Լրահոս
2022-05-21
-
ՔաղաքականԼսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան ՕհանյանԼսո՞ւմ եք, Շուշիի պատասխանատուն Նիկոլն է և նրան ենթարկված օղակները. Սեյրան ՕհանյանԱվելին14:1921.05.22 -
ՔաղաքականԱյս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին․ ԲաբայանԻշխանական պատգամավորները հենց սկսեցին հայտնի տեսանյութը տարածել, որում իմ ընկեր Արամ Գրիգորյանը 2021 թվականի ձմռանը փող մուրացողներին օգնում էր, արդեն պարզ էր, թե ինչ է պլանավորել #նիկոլ_մահաբերը: Այս իշխանությունն իր ծննդյան օրվանից սկսած որդեգրել էր քաղաքական տեռորի ուղին: Վաղուց սրանց պլանավորած բոլոր հակապետական, հակաիրավական մտադրությունները կանխատեսելի են , քանի որ դրանք շատ պրիմիտիվ են ու 90-ականնեին արդեն լսված: Նույնիսկ տեսանյութից ակնհայտ է դառնում, որ մուրացիկներին Արամն օգնում է ձմռանը: Վայրն էլ տեսանելի է, որ կապ չունի Ազատության հրապարակի հետ: Ավելին՝ դա 2021 թվականն էր: Այս պայմաններում այս աստիճանի պրիմիտիվիզմի որդեգրումը նույնիսկ ծիծաղելի չէ, սա վաղուց դարձել է պետական լուրջ դժբախտություն:Ավելին14:1121.05.22 -
ՔաղաքականԻշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում. Սոս ՀակոբյանԻշխանական հերթական անճոռնի և չոռոտ հրամանով այս պահին խուզարկություն է իրականացվում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում, ուշադրություն՝ 2021 թ. ձմռանը մի քանի մուրացկանի օգնելու հանար: Հարց է առաջանում. ի՞նչ են փնտրում: Ասում են, որ մի 10-15 հազար մարդու տվյալներով ցուցակներ են փնտրում: Դրանից հետո կանցնեն փնտրելու պատերազմի վերջին օրերին 90%-ով չպայթած Իսկանդերի մարտագլխիկը: Սա, որ զուտ իմանաք, թե Արամ Գրիգորյանը և մենք բոլորս ինչ «լրջությամբ» ենք վերաբերվում մարդկանց գլխին սարքելու նպատակով ձոնված ձեր հետապնդումներին: Քրեական գո՞րծն է, որ պետք է կոտրի ամեն փորձությունով անցած և այժմ պայքարի մեջ գտնվող մարդկանց: Դուք հոմ հիմար չեք...Ավելին14:0521.05.22 -
ՔաղաքականՎաղը Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի է բերվելու. ՂազինյանԲրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը: Պայմանագրի էական պայմաններն են. 1. Երկու կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը; 2. Արցախը ստանում է մշակութային ինքնավարություն՝ Ադրբեջանի կազմում; 3. Հայաստանը տրամադրում է Ադրբեջանի արևմտյան տարածքները Նախիջևանին կապող միջանցք, որը պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ Արցախը Հայաստանին կապող միջանցքը; 4. Հայաստանը պետք է ունենա պայմանագրային հիմքի վրա ձևավորված սահմանափակ թվակազմով և սպառազինություններով զինված ուժեր; 5. Հայաստանի հանրապետությունն ու Ադրբեջանը երաշխավորում են փոխադարձ ներդրումների ապահովությունն ու անվտանգությունը; 6. Կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է իրականացվի փուլերով. սկզբնական շրջանում կափաշրջափակվեն հարավային շրջանների կոմունիկացիաները: 6. Սահմանների դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է իրականացվի 1991թ-ի դրությամբ գոյություն ունեցած սահմաններով: Խնդրեմ. ստացեք խաղաղության դարաշրջան կոչվող Հայաստանի ու Արցախի հիմա արդեն անվերապահ կապիտուլիացիան. . .Ավելին14:0021.05.22 -
ԻրավականԱրթուր Վանեցյանի օգնականին բերման են ենթարկել․ փաստաբանՈստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն էին իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին տեղեկացրեց, թե որոշում է կայացվել բերման ենթարկել Արամ Գրիգորյանին: «Փնտրում էին հավաքի մասնակիցների ցուցակներ, բնականաբար, նման բան լինել չի կարող, որովհետև այն տեսանյութը, որի հիման վրա այս քրեական գորքը հարուցվել է, կարող եմ ասել, որ քաղաքական ռեպրեսիայի մի դրսևորում է, բայց այնքան իմաստազուրկ է ու ծիծաղելի», - ասաց փաստաբանը:Ավելին13:5621.05.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վարորդները տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Անի Մ-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/21/1213919/Ավելին13:5221.05.22 -
ԻրավականՄուրացկաններին միշտ էլ օգնել եմ՝ 500, 1000 դրամով, ինձ թվում է՝ քրեորեն պատժելի արարք չէ. Վանեցյանի օգնականը՝ իր տան խուզարկության մասինՈստիկանության քրեական հետախուզության վարչությունը, Քննչական կոմիտեն խուզարկություն են իրականացնում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում. գրում է aysor.am-ը։ Փաստաբան Երվանդ Վարոսյանը լրագրողներին ասաց, թե խնդիրը վերաբերում է հայտնի տեսագրությանը, որտեղ Արամ Գրիգորյանը ձմռանը մուրացկաններին փող էր բաժանում: «Հավաքի մասնակիցների ցուցակներ են փնտրում, ծիծաղելի է, բայց այսպես է», - ասաց փաստաբանը: Ինքը՝ Արամ Գրիգորյանը, չի հասկանում՝ ինչի համար են իր բնակարանում խուզարկություն անում: «Այդ մուրացկաններին միշտ էլ քաղաքի տարբեր տեղերում կարելի է հանդիպել, միշտ էլ օգնել եմ, 500, 1000 դրամով օգնել եմ: Դա, ինձ թվում է, քրեորեն պատժելի արարք չէ, թող մուրացկաններին կանչեին, հարցնեին», - լրագրողներին ասաց Գրիգորյանը: Հիշեցնենք՝ ապրիլի 23-ին իշխանական մի շարք լրատվամիջոցներում «Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող է բաժանում բողոքի ակցիաներին մասնակցելու համար» վերնագրով տարածվեց տեսանյութ: Հետագայում, սակայն, պարզվեց, որ տեսանյութը հին է. արված էր Դեմիրճյան փողոցում, երբ Գրիգորյանը մուրացկաններին գումար էր տվել՝ օգնելու նպատակով:Ավելին13:4721.05.22 -
ՀասարակականՎայոց Ձորում արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա, ճանկռոտել, կծել ու վնասվածքներ է պատճառելՄայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այդ օրը, ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վիրավորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Պարզվել է՝ արջը ճանկռոտել ու կծել, ապա վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Լևոնյանը բոխի հավաքելիս է եղել, երբ արջը անսպասելի հարձակվել է նրա վրա, ու նրա ու արջի միջև մենամարտ է սկսվել։Ավելին13:4021.05.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանն անդրադարձել է իր օգնականի տանը կատարվող խուզարկությանըՔիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը վստահ եմ պատիվ է ցանկացածի համար: Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու: հ.գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ:Ավելին13:3321.05.22 -
ՀասարակականՍա պայքար է հայ մնալու համար. մեր պայքարն արդար է. Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրիցԱվետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպել է «Արար» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական- քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին։ Նա նաեւ փոխանցել է Ավետիք Չալաբյանի կոչը կալանավայրից: «Սիրելի´ հայրենակիցներ, երեկ Արմավիր ՔԿՀ-ում հանդիպեցինք Ավետիք Չալաբյանին: Ոգին տեղն է, կամքն` ամուր: Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը՝ Խնդրեց իր ընկերներին և համախոհներին փոխանցել իր այս խոսքերը․ «Ավետիք Չալաբյան․ Սա պայքար է հայ մնալու համար Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր հետևողական աջակցության համար։ Մեր պայքարն արդար է։ Ոչ մի զրկանք չի կարող կոտրել մեր ոգին և շեղել մեզ մեր պետականությունը պահպանելու և մեր երկիրն ուժեղ դարձնելու ուղուց ի հեճուկս այս իշխանությունների, որոնց քաղաքական ուղեգիծը հետևողականորեն տանում է մեր պետականության վերացմանը։ Ուստի մեր բոլորի համախմբումը և բոլոր օրինական միջոցներով միասնական պայքարն անհրաժեշտություն են։ Ինձ կալանավորելու որոշումն ընդամենը քննիչի միջնորդության ուղիղ վերարտադրությունն է, ինչն ակնհայտ քաղաքական պատվերի դրսևորում է։ Գործող իշխանությունների կողմից իմ և շարժման բազմաթիվ այլ համախոհների նկատմամբ հետապնդումներն ապացույցն են այն բանի, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։ Էդմոն Մարուքյանի կողմից հրապարակված 6 սկզբունքները ևս մեկ անգամ հաստատում են, որ գործող իշխանությունը գնում է հայ ժողովրդի ազգային շահերի դավաճանության ճանապարհով՝ հանուն սեփական նյութական շահի: Մեր հանրությանն անընդհատ խաբում են՝ հավատացնելով, որ մենք թույլ ենք, տկար ենք, չենք կարող դիմակայել մեր առաջ ծառացած անվտանգային մարտահրավերներին և պետք է գնանք զիջումների․․․ Մենք կտրականապես մերժում ենք այս ուղեգիծը․ հայ ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ միասնության շնորհիվ ամենադժվար իրավիճակներն անգամ հաղթահարելի են։ Սիրելի՛ ընկերներ, պետք չէ վախենալ հանուն մեր և մեր սերունդների արժանապատիվ ապագայի զրկանքներ կրելուց։ Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար։ Ուստի կոչ եմ անում դուրս գալ փողոց և արտահայտել ձեր կամքն ու ընդվզումը։ Ձեր՝ Ավետիք Չալաբյան»։ Հիշեցնենք, որ 2022թ․ մայիսի 12-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում քրեական գործի շրջանակներում, որը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը նախատեսում է պատասխանատվություն Հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար՝ կատարված երկու կամ ավելի անձանց նկատմամբ: Նա կալանավորվել է:Ավելին13:2921.05.22 -
ՀասարակականՓլուզման պատճառով Ծիծեռնակաբերդի խճուղին դեռ երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։Ավելին13:2521.05.22 -
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱդրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն էԱվելին13:1621.05.22 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումից առաջ Դիմադրության շարժումը «կարևոր հանրահավաք» կանի18։00Ավելին13:1221.05.22 -
ՔաղաքականԱրթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացնում․ ԲաբայանԱյս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամԱվելին13:0521.05.22 -
ՔաղաքականՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբըՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ՀԱՅ-ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻ ԽՈՒՄԲԸ )) ՀՀ փոխվարչապետն արդյունավետ է գնահատում հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խումբըԱվելին12:5521.05.22 -
ՀայաստանԿենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով. հայտարարություն«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հայտարարություն է տարածել Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ներկայացրել է հայտարարությունը: «Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը մեծապես մտահոգված է Հայաստանում ժողովրդավարության շարունակվող հետընթացով: Մեզ անհանգստացնում են մարդու իրավունքների վերջին շարունակական կոպիտ խախտումները։ Մենք կտրականապես դեմ ենք իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալություններին, խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններին։ Մենք դատապարտում ենք կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։ Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը, խուսափել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից։ Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին ու Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ CDI-ը հավատարիմ է մարդու իրավունքների, արժանապատվության և ազատությունների հիմնական արժեքներին: Պետք է պաշտպանել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը», - ասված է հայտարարությունում:Ավելին12:4321.05.22 -
ԱռողջապահականԻսրայելում կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքն է գրանցվելԻսրայելում մայիսի 20-ին գրանցվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Պարբերականի տվյալներով՝ վարակը հաստատվել է մի տղամարդու մոտ, ով վերջերս վերադարձել է Արևմտյան Եվրոպայից: Այժմ նա գտնվում է Թել Ավիվի կլինիկաներից մեկում: Բժիշկները հայտնել են, որ հիվանդի մոտ թեթև ախտանշաններ են, անհանգստանալու պատճառ չկա, սակայն նա շարունակելու է մնալ մեկուսացման մեջ: Կապիկի ծաղիկով մարդու վարակման դեպքերն առաջինը գրանցվել էին ապրիլ-մայիս ամիսներին՝ Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում: Ներկայում այն հայտնաբերված է առնվազն 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է առաջիկայում արտահերթ հանդիպում կազմակերպել՝ քննարկելու վարակի բռնկման հարցը: Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:Ավելին12:1521.05.22 -
ՄիջազգայինԵրկրաշարժ՝ ՎրաստանումՎրաստանում մայիսի 21-ի առավոտյան երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Երկրի մասին գիտությունների ինստիտուտի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնին։ Առաջին երկրաշարժը, ըստ սեյսմոլոգների, գրանցվել է տեղական ժամանակով 06:12-ին և ունեցել է 3,6 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բորժոմիի մոտ։ Երկրորդը եղել է 08:42-ին և եղել է 3,3 մագնիտուդ։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դեդոպլիս-Ցկարոյի (քաղաք Վրաստանի հարավ-արևելքում) մոտակայքում։Ավելին11:4721.05.22