Լրահոս
2022-06-24
-
ՀասարակականԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնել Գլինկայի փողոցում տեղի ունեցած պայթյունիցՀունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։Ավելին17:1124.06.22 -
Շոու բիզնեսՍենեգալցի բլոգերը դարձել է ամենահայտնին ՏիկտոկումԻտալիայում ապրող վիդեոբլոգեր Հաբի Լեյմն աշխարհի ամենահայտնի տիկտոկերն է դարձել՝ առաջ անցնելով ամերիկացի Չառլի Դամելիոյից։ Հաբի Լեյմիին հաջողվել է 142,6 միլիոն հետեւորդ հավաքել սրամիտ հոլովակների շնորհիվ, որոնցում նա «գաղնտազերծում» է հայտնի հնարքերը Տիկտոկից։ Հաբին պատահմամբ է հայտնի դարձել․ 2020թ․-ի գարնանը նա համավարակի պատճառով կորցրել է աշխատանքը ֆաբրիկայում։ Երիտասարդը ձանձրույթի պատճառով սկսել է կարճ հոլովակներ նկարահանել, որոնցում ծաղրում էր հայտնի, բայց նաեւ անօգուտ հնարքները։ Նա մի քանի ամսվա ընթացքում դարձել է TikTok-ի ամենահայտնի բլոգերներից մեկը․ այսօր նրա էջին բաժանորդագրված է 107 միլիոն մարդ։ Լեյմի հայտնությունը շատ իմաստներով ֆենոմենալ է․ նա պրոդյուսերների ու մարկետոլոգների թիմ չունի, երբեք գովազդի չի դիմել եւ արհեստականորեն հետեւորդների չի ավելացրել։Ավելին17:0524.06.22 -
ՀայաստանԴոլարի և եվրոյի փոխարժեքները նվազում ենԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 24-ին, կազմել է 408.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.24 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 430.54 դրամ (նվազել է 0.94 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.73 դրամ (աճել է 1.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.67 դրամ (նվազել է 0.07 դրամով):Ավելին16:5924.06.22 -
ԱրցախՉեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում․ Բերձորի քաղաքապետը՝ Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի և «Լաչինի միջանցքը» Ադրբեջանին հանձնելու մասին«Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։ «Նոյեմբերի 9-ից սկսած Բերձորում գազ չենք ունեցել, այս պահին «Արցախգազի» կողմից Բերձորում ապամոտնաժվում են գազի խողովակները, մեր ունեցած տեղեկություններով այդ խողովակները տեղափոխվելու են Հին Շեն և Մեծ Շեն գյուղեր՝ գազաֆիկացման աշխատանքների համար»,- ասաց քաղաքապետը։ Անդրադառանալով Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի շինարարությանը և Բերձորի միջանցքը ադրբեջանցներին հանձնելու մասին խոսակցություններին, Նարեկ Ալեքսանյանը ասաց․ «Այդ խոսակցությունները ավելի շատ դրսում է, քան ներսում։ Ճանապարհը հիմա ինտենսիվ կերպով կառուցվում է, թե շահագործելուց հետո ինչ կլինի և ինչ նպատակով կշահագործվի, չեմ կարող ասել, այդ տեղեկությունները խոսակցությունների մակարդակով են, ամեն դեպքում Բերձորում և Աղավնոյում մարդիկ շարունակում են հանգիստ ապրել։ Որևէ ժամկետ չկա, որ դրանից հետո մարդիկ պետք է դուրս գան կամ այդ ժամկետից սկսած գործող ճանապարհը չի շահագործվելու որպես Արցախը Հայաստանին կապող ուղի։ Պետական գերատեսչությունների կողմից որևէ պաշտոնական հայտարարություն կամ տեղեկություն այս մասով ևս չկա»։ Հարցին՝ փաստորեն հայտնի չէ՝ նոր ճանապարհի շահագործումից հետո ինչ է սպասվում իրենց, Բերձորի քաղաքապետը պատասխանեց, որ ոչ։ «Չեմ կարծում, որ մեզ ինչ-որ վատ բան է սպասվում։ Եթե անգամ ստացվի այնպես, որ նոր ճանապարհը շահագործման հանձվի և դառնա որպես Արցախը Հայաստանին կապող ուղի, պետք է հասկանանք, թե ինչ է լինելու բնակչության ճակատագիրը, ինչ են անելու, որտեղ են տեղափոխվելու։ Ամեն դեպքում այս մասին որևէ խոսակցություն չկա, մարդիկ շարունակում են իրենց առօրյայով հանգիստ ապրել»,- ասաց Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը։Ավելին16:5224.06.22 -
ՍպորտԽճուղային հեծանվավազքի առաջնության չեմպիոնները հայտնի ենՀայաստանի խճուղային հեծանվավազքի այս տարվա առաջնությանը մասնակցել է շուրջ 89 մարզիկ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Նա նշեց, որ տղամարդկանց մեծահասակների պայքարում Էջմիածին-Ակնալիճ 14 կմ (անջատ մեկնարկ) տարածությունն առաջինը հաղթահարել է Ստեփան Գրիգորյանը, երիտասարդների մրցավազքում` Ալեքս Արամայիսյանը: Իսկ կանանց մեծահասակների պայքարում լավագույնը Սվետլանա Մկրտչյանն է: Խմբային մրցավազքում` 10 կմ, առաջինն են եզրագծին հասել Ստեփան Գրիգորյանը և Խաչիկ Շարյանը (երիտասարդներ): «2020 թվականից հետո, որն ամբողջապես կորսված էր, մենք նոր ենք կրկին թափ հավաքում: Այժմ հեռանկարային պատանիներ և երիտասարդներ ունենք, սակայն իրատես լինելով՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակցության մասին չենք էլ մտածում»,-ասաց Գյոզալյանը: Հաջորդիվ հեծանվորդները ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում և կնախապատրաստվեն Եվրոպայի առաջնությանը և պատանեկան օլիմպիական փառատոնին:Ավելին16:4624.06.22 -
ՀայաստանՇրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպՄայրաքաղաքում այսօր, հունիսի 25-ին և 26-ին՝ կեսօրից հետո և գիշերը, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ: Մարզերում այսօր, հունիսի 27-29-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 25-ի և 26-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։Ավելին16:3424.06.22 -
ՏարածաշրջանՁերբակալվել է Թուրքիայում անտառային հրդեհի հեղինակըԹուրքիայի հարավային Մուղլա նահանգի Մարմարիս զբոսաշրջային բնակավայրի մոտակայքում բռնկված ուժգին անտառային հրդեհների պատճառը հայտնի է դարձել: Ուշագրավ է, որ հրդեհների բռնկման պատճառը դիտավորյալ հրկիզումն է, սակայն առավել ուշագրավ են հրկիզման դրդապատճառները:Հայտնում է «Ermenihaber.am»-ը: Թուրքական մամուլի հաղորդմամբ արդեն ձերբակալվել է հրկիզումն իրականացրած անձը, որ նաև ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պարզվել է, որ թուրքիայի քաղաքացի Ս.Ա-.ն անտառը հրկիզել է այն պատճառով, որ իր ընտանիքը մտափոխվել ու հրաժարվել է հատկացնել իրեն խոստացված հողատարածքը: Հողակտորից զրկված Թուրքիայի քաղաքացին ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ վերցրել է մի քանի շիշ բենզին, գնացել անտառ և հրկիզել անտառը: Ըստ նրա տված ցուցմունքի՝ նա մտադիր էր անտառը հրկիզելուց հետո իրեն էլ նետել կրակի մեջ և ինքնահրկիզվել, սակայն հետո մտափոխվել է և ինքնահրկիզման քայլին չի դիմել, քանի որ իր խոսքերով քաջությունը չի հերիքել:Ավելին16:2424.06.22 -
ՏարածաշրջանԿիևը Ուկրաինայի զինված ուժերին հրամայել է հեռանալ ՍևերոդոնեցկիցՈւկրաինական զորքերը հրաման են ստացել նահանջել Սևերոդոնեցկից նոր դիրքեր՝ ասել է Կիևի նշանակած Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Պաշտոնյան նշել է, որ այդ քայլին են դիմել՝ ուկրաինական զինվորականների շրջանում զոհերի թվի աճը կանխելու համար։ Նա հավելել է, որ Սևերոդոնեցկի ենթակառուցվածքն ամբողջությամբ ավերված է, վնասվել է տների 80-90%-ը։Ավելին16:2024.06.22 -
ՔաղաքականՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու ԱՄՆ որոշումիցՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրմամբ: «Չնայած Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիային՝ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից և ճանապարհ բացել Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,- կարդում ենք հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:Ավելին16:1624.06.22 -
ԻրավականՈստիկանները բացահայտել են Արշակունյաց պողոտայում սպանության փորձըՀունիսի 22-ին Շենգավիթի ոստիկանները Մասիսի գործընկերներից ստացան հեռախոսագիր, որ ժամը 20.10-ին որովայնի վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, 22-ամյա մի երիտասարդ: Մեկնած օպերատիվ խմբերը պարզեցին, որ ժամը 19.30-ին մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում տուժածին հրազենից կրակել էր անհայտ անձը: Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ` սպանության փորձի հատկանիշներով: Տեղում իրականացվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, կատարվեցին քննչական գործողություններ։ Ժամեր անց քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում կասկածվողի ինքնության մասին տվյալներ ստացան: Երևանի քաղաքի վարչության ու Շենգավիթի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ներքին Շենգավիթի բնակիչ, 32-ամյա տղամարդը կարճ ժամանակում հայտնաբերվեց մայրաքաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցում, բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին, ներկայացվեց քննությունը վարող մարմնին ու ձերբակալվեց: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու, ինչպես նաև դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:Ավելին16:1324.06.22 -
Շոու բիզնեսԱնջելինա Ջոլին, հոլիվուդյան աստղի մասնակցությամբ, Հռոմում ֆիլմ է նկարահանում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐDaily Mail-ը հայտնում է, որ Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին Հռոմում նկարահանում է նոր «Առանց արյուն» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվում է հոլիվուդյան աստղ Սալմա Հայեքը: Ֆիլմը պատմում է պատերազմի տառապանքները կրած աղջկա դեգերումների մասին:Ավելին16:0924.06.22 -
ԱշխարհՅուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզենՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և հունիսի 28-ին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը։ Ավելի վաղ արտիստի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանմանումից. նա ներկայում գտնվում է Գերմանիայում։Ավելին16:0524.06.22 -
ՀայաստանՊայթուցիկ սարք է գործի դրվել մեքենայում. Փարաքարի 35-ամյա բնակիչը մահացել էՓարաքար համայնքում 35-ամյա քաղաքացու սպանության հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատում է Քննչական կոմիտեն: Հարուցվել է քրեական գործ այն բանից հետո, երբ հինգշաբթի կեսօրին Փարաքարի Գետափի փողոցում ավտոմեքենա է պայթել: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, 35-ամյա տղամարդուն կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող «Վազ 2121 Նիվայի» վրա նախօրոք տեղադրել է պայթուցիկ սարք: Հինգշաբթի, երբ 35-ամյա տղամարդը եղել է իր մեքենայի մեջ, պայթուցիկ սարքը գործի է դրվել: Տղամարդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել:Ավելին16:0324.06.22 -
ՔաղաքականԼավրորվին Բայրամովը գանգատվել է Հայաստանից. ձգձգվու՞մ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումըԲաքվում Ռուսաստանի գլխավոր դիվանագետի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը մեղադրել է Հայաստանին՝ հարաբերությունների կարգավորման գործընթացը արհեստականորեն ձգձգելու համար: Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն ուզում է, որ կոնֆլիկտը անցյալում մնա ու դրա համար կարևորում է հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը:Ավելին16:0024.06.22 -
ՔաղաքականԻնչու է ոչ մի պաշտոն չունեցող Աննա Հակոբյանը պատրաստվում մեկնել ՆիցցաՎարչապետի կին Աննա Հակոբյանը այս շաբաթվա վերջին պատրաստվում է մեկնել Ֆրանսիայի Նիցցա քաղաք։ Աննա Հակոբյանը Ֆրանսիա է մեկնելու Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, որը մասնակցելու է Նիցցայի Պարսամյան վարժարանի հիմնադրման 35-ամյակի արարողություններին։ Հանձնակատարի գրասենյակից հաստատեցին լուրը, իսկ հարցին, թե պետական պաշտոնյա չհամարվող Աննա Հակոբյանը ինչո՞ւ է քաղաքացիների ֆինանսներով Սինանյանի հետ Նիցցա մեկնում, կարճ ասած՝ որպես ի՞նչ է գնում, գրասենյակից պատասխանեցին․ «Պարոն Սինանյանը համայնքից հրավեր է ստացել։ Տիկին Հակոբյանը ևս հրավիրվել է Նիցցայի հայ համայնքի կողմից»։ Գրասենյակից հորդորեցին Հակոբյանի հանդիպումների մասին ճշգրտումներ անել իր արարողակարգից: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ վարչապետի կինը պետական այցերի ընթացքում ուղեկցում է պաշտոնյաներին, Փաշինյանն էլ սովորություն ուներ կնոջը հետը արտասահման տանելու, երբ պաշտոնական այցերի էր մեկնում, իսկ դա արդարացնում էր նրանով, որ ինքնաթիռը, մեկ է, թռչելու է, Աննա Հակոբյանն էլ թող գնա, աշխարհ տեսնի։ © ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2022/06/24/47265?fbclid=IwAR2lbBmNKN3FjV9y9UUlmP8FYE95hTMij8oNG2i7x-g7N95yAynp4dwuntkԱվելին15:5524.06.22 -
ԱշխարհՀյուրանոցի առջև մեռած են գտել ֆրանսիացի ձեռնարկատեր և միլիոնատեր Ստեֆան ԷյմերինՖրանսիացի ձեռնարկատեր եւ միլիոնատեր Ստեֆան Էյմերը, որը 167-րդ տեղն Է զբաղեցնում երկրի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեռած են գտել Փարիզում, հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների: «Ստեֆան Էյմերին, որը Biogroup բժշկական լաբորատորիաների խոշորագույն ցանցի ղեկավարն Է, մեռած գտել են Փարիզում. նա 52 տարեկան Էր: Նրան հունիսի 22-ին հայտնաբերել են փարիզյան հյուրանոցի առջեւ. ենթադրվում Է, որ նա ինքնասպանություն Է գործել»,-գործակալությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը: 2021 թվականին Challenges տնտեսական հանդեսը Էյմերին դրել Է Ֆրանսիայի ամենահարուստ մարդկանց ցուցակի 167-րդ հորիզոնականում: Նրա կարողությունը գնահատվում Է 600 միլիոն եվրո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:Ավելին15:4724.06.22 -
ՀասարակականԿրասնոդարում հայ տղամարդը մտել է սրճարան ու այցելուների աչքի առաջ սպանել Սերգեյ Հակոբջանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹНТВ-ն հայտնում է, որ Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքում 54-ամյա Կամո Եղոյանը մտել է սրճարան և երեխաների աչքի առաջ կրակել ճաշելու եկած այցելուի վրա։ Հաճախորդներից մեկին հաջողվել է բռնել նրան։ Սրճարանի տիրոջ որդին՝ Իգոր Զոլոտուխին, սպանության պահին գտնվել է երկրորդ հարկում, լսել է կրակոցներն ու վազել ներքև։ Վերջինս հարցրել է՝ ինչու է նման բան արել երեխաների ներկայությամբ։ Եղոյանը պատասխանել է, որ սա արյան վրեժ է։ «Երեկ նա այրել է իմ տունը»»:Ավելին15:4124.06.22 -
ՀասարակականԳլինկայի փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով 5 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածք է ստացելԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում րտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գլինկայի փողոցի 3 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում պայթյունի ձայն է լսվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 5 քաղաքացի տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում՝ այրվածքներով, տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, պարզվում է։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։Ավելին15:3624.06.22 -
ԻրավականԶորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելիքի կտրոնների հափշտակության համարՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս. Ե.-ն, 2016 թվականի սեպտեմբերի 8-ից զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան զորամասի հրամանատարի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն զորամասին հատկացված ընդհանուր շուրջ 2,5 մլն ՀՀ դրամի ավտոբենզինի և դիզելային վառելանյութի կտրոններ: Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ Ս. Ե.-ն, ի պաշտոնե պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկել իրեն վստահված գույքի պահպանության և ճիշտ օգտագործման համար, փոխարենը` պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2021 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում, առանց փաստաթղթավորման, զորամասի գույքային ֆոնդից ապօրինաբար դուրս է բերել և յուրացրել փաստացի իրեն վստահված 1.440.285 ՀՀ դրամ արժողությամբ 4515 լիտր ավտոբենզինի և 1.001.700 ՀՀ դրամ արժողությամբ 3710 լիտր դիզելային վառելանյութի կտրոններ: Յուրացրած կտրոնների մի մասը Ս. Ե.-ն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մի մասն էլ վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ պետությանը պատճառելով ընդհանուր 2.441.985 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ վերականգնել է պատճառված վնասը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին15:3324.06.22