Լրահոս
2022-05-20
-
ՔաղաքականԻմ տեղեկություններով` Լին Թրեյսիի հարցազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, այլ համատեքստում. ԶաքարյանՊաշտպանության նախկին փոնախարար Արտակ Զաքարյանի տեղեկություններով՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հարցազրույցը, որը «Արմենպրես» պետական գործակալությունը հրապարակել է մայիսի 18-ին, իրականում ավելի վաղ է կայացել, սակայն իշխանությունը որոշել է այն հրապարակել իրեն հարմար ժամանակահատվածում: Այս հայտարարությունն Արտակ Զաքարյանն արել է «Օրագիր» հաղորդման ընթացքում: «Դեսպանի հարցազրույցը, որը, իմ տեղեկություններով, շատ ավելի վաղ էր տվել, վերցնում են և իրենց հարմար ժամանակ հասարակությանը ուզում են ցույց տալ, թե Ամերիկան էլ է մեզ աջակցում, Ամերիկան ձեզ չի աջակցում, իմ տեղեկությւններով, հարցազրույցը ավելի վաղ է եղել: Դիվանագիտական բոլոր էթիկետները տրորելով՝ նույնիսկ այդ հարցազրույցն են փորձում ծառայեցնել Նիկոլի իշխանական հագուրդներին ե մորթապաշտ շահերին»,-հայտարարել է Զաքարյանը: Հիշեցնենք, որ դեսպան Թրեյսին հայտարարել էր, թե ԱՄՆ-ը հանձնառու է օգնել հայ ժողովրդին կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրեց 2018 թվականին և մեկ անգամ ևս վերահաստատեց 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Դիտարկմանը՝ արդյո՞ք սա դիվանագիտական էթիկայի խախտում չէ, Զաքարյանն արձագանքել է. «Այստեղ ավելի շատ մեր իշխանության ապիկարության խնդիրն է, իսկ եթե համաձայնեցրել են իրար հետ, ուրեմն, երկուստեք կոպիտ խախտում է, որովհետեւ ընդդիմության գործողությունների դեմ համատեքստում է ընկալվել, ընկալումն այդպիսին է եւ շատ ազնիվ է, որ մարդիկ խոսում են դրա դեմ: Պետք է բարի լինեն և ասեն, որ մեկը մյուսի հետ կապ չինի, իմ ունեցած տեղեկություններով բոլորովին այլ համատեքստում այլ հարցազրույց է եղել, բայց դա իմ տեղեկություններով: Ճիշտ կլինի, որ դրան պաշտոնական արձագանք լինի: Իշխանությունը խոստովանի, որ նման զեխծարարություն եւ ստոր գործողություն է իրականացրել՝ վնասելով հայ-ամերիկյան շահերը»: Զաքարյանը նաև շեշտել է՝ եթե Հայաստանում վաղը իշխանափոխություն լինի, որևէ դեսպանատուն չի կարող ասել, որ դրան դեմ է:Ավելին13:5120.05.22 -
ՔաղաքականԵղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ Հայրենիքը. Լիլիթ ԳալստյանԱվելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված <<Մարիոտ>> հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ ընթանում է <<Ժողովրդավարության հայկական ֆորումը>>։ Իսկ <<ժողովրդավար>> մի քանի քպ-ականներ, որոնք լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող նախագծերի հեղինակ են, որոնք հաշտ են Արցախի կորստի հետ, որոնք ոստիկաններին կոչ են անում բիրտ ուժ գործադրել, և մի ճամբարափոխ պատգամավոր, որի որդին ծեծու ջարդի անխոնջ մարտիկ է և վերջերս հետախուզման մեջ էր, հյուրանոցի հետևի մուտքից են ծիկլակում։ Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։ Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն <<ժողովրդավարությունը>>, որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը։ Հ․Գ Ոնց էդ տխրահռչակն այլասերեց ամեն բան։Ավելին13:4520.05.22 -
Քաղաքական«Խոսքի ազատությունը ոտնահարված է Հայաստանում». Դիմադրության շարժման բողոքի ակցիան«Դիմադրության» շարժման երթը կանգնել է նաև «Մարիոթ» հյուրանոցի մոտ, քանի որ այնտեղ անցկացվում է Հայաստանում խոսքի ազատության, մամուլի, քաղաքացիական կազմակերպությունների միությունների թեմայով համաժողով, որի ընթացքում պատրաստվում է ելույթ ունենալ Նիկոլ Փաշինյանը։ Ցուցարարները ցանկանում են ցույց տալ, որ Հայաստանում մամուլը և խոսքի ազատությունը ոտնահարված են։ Մանրամասները պատմում է Էդգար Ղուշչյանը:Ավելին13:3320.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման մասնակիցները նստացույց են կազմակերպել Ամիրյան-Մաշտոց փողոցում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ«Դիմադրության» շարժման մասնակիցները նստացույց են կազմակերպել Ամիրյան-Մաշտոց փողոցում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱվելին13:2820.05.22 -
Քաղաքական«Դիմադրության» շարժման մասնակիցները քայլերթով ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության» շարժման մասնակիցները քայլերթով ուղևորվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին13:2320.05.22 -
ՄիջազգայինՀայաստանի իշխանություններին երկրի ներսից ճնշում են «արմատականները», դրսից՝ սփյուռքը. Չավուշօղլու«Yerevan.today»-ը գրում է․ «Հայաստանը պետք է արձագանքի Ադրբեջանի բարի կամքին,- ԱՄՆ-ում ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմազատման աշխատանքների և խաղաղության պայմանագրի կնքնմանը: «Թուրքիան մշտապես աջակցել է այդ նախաձեռնություններին։ Մենք հիմա տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունների երկրի ներսի ռադիկալ ուժերի և Սփյուռքի կողմից ճնշման տակ են»: Նա շեշտել է, թե Թուրքիան ԱՄՆ պետքարտուղար Բլինքենին և մյուս առաջնորդներին էլ ասել է, որ աջակցեն նախաձեռնությանը, որպեսզի Հայաստանը արագ ստորագրի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը. «Մենք շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին արձագանքել «այս բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում «արմատականները», իսկ դրսից՝ սփյուռքը ճնշում են գործադրում Հայաստանի իշխանությունների վրա։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։Ավելին13:1820.05.22 -
ՔաղաքականՀայրենակիցները ողջունում են «Դիմադրության» շարժման մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀայրենակիցները ողջունում են «Դիմադրության» շարժման մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին13:0820.05.22 -
ՔաղաքականՆիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանըԸնդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։ Սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։Ավելին13:0120.05.22 -
ՀասարակականԱվտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն, կան վիրավորներԱվտովթար՝ Արմավիրի մարզում բախվել են Opel Vectra-ն և Opel Astra G-ն, կան վիրավորներԱվելին12:5420.05.22 -
Քաղաքական12 ամսում 599 միլիոն դրամի պարգևատրում ու բազմաթիվ թափուր հաստիքներ վարչապետի աշխատակազմումՎարչապետի աշխատակազմում 2021 թվականին 599 միլիոն դրամի պարգևատրում են բաժանել: 12 ամիսների պետբյուջեի կատարման հաշվեքննության վերաբերյալ զեկույցում «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի՝ «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման հոդվածից տեղեկանում ենք, որ 2021 թվականին աշխատողների աշխատավարձերին ու հավելավճարին ուղղվել է շուրջ 2 միլիարդ 460 հազար դրամ, պարգևատրումներին, դրամական խրախուսումներին և հատուկ վճարներին՝ 599 միլիոն դրամ, քաղաքացիական դատական և պետական այլ ծառայողների պարգևատրմանն էլ՝ 149 միլիոն 3489 հազար դրամ: Նշվում է, որ համաձայն վարչապետի՝ 11.02.2021 թ. որոշման, աշխատակազմի հաստիքների թվաքանակը սահմանվել է 696 միավոր, որը 26.05.2021թ․ որոշմամբ փոփոխվել է՝ կազմելով 692 միավոր: Պարզվում է, սակայն, որ 2021թ. վարչապետի աշխատակազմում մշտապես առկա են եղել թափուր հաստիքներ, որոնց թիվը տատանվել է 156-170 միջակայքում: «Վերջին եռամսյակում թափուր է եղել հաստիքների 23-25 տոկոսը: Հաշվետու ժամանակահատվածում աշխատավարձի տնտեսված ֆոնդից տրվել է 288 միլիոն 932 հազար դրամի պարգևատրում: Միայն դեկտեմբեր ամսին թվով 15 հրամանների համաձայն՝ հատկացվել է 198 միլիոն 138 հազար դրամի չափով պարգևատրում, որի արդյունքում որոշ աշխատակիցներ տարբեր հրամաններով պարգևատրվել են մինչև 4 անգամ»,- նշվում է Հաշվեքննիչ պալատի զեկույցում: Հաշվեքննության՝ «Հետհսկողական գործընթաց» բաժնից տեղեկանում ենք, որ թափուր հաստիքների առնչությամբ 2021 թ. բյուջեի 3, 6 և 9 ամիսների կատարման հաշվեքննությունների համապատասխան ընթացիկ եզրակացություններում առաջարկություն է ներկայացվել քննարկելու աշխատակազմում թափուր հաստիքների առկայության նպատակահարմարությունը: Նշված առաջարկի վերաբերյալ աշխատակազմը հայտնել է, որ քննարկում են մինչև 50 թափուր հաստիքային միավոր կրճատելու հնարավորությունը և իրականացնում թափուր հաստիքների համալրման ընթացիկ աշխատանքներ: Հիշեցնենք՝ հաշվեքննությունն ընդգրկող ժամանակահատվածը 2021թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամանակը՝ 2022 թ. փետրվարի 14-ից մինչև 2022 թ. ապրիլի 30-ը:Ավելին12:4820.05.22 -
ՄիջազգայինԲաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներինԲաց նամակ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններին և դիվանադիտական ներկայացուցչությունների ղեկավարներինԱվելին12:3920.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Փաշինյանը «Մարիոթում» է. անհնազանդության ակցիա՝ հյուրանոցի մոտ | 20.05.2022Ավելին12:3020.05.22 -
Քաղաքական«Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունըԱյսօր Բաղրամյան 26–ում նախատեսված էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը, միաժամանակ Բաղրամյան 26–ի դիմաց ակցիա էին իրականացնում «Դիմադրություն» շարժման աջակիցները։ Նրան վանկարկում էին, որ Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցով բանակցելու մանդատ չունի։ «Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո տեղի ունեցավ պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը։ Դիմավորման արարողությունից հետո ակցիայի մասնակիցները հեռացան Բաղրամյան 26–ից։Ավելին12:2720.05.22 -
ԻրավականԴատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն. փաստաբանԱրմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Արդեն տեղեկացրել եմ, որ երեկ, ուշ գիշեր, դատարանը որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժելու մասին և Ա․Գալեյանը արգելանքից ազատվեց։ Ցանկանում եմ անդրադառնալ մի կարևոր հանգամանքի․ Էական չէ թե որքանով էր հիմնավոր կամ ոչ հիմնավոր քննիչի միջնորդությունը, որքանով էին հիմնավոր կամ ոչ հիմնավոր պաշտպանական կողմի առարկությունները։ Էական է այն իրողությունը, որ երեկ ԴԱՏԱՎՈՐ Արմեն Պողոսյանի կողմից իրականացվեց, բառիս բուն իմաստով, միջնորդության ՔՆՆՈՒԹՅՈՒՆ։ Միջնորդության քննությունը օրենսդրական դատավարական ձևակերպում է, սակայն գործնականում և հիմկանակում դատարաններում բողոքի քննություն չի իրականացվում։ Դատավորը ֆորմալ դատավարական պահանջների ապահովումից հետո լսում է քննիչին, պաշտպանին ու մեղադրյալին և անցնում որոշման կայացմանը։ Սակայն նմանատիպ գործընթացը չի համապատասխանում ,,Միջնորդության քննություն,, դատավարական եզրույթի էությանն ու բովանդակաությանը։ Դատավոր Արմեն Պողոսյանը իրականացրեց միջնորդության դետալային քննություն, բազմաթիվ հարցեր ուղղվեցին թե պաշտպանական կողմին և թե քննիչին, Դատարանը ձեռնամուխ եղավ բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննությանը, որն էլ հիմք հանդիսացավ օբյեկտիվ որոշման կայացման համար։ Միջնորդությունների նման քննությունը հույս է առաջացնում, որ արդարադատության համակարգը դեռ վերակենդանալու շանսեր ունի, իսկ Արմեն Պողոսյանը և Աջափնյակ նստավարի մի քանի այլ դատավորներ կարող են դասվել արդեն իսկ բոլորիս հայտնի այն դատավորների շարքը՝ ում հետ հույսեր է կապում հասարակությունը»,- գրել է Հովհաննիսյանը։Ավելին12:2320.05.22 -
ՔաղաքականMarriott Armenia Hotel-ի դիմաց ընթանում է բողոքի ակցիա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐMarriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում, ընթանում է բողոքի ակցիաԱվելին12:1620.05.22 -
Քաղաքական«Արմենիա Մարիոտ»-ը շրջապատված է ոստիկաններով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ"Արմենիա Մարիոտ"-ը շրջապատված է ոստկաններովԱվելին12:1220.05.22 -
ՀասարակականՏեսախցիկները ֆիքսել են կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲնության համաշխարհային հիմնադրամի (WWF Armenia) թաքնված տեսախցիկներով հնարավոր է եղել ֆիքսել կովկասյան ընձառյուծի ցերեկային զբոսանքը «Արփա» պահպանվող լանդշաֆտում:Ավելին12:0720.05.22 -
ՔաղաքականՀստակ և կտրուկ պետք է արձանագրվի, որ Հայաստանում չեն կարող լինել «անկլավներ». Վարդան ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում նշել է իրանագետ, «Հայրենիք» կուսակցության անդամ Վարդան Ոսկանյանը: Նա, նաեւ նշել է. «Հայաստանի սրբազան հողի նկատմամբ թշնամու սողացող ագրեսիան ու լկտի հռետորաբանությունը և դրանց համար իբր պատմական, իրավական կամ այլ «հիմքերի» առաջքաշումն ունի ռազմավարական շատ թափանցիկ և հստակ նպատակ՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը դեպի հյուսիս՝ Վրաստան ու Ռուսաստան և հարավ՝ Իրան, այդպիսով Հայաստանն իսկ իր ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությունը լավագույն դեպքում փաստացիորեն կվերածի ազգագրական ռեզերվացիայի ինչ-որ «Էրմանիստան» ցուցանակով։ Ըստ այդմ, շատ հստակ և կտրուկ պետք է արձանագրվի և սահմանվի, որ Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ» և ընդհանրապես կասկածի տակ դրվի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքն իսկ, քանզի այն իրականում թուրքական ծավալապաշտության թարախապալար է, տեղաբնիկ հինավուրց ժողովուրդների բանտ, բարբարոսական գոյացություն և բացառապես էներգակիրների փողերով պահպանվող ժառանգական բռնապետություն, որը խաթարում է Հարավային Կովկասի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական բնականոն զարգացումը և առաջընթացը»։Ավելին12:0120.05.22 -
ՀասարակականՄԻՊ-ը գերիների վերադարձի հարցում ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումըՄարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։Ավելին11:5620.05.22