Լրահոս
2022-06-24
-
ՔաղաքականՄենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում․ ՀՀ ԱԳ նախարարՄենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հարցազրույցը՝ ստորեւ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներ սկսելու վերաբերյալ իրենց առաջարկը դեռևս արձագանք չի ստացել հայկական կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Ե՛վ հրապարակավ, և՛ միջազգային ձևաչափերում, և՛ ադրբեջանական կողմի հետ ուղղակի շփումների ընթացքում հայկական կողմը բարձրագույն և բարձր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում, և որ ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում ոչինչ անընդունելի չենք համարում՝ բնականաբար այդ առաջարկներն ամբողջացնելով մեր պատկերացումներով: Մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջոցով Ադրբեջանին ենք փոխանցել համապարփակ խաղաղության բանակցությունների օրակարգային շրջանակի մեր առաջարկը, սակայն մինչև օրս որևէ պաշտոնական պատասխան չենք լսել։ Այսինքն, հակառակ Ադրբեջանի նախագահի պնդումներին՝ Հայաստանը ոչ միայն չի մերժել, այլև դրական է արձագանքել խաղաղության պայմանագրի բանակցությունների առաջարկին և սպասում է Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում, մենք խաղաղության պայմանագրի թեմայով ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունների մեկնարկի առաջարկ ենք ներկայացրել Ադրբեջանին, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ օր առաջ սկսել խաղաղության պայմանագրի շուրջ խորհրդակցությունները: Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ մեկուկես տարի անց էլ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ամբողջությամբ չի կատարվել՝ հղում կատարելով, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցին: Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ: Այո՛, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը մինչ այժմ ամբողջությամբ կատարված չէ. Ադրբեջանը, խախտելով ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, այլև միջազգային հումանիտար իրավունքը, շարունակում է ապօրինաբար պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ նրանց օգտագործելով որպես պատանդ և սակարկությունների ու մարդկանց առևտրի առարկա: Ոչ միայն Հայաստանը, այլ ամբողջ քաղաքակիրթ աշխարհն է այս պահանջն Ադրբեջանին ներկայացնում: Ավելին՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է եռակողմ հայտարարության հիմնարար արձանագրումներից մեկը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ չկա, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա: Մինչդեռ Ադրբեջանի նախագահը եռակողմ հայտարարության տակ իր իսկ ստորագրությամբ հաստատել է Լեռնային Ղարաբաղ սուբյեկտի գոյությունը: Եվ քանի դեռ եռակողմ հայտարարությունը կա, այդ սուբյեկտի գոյությունը հնարավոր չէ հերքել: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով 2020թ. այդ հայտարարության առաջին կետը, ս․թ․ մարտի 24-ին ներխուժել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մինչ օրս շարունակում են մնալ այնտեղ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա կրկին՝ բազմիցս նշել ենք, որ Հայաստանը ինքն է մեծապես շահագրգռված այս գործընթացի հաջողությամբ: Գործընթացը շատ ավելի արագ կհասներ վերջնակետին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների շարունակական անհիմն հայտարարություններն արտատարածքային միջանցքի վերաբերյալ, որոնք իրականության և մի շարք միջազգային գործընկերների ներկայությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ որևէ աղերս չունեն: Ինչևէ, հանուն արդարության պետք է նշել, որ ապաշրջափակման թեմայի քննարկումն իրականում կառուցողական մթնոլորտում է ընթանում, և հույս ունեմ, որ այն անհասկանալի քաղաքական խարդավանքների հետևանքով չի տապալվի և շուտով հաջողությամբ կավարտվի։Ավելին15:2924.06.22 -
ՍպորտՄնալ ՊՍԺ-ում և հաղթել Չեմպիոնների Լիգան. Նեյմարի երազանքըՆեյմարի գործակալը պարզաբանել է ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Վագներ Ռիբեյրոյի՝ բրազիլացին ցանկանում է մնալ ակումբում և հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա նրա երազանքն է։ Նեյմարով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։ Նաև ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական ակումբը 30-ամյա բրազիլացու ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»:Ավելին15:2324.06.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսական ուժերը մոտենում են ԼիսիչանսկինԼԺՀ-ի ուժերը դիրքավորվել են Լիսիչանսկի ռետինե արտադրատեսակների գործարանի տարածքում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրին։ Մարտերը շարունակվում են, ուկրաինացի զինծառայողները ականանետներից կրակում են ԼԺՀ-ի ստորաբաժանումների ուղղությամբ, Ուկրաինայի Զինված ուժերի որոշ զինվորներ, միաժամանակ, փորձում են լքել քաղաքը գյուղական ճանապարհներով՝ հավելել է աղբյուրը։ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զինվորականները ենթադրում են, որ շատ շուտով Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի ուկրաինական «Այդար» գումարտակի զինծառայողները զանգվածաբար վայր կդնեն զենքը: ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Անդրեյ Մարոչկոն ասել է, որ Ազոտում նաև մինչև հազար խաղաղ բնակիչ կա։ Նա նշել է, որ գործարանը պաշտպանող Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ սկսել են սպիտակ դրոշներ բարձրացնել և հանդես գալ բանակցությունների առաջարկներով։Ավելին15:2024.06.22 -
Իրավական«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՔԿ-ում Վարդազարյանի հարցաքննությունից«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հարցաքննությունից: Քննչական կոմիտեի քննիչը միացրել է ձայնագրությունը, հետաքրքրվել, թե ինչ է նկատի ունեցել Վարդազարյանը` ասելով, որ իր սկզբունքներին դեմ չի գնա: Վարդազարյանն էլ պատասխանել է, թե այդ մասին ձայնագրության հրապարակման օրը արդեն ասել է:Ավելին15:1624.06.22 -
ԻրավականՊԵԿ-ը կանխել է ՀՀ սահմանով թմրամիջոցի անօրինական տեղափոխումըՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները, ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մաքսային զննման արդյունքում, հայտնաբերել են 1334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի դեղնականաչավուն զանգվածներով 70 թիթեղյա տարա: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցի զանգվածները տրամադրել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությանը:Ավելին15:1324.06.22 -
ՍպորտՈւկրաինան որոշել է իր մարզիկներին թույլ չտալ մասնակցել ձյուդոյի մրցաշարերին ռուս մարզիկների պատճառով«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարել է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի մրցաշարերին չմասնակցելու որոշման մասին, քանի դեռ ռուս և բելառուս մարզիկներին չեն արգելել մրցելույթները։ Փետրվարի 28-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր կոմիտեն կոչ էր արել միջազգային սպորտային ֆեդերացիաներին հեռացնել Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին պաշտոնական մրցումներից։ IJF-ը «դարձել է առաջին միջազգային սպորտային ֆեդերացիան, որն անտեսել է ՄՕԿ-ի առաջարկությունները»,- ասված է ուկրաինական կողմի հայտարարությունում: Նշենք սակայն, որ մարտի 2-ին IJF-ը չեղարկել էր ձյուդոյի բոլոր մրցումները Ռուսաստանում։Ավելին15:1024.06.22 -
ՀասարակականԵրևանում ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենա է պայթել․ կան տուժածներՀունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։Ավելին15:0924.06.22 -
ԱշխարհՍոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղելՌԴ Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սոչիում Սև ծովն ընկած երկու մեքենաներում երեք երեխա է եղել։ Հունիսի 24-ի գիշերը առատ տեղումների և Սև ծովում գետերի մակարդակի բարձրացման հետևանքով գետը քշել է երկու ավտոմեքենա, որոնք գտնվում էին Զուբովա Շչել գյուղի տարածքում։ Վարչության փոխանցմամբ՝ ավտոմեքենաներում եղել է յոթ մարդ, որոնցից երեքը երեխաներ են։ Ավելի ուշ Սև ծովում 42-ամյա տղամարդու են հայտնաբերել, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։Ավելին15:0624.06.22 -
ՔաղաքականՓաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի տեղեկություններով՝ Փաշինյանն օնլայն ասուլիս կտաԵկող աշխատանքային շաբաթ (հավանաբար՝ երկուշաբթի օրը) Նիկոլ Փաշինյանը կպատասխանի լրատվամիջոցների հարցերին։ Նա կպատասխանի նախապես պատրաստված հարցերի: Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է մեկ հարց հղել։Ավելին15:0224.06.22 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նորատուսի նախկին գյուղապետը Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել, կա վիրավորԱյսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 51-ամյա Մուրադ Հարությունյանը իր վարած Toyota Land Cruiser 150 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 40 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել քարերի վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխել է «Հրազդան» ԲԿ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Հարությունյանը Նորաուսի նախկին գյուղապետն է։Ավելին14:5924.06.22 -
ՏարածաշրջանՆացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինԱյն պայքարը, որ Խորհրդային Միությունը մղում էր 80 տարի առաջ նացիզմի` «դարչնագույն ժանտախտի» դեմ, այսօր էլ արդիական է մնում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը` այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 14-րդ համագումարում։ ՌԴ դեսպանը հիշեցրեց, որ հայ վետերանների համագումարը անցնում է շատ խորհրդանշական օրերին, երբ բոլորովին վերջերս նշվեց Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը, իսկ երկու օր առաջ` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման 81-րդ տարելիցը։ «Այսօր մենք հիշում ենք հաղթանակի առաջին շքերթը Կարմիր հրապարակում 1945 թ. հունիսի 24-ին։ Այսօր, ինչպես երբևէ, կարևոր է հիշել անցյալի դասերը, հակազդել պատմությունը կեղծելու, ֆաշիստների հանցագործությունները ժխտելու և խորհրդային ժողովուրդների գործած սխրանքը նսեմացնելու փորձերին։ Կարևոր է, քանի որ արդար է։ Բայց կարևոր է նաև այն պատճառով, որ այն պայքարը, որը մղում էին խորհրդային մարդիկ 80 տարի առաջ, չի ավարտվել։ Կյանքը, ցավոք, ցույց է տալիս, որ նացիզմի, նացիզմին դիմակայելու թեման, այն չարիքը, որի դեմ պայքարում էին այն ժամանակ, արդիական է մնում։ Այսօր, երբ ռուսաստանյան զինված ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացնում, որի հիմնական նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացիան է, առանձնահատուկ հստակությամբ ես զգում ժամանակների, սերունդների կապը։ Հայրերի, պապերի, նախապապերի սխրանքները հերոսության, տոկունության, նվիրվածության օրինակ են ծառայում ռուսաստանցիների ներկա սերնդին։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շատ է արժևորում այն աշխատանքը, որն անում է Հայաստանի վետերանների միավորումը», - ասաց դեսպան Կոպիրկինը։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարի ղեկավար կազմում է և մասնակցում է միավորման նոր խորհրդի և խորհրդի նախագահի ընտրությանը։Ավելին14:5524.06.22 -
Արտաքին քաղաքականությունԶելենսկին մտադիր է պաշտոնանկ անել Անվտանգության ծառայության ղեկավար ԲականովինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել հանրապետության Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովին՝ գրում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Հոդվածում ասվում է, որ Զելենսկին մտադիր է նման քայլի գնալ՝ պատճառաբանելով Բականովի «ոչ պրոֆեսիոնալիզմը», ինչպես նաև այն պատճառով, որ ծառայության որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ լքել են իրենց պաշտոնները ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Պարբերականը հավելում է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության գործունեության մեծ մասն իրականացնում են Զելենսկու գրասենյակի աշխատակիցները, ինչպես նաև մարդիկ, որոնց հովանավորում է Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:Ավելին14:5224.06.22 -
ՔաղաքականԱնբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են․ Լիլիթ ԳալստյանԱնբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը. «Հասարակությունն ապրում է ամենօրյա անկումների, ավելի ճիշտ՝ ինքասպանության, սեփական ինքնությունը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակությունը կորցրել է ինքնամաքրման կարողությունը։ Անդունդով միմյանցից բաժանված երկու իրականությունների մեջ ենք ապրում․ զուգահեռ, չհատվող, մերժող և կույր։ Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակությանը, երբ անբարո արժեքները գեներացվում, խրախուսվում և գործադրվում է հենց իշխանության կողմից։ Բարոյականության և պետականության մասին գործող իշխանության պատկերացումներն ասես Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերված լինեն։ Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հյուծված ու փսորած հասարակությանն էլ ավելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու։ Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնությունից, իր գործը սահմանադրությանը հետևելն է, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա, Հանրայինի հարցազրույցում հաստատում է Վ․ Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին հրաժարվում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրյանի պահվածքին։ Պարզվում է, որ այս «լայնախոհ տիեզերախույզը» պատրաստ է ընդդիմության հետ խոսել, եթե ընդդիմությունը քաղաքակիրթ բառապաշարով խոսի․․․ Օ՜՜՜՜՜, ինչպիսի շնորհ․․․ Ու նա մոռացել է կամ պարզապես երեսպաշտությամբ է զբաղված, չհիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշավն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի վարչապետը։ Լսում ես նրան ու մտածում, բա սրա ականջներում չի զրնգու՞մ ընդամենը մեկ օր առաջ հասարակությանը կաթվածահար արած Ջհանգիրյանի ոսկեղենիկ ինքնախոստովանությունը․․․ Համապետական և համազգային շահով է ուղեկցվում ինքը, հաստատում է Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին լծվում իշխանական՝ իմ խորը համոզումով ապազգային, կործանարար և դավաճանական ուղեգծին․ արցախահայության իրավունքներ՝ առանց ինքնորոշման իրավունքի։ 18-ից հետո ինքնադրսևորման լայն հնարավորություններ են ստեղծվել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան հանուն երկրի․․․ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չհիշելով, որ դեռևս բանտերում են ՏԻՄ ընտրություններին հանուն երկրի շահերի մասնակցած և հաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտված են ընդդիմադիր լինելու համար․․․ Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը, երկրում բռնաբարվում է սահմանադրությունը, իսկ այս ամենը չտեսնելու համար պետք է ընդամենը լինել անդունդի քպ-ի կողմում։ Ինչն, ի դեպ, ապացուցելու կարիք չուներ․․․ Ու այս ամենի խորապատկերում, հայտնի ձայնագրությունից հետո, երբ ողջ հասարկությունը Ջհանգրիյանի հրաժարականին է սպասում ու նաև այս երկրում ապրել շարունակելու մի փոքր հույս փայփայում, դարձյալ նույն հանրայինի եթերում հայտնվում է վերտուոզ նախկինը, ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտության, ապապետականության ու անհնարինության երեսուն րոպենոց մեկնաբանությամբ հանդես գալիս։ Եվ նա հավանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը։ Դժվարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ և հազարավորների նողկանքը․․․ Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին, որովհետև շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետև զեխության, հեշտասիրության, դավաճանության ու ամենաթողության մեջ շնչահեղձ էր եղել բարոյականությունը։ Վստահաբար հրդեհի և փոթորկի ճիրաններում կործանված քաղաքաներում ոչ բոլորն էին մեղսագործ, դավաճան կամ հեշտասեր, բայց նրանք լուռ էին, հաշտված կամ կույր էին ձևանում․․․․ Ես ու ինձ նման հազարավորներ շնչահեղձ ենք լինում, մենք նաև պայքարում ենք հանուն բարոյականության․ չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից․․․»Ավելին14:5024.06.22 -
ՔաղաքականՈւ չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24-ին տուն չգա, լավ լսեցիք, չէ՞. Գեղամ Նազարյան«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է. «Հունիս 24։ Շատերի համար սովորական մի օր։ Շատերի, բայց ոչ ինձ ու ընտանիքիս համար։ Ուղիղ մեկ ամսից Աբգարս ավարտելու է ծառայությունը զինված ուժերում, քանի որ զորակոչվել է 2020 ի հուլիսի 24 ին։ Ուղիղ մեկ ամսից Աբգարս դուրս է գալու Հադրութի զորամասից, հսկիչ անցագրային կետի մոտ գրկելու է ընկերներին, դանդաղ իջնելու է աստիճաններով ու անշտապ քայլերով հասնելու է Հադրութի կենտրոն, սպասելու է Սեռիի Հադրութ Երեւան միկրոավտոբուսին։ Մինչ ավտոբուսի շարժվելը կհասցնի քայլել դեպի եկեղեցի, նստել ծառերի տակ ու հետ գալ կենտրոն, ճանապարհին մտածելով, որ Հադրութին ճոպանուղի է պետք։ Իսկ երբ միկրոավտոբուսը շարժվի, անհամբեր սպասելու է, թե երբ է տուն հասնելու։ Մենք էլ կամաց պատրաստվում ենք, որ գա ու տեսնի, թե ինչ ասել էր` արել ենք կամ անում ենք։ Մնաց մի ամիս Աբգար ջան։ Ու տեսեք ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022 ի հուլիսի 24 ին տուն չգա... Լավ լսեցիք չէ՞։ Ձեզ անջատած ու ախմախ մախմախ դուրս տվող պաշտոնյաներ ու ոչ միայն։ Մնաց մեկ ամիս։ Մենք սպասում ենք Աբգարին ու եթե հանկարծ Աբգարս չգա...»։Ավելին14:4624.06.22 -
ՄիջազգայինԵրևանը և Բաքուն չեն փոշմանել՝ սահմանազատումը կարևոր է. ԼավրովՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում՝ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ քննարկվում է Մոսկվայում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը։ «Մենք ազդակներ չենք տեսնում առ այն, որ կողմերը փոշմանել են։ Հակառակը՝ և՛ Երևանում, և՛ այսօր Բաքվում ես հաստատումներ ստացա, որ սահմանազատումը կարևոր տարր է», - ասել է նա:Ավելին14:4324.06.22 -
ԻրավականՔրեական գործեր, կասկածելի գործարքներ և խախտումներ՝ Նորքի սրտաբանականումHetq.am-ը գրում է. Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում, որն առավել հայտնի է «Նորքի սրտաբանական» անվամբ, մի շարք կասկածելի գործարքներ են իրականացվել։ «Հետք»-ն ուսումնասիրել է բժշկական կենտրոնի ֆինանսական աուդիտները, ԲԿ-ում պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունը և ԲԿ-ի կարիքների համար արված գնումները, որոնց մի մասն իրականացվել է առանց գնման ընթացակարգերի՝ «զանգերով»։ Հիմնական բացահայտումները՝ 66 մլն դրամով գնվել է վիրահատական սարք, որը չի օգտագործվում։ Անգործության հետևանքով ԲԿ-ի բյուջե չի մուտքագրվել 30 մլն դրամ։ ԲԿ-ն շրջանցում է «Գնումների մասին» օրենքը եւ զանգով պատվերներ կատարում։ ԲԿ-ն վնասով է աշխատել։ 2 քրեական գործ՝ ԲԿ-ի գործունեության վերաբերյալ։ 66 միլիոն դրամով գնված սարքավարումը չեն օգտագործում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը 2020 թ.-ի մարտի 20-ին վիրահատական համակարգ ձեռք բերելու նպատակով բաց մրցույթ է հայտարարել։ Մոտ 2 շաբաթ անց՝ ապրիլի 8-ին, արդեն պայմանագիր է կնքել մրցույթի հաղթող «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ի հետ։ ՍՊ ընկերությունը 66 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով պարտավորվել է բժշկական կենտրոնին մատակարարել «Ackermann Instrumente GmbH» ընկերության արտադրության վիրահատական համակարգ, որը նախատեսված է ընդհանուր լապարասկոպիկ, կրծքավանդակի և սրտային վիրահատությունների համար: Ըստ պայմանագրի, համակարգի բոլոր բաղկացուցիչ մասերը և պարագաները պետք է լինեն նույն արտադրողինը: Այս մրցույթի հապճեպ անցկացումը երևում է մրցույթի փաթեթի փաստաթղթերից։ Ապրիլի 6-ին միակ մասնակից «Մեդ քեփիթլ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել, ապրիլի 7-ին ՍՊԸ-ին առաջարկվել է պայմանագիր կնքել, ապրիլի 8-ին ՍՊԸ-ն կնքված պայմանագիրը մուտք է արել «Նորք-Մարաշ» ԲԿ, նույն օրը ԲԿ-ն է ստորագրել պայմանագիրը։ «Մեդ Քեփիթլ» ՍՊԸ-ն 2019 թ.-ին հիմնադրել է Լիլիթ Քոչարյանը, սակայն վերը նշված գործարքից առաջ ՍՊԸ-ի 100% բաժնետեր է դարձել Յանա Բազիկյանը։ 66 մլն դրամ արժողությամբ պայմանագրի կնքումից հետո՝ 2021 թ.-ին, Յանա Բազիկյանը դուրս է եկել ընկերությունից՝ 100 % բաժնեմասը փոխանցելով ընկերության տնօրեն Աննա Բալայանին։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն, ձեռք բերելով 66 միլիոն դրամ կամ ներկայիս փոխարժեքով` 162 հազար ԱՄՆ դոլար արժեցող սարքը, մինչ օրս որևէ վիրահատություն չի իրականացրել։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, թե իբր նախատեսվել էր թանկարժեք այդ սարքը շահագործել արտասահմանից ժամանած վիրաբույժների միջամտությամբ, որոնց հետ վաղուց բանակցություններ էին վարվել։ «Սակայն Covid 19-ով պայմանավորված՝ համաշխարհային պանդեմիայի ընթացքում, այնուհետև պանդեմիային հաջորդած պատերազմական և հետպատերազմական շրջանում բժիշկները չեղարկել են իրենց այցը Հայաստան՝ տեղաշարժման սահմանափակումների պատճառով»,- փոխանցել են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Այս պարզաբանումը կարելի էր տրամաբանական համարել, եթե չտեսնեինք մրցույթի անցկացման ժամանակագրությունը։ Սարքավորումը ձեռք բերելու մասին ԲԿ-ն հայտարարել է 2020 թ.-ի մարտի 20-ին, երբ Հայաստանում արդեն տարածվել էր կորոնավիրուսային համավարակը և կար հաստատված 136 դեպք։ Այսինքն` մրցույթը հայտարարելիս արդեն հայտնի էր, որ բազմաթիվ երկրներ փակել են իրենց սահմանները, կարանտին հայտարարել և հայտնի էլ չէ, թե երբ է հնարավոր վերադառնալ նախկին կյանքին՝ առանց տեղաշարժի սահմանափակումների։ «Նորք Մարաշ» ԲԿ-ն արդեն 2 տարի «քնեցրել է» անգործության է մատնել թանկարժեք սարքը՝ գնում կատարելով մի ընկերությունից, որի բաժնետերը այդ գործարքին նախորդող ժամանակահատվածում փոփոխվել է, իսկ գործարքն իրականացնելուց հետո՝ դուրս եկել ընկերությունից։ 30 միլիոն դրամի բռնագանձումը չի կատարվել Պետական վերահսկողական ծառայությունը 2020 թ.-ին ուսումնասիրել է «Նորք Մարաշ» ԲԿ-ի գնումներից մեկը և առկա խախտումների մասին գրավոր տեղեկացրել Երևանի քաղաքապետին (այդ ժամանակ Երևանի քաղաքապետը Հայկ Մարությանն էր)։ Ուսումնասիրության համաձայն, ԲԿ-ի կարիքների համար հայտարարված մրցույթներից մեկում հաղթող ճանաչված «Ալմաքսիմս» ՍՊԸ-ի հետ 2020 թ.-ի մարտի 13-ին 27 միլիոն 500 հազար դրամ արժեքով պայմանագիր է կնքվել։ ՍՊԸ-ն պետք է բժշկական կենտրոնին մատակարարեր «Medtronic» և «Abbott» ընկերությունների արտադրած դեղապատ ստենտներ։ Պայմանագրի հավելվածի համաձայն, մատակարարը պատվիրատուին պետք է ներկայացներ ստենտներն արտադրող ընկերության տրամադրած երաշխիքային նամակը։ Պայմանագրի կնքումից հետո, երբ ԲԿ-ն ունեցել է համապատասխան ֆինանսական միջոցներ, ընկերության հետ կնքել է համաձայնագիր։ Դրա հիման վրա «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն մատակարարել է պահանջված ստենտների առաջին խմբաքանակը՝ ԲԿ-ին ներկայացնելով ընդամենը մի փաստաթուղթ ապրանքների ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ։ Մինչդեռ պայմանագրի համաձայն, մատակարարը պարտավոր էր երաշխիքային նամակ ներկայացնել, ոչ թե մատակարարման աղբյուրի մասին փաստաթուղթ։ ԲԿ-ն մատակարարին գրավոր հայտնել է, որ չի կարող ընդունել ապրանքները։ Նույն պատմությունը մեկ անգամ էլ է կրկնվել, մատակարարը կրկին երաշխիքային նամակի փոխարեն նախկինում ներկայացրած՝ ապրանքի ձեռքբերման աղբյուրի մասին փաստաթուղթ է տրամադրել։ ԲԿ-ն 3 օր ժամանակ է տվել մատակարարին երաշխիքային նամակը ներկայացնելու համար: Այն այդպես էլ չի ներկայացվել։ Դրանից հետո մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ն 2020 թ.-ի հունիսի 26-ին դիմել է բժշկական կենտրոնին և խնդրել լուծել պայմանագիրը՝ մատակարարման համար անհաղթահարելի խոչընդոտների առկայության հիմքով։ ՍՊԸ-ն անհաղթահարելի խոչընդոտները բացատրել է կորոնավիրուսային հիվանդության պատճառով ամբողջ աշխարհում ստեղծված լոգիստիկ խնդիրներով։ Պետական վերահսկողական ծառայությունը համարել է, որ երբ մատակարարը չի ներկայացրել երաշխիքային նամակը, ԲԿ-ն պետք է միակողմանի լուծեր պայմանագիրը։ Բացի այդ, մատակարար «Ալմաքսիմս» ՍՊԸ-ից պետք է գանձեր պայմանագրի ապահովման գումարը՝ 2.75 միլիոն դրամ, որակավորման ապահովման գումարը՝ 27.5 միլիոն դրամ և հաշվարկեր ու գանձեր 137 հազար դրամ տուգանք։ Ավելին, բժշկական կենտրոնը մատակարարին գնումներին մասնակցելու իրավունք չունեցող անձանց «սև ցուցակ» ներառելու նպատակով պետք է դիմեր Ֆինանսների նախարարություն, ինչը նույնպես չի կատարել։Ավելին14:4124.06.22 -
ՔաղաքականՈր ասում եմ «վզիս դրած» է, նկատի ունեմ` դա իմ առաքելությունն է. ՋհանգիրյանԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը արձագանքել է Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությանը, որտեղ Ջհանգիրյանը փորձում է համոզել Վարդազարյանին հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից ու այդպես ազատվել նաև քրեական հետապնդումից: Հանրային հեռուստաընկերության եթերում Ջհանգիրյանը հայտարարել է, թե ինքը ասելով, որ կարող է կարճել իր դեմ հարուցված քրեկան գործերը, կուտ է տվել Վարդազարյանին:Ավելին14:4024.06.22 -
ԻրավականՋհանգիրյանը կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունըԱվետիք Չալաբյանի պաշտպանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշվում է. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, 23.06.2022թ․ Հանրային հեռուստատեսության եթերում պատասխանելով լրագրող Պետրոս Ղազարյանի հարցին, անդրադարձավ Ավետիք Չալաբյանին գաղտնալսելու հանգամանքին՝ նշելով, որ ենթադրում է, թե դա եղել է դատարանի որոշման հիման վրա։ Գագիկ Ջհանգիրյանի «ենթադրությունների» վերաբերյալ հայտնում ենք հետևյալը. Նախ` «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գաղտնալսումը որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում կարող էր իրականացվել բացառապես այն դեպքում, երբ Ավետիք Չալաբյանը կասկածվեր ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ, իսկ Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է միջին ծանրության հանցագործություն։ Երկրորդ` անհասկանալի է, թե արդյոք պարոն Ջհանգիրյանի ենթադրությունը ներառում է նաև, որ, օրինակ, դատարանը թույլատրել է ոչ միայն գաղտնալսել Չալաբյանին և մյուս զրուցակիցներին, այլ նաև՝ գաղտնալսման ձայնագրությունը մոնտաժելն ու ինչ-որ լրատվական միջոցի տրամադրելը։ Հիշեցնենք, որ քննարկվող ձայնագրությունը, որն ակնհայտորեն մոնտաժված է, տեղադրվել էր medianews.am լրատվական կայքում։ Երրորդ` գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք թույլ են տալիս լիարժեքորեն ժխտել գաղտնալսումը դատարանի որոշման հիման վրա իրականացված լինելու ենթադրությունը, սակայն նախաքննական գաղտնիքի շրջանակներից դուրս չգալու պահանջը չխախտելու նպատակով այս փուլում այդ հանգամանքներին չենք անդրադառնա։ Այդուհանդերձ, իհարկե, չենք բացառում, որ քննարկվող գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է իրավապահ մարմինների կողմից, սակայն միանշանակ բացառում ենք, որ այդ գաղտնալսումն ու ձայնագրությունն իրականացվել է օրինական ճանապարհով։ Միաժամանակ հայտարարում ենք, որ մեր գնահատմամբ պարոն Ջհանգիրյանը խախտել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորին ներկայացվող վարքագծի կանոն՝ այն է, հրապարակայնորեն կարծիք է հայտնել մի գործով, որով ինքը հանդես չի գալիս ո՛չ որպես կողմ, ո՛չ էլ` կողմի ներկայացուցիչ։ Ըստ այդմ՝ իր հայտարարությամբ ևս մեկ անգամ կասկածի տակ է դնում Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման օրինականությունը և հիմք է տալիս ենթադրելու, որ թե՛ վարույթն իրականացնող մարմնի և թե՛ առայժմ այս փուլում մինչդատական և դատական վերահսկողության գործերով դատավորների նկատմամբ առկա է հստակ վարչահրամայական ճնշում։ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ Ա․Չալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:Ավելին14:3924.06.22 -
ՔաղաքականՓաշինյանը մարդկանց տանում է հանցագործության, որ մենակ «չդատվի». Վանեցյան«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը իրատեսական չի համարում, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին կարելի է հասնել իմպիչմենտի գործընթացով: Այս մասին նա հայտարարել է «Հրապարակ» օրաթերթի «Հարցազրույց» հաղորդման եթերում:Ավելին14:3624.06.22