալ-մայոր Արմեն Աբրահամյան ԱԱԾ գնդապետ Միքայել ՀամբարձումյանԱվելին10:1521.05.22 -
Հասարակական«Արցախը չի ընկնելու և վերջ... առաջ՝ դեպի հաղթանակ». Գերասիմ Վարդանյանի նամակըՀենց նոր դուրս եկա «Արմավիր» ՔԿՀ-ից, որտեղ տեսակցեցի Գերասիմ Վարդանյանին։ Գերասը պինդ է ու նույնիսկ մաքսիմալ մեկուսացման պայմաններում ազատ… հազարապատիկ ավելի ազատ, քան մեր երկրի իշխանավորները, ովքեր առհավետ փակված են սեփական վախերի ու մեղքերի զնդանում։ Հրապարակում եմ Գերասի նամակը ՔԿՀ-ից։Ավելին10:1021.05.22 -
ՔաղաքականԵրկրի վարչապետի՝ իրարամերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է«Ժողովուրդ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո մոտ մեկ ամիս անց՝ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատերազմի սկսման հավանականությանն, ասում է. «Մինչև վերջին օրը, նախավերջին օրն ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմը, այնուամենայնիվ, չի սկսվի»: «Ո՞ւմ կողմից», - հստակեցնող հարց է տալիս հարցազրուցավարը: Ի պատասխան՝ Փաշինյանը մանրամասնում է. «Մեր ռազմաքաղաքական մարմինների, իսնտիտուտների կողմից, մինչև ամենավերջին օրը պատերազմի հավանականությունը բարձր չի եղել»: Սակայն մինչև այդ՝ 2020-ի հոկտեմբերի 14-ին՝ պատերազմի ամենաթեժ օրերին, նույն Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ քաղաքացիներին, վստահեցնում էր. «Պատերազմը ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք։ Հարցն այն էր՝ որ ժամին և որտեղից կհարձակվի թշնամին»։ Այսինքն՝ ստացվում է, որ մինչև սեպտեմբերի 25-ը, 26-ը, իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը համարել են, որ ամեն դեպքում պատերազմ չի լինելու, այնինչ, դրանից 2 ամիս առաջ՝ պատերազմի օրերին, խոստովանել են՝ պատերազմի հավանականության մասին տեղյակ են եղել: Ինչ է ստացվում, երկրի վարչապետի՝ իրարարմերժ հայտարարություններն ապացուցում են երիցս՝ նա հերթական անգամ խաբում է»։Ավելին10:0021.05.22 -
ՔաղաքականՔՊ խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից: Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը: Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվորեն խոսում են, որ այդ մի քանի «հունանավետիսյանների» պահվածքը փաստացի հակառակ ազդեցությունն է ունենում, ավելին, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, թիմում վստահ են, որ նրանք «ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել»։Ավելին09:5021.05.22 -
ՔաղաքականԻրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ մեր երկրում արդարադատությունը աբսուրդի ժանրի է հասնում և իրավապահների ոչ օբյեկտիվ գործելաոճը բացառապես քաղաքական պատվերի շրջանակներում է, ակնհայտ է՝ հատկապես վերջին օրերին հարուցված քրեական գործերով: Ինչպես հայտնի է, կալանավորվել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով. Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Այսինքն, ԶՈւ շտաբի նախկին պետի որդին կալանավորված է: Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ իրավապահ համակարգը փորձում է երկրում արդարություն ու կարգ ու կանոն հաստատել, սակայն, երբ համադրում ես նմանօրինակ այլ դեպքերի հետ, ակնհայտ է դառնում, որ իրավապահ համակարգը աչք է փակում քաղաքական իշխանության ներկայացուցիչների հարազատների կատարած ենթադրյալ հանցագործությունների վրա, իսկ ահա բարիկադից այն կողմ գտնվողներին ուղարկում բանտ: Խոսենք փաստերով. Իգոր Խաչատուրովը կալանավորվել է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու համար, իսկ ահա Սյունիքի նախկին մարզպետ, ներկայումս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարեն Պողոսյանը, որը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ սպանության փորձի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահել, կրելու մեջ, շուրջ երեք ամիս ձևական հետախուզման մեջ մնալուց հետո, ստորագրությամբ ազատության մեջ է: Ու սա միակ դեպքը չէ: ԱԺ Քաղաքացիական խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, օրերս մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն: Նա մեղադրվում է ապրիլի 2-ին Վայոց Ձորի մարզում գազալցակայանի տնօրեն 45-ամյա Վահե Ասատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։ Սակայն պատգամավորի որդին ևս ազատության մեջ է: Ահա հենց այս փաստերն էլ ապացույց են այն բանի, որ իրավապահ համակարգը գործում է քաղաքական իշխանությանը հաճոյանալու սկզբունքով, ինչի արդյունքում տուժում է արդարադատությունը»։Ավելին09:4021.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժմանը միանալու համար արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ոմանք պնդում են, որ դիմադրության շարժումը գնալով մարում է, և չկա հանրային հետաքրքրություն շարժման նկատմամբ, սակայն մեզ ասացին, որ արտերկրում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ են վերջին օրերին Հայաստան եկել, մասնավորապես՝ Իրանի, Լիբանանի, և այլ երկրների դաշնակցական կառույցների ներկայացուցիչներ, որոնց կարելի է ամեն երեկո հանդիպել Ֆրանսիայի հրապարակում։ Հիշեցնենք, որ 2018-ի հեղափոխության ժամանակ էլ աշխարհի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները գալիս էին հայրենիք»։Ավելին09:3021.05.22