Լրահոս

2022-05-27
  • Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Վարդենիսում
    Լարված իրավիճակ է եղել Վարդենիսում: Այնտեղ նույնպես քաղաքացիները ճանապարհ են փակել:
    16:34
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
    ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։ Նա մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։
    16:25
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ. Հանդիպումները Լիբանանում ավարտվեցին
    Մայիսի 26-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության այցը Լիբանան ամփոփվել է «Շաղզոյյան» կենտրոնում ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմամբ։  Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունին, ողջունելով Արցախի պատվիրակությանը, վստահեցրել է, որ Արցախի ուղղությամբ ՀՅԴ Լիբանանի կառույցների աշխատանքները շարունակական են լինելու։   Արթուր Թովմասյանն իր հերթին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատվիրակության անունից արժևորել լիբանանահայ համայնքի, հատկապես Լիբանանի դաշնակցական կառույցների Արցախի Հանրապետության կայացմանն ուննեցած անսակարկելի գործունեությունը։   Միաժամանակ Արցախի խորհրդարանի նախագահը Հակոբ Բագրատունուն առաջարկել է ստեղծել Արցախ- Լիբանան բարեկամական շրջանակ, որի կազմում կարող են ընդգրկվել պատգամավորներ, գործող ու նախկին նախարարներ և այլ բնագավառի ներկայացուցիչներ։   Հակոբ Բագրատունին մեծ խանդավառությամբ է ընդունել առաջարկը և պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել։
    16:16
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր հանցանք ամբաստանյալի կողմից՝ խափանման միջոց կալանքը գրավով փոփոխելու դատարանի որոշման արդյունքում. գրավի գումարը պետականացվել է
    Շարունակվել են արձանագրվել դեպքեր, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննչական մարմնի, դատախազության կողմից ներկայացվող հիմնավոր միջնորդությունները դատարանների կողմից մերժվելու արդյունքում մեղադրյալները կատարում են նոր հանցագործություններ:
    16:07
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ Փոթսթաուն քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ
    ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Փոթսթաուն քաղաքում բնակելի շենքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, ևս մի քանիսը հայտնվել են թակարդում։ Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի՝ մայիսի 26-ին, հայտնում է Fox News-ը։ «Առնվազն երկու մարդ դեռևս անհայտ կորած է համարվում հինգշաբթի ուշ երեկոյան, քանի որ անձնակազմը շարունակում է աշխատանքը փլատակների մեջ»,- ասվում է գրառման մեջ: Դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները, դեպքի հանգամանքները պարզվում են։ Մարտի 4-ին Հնդկաստանի Բիհար նահանգի Բհագալպուր քաղաքում բնակելի շենք է պայթել, որի հետևանքով յոթ մարդ է մահացել, այդ թվում՝ վեց ամսական երեխա։ Առնվազն հինգ հոգի ծանր վիրավորվել են։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ առաջին հարկում պայթուցիկ է պայթել, քանի որ տեղի բնակիչը զբաղվում էր ճայթուկների և հրավառության ապօրինի արհեստագործական արտադրությամբ։
    15:58
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերին
    Արագածոտնի մարզում 31-ամյա վարորդը Skoda-ով բախվել է ապառաժ քարերին
    15:49
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հայաստան» դաշինքի տեսլականը՝ պետական կառավարման համակարգի վերաբերյալ
    Համաժողովրդական պայքարի հաղթանակից հետո կձևավորվի Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որի կազմում չի լինելու որևէ օդիոզ դեմք։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը։ «Հիմնովին բարեփոխվելու է կառավարման համակարգը․ ներգրավվելու են բարձրակարգ մասնագետներ, ովքեր իրենց աշխատասիրությամբ, պետականամետ մտածողությամբ նպաստելու են երկրի զարգացմանը, տնտեսության վերականգնմանը։ Պոպուլիզմի, ստի, կեղծիքի, անգործության և կոռուպցիայի փոխարեն նոր կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու քաղաքային և գյուղական համայնքների բնակիչների բարեկեցության ապահովմանը-նշվում է հայտարարության մեջ։
    15:40
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում շարունակում է խնդրահարույց մնալ դատական նիստերի նշանակման ձգձգումների հարցը. Արցախի ՄԻՊ
    Արցախի ՄԻ պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված արդար դատաքննության իրավունքի  պատշաճ իրացմանը խոչընդոտող որոշ խնդիրների հետ:
    15:25
    27.05.22
    Ավելին
  • Հասարակական
    Հայաստանի «տիեզերական գործունեությունը»
    «Հայկական արբանյակն արդեն աստղային պատերազմների թեմա է դարձել», ասում են փորձագետները՝ հիշեցնելով երեկվանից համացանցում ու ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների մասին:
    15:17
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աշխարհը նոր կրոն է որոնում. Ստեփան Դանիելյան
    Աշխարհը նոր կրոն է որոնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
    15:09
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցի իրացման հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ կին ձերբակալվել է
    Մայիսի 13-ին ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Երևան քաղաքի ու Արարատի մարզային վարչությունների, ինչպես և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառմամբ ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
    15:00
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է հանրային սննդի կետի գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հակոբ Պողոսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Վանաձոր-Երևան մայրուղու Ջրաշենի ոլորանի հատված): Պարզվել է, որ այստեղ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում չեն եղել, աշխատանքային գործիքների և պարագաների լվացման, ախտահանման և պահման համար համապատասխան տարածքներ և անհրաժեշտ հարմարություններ նախատեսված չեն եղել, արտադրամասն ապահովված չի եղել կենցաղային տարածքներով (սանհանգույցը գտնվում է տարածքից դուրս, ապահովված չէ մշտական հոսող ջրով, չկա լվացարան, չկա անձնակազմի համար հանդերձարան), չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կանխելու կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ, իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական (բժշկական) գրքույկներ: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:
    14:50
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը գրավով փոփոխելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել
    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրկում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
    14:42
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարեկները գողության փորձ են կանխել
    Մայիսի 26-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հյուսիս-Հարավ մայրուղուց, գողության փորձի կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր գողանալ ուղևորի պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել: Նախապատրաստվում են նյութեր:
    14:34
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հիմա էլ «ախռանիկներից» անցան «օգնականների»․ Լևոն Քոչարյան
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, անդրադառնալով ԶԼՄ-երից մեկի հրապարակմանը, գրել է.
    14:26
    27.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանի նախագահն ընդունել է Չեռնոգորիայի նախագահին
    Բաղրամյան 26-ում նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին։ Արարողությունը կայացել է նախագահականի հետնաբակում։ Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահները մտել են շենք։ Լուսանկարման արարողությունից հետո մեկնարկել է նախագահների առանձնազրույցը։
    14:18
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը․ Արսեն Բաբայան
    «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:
    14:09
    27.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց պետականության վերակերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը
    Հայոց պետականության վերակերտման օրը վերահաստատենք անվտանգ ապրելու և արարելու մեր կամքը
    14:00
    27.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Հունիսի 3-ը «վերջնական ջրբաժանի» օր է հայտարարում Դիմադրության շարժումը
    Դիմադրության շարժումը հունիսի 3-ը հայտարարել է վերջնական ջրբաժանի օր: Այդ օրը Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ:  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Ազգային ժողովին առաջարկում են հայտարարություն ընդունել հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները հունիսի 3-ին կամ կհիմնավորեն, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, կամ կստորագրեն իրենց առաջարկած հայտարարությունը: 
    13:52
    27.05.22
    Ավելին