Լրահոս
2022-05-27
-
ԱրցախԱրցախում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է վիրավորվելԱրցախի օկուպացված Ակնայի (Աղդամ) շրջանում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, սերժանտ Ազիզագա Ումարովը։ Միջադեպը տեղի է ունեցել Չամենլի գյուղում, հայտնում է ԱՊԱ-ն։ Նշվում է, որ զինծառայողը հոսպիտալացվել է։Ավելին13:4427.05.22 -
ՔաղաքականՊետությունը մատնված է ինքնահոսի․ Վահե ՀովհաննիսյանԿա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը, իր հերթական հոդվածում գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։Ավելին13:3527.05.22 -
ՀասարակականԻսակովի պողոտայում Mercedes-ը բախվել է կայանված BMW-ին, վերջինս բախվել է մայթի ծառերին. կան վիրավորներՄայիսի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Mercedes C500 և BMW 3 մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց մեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենաներին։ Բժիշկները, վիրավորներին մինչև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Նշվում է, որ մեքենաներից մեկը բախման հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մայթին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW-ն եղել է կայանված, երբ Mercedes-ը բախվել է դրան։ Վթարի փաստով Գ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։Ավելին13:2627.05.22 -
ԱշխարհԱյսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք․ ԱՀԿՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:Ավելին13:1827.05.22 -
ՀասարակականԱրամ Ա․-ն Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանըՄայիսի 26-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում ընդունել է Ն․Ս․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը։ Հանդիպմանը ներկա էր Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։ Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը,ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։ Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։Ավելին13:0927.05.22 -
ՀասարակականՔաշքշուկ ոստիկանների միջև«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է՝ թե ինչպես են ոստիկանները քաշքշում միմյանց։Ավելին13:0027.05.22 -
ՀասարակականԵրևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում ենԵրևան-Սևան մայրուղին փակել են քաղաքացիները. անհնազանդության ակցիաները շարունակվում ենԱվելին12:5227.05.22 -
ՀասարակականԱրման Թաթոյանը նոր աշխատանքի է անցելՀայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքի է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։ Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։ Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։ Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2005թ.-ից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ որպես քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «Արդարադատության համակարգը ՀՀ-ում», «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափանիշները քրեական դատավարությունում», «Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում» և «ՀՀ քրեական դատավարություն»: 2013թ.-ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA)` անգլերեն լեզվով: Դասավանդվող առարկաներն են՝ «Մարդու իրավունքների ներածություն» և «ՀՀ արդարադատության համակարգի ներածություն»: 2014թ.-ից Արդարադատության ակադեմիայում իրականացնում է «Քրեական դատավարության արդի հիմնահարցերը», «Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները» ծրագրերով դասավանդում: Նույն սկզբունքով դասավանդել է նաև Դատական, ինչպես նաև՝ Դատախազության դպրոցներում: Հեղինակ և համահեղինակ է 3 գիտական մենագրության և շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):Ավելին12:4427.05.22 -
ՀասարակականԿապիկի ծաղիկ հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրումՀամաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության թարմացված տվյալների՝ այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Դանիա, Շվեյցարիա, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Սլովենիա, Արաբական Միացյալ Էմիրություններ)։ Հիվանդության հարուցչի ամբողջական գենոմային հետազոտությունը հաստատել է, որ հիվանդների մոտ շրջանառում է կապիկի ծաղիկի Արևմտյան Աֆրիկայի շճախումբը, որն ավելի թեթև է ընթանում:Ավելին12:3827.05.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերումՀայլուր 12:30 Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին. անհնազանդության ակցիաներ՝ մարզերումԱվելին12:3027.05.22 -
ՄիջազգայինԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվներըԵՄ երկրներն արգելափակել են «Ռուսական Բանկի» ակտիվները մոտ 23 մլրդ եվրոյի չափով, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսին։ Ռեյնդերսի խոսքերով՝ ԵՄ երկրներն արգելանքի տակ են դրել նաև նյութական ակտիվները, մասնավորապես՝ զբոսանավերն ու վիլլաները, դրանց արժեքը գնահատվում է 10 միլիարդ եվրո։ Իտալիան սառեցրել է այն ռուսների ունեցվածքը, որոնք հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցանկում:Ավելին12:2627.05.22 -
ՔաղաքականՀայ մտավորականը լռելու իրավունք չունի․ Լիլիթ ԳալստյանՖրանսիայի հրապարակում երեկ հնչեցրած կոչին նոր մտավորականներ են միանում։ Ֆեյսբուքյան իր էջում կոչն ամբողջությամբ հրապարակել է ԱԺ պատգամավոր, թարգմանիչ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը, որի ներքո ստորագրել են 190 մտավորականներ՝ գիտնականներ, մշակույթի, արվեստի գործիչներ, դասախոսներ, գրողներ։Ավելին12:1827.05.22 -
ՔաղաքականՆարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման տեքստում:Ավելին12:0927.05.22 -
ՔաղաքականԱբաջյանի պապիկից մինչև արբանյակ․ Ավետիք ԻշխանյանԱվետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱԲԱՋՅԱՆԻ ՊԱՊԻԿԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԲԱՆՅԱԿ Բռնապետիկն իր արբանյակների առաջ գլուխ է գովել, թե բացի իրենցից, ունենք նաև հայկական արբանյակ։ Ինքս, վաղուց բռնապետիկի որևէ խոսքի չեմ հավատում։ Սկսած Աբաջյանի կեղծ պապիկից և չվերջացրած Արցախով, բացի սուտ և կեղծիք տարածելուց, այդ երևույթն այլ բանի ի վիճակի չէ։ Այնպես որ, համոզված եմ, որ ի տարբերություն, բռնապետիկի շուրջ պտտվող, իրական արբանյակ-պատգամավորներ-նախարարներից, այդ արբանյակը կեղծ է, գոյություն չունի, խաբկանք է, հերթական սուտն ու կեղծիքը»։Ավելին12:0027.05.22 -
ԱրցախՏեղի կունենա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերանՄայիսի 30-ին` ժամը 19։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում կկայանա «Շուշի. ԱմԷն» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Շուշին եղել է և կմնա հայկական։ Մուտքն ազատ է։Ավելին11:4127.05.22 -
ԱշխարհԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը հովազ է տեսելԲրազիլիայի դպրոցներից մեկում աշակերտը գնացել է զուգարան և այնտեղ հանդիպել հովազի։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։ Իննամյա Դեյվիդ Միգելը պատմել է, որ ինքը ֆուտբոլ է խաղացել դպրոցի բակում և ինչ-որ պահի գնացել է զուգարան։ Երբ նա մտել է զուգարան,հովազ է իրեն ընդառաջ եկել: «Ես դողում էի տերեվի պես, երբ լսեցի նրա մռնչյունը։ Սիրտս գրեթե կանգ առավ»,- հիշում է տղան։ Նա սարսափած դուրս է վազել զուգարանից ու օգնության կանչել հորը՝ 34-ամյա Ռոդրիգո Ալմեյդային։ Տղամարդը գնացել է ստուգելու, թե ինչն է վախեցրել որդուն, զուգարանում հայտնաբերել է վայրի կենդանուն և փախել է: Դեպքի վայր են կանչել փրկարարներին, ովքեր քնաբերով կրակել են հովազին ու տարել դպրոցից։ Պարզվել է, որ դա երիտասարդ էգ էր։ «Մենք գիտենք, որ դա տեղի է ունենում անտառահատումների, խոշոր անտառային հրդեհների և այս կենդանիների բնական միջավայրի ոչնչացման պատճառով: Նրանք փախչում են քաղաքներ »,– բացատրել է անասնաբույժ Մարկոս Մոուրաոն:Ավելին11:3327.05.22 -
Սպորտ9 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ 1/4 եզրափակիչ. հայտնի են բոլոր զույգերըԱյսօր՝ մայիսի 27-ին, կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը։ Մեր մարզիկների մրցակիցները հայտնի են։ Առաջինը ռինգ դուրս կգա Բարեղամ Հարությունյանը ժամը 14:00-ին մեկնարկող մրցահերթում։ Նրա մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Սախիլ Ալախվերդովը։ Ապա Դավիթ Չալոյանը կմրցի Իսպանիան ներկայացնող Էլ Ալիսաուի Այուբի հետ։ 63,5 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովի մրցակիցը չեխ Պետր Նովակն է լինելու։ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը կմրցի իսպանացի Մոլինա Սալվադոր Մարտինի հետ, իսկ 75 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ուժերը կչափի խորվաթ Լուկա Պլանտիչի հետ։ 18:00-ին սկսվող մրցահերթում 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ռինգ դուրս կգա վրացի Լաշա Գուրուլիի հետ, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Բելգիայի ներկայացուցիչ Վիկտոր Շելստարետեի հետ։ 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը կլինի թուրք Բաթուհան Չիթըֆչին իսկ մեր վերջին ներկայացուցիչը կլինի 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը Հունաստանը ներկայացնող Վագքան Նանիցանյանն է։Ավելին11:2527.05.22 -
ԱշխարհՀնդկուհին արժանացել է միջազգային մրցանակիՀնդկուհի գրող Գիտանջալի Շրին գրականության ոլորտում միջազգային Բուքերյան մրցանակ է ստացել «Ավազե գերեզմանը» (Tomb of Sand) գրքի համար: Այս մասին Լոնդոնում միջոցառման ժամանակ հայտարարել է ժյուրիի նախագահ, իռլանդացի թարգմանիչ Ֆրենկ Ուայնը, փոխանցում է TASS-ը: Գիրքը պատմում է 80-ամյա մի կնոջ մասին, ով սաստիկ ընկճախտ է տանում ամուսնու մահվան պատճառով: Նա սկսում է լեզու չգտնել իր դստեր հետ, ուղևորություն է կատարում Պակիստան, ինչը նրա մեջ ցավոտ հիշողություններ է արթնացնում երկրի պառակտման հետ կապված, սակայն արդյունքում ուրախության նոր աղբյուրներ է գտնում: Սա հինդիից թարգանված առաջին գիրքն է, որը կարողացել է նվաճել հեղինակավոր մրցանակը: Հավակնորդների կարճ ցուցակում ընդհանուր առմամբ եղել են տարբեր լեզուներով 6 ստեղծագործություններ, որոնցից 5-ի հեղինակները կանայք են:Ավելին11:1627.05.22 -
ՏնտեսականՌուբլու և դոլարի փոխարժեքն այսօրԵրևանյան բանկերում այսօր 1 ռուբլին գնվում է նվազագույնը 6 դրամով, առավելագույնը՝ 6.50 դրամով, միջինը՝ 6.30 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 6.91 դրամով, առավելագույնը՝ 8.05 դրամով, միջինը՝ 7.40 դրամով։ Այս մասին տեղեկանում ենք rate.am կայքից։ Իսկ 1 դոլարը գնվում է նվազագույնը՝ 442 դրամով, առավելագույնը՝ 446 դրամով, միջինը՝ 443.12 դրամով, վաճառվում՝ նվազագույնը 449 դրամով, առավելագույնը՝ 456, միջինը՝ 452.82:Ավելին11:0827.05.22