Լրահոս

2022-07-11
  • Img default alt hy
    Գործարկվելու է Բյուրակն բնակավայրի շչակը
    Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    17:00
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    «Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան Հայաստանը». Սաղաթելյան
    «Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպացի գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը»,- Ստրասբուրգից վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նրա խոսքով՝ աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ ճգնաժամի ֆոնին է Ադրբեջանը սկսել ավելի շատ հետաքրքել եվրոպացի գործընկերներին:
    16:54
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս է նիկոլական իշխանությունը տանջում «հպարտ քաղաքացուն». Արեգնազ Մանուկյան
    Երբ սրանք նոր էին գալիս իշխանության, ՀՀ քաղաքացուն տվեցին հպարտ որակումը։ Ասում էին, թե Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։ Ասում էին նաև, որ իրենք բարեփոխելու են նրանց կյանքը և ծառայելու են քաղաքացուն։ Իրականությունը լրիվ այլ է։ Քաղաքացին չի կարող հպարտ լինել 44-օրյա պատերազմի արդյունքներից հետո։ Թշնամու կոշիկը լիզող պետության ղեկավար ունեցող քաղաքացին ցանկացած պարագայում չի կարող հպարտանալ այդ ամենով։ Աշխարհում մեզ հիմա լավագույն դեպքում խղճում են, իսկ հիմնականում՝ արհամարհում։ Նիկոլը ՀՀ քաղաքացուն դարձրեց պարտված երկրի քաղաքացի։ Հպարտություն այս պայմաններում, բնականաբար, չի կարող լինել։ ՀՀ քաղաքացու հպարտությունն ու արժանապատվությունը երկրի ներսում նսեմացվում է նաև առանձին դետալներով, մասնավորապես՝ անձնագրային բաժիններում, կադաստրում և պետություն-քաղաքացի շփման այլ հիմնարկներում։ Քաղաքացին ժամերով կամ օրերով հերթի մեջ է հայտնվում այս ամառվա տապին։ Հատկապես խայտառակ վիճակ է անձնագրային բաժիններում։ Այդտեղ հպարտ քաղաքացին կարող է ուշագնաց լինել հերթերի մեջ և նվաստանալ։ Իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում քաղաքակիրթ սպասարկում ապահովելու համար։ Ահա սա՛ է նիկոլական իշխանության իրական դեմքը։ Իրենք ձեռքները մտցրել են պետբյուջեի մեջ ու չեն հանում այնտեղից, իսկ ՀՀ քաղաքացուն կոչում են հպարտ, բայց նվաստացնում են պետության հետ հարաբերություններում և ամբողջ աշխարհում։
    16:48
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Եվրահանձնաժողովը կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց
    Եվրահանձնաժողովը (ԵՀ) ԵՄ-ի բոլոր երկրներին կոչ Է արել սկսելու COVID-19-ի դեմ պատվաստանյութերի երկրորդ խթանիչ դեղաչափի ներարկումը 60-ից բարձր անձանց: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հուլիսի 11-ին այդ մասին հայտարարել Է ԵՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան դե Քեերսմաքերը: «COVID-19-ով հիվանդացության նոր աճի պատճառով Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին կոչ Է անում սկսելու երկրորդ խթանիչ դեղաչափով կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման արշավը 60 տարեկանից բարձր եւ ռիսկի կատեգորիային դասվող անձանց»,- հայտարարել Է նա: Նա ճշտել Է, որ երկրորդ խթանիչ դեղաչափը Եվրահանձնաժոովն առաջարկում Է ներարկել ոչ վաղ, քան առաջինից հետո չորս ամիս անց: Իր հերթին Եվրոպայի Հիվանդությունների կախարգելման եւ վերահսկողության կենտրոնի (ECDC) տնօրեն Անդրեա Ամոնը հայտնել Է, որ ներկայումս դիտվում Է «COVID-19-ի արձանագրված դեպքերի թվի աճ եւ հսպիտալացումների թվի ավելացում մի քանի երկրներում, հիմնականում օմիկրոն տարբերակի ВА. 5 շտամի հաշվին»: ՏԱՍՍ-ի գնահատումներով՝ անցած շաբաթ աշխարհում COVID-19-ով վարակման նոր դեպքերի քանակը կազմել Է շուրջ 5,8 միլիոն, ինչը մոտավորապես 1 միլիոնով ավելի Է քան նախորդ շաբաթվա ընթացքում: Հիվանդացության աճ Է նշվել բոլոր մայր ցամաքներում, բարձրացել Է նաեւ մահացության մակարդակը: ԵՄ-ում մի շարք երկրներ սկսում են վերադարձնել առանձին սանիտարական սահմանափակումներ:
    16:42
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականը մեկնեց Ալբանիա
    Կանանց Մ16 տարեկանների հավաքականը հուլիսի 12-17-ը Ալբանիայի Կորչե քաղաքում կմասնակցի Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի հանդիպումներին, տեղեկացնում են ֆեդերացիայից։ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Ալբանիա են մեկնել հետևյալ խաղացողները. 1. Սեդա Գաբրիելյան 2. Սուսաննա Խաչատրյան 3. Գետակ Սարգիս 4. Լիա Կրումիան 5. Սուսաննա Հունանյան 6. Էլեն Խաչատրյան 7. Ժաննա Խաչատրյան 8. Սյուզաննա Հայրապետյան 9. Կարինա Սահակյան 10. Հռիփսիմե Սարգսյան 11. Աննա Գրիգորյան Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սերգեյ Ավետիսյանը:
    16:36
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեկ օրում բնածին բնույթի 3 կանչ է գրանցվել. ԱԻՊԾ-ն զգուշավորության կոչ է անում
    Հուլիսի 10-ին՝ ժամը 14:35-ին, Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից տեղեկություն է ստացվել Սպիտակաշեն համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին: Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու և հավանական վտանգները ժամանակին կանխելու նպատակով՝ Մարտունու ՀՓՄ «Սպիտակաշեն» հենակետից անմիջապես կանչի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի հրշեջ մեքենան՝ մեկ մարտական հաշվարկով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին, մարվել` ժամը 15:05-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է 1 հա չոր խոտատարածք և հնձած դաշտ: Հուլիսի 10-ին՝ ժամը 12:58-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա. Գրաշի փողոցում այրվում է աղբ և չոր խոտատարածք: Ժամը 12:59-ին ՓՈՒՎ ՀՓՄ-ից «Ռենո» մակնիշի հրշեջ մեքենան իր մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:17-ին, մարվել`ժամը 13:25-ին: Ըստ ստացված նախնական տվյալների՝ այրվել է աղբ և չոր խոտատարածք` մոտ 10×4 մ: Հուլիսի 10-ին՝ ժամը 13:29-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել՝ Ասկերան քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է չոր խոտատարածք: Ժամը 13:19-ին Ասկերանի ՀՓՄ-ից «ԶԻԼ-130» մակնիշի հրշեջ մեքենան մեկ մարտական հաշվարկով մեկնել է կանչի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել` ժամը 14:05-ին: Նախնական տվյալներով այրվել է մոտ 1 հա չոր խոտատարածք: Հրդեհների դեպքերի առթիվ ստուգում է իրականացնում պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
    16:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Ծիածան գյուղում այրվել է էլեկտրական ենթակայան
    Հուլիսի 11-ին` ժամը 11։11-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիածան գյուղում այրվում է էլեկտրական ենթակայան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 11:41-ին: Այրվել է էլեկտրական ենթակայան (մոտ 30 քմ):
    16:23
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ծառուկյանը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը. ԿԳՄՍՆ-ն կոշտեցնում է դիրքորոշումը
    Շաբաթ օրը լրագրողի հարցին, թե Ծառուկյանը շարունակու՞մ է պահանջել Փաշինյանի հրաժարականը` Ծառուկյանը պատասխանել էր. «Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել»: ԿԳՄՍՆ կոշտ հայտարարությունը Ծառուկյանի այս դիրքորոշման հետ կապ ունի՞: Նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ զրույցում բացառել է կապի հավանականությունը:
    16:17
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Սոչիում գետը դուրս է եկել ափերից, ջրհեղեղը մեքենաներ է քշել ծով․ ՏԵՍԱՆՅՈԻԹ
    «Известия» պարբերականը հայտնում է, որ Սոչիում Արևելյան Դագոմիս գետը դուրս է եկել ափերից և հեղեղել փողոցները։  Հեղեղվել են բարձրահարկ շենքերի բակերը, ջուրը լցվել է մուտքեր։ Նախօրեին Սոչիին փոթորիկ էր հարվածել։ Հեղեղները սելավներ են առաջացրել, տասնյակ շենքեր հեղեղվել են։ Ջրհեղեղն առնվազն 2 մեքենա՝ 8 մարդկանցով, քշել-տարել է ծով։ Նրանցից 1 մարդ փրկվել է։ Մյուսների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
    16:11
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պայմանավորվածությունները պետք է շուտ կյանքի կոչվեն. Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
    16:09
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ
    Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յաիր Լապիդը հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես» -ը, հայտնում է թուրքական Hurriyet-ը: Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Թուրքիա-Իսրայել հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Զրույցի ժամանակ Էրդողանը շնորհավորել է Յաիր Լապիդին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վերջինս էլ իր հերթին Էրդողանին շնորհավորել է Քուրբան բայրամի կապակցությամբ:
    16:05
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները
    Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է միասնական քննությունների երկրորդ փուլի նախնական արդյունքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությանը մասնակցել է 67 դիմորդ, միջին միավորն է 9.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 20-ը, 18-20 միավոր է ստացել 2 դիմորդ։ «Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 22 դիմորդ, միջին միավորն է 8.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 12-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։ «Մաթեմատիկա» առարկայի քննությանը մասնակցել է 114 դիմորդ, միջին միավորն է 7.4, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 59-ը, 18-20 միավոր է ստացել 3 դիմորդ։ «Անգլերեն» առարկայի քննությանը մասնակցել է 75 դիմորդ, միջին միավորն է 9.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։ «Ֆրանսերեն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 8.3, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Գերմաներեն» առարկայի քննությանը մասնակցել է 1 դիմորդ, միջին միավորն է 9.75։ «Ռուսաց լեզու» առարկայի քննությանը մասնակցել է 15 դիմորդ, միջին միավորն է 7.1, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 8-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Աշխարհագրություն» առարկայի քննությանը մասնակցել է 2 դիմորդ, միջին միավորն է 7.75, դրական միավորի շեմը չի հաղթահարել 1-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։ «Կենսաբանություն» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 7.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 34-ը, 18-20 միավոր է ստացել 1 դիմորդ։ «Քիմիա» առարկայի քննությանը մասնակցել է 47 դիմորդ, միջին միավորն է 9.6, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 22-ը, 18-20 միավոր է ստացել 4 դիմորդ։ «Ֆիզիկա» առարկայի քննությանը մասնակցել է 59 դիմորդ, միջին միավորն է 4.7, դրական միավորի շեմը չեն հաղթահարել 49-ը, 18-20 միավոր ստացող չի եղել։
    15:58
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ծաղկաձորում 48-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Քննչական կոմիտեից, Ծաղկաձոր քաղաքի բնակչին (ծնված 1974թ.) բազմաթիվ հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում, Հրազդանի ԲԿ ՓԲ ընկերություն տեղափոխվելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 10-ին ժամը 21:00-ին: Բժշկական կենտրոնից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում գտնվող տներից մեկի մոտ: Դիակի զննությամբ տղամարդու մարմնի վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ, դեպքի վայրի զննությամբ՝ կրակված պարկուճներ և արնանման հետքեր: Ձեռնարկվում են միջոցառումներ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
    15:52
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Երկարաձգվել է ավարտական փաստաթղթերը «Dimord.am» կայքում մուտքագրելու ժամկետը
    Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող եք մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։ Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-ից 6 հատ զրո։
    15:46
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ խորհուրդը ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար դիմելու է ՍԴ
    Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 14-ին դիմելու է ՍԴ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Ցանկում ընդգրկված են 33 պատգամավոր, չկա միայն «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանի և նույն խմբակցությունից դուրս եկած Իշխան Զաքարյանի անունները։
    15:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ
    Հուլիսի 11-ին N զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։ Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, մարտական վիճակի բերել հրետանային միջոցները և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
    15:36
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը զգուշացնում է զերծ մնալ պետական դավաճանության հանգեցնող գործողություններից. քրեաիրավական հետևանքները լինելու են կոշտ
    ​ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի աղետալի հետևանքներին այս կամ այն չափով հանգեցնելուն վերաբերող, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում ՀՀ և ԱրՀ պաշտպանունակության դեմ պետական դավաճանության դեպքերով իրականացվող քննության ընթացիկ վիճակը: Պետական դավաճանության վերաբերյալ քննված և քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիները հայտնվել են ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ուշադրության կենտրոնում, նյութական օգուտների դիմաց ընդունել են հատուկ ծառայությունների աշխատակիցների առաջարկը՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու, զինված ուժերի, սպառազինությունների, զինտեխնիկայի տեղակայումների, դրանց տեսակների մասին պետական գաղտնիք կազմող և այլ բնույթի տեղեկություններ ձեռք բերելու կամ արդեն իսկ իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը փոխանցելու վերաբերյալ: Արդյունքում, պատերազմի ընթացքում հակառակորդը կարողացել է հայկական ԶՈՒ-երի ռեսուրսների ճշգրիտ հաշվարկներ կատարել, հստակեցնել հայկական ԶՈՒ-երի առանձին ուժերի և միջոցների քանակը, հնարավորություն է ստացել հստակեցնել զբաղեցրած դիրքերը, առանձին զորամասերի կողմից իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն ու հավանական բնույթը, ինչպես նաև նպատակային խոցումներով հարվածներ հասցնել հայկական ԶՈւ մարտական խնդիրներ լուծող զինտեխնիկային, մարդկային կոնտիգենտին և պատճառել զգալի կորուստներ: Ուսումնասիրությունը վկայում է, որ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից գործադրվել է ՀՀ քաղաքացիների հավաքագրման հիմնականում երկու եղանակ: Նախնական շրջանում առավելապես կիրառվել է հիմնականում Թուրքիայի Հանրապետությունում, ինչպես նաև որևէ այլ, երրորդ երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հավաքագրման մեթոդը: Ավելի ուշ օտարեկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ քաղաքացիներին սկսել են հավաքագրել համացանցային հաղորդակցային միջոցների օգտագործմամբ: Մասնավորապես, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները սոցիալական տարբեր ցանցերում՝ հիմնականում «Ֆեյսբուք», «Տիկ Տոկ», «Օդնոկլասնիկի» սոցիալական հարթակներում, անհատական օգտահաշիվներ են բացել հայուհիների անհատական տվյալներով և թիրախավորել նույն սոցիալական կայքերում զինվորական համազգեստով կամ զինվորական ծառայության հետ կապն այլ կերպ հաստատող տեղեկություններ պարունակող օգտահաշիվների անվանատերերին: Ապա վերջիններիս հետ կապ են հաստատել օգտահաշիվներին համակցված «Մեսենջեռ», «Վոթսապ» հավելվածների միջոցով և որոշակի ժամանակ անձնական բնույթի շփումներից հետո վերջիններիս տեղեկացրել են իրենց՝ հատուկ ծառայության աշխատակից հանդիսանալու մասին և առաջարկել վարձատրության դիմաց հավաքագրել և իրենց փոխանցել ՀՀ զինված ուժերի և ստրատեգիական նշանակություն ունեցող այլ կառույցների վերաբերյալ պետական, ծառայողական կամ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ: Որոշ դեպքերում զինծառայողները, տեղեկացված չլինելով իրենց համացանցային հաղորդակցի կարգավիճակի մասին, ինտիմ բնույթի հարցերի շուրջ ծավալած զրույցների արդյունքում վերջինին սիրաշահելու և իրենց շփումը շարունակական դարձնելու նպատակով, նրան փոխանցել են ծառայության բերմամբ իրենց հայտնի դարձած պետական, ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ: Հավաքագրված ՀՀ քաղաքացիների հետ շփումները համացանցային տիրույթից բացի երբեմն տեղափոխվել են իրական կյանք: Առկա փաստական տվյալների համաձայն, օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների և հավաքագրված ՀՀ քաղաքացիների միջև հանդիպումները կազմակերպվել են հիմնականում Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի Հանրապետություններում: ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում զգուշացնել՝ զերծ մնալ ինչպես իրավական, այնպես էլ բարոյական տեսանկյունից բացարձակապես անընդունելի նման արարքներից, իսկ անծանոթ անձանց հետ հաղորդակցային կապի մեջ մտնելու պարագայում նրանցից նմանատիպ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ առաջարկներ ստանալու պարագայում անհապաղ այդ մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին: Միաժամանակ զինծառայողներին զգուշացնում ենք զերծ մնալ հատկապես զորամասերում, առավելևս մարտական դիրքերում տեղադիրքի որոշման հնարավորություն տվող լուսանկարներ կատարելուց, զորամասերում կամ մարտական դիրքերում զինտեխնիկայի կամ զինամթերքի համալրում ստանալու պարագայում դրանց հետ լուսանկարվելուց և սոցիալական ցանցերում տեղադրելուց, դրանց մասին գրառումներ կատարելուց: Բացի այն, որ դրանք հակառակորդին համապատասխան վերլուծություններ կատարելու հնարավորություն են տալիս, նաև թույլ են տալիս թիրախավորել կոնկրետ անձանց, վերջիններիս հետ հաստատել շփում, հավաքագրել նրանց և ստանալ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն: Հանցագործությունների կատարումը հաստատվելու պարագայում դրանց հեղինակներին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում դատախազությունը դրսևորելու է առանձնահատուկ կոշտ և սկզբունքային մոտեցում: Վերոնշյալ հանցագործություններին նպաստող մի շարք պայմանների ու պատճառների վերացման հարցով ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ պաշտպանության նախարարին: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում կատարված պետական դավաճանության դեպքերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ներկա պահին քննվում է 10 քրեական գործ, որպես մեղադրյալ է ներգրավված 43 անձ, որոնցից 10-ը գտնվում է կալանքի տակ: Նույն ժամանակահատվածին վերաբերող պետական դավաճանության դեպքերով հարուցված 3 քրեական գործ 12 անձանց վերաբերյալ ուղարկվել է դատարան, որոնցից 11-ը գտնվում է կալանքի տակ»: ​
    15:26
    11.07.22
    Ավելին
  • Մշակույթ
    Հիսուսի արձանի տեղադրումը Հատիս սարի վրա Փաշինյանը դրական է գնահատում, ԿԳՄՍՆ-ն՝ անընդունելի
    Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի շինարարությունը սկսելուց հետո էլ դրա շուրջ աղմուկը չի դադարում: «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան» անընդունելի ու աղետալի է համարում արձանի տեղադրումը ցանկացած վայրում, հատկապես՝ Հատիս լեռան վրա: Արձանի տեղադրումը Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում դադարեցնել երեկ ուշ երեկոյան պահանջել է նաև ԿԳՄՍ նախարարությունը:
    15:04
    11.07.22
    Ավելին