Լրահոս
2022-05-30
-
ՔաղաքականԱդրբեջանը սողացող ձևով նվաճում է Սյունիքի մարզը. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանը սողացող ձևով (անաղմուկ և մանր քայլերով) նվաճում է Սյունիքի մարզը՝ նորանոր տարածքներ վերցնելով փաստացի իր ԶՈՒ վերահսկողության տակ։ Զուգահեռ այնտեղ կատարում է ամրաշինական աշխատանքներ՝ հիմք ստեղծելով հաջորդական հարձակումների համար։ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռ. Թայիփ Էրդողանն գրեթե ամենօրյա ռեժիմով անթաքույց կերպով խոսում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի հանդեպ իրենց հավակնությունների մասին՝ փաստացի նպատակ հետապնդելով վերացնել հայկական պետականությունը (առնվազն այն տարածքում, որում այն կա այսօր)։ Այս փաստացի պատերազմական գործողություններին ի պատասխան ՀՀ դե ֆակտո իշխանությունը դիմում է «միջազգային հանրություն» գոյություն չունեցող կողմին, որպեսզի վերջիններս «գնահատական» տան Ադրբեջանի թշնամական գործողություններին ու նորից խոսում «զորքերի հայելային հետքաշում» անհեթեթության մասին, որի պատճառով մենք արդեն իսկ կորցրել ենք նոր բնակավայրեր 2020 թ. նոյեմբերից հետո։ Այլ բառերով՝ թշնամին իրականացնում է սողացող պատերազմ՝ դա կոչելով «խաղաղության օրակարգ», իսկ հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու առաջնային պարտավորություն ունեցող դե ֆակտո թուրքամետների իշխանությունը կապիտուլիանտի գլխավորությամբ մեր անվտանգությունը հանձնում է «միջազգային հանրության» բարեգթությանն ու ոչ մի խոսք ու գործողություն չի անում դիմադրելու, պաշտպանվելու պատրաստակամության առումով։ Վերևում նկարագրվածը իրականություն է ոչ թե այն պատճառով, որ սա միակ հնարավոր տարբերակն է այս պահին (ինչպես քարոզում են ամեն օր), այլ այն պարզ պատճառով, որ մենք դեռ հանդուրժում ենք այս կապիտուլիանտ իշխանությունը՝ հանձնելով հայրենիքը։ Ու ոչ մի արդարացում, թե ինչու պայքարի դուրս չենք գալիս, այլևս չի աշխատում։ Կհանդիպենք երեկոյան 22:00-ին @Հայկական նախագծի մեր հերթական դասախոսությանը Ֆրանսիայի հրապարակում։Ավելին10:5430.05.22 -
ՔաղաքականԴիմադրության շարժումը կարող է իսկապես դառնալ լույսերի հեղափոխություն․ Վահե ՀովհաննիսյանԱյլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը գրել է․Ավելին10:5130.05.22 -
ՔաղաքականԻնձ չեք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք. Իշխան ՍաղաթելյանԻնձ չե՞ք հավանում՝ Երևանում շատ հրապարակներ կան, դուրս եկեք ու դիրքորոշում հայտնեք։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Սաղաթելյանի համոզմամբ, եթե Փաշինյանը մի գրամ մտածում է երկրի ապագայի մասին, ուրեմն՝ պետք է գնա, քանի որ նա այլևս ոչինչ չի կարող անել։Ավելին10:4530.05.22 -
ՀասարակականԱննա Հակոբյանը վախեցել է մրցաշարի ժամանակ․ ԼՈՒՍԱՆԿԱՐԱննա Հակոբյանը վախեցել է մրցաշարի ժամանակ լուսանկարԱվելին10:4130.05.22 -
ՀասարակականԾիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածի փլուզման հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։Ավելին10:3730.05.22 -
ՔաղաքականՀիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞․ իրավապաշպանԴասագրքային սադրանք՝ 226 հոդվածի հատկանիշներով Հենց նոր սադրանք է տեղի ունեցել Ֆրանսիայի հրապարակում. 1) Սադրիչը ուղիղ եթերը միացած՝ մտնում է հրապարակ 2) Մոտենում է տարբեր վրաններում գտնվող մարդկանց և զրպարտչական բնույթի բաներ է խոսում ուղիղ եթերում 3) Որոշ քաղաքացիներ բարկանում են և սադրիչին մի թեթև «խեղճացնում» 4) Սադրիչը վերստին եթեր է մտնում, պնդում է որ իրեն ծեծել են ու ասում է, որ Ֆրանսիայի հրապարակում իր հանդիպած բոլորը խոսում են «ղարաբաղի լեզվով». «Երևանի լեզվով» ոչ ոք չի խոսում 5) Սադրանքը հայտարարվում է ավարտված, ու սադրիչին ոստիկանական մեքենայով, «պաչյոտնի» ձևով, տեղափոխում են բաժին։ ՀԳ. Հիմա սա Արցախահայերի նկատմամբ թշնամանք հարուցել չի՞, «նիկոլական» մեկնաբանմամբ՝ 226 հոդված չի՞:Ավելին09:4030.05.22 -
ՔաղաքականԳիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել․ Արսեն ԲաբայանԳիշերը Ֆրանսիայի հրապարակում հերթական իշխանական սադրանքն է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Նա գրել է․«Իշխանության ֆինանսավորմամբ ֆեյսբուքում հակապետական քարոզչությամբ աչքի ընկնող մեկն այցելել է Ֆրանսիայի հրապարակ, անցնելով վրանների մոտով, հայհոյել է մարդկանց: Այնուհետև սադրանքի հիմնական կեղտոտ նպատակին հասնելու նպատակով միացրել է ֆեյսբուքյան ուղիղ եթերն ու մոտեցել մյուս վրանների քաղաքացիներին, բացահայտ պրովոկացիաներով կրքեր է թեժացրել: Այդ ընթացքում սադրիչին են մոտեցել այն երիտասարդներից մի քանիսը, որոնց սադրիչը հայհոյել էր մինչև ուղիղ եթեր միացնելը: Տղաները, բնականաբար, եղել են բորբոքված և անհրաժեշտ պատասխան են փորձել հասցնել սադրիչին, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկաները, նկատելով կազմակերպված սադրանքը, ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ և սադրիչին հեռացրել են Ֆրանսիայի հրապարակից: Բարեբախտաբար որևէ մեկի նկատմամբ բռնություն տեղի չի ունեցել»: Այդ գրառումից քիչ ավելի ուշ, Բաբայանը սադրանքի մասին երկրորդ գրառումն է արել։ «Իշխանությունը չի նահանջում: Մինչև մի սադրիչին հեռացրեցին՝ «նիկոլ-մահաբերը» հաջորդին ուղարկեց: Ոստիկանությունը կրկին հեռացրեց րոպեներ առաջ Ֆրանսիայի հրապարակ եկած հերթական սադրիչին», - տեղեկացրել է նա:Ավելին09:3030.05.22 -
ԱրցախՓամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ ՍարդարաշենիցՓամփուշտը՝ միշտ գրպանում. արցախցի կնոջ ճակատագիրը. մենախոսություն՝ ՍարդարաշենիցԱվելին00:0030.05.22
2022-05-29
-
ՀասարակականԲախվել են Hyundai-ն ու «Զազո» ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի գյուղապետը, ով, իմանլաով որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»:Ավելին23:5029.05.22 -
Միջազգային30-ից ավելի մարդ է մահացել օգնության հերթում. Նիգերիայի ողբերգությունըՕրվա միջազգային լրահոսի գլխագրերում Նիգերիայի ողբերգությունն է: Հազարավոր աղքատներ անվճար սնունդ ու նվեր ստանալու հերթում այնպիսի հրմշտոց են սարքել, որ մահացել է ավելի քան 3 տասնյակ մարդ:Ավելին23:4029.05.22 -
Միջազգային«Խարկովում 2000-ից ավելի տուն հողին է հավասարվել». ռուս-ուկրաինական պատերազմի 95-րդ օրըՌուս-ուկրաինական պատերազմը մոտենում է 100-րդ օրվան: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը չի պակասում, իսկ Զելենսկին շարունակում է քաջալերել իր բանակի զինվորներին, նրանց մարտի մղել:Ավելին23:2729.05.22 -
ՀասարակականՀրդեհ «Սևան» ազգային պարկի տարածքումՄայիսի 29-ին, ժամը 15։39-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի «Արքայատուն» ռեստորանի դիմացի անտառում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Սևան» ազգային պարկի «Մարտունի» մասնաճյուղի տարածքում այրվում են մոտ 2 հա չիչխանի և եղեգնուտի մացառուտներ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 18:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Սևան» ազգային պարկի թվով 5 աշխատակից։Ավելին23:1229.05.22 -
Տնտեսական«Վիճակագրական գեղանկարչություն».տնտեսագետը հակադարձում է Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ» հայտարարությանըՀայաստանի վարչապետը բացարձակ ռեկորդ է համարում մարտին գրանցված վճարվող աշխատատեղերի թիվը՝ 654 հազար 784: Տնտեսագետները շատ լավ գիտեն, թե կորոնա-լոքդաունից ու աշխատատեղերի կտրուկ կրճատումից հետո ինչ տնտեսական հրաշքով կարող են թվերը անսպասելի մեծանալ:Ավելին22:5729.05.22 -
ՀասարակականԱհազանգում են սփյուռքահայերը. միտում կա ձախողելու հայրենիք-Սփյուռք հարաբերություններըԱյս շաբաթ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը վտանգի զանգ հնչեցրեց: Նա ահազանգեց, որ հուսահատության ու անորոշության ամպեր են կուտակված Հայաստանի ու Արցախի երկնքում, իսկ վերանկախացած Հայաստանի հզորացման մասնակից դարձած սփյուռքահայության երկնակամարը ծակծկում են անտարբերության ու հոռետեսության ամպերը: Այսօր սփյուռքահայ գործիչներն են հավաքվել Ֆրանսիայի հրապարակում ու փորձել հասկանալ պատճառները:Ավելին22:4529.05.22 -
ՀասարակականԵրկրաշարժ Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելքՄայիսի 29-ին, տեղական ժամանակով ժամը 22:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․48⁰ և արևելյան երկայնության 45․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան` Շորժա գյուղից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 4 բալ , Կոտայքի և Տավուշի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:Ավելին22:3229.05.22 -
Արցախ«Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից Երևան«Մենք կռո ճղոպուր ենք, որ երբեք չի կոտրվի». Դիմադրություն՝ Ստեփանակերտից ԵրևանԱվելին22:2629.05.22 -
ՄիջազգայինՊուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց տեղի կունենաՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Պուտինի և Էրդողանի վերջին հեռախոսազրույցները տեղի են ունեցել ապրիլի 26-ին և 28-ին։ Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մասնավորապես, երկու երկրների նախագահները քննարկել են Ուկրաինայում խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու ռուսական կողմի ջանքերը, այդ թվում՝ հումանիտար միջանցքների կազմակերպումը։ Պուտինն Էրդողանին տեղեկացրել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների ընթացքում իրավիճակի մասին։Ավելին22:1029.05.22 -
ՀասարակականԱդրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»Ադրբեջանի հայախոս փոխվարչապետին Նոյեմբերյանում լավ են հիշում. «նա երդվյալ հայատյաց է»Ավելին21:5329.05.22 -
ՄիջազգայինԹուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. ԷրդողանԹուրքիան չի կարող այո ասել ահաբեկչությանն աջակցող երկրների ՆԱՏՕ մտնելուն. ԷրդողանԱվելին21:3629.05.22 -
Քաղաքական«Չգիտեմ՝ ինչո՞վ ա մտածում իշխանությունը». քաղաքացիները՝ հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասին«Չգիտեմ՝ինչո՞վ ա մտածում իշխանությունը».քաղաքացիները՝հայ-ադրբեջանական «խաղաղության դարաշրջանի» մասինԱվելին21:2029.05.22