Լրահոս

2022-05-26
  • Հայաստան
    Դիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    Դիմադրության շարժման երթը ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով
    20:10
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերությունից վերադարձած Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է
    Ադրբեջանում որպես գերի պահվող զինծառայող Էդուարդ Մարտիրոսովն արդեն Երևանում է։ Նա Ադրբեջանից տեղափոխվել է Ստեփանակերտ, ապա՝ Երևան։ Մարտիրոսովին ուղեկցել են ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, տեղեկացնում է «armeniasputnik.am»-ը։ Զինծառայողի տեղափոխումը հայկական կողմ տեղի է ունեցել խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի ներկայությամբ։ «Համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ այսօր բանակցությունների շնորհիվ հայկական կողմին է հանձնվում հայ-ադրբեջանական սահմանի շրջանում մեկ ամիս առաջ մոլորված ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- ասել է գեներալ-մայոր Վոլկովը։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարը նշել է, որ շարունակվում են բոլոր ռազմագերիների վերադարձի աշխատանքները։ «Մենք ամեն քայլ անում ենք, որպեսզի այս կամ այն կերպ գերեվարված բոլոր զինծառայողները վերադառնան տուն։ Գործընթացը շարունակվում է, կանենք ամեն ինչ, որպեսզի խաղաղություն տիրի»,- ասել է ռուսաստանցի գեներալը։ Հայկական կողմի ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել գեներալ-մայոր Վոլկովին՝ շարքային Մարտիրոսովին վերադարձնելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Մարտիրոսովին օդանավակայանից անմիջապես տեղափոխել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն։ Այնտեղ կարճ զրույց է տեղի ունեցել, որից հետո զինծառայողը գնացել է տուն։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովին Ադրբեջանը վերադարձրել է հայկական կողմին։
    19:40
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը
    Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը` խնդրելով Վրաստանին տալ թեկնածուի կարգավիճակ։ Հաղորդում է aliq.ge-ն։ Նամակին չեն միացել միայն «Եվրոպացի սոցիալիստներ» կուսակցության անդամները։ «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդներից Լևան Իոսելիանին խորհրդարանում եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցով բանավեճի ժամանակ ընթերցել է նամակի տեքստը և նշել՝ վերջակետ պետք է դնել այն աժիոտաժին, թե իբր ընդդիմադիր դաշտում ոչ ոք չի ցանկանում, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ։ Նամակի մեջ մասնավորապես ասվում է․ «Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է երկրի անդամակցությանը Եվրամիությանը, որը վրաց ժողովրդի մշակութային ու պատմական ընտրությունն է։ Եվրոպական ընտանիքին անդամակցությունը հնարավորություն է պաշտպանելու օրենքի գերակայությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքը, անկախ դատական ​​համակարգը, լրատվամիջոցների ազատությունը և երկրի համընդհանուր ճանաչված մարդու հիմնարար իրավունքները»։ Անդրադարձ է արված նաև 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո Շվեդիայի և Լեհաստանի արտգործնախարարների նախաձեռնած «Արևելյան գործընկերության» ծրագրին հաջորդած ԵՄ Ասոցացման համաձայնագրին, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրին և Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի համար վիզային ռեժիմի ազատականացմանը և այլ հարցեր։ «Խնդրում ենք դրական որոշում կայացնել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին, որը կապահովի երկրի ժողովրդավարական զարգացումը՝ ներառյալ արդարադատության և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը և Վրաստանի ազատագրումը ռուսական ազդեցությունից…»,- ասված է նամակի մեջ։ Նշենք, որ մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան, Ուկրաինայի օրինակով, ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ են ներկայացրել։
    19:28
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար
    Չենք հերքում, որ շրջանառվող տվյալների մի մասը Globbing-ի հաճախորդների տվյալներ են, բայց վերջնական պատասխանը կտա քննությունը. Globbing-ի Հայաստանի մարքետինգի ղեկավար
    19:25
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Երևանում. SMT Բժշկական պարագաների գործարանի 150-ից ավելի աշխատակիցներ ամիսներ շարունակ չեն ստացել իրենց աշխատավարձը
    Արդեն մի քանի ժամ է, Թբիլիսյան խճուղի 29/38 հասցեոմ գործող SMT Բժշկական պարագաների գործարանի գլխավոր մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի աշխատակիցներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի գործարանի ղեկավարությունը չշարունակի հերթական անգամ «Գյուլնազ տատու հեքիաթները կարդալ» և հստակ պատասխան տա, թե ինչի համար իրենք փետրվար ամսից առ այսօր իրենց աշխատանքի դիմաց, այդ թվում՝ արտաժամյա, աշխատավարձերը չեն կարողանում ստանալ։
    19:16
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանն ու Մակրոնը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։ Փոխանցում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, տարածաշրջանային մի շարք հարցեր, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը և Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Էրդողանը պնդել է, որ ցանկանում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի, և այս ուղղությամբ իրենք շարունակում են խրախուսել երկու երկրներին երկխոսության և դիվանագիտության ճանապարհին։ Էրդողանը Մակրոնի հետ զրույցում վերահաստատել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշումը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի շփումները Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամների և «այսպես կոչված կազմակերպությունների» հետ կապերը համատեղելի չեն լինի ՆԱՏՕ-ի ոգու հետ։
    19:03
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիևյան կամուրջին երիտասարդ տղամարդ է նետել իրեն․ Նա ողջ է մնացել և գնացել է տուն
    Քիչ առաջ ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ այսօր 38 տարեկան տղամարդը ցանկացել է ինքնասպանություն գործել՝ փորձելով նետվել «Կիևյան» կամրջից։ Վերջինս ցած է նետվել ցածրադիր վայրից, տեղափոխվել հիվանդանոց, բուժօգնություն ստանալուց հետո գնացել է տուն:   
    18:52
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տարեց քաղաքացիները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել․ փաստաբանը՝ Գյումրու միջադեպի մասին
    ԳՅՈՒՄՐՈՒ դեպքով վարույթն իրականացնող մարմինը քիչ առաջ հայտարարեց ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ։ Նախաքննությունը տևեց երկու շաբաթից մի փոքր ավելի)) Ծանոթացա գործի նյութերին։ Տուժողները հայտնել են, որ երթի մասնակիցներն իրենց չեն հայհոյել, բռնություն չեն գործադրել։ Ավելին, տեսանյութում երևացող դեպքն էլ եղել է այն բանից հետո, երբ տուժողներից մեկը հավկիթներով հարվածել է երթի մասնակիցների ավտոմեքենաներին։ Ընդ որում, ըստ ՏՈՒԺՈՂՆԵՐԻ (պապիկների) ցուցմունքների, եթե հավկիթները տուժողի կողմից չնետվեին մարդկանց ուղղությամբ, տեսանյութում երևացող միջադեպն էլ տեղի չէր ունենա։ Հիշեցնեմ, որ արարքը որակվել է ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և այս ապացույցների համատեքստում գործն ուղարկվում է դատարան։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ապօրինություն։ Հ.Գ. Դե ինչ, սպասենք արդարացման դատական ակտի:
    18:50
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    ՀՀ կառավարության շենքի մոտ հնչում է «Զարթնի՛ր, Լաո»-ն
    18:41
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության հրապարակն՝ այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Հանրապետության հրապարակն այս պահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    18:21
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Կառավարության շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակել
    18:17
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշան դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել. Ռուբեն Մելիքյան
    Պրոդյուսեր, հանրային գործիչ Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշման դեմ այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք։ Բողոքով պնդում ենք, որ՝ 1) Գրիգորյանին վերագրվող արարքը Քրեական օրենսգրքով որպես հանցանք նախատեսված չէ, ուստի բացակայում է «հիմնավոր կասկածը». 2) կալանավորման հիմքերը՝ փախուստի դիմելու, նոր արարք կատարելու և վարույթի նկատմամբ ապօրինի ներգործելու ռիսկերը, բավարար չափով հիմնավորված չեն. 3) Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը և նրա կալանավորումը կրում են քաղաքական ու խտրական բնույթ։ Պաշտպաններ՝ Ռուբեն Մելիքյան և Արմեն Մաշինյան
    18:13
    26.05.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ջրցան՝ կառավարության մոտ. Փաշինյանի նստավայրի մուտքը լվացել են
    Կառավարության դիմաց ջրցան են բերել, լվացել Նիկոլ Փաշինյանի նստավայրի գլխավոր մուտքը: «Հայլուրի» տեսախցիկն է ֆիքսել կադրերը:
    18:03
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում «Ազատություն քաղբանտարկյալներին», «Բացե՛ք ձեր աչքերը» գրությամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Երթի մասնակիցները ցուցապաստառներ են տանում "Ազատություն քաղբանտարկյալներին", "Բացե՛ք ձեր աչքերը", "Փաշինյանը չպետք է խոսի Հայաստանի անունից" գրությամբ
    18:00
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քայլերթի մասնակիցները հասել են Կառավարության շենքի մոտ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
    Քայլերթի մասնակիցները հասել են Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ, հայտնում են «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։
    17:57
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիպուկահարներ՝ կառավարության շենքի վրա
    «Ցռան Վերգոները» դիպուկահարներ են տեղադրել Կառավարության շենքի վրա, գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
    17:48
    26.05.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Բեռնատարները չեն կարողանում հատել վրաց-ռուսական սահմանը. բեռնափոխադրողների բողոքը
    Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են արել բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները: Նրանք պնդում են, որ արդեն 8 օր է իրենց բեռնատարները Վրաստանի տարածքում են և չեն կարողանում հատել սահմանը՝ Ռուսաստան գնալու համար:
    17:45
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ՌԴ-ից բնական գազի գնումից. Չավուշօղլու
    Թուրքիան այս փուլում մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Էներգետիկայի հարցը կքննարկվի Թուրքիայի և Իսրայելի էներգետիկայի նախարարների միջև: Մենք ասացինք, որ եթե Իսրայելը հասնի Եվրոպա արտահանվող գազի ծավալներին, ապա Թուրքիան կլինի միակ տնտեսական ուղին (դա անելու համար): Մենք՝ Թուրքիան, խնդիրներ չունենք, և առայժմ որոշում չկա Ռուսաստանից գազ չգնել էներգետիկ անվտանգության առումով»,- մեջբերում է Sabah-ը նրա խոսքերը։
    17:38
    26.05.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞ւ է հայկական արբանյակը տիեզերքի ուղեծիր դուրս բերվել ամերիկյան ընկերության միջոցով
    168.am-ը գրում է. Այսօր կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից «Space X» ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Այս հայտարարությունը մեծ ցնծություն առաջացրեց հասարակության որոշակի շերտերի մոտ, և շատերը սկսեցին գովաբանել իշխանություններին՝ նշանակալից հաջողություն արձանագրելու համար, թեպետ կարճ ժամանակ անց արդեն պիտի պարզվեր, որ դեռևս 2017 թ.՝ նախկին իշխանությունների ժամանակ Կառավարությունն աշխատանք է սկսել 2020 թ. տիեզերք արբանյակ դուրս բերելու ուղղությամբ: Ավելին, 2017 թ. Հայաստան է բերվել սարքավորումների առաջին խմբաքանակը: Արբանյակը, սակայն, տիեզերք է հասել ոչ թե 2020 թ., ինչպես պլանավորել էին նախորդ իշխանությունները, այլ՝ 2022թ.: Հայտնի է, որ տիեզերական ոլորտն ու տիեզերական արդյունաբերությունը, մասնավորապես, նույնպես գերտերությունների՝ մասնավորապես Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի մրցակցության տիրույթում են գտնվում, և այդ առումով երկու երկրների համապատասխան ընկերությունների՝ «Роскосмос»,-ի և «Space X»-ի միջև այդ առումով լուրջ մրցակցություն կա, քանի որ այդ ոլորտում տեղեկատվական պատերազմներն ու շրջանառվող փողերը վաղուց աշխարհաքաղաքական դրոշմ են կրում: Ու այս համատեքստում հատկանշական է, որ Հայաստանի արբանյակը տիեզերք է դուրս բերվել ամերիկյան «Space X»-ով, այլ ոչ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի տիեզերական ծառայությունների միջոցով:
    17:33
    26.05.22
    Ավելին