Լրահոս
2022-05-30
-
ԻրավականԱյսօր տեղի կունենա Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունըԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ․ ««Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության դատական նիստը կիրականացվի այսօր՝ 30.05.2022թ-ին, ժամը 17:00 վերաքննիչ քրեական դատարանում (Գարեգին Նժդեհ 23)։ Նշենք, որ Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը»: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն Չալաբյանի կալանավորման համար հիմք էր ընդունել հրապարակված ձայնագրությունը ընդդիմության հավաքներին Ագրարային համալսարանի ուսանողներին ներգրավելու նպատակով յուրաքանչյուր ուսանողին 1000-ական դրամ առաջարկելու վերաբերյալ»։Ավելին12:1830.05.22 -
Հասարակական«Զարթիր լաո-ն»՝ Նոր Ջուղայում«Առանց թուրքի Հայաստան»․ Իրանում ի աջայցություն «Դիմադրություն» շարժման հանրահավաք է եղել։ Հանրահավաքի մասնակիցները միասնական երգել են «Զաարթիր լաո»-ն։Ավելին12:1530.05.22 -
Աշխարհ103-ամյա շվեդուհին պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանելՇվեդիայի 103-ամյա բնակչուհի Ռուտ Լարսոնը պարաշյուտով ցատկի համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այս մասին հայտնում է BFM TV հեռուստաալիքը: «Հիանալի էր դա անելը, ես վաղուց էի մտածում այդ մասին: Ամեն ինչ ընթացավ ըստ պլանի»,-ասել է նա լրագրողներին: Կինը ցատկն իրականացրել է Մուտալա քաղաքում՝ Ստոկհոլմից 240 կմ հարավ-արևմուտք: Նա ամենատարեցների շրջանում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ցատկելով հրահանգչի հետ:Ավելին12:1030.05.22 -
ՀասարակականԱՄՆ քաղաքացի 25-ամյա կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ «Փարվանա» ռեստորանի հետնամասում բռնաբարել են իրենSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քքննչական կոմիտեի Երևան քաաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214552/Ավելին12:0130.05.22 -
ՀասարակականՎանաձորցի հրշեջ-փրկարարը «Գինեսի» ռեկորդ է սահմանելՀՀ ԱԻՆ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ փրկարար Զորիկ Պողոսյանը սահմանել է «Գինեսի» նոր ռեկորդ։ Բարձրացնելով 175 կգ ծանրաձողը՝ ուսերին դրած 1 մ 90 սմ կքանստած քայլել է, ապա շրջադարձ կատարել և կանգնել: Զորիկի համար սա թվով արդեն համաշխարհային հինգերորդ ռեկորդն էր, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից: Լոռու մարզային փրկարարական վարչության բացօթյա տարածքում անցկացված միջոցառմանը ներկա էր Հայաստանի «Դյուցազնագրքի» ասոցիացիայի ղեկավար Վարդան Թովմասյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը և տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը:Ավելին11:5730.05.22 -
ՀասարակականՊարզվել է Արարատի մարզում Mercedes-ի վարորդի կողմից վրաերթի ենթարկված հեծանվորդ եղբայրների ինքնությունըպարզվել է մայիսի 22-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Արևաբույր գյուղի վարչական տարածքում գտնվող կամրջի վրա Արարատի մարզի բնակիչ՝ 31-ամյա Ցոլակ Եղիազարյանի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկված հեծանվորդների ինքնությունը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/05/30/1214555/Ավելին11:4830.05.22 -
ՔաղաքականՄեկնարկեցին «Դիմադրություն» շարժման խաղաղ ակցիաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹՄեկնարկեցին «Դիմադրություն» շարժման խաղաղ ակցիաները․ ՏԵՍԱՆՅՈՒԹԱվելին11:4530.05.22 -
ԱռողջապահականԻրանում պատրաստել են կապիկի ծաղկի թեստավորման փաթեթներԻրանի Պաստյորի ինստիտուտի ղեկավարը հայտնել է կապիկի ջրծաղկի թեստավորման փաթեթների պատրաստման մասին, գրում է ParsToday-ը։ Ռահիմ Սորուրին ասել է, որ «հաշվի առնելով տարբեր երկրներում կապիկի ծաղկի տարածվածությունը և հնարավոր կասկածելի դեպքերի ժամանակին հայտնաբերման համար Իրանի մոլեկուլային ախտորոշիչ լաբորատոր ցանցի պատրաստվածության անհրաժեշտությունը, Իրանի Պաստյորի ինստիտուտը նախագծել է օրթոպաքս վիրուսի թեստավորման նախնական փաթեթ և պատրաստ է այն մատակարարել երկրի լաբորատոր ցանցի ընտրած լաբորատորիաներին»: Կորոնավիրուսի համաճարակը բռնկվելուց ի վեր Իրանի Պաստյորի ինստիտուտը ստանձնել էր Covid-19 հիվանդության լաբորատոր ախտորոշման աշխատանքային խմբի կառավարման պատասխանատվությունը: Մշակելով հակահամաճարակային կանոններ և ուսուցանելով բժշկագիտական համալսարաններում, ինստիտուտը ստանձնեց նաև Իրանում օգտագործվող ախտորոշման փաթեթների պատրաստման և վերահսկման պատասխանատվությունը: Նշենք, որ վերջին շրջանում վիրուսը հայտնաբերվել է Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում։ Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտանգ և այլն): Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն:Ավելին11:4130.05.22 -
Աշխարհ«Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբը բարեգործական աճուրդում վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափող։ «Panorama.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին թիմի ներկայացուցիչները հայտնել են սոցիալական ցանցերում։ Լոտը վաճառվել է 900 հազար դոլարով։ Գնորդը եղել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան։ «Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդում, և հատկապես շնորհակալ ենք WhiteBit-ի թիմին, որը գնեց գավաթը $900,000-ով և այսուհետ դառնում է մեր գավաթի հեղինակային իրավունքի տերը», - ասվում է խմբի հայտարարության մեջ: Աճուրդի կազմակերպիչների խոսքով, մրցանակի վաճառքից ստացված գումարը կուղղվի ուկրաինական բանակի համար PD-2 անօդաչու սարքերի ձեռքբերմանը։Ավելին11:3830.05.22 -
ԱշխարհԻրանում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-իՄայիսի 23-ին փլուզվել էր Աբադանի ամենազբաղված փողոցներից մեկում կառուցվող 10-հարկանի առևտրի կենտրոնը։ Շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, այսօր դուրս է բերվել ևս 2 հոգու մարմին։ Ավելի վաղ Խուզեստանի նահանգապետը հայտնել էր, որ 38 մարդ դեռ անհետ կորած է։ Այս մասին հայտնում է IFP պարբերականը։Ավելին11:3230.05.22 -
ԱշխարհՆեպալում ինքնաթիռ է կործանվել. հայտնաբերվել է 14 դիՆեպալում Tara Air ավիաընկերության ինքնաթիռի վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 14 դի է հայտնաբերվել: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ասել է ավիափոխադրողի ներկայացուցիչ Սուդարշան Բարտաուլուն: Թռիչքի մեկնարկից անմիջապես հետո ինքնաթիռն անհետացել է ռադարներից: Այն բախվել է ժայռին և մասնատվել: Բեկորները տարածվել են 100 մետր շառավղով: Զբոսաշրջային ինքնաթիռում, որը թռիչք էր իրականացնում Պոկհարա քաղաքից Ջոմսոմ, 22 մարդ է եղել, որից 3-ը՝ անձնակազմի անդամ: Ուղևորներից 6-ը եղել են օտարերկրացիներ՝ Հնդկաստանի և Գերմանիայի քաղաքացիներ: Վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:Ավելին11:2830.05.22 -
ԱշխարհԲրազիլիայում տեղատարափ անձրևները 80-ից ավելի մարդու կյանք են խլելԲրազիլիայում տեղատարափ անձրևները 80-ից ավելի մարդու կյանք են խլելԱվելին11:2630.05.22 -
ԱշխարհԼուվրում երիտասարդը տորթով հարձակվել է «Մոնա Լիզա» կտավի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵրիտասարդ բնապահպան ակտիվիստը տորթ է նետել իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի` Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ «Մոնա Լիզա» կտավի վրա: Դեպքը տեղի է ունեցել կիրակի։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BFM հեռուստաալիքը։ Twitter-ում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ երիտասարդը տորթի կտոր է նետել և քսել այն զրահապատ ապակու վրա, որը պաշտպանում է աշխարհի ամենահայտնի գործերից մեկը։ Նա կարողացել է հնարավորինս մոտենալ կտավին՝ ծպտվելով որպես հաշմանդամ կին ու հնարավորություն ստանալով անցնել կտավի դիմաց հատուկ անցումով՝ նախատեսված սայլակով տեղաշարժվողների համար: Լուվրը դեռևս որևէ հայտարարություն չի արել միջադեպի վերաբերյալ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լուվրի աշխատակիցները մաքրել են զրահապատ ապակին, կտավը չի վնասվել։Ավելին11:2430.05.22 -
ԱշխարհԱՄՆ-ում փառատոնի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդմեկ անչափահասԱվելին11:1730.05.22 -
ԻրավականՀարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Դավիթ Վարդանյանի սպանության դեպքի առթիվՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքից արձակված կրակոցից զինծառայողի սպանության դեպքի առթիվ: Նախնական տեղեկություններով՝ 2022թ. մայիսի 28-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում հակառակորդի դիպուկահարի արձակած կրակոցների արդյունքում ձախ ոտքի աճուկային շրջանում ստացել է հրազենագնդակային վիրավորում և տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որտեղ 2022թ. մայիս 29-ին՝ ժամը 03:47-ին, արձանագրվել է նրա կենսաբանական մահը: Կատարվում է նախաքննություն:Ավելին11:1430.05.22 -
ՀասարակականԱրշակունյաց պողոտայում տրոլեյբուսի էլեկտրալարերը պոկվել ու վնասել են մի քանի ավտոմեքենաներԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում թիվ 2 երթուղին սպասարկող 003 տրոլեյբուսի էլեկտրական լարերը Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, պոկվել և վնասել են մի քանի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վնասվել են Mercedes, Renault, Nissan, Opel, Mercedes ամբարձիչով ավտոմեքենաներ։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։Ավելին11:1130.05.22 -
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, թե իբր մայիսի 28-ին կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ ասելով, թե իբր 2022 թվականի մայիսի 28-ին չի խախտել հրադադարի ռեժիմը։ Բաքվի պնդմամբ՝ ադրբեջանական կողմի հասցեին Հայաստանի ԱԳՆ-ի մեղադրանքները հրադադարի ենթադրյալ խախտման վերաբերյալ «ապատեղեկատվություն են» (չակերտները՝ Tert.am): «Այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, հայկական կողմի «զրպարտիչ և ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) հայտարարությունները նպատակ ունեն խարխլել կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման գործընթացը։ Հայաստանի ԱԳՆ-ի վերջին օրերին ցուցաբերած «ապակառուցողական» (չակերտները՝ Tert.am) մոտեցումն ակնհայտորեն ուղղված է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման բրյուսելյան հանդիպումների արդյունքները խաթարելուն»,- ասվում է հայտարարությունում:Ավելին11:0730.05.22 -
ՀասարակականԱռանց շշի Հա-յաս-տա՛ն. Ռուբեն ՀակոբյանԱռանց շշի Հա-յաս-տա՛ն... Պարզվում է, երբ Նիկոլը երեկ ընտանիքով այցել է ՄՀՀ՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը դիտելու, ոստիկաններն անմիջապես սկսել են երկրպագուների մոտից հավաքել ջրի շշերը... Շշազերծված մի քաղաքացի, տեսնելով պատճառին, անմիջապես վանկարկել է՝ ԱՌԱՆՑ ՇՇԻ ՀԱ-ՅԱՍ-ՏԱՆ և օգտվել ժողովրդական բանահյուսության ժանրային առանձնատուկ դիմելաձևից՝ սյունաց ողջյունի տարբերակով... Հաստատուն քայլերով պետությունը դեպի կործանում տանող այս չարիքի համար բունկերը, ըստ էության, դարձել է մնայուն կեցավայր և հոգեվիճակ՝ եթե նույնիսկ գտնվում է բազմահազարանոց դահլիճում և շրջապատված է մինչև ատամները զինված թիկնապահներով... Հ.Գ. Չարիքի հեռանալուց հետո ոստիկանները շշերրը չեն վերադարձրել տերերին...Ավելին11:0130.05.22 -
ՀասարակականՀրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել էՀրազդանում բախվել են BMW-ն և Lada-ն, վերջինս գլխիվայր շրջվել էԱվելին10:5830.05.22