Լրահոս

2022-07-11
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Մոլդովական փողոցում. քրեական հետախույզների բացահայտումը
    Հուլիսի 7-ի գիշերը՝ ժամը 1.23-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ստացվեց հաղորդում, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ հիվանդանոց է ընդունվել մայրաքաղաքի Եղբայրության փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ: «Բաժնի քրեական հետախույզները անցան բացահայտման միջոցառումներին՝ համագործակցելով անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ու Ավանի բաժանմունքների ծառայողների հետ: Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գիշերվա ժամը մեկին մոտ Մոլդովական փողոցում տուժածի հետ վիճաբանել էին նույն փողոցի բնակիչ, 23 և 29 տարեկան երկու երիտասարդներ, այդ ընթացքում էլ կրտսերը դանակով խփել էր Եղբայրության փողոցի 31-ամյա բնակչին: Առավոտյան ժամը 11-ին երիտասարդները հայտնաբերվել են իրենց փողոցում, բերման ենթարկվել, ձերբակալվել ու ներկայացվել տարածքային քննչական բաժին: Դանակահարողը տվել է խոստովանական ցուցմունք: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
    23:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի. Իշխան Սաղաթելյան
    Մի քանի արձանագրումներ այսօր կայացած ասուլիսից ‼️ՀՀ իշխանությունների պնդումները, թե կա միջազգային պահանջ ու կոնսենսուս Արցախի կարգավիճակի հարցում նշաձող իջնեցնելու վերաբերյալ, անհիմն են, նման ընդգծած պահանջ գոյություն չունի։ ‼️Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ՀՀ ներքաղաքական կյանքի մասին զեկուցումները իրենց մայրաքաղաքներ ներկայացնում են միակողմանի: ‼️Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ընթացքը, իր գործությունեությունը և իր արածի ու քայլերի համար տալիս է բացատրություն ու կրում պատասխանատվություն։ Մենք գիտենք և բազմաթիվ անգամ ասել ենք, որ հեշտ չի լինելու, իրոք, մարդիկ են լինելու, որ չեն դիմանալու, բայց դա որևէ կերպ չի ազդելու մեր շարժման ընթացքի վրա։ ‼️Մենք խորհրդարան չենք գնա այս իշխանությունների օրակարգով, մեր և նրանց օրակարգերն հատման կետեր չունեն։ Նրանց օրակարգը Հայաստանի և Արցախի անվտանգության շահերի հետ որևէ առնչություն չունի։ Մենք չենք պատրաստվում գնալ խորհրդարան, առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել այդ ճանապարհով՝ սպասարկելով նրանց օրակարգը։ ‼️Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները փորձում են մեր շարժումը դրսում ներկայացնել ռևանշիստական ուժերի պայքար,ովքեր ձգտում են տարածաշրջանը ապակայունացնել, և նրանց թեզերը աջակցություն են ստանում քպական շրջանակներից,ակնհայտ է ,որ մենք պայքարում ենք մի քանի ճակատներով՝օրվա իշխանության և նրանց տերերի: ‼️Գրեթե բոլոր մարզերում արդեն ձևավորվել են «Դիմադրություն» շարժման խորհուրդները: Այո, հիմա հանրահավաքները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, իսկ մնացած օրերը մեզ համար լիարժեք աշխատանքային օրեր են, որտեղ մենք անում են հսկայական կազմակերպական աշխատանք: Հաջորդ փուլ պետք է մտնենք ավելի կազմակերպված և հասնենք վերջնական հաղթանակի:
    23:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Էջմիածնի չշահագործվող գործարանում բռնկված հրդեհը մարվել է
    Հուլիսի 11-ին՝ ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության Թիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 19:14-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 700 քմ): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է եղել քաղաքապետարանի մեկ ջրատար: Դեպքի վայրում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ իրականացնում է հերթապահություն:
    23:15
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործարկվելու է Բյուրակն բնակավայրի շչակը
    Հուլիսի 12-ին՝ ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրում գործարկվելու է շչակ: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
    23:10
    11.07.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Նախագահի նստավայրը հրկիզել են. Շրի Լանկայի նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել
    Պետական շենքեր կրակի տվող ցուցարարների առաջ ընկրկել է Շրի Լանկայի վարչակազմը: Նախագահն ու վարչապետը հրաժարական են տվել՝ բոցավառվող սոցիալական բողոքի ֆոնին: Մինչև աղմկոտ հրաժարականներն էին փողոց դուրս եկած ցուցարարները ներխուժել նախագահի նստավայր, հրկիզել այն: Նախագահական ընտրությունները կկազմակերպվեն մինչև հաջոդ տարվա մարտ:
    23:00
    11.07.22
    Ավելին
  • Հայաստան
    Մեկ օրում՝ չորս երկրաշարժ Հայաստանում և անոմալ շոգ. «արտակարգ աշխարհ»
    Երեկոյան 4-րդ երկրաշարժն է գրանցվել Հայաստան-Վրաստան սահմանագոտում՝ Բավրա գյուղից 14 կիլոմետր հյուսիս-արևելք: Էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը 3-ից 4 բալ է եղել: Մի քանի ժամում երկրակեղևի 4-րդ ցնցումից հետո մարդիկ սկսել են մտածել, որ սեյսմիկ անկայունությունը կարող է նաև աննախադեպ տապի հետ կապ ունենալ: Մինչև 40 աստիճան շոգը մասնագետները խորհուրդ են տալիս երկրաշարժի հետ չկապել:
    22:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Երկրաշարժ՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք
    Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Սարագյուղ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    22:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի թեկնածությունը
    Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության Գործադիր Մարմնի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են կուսակցության գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Շեշտվել է կառուցվածքային ստորաբաժանումների հետ աշխատանքների ակտիվացման եւ ոլորտային կազմակերպությունների աշխատանքային ծրագրերը լիարժեք իրագործելու կարեւորությունը։ Նիստին ներկայացվել է նաեւ ՀՀԿ արտաքին կապերի շրջանակներում միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքների մասին ընթացիկ տեղեկատվությունը։ Քննարկվել է Ազգային Ժողովում Հանրապետական պատգամավորների հետագա գործունեությունը: Ի գիտություն է ընդունվել «Հայրենիք» կուսակցության ղեկավարի հայտարարությունը «Պատիվ ունեմ» դաշինքից դուրս գալու մասին եւ արձանագրվել է դաշինքի գոյության դադարումը։ Հաշվի առնելով, որ նույնանուն խմբակցությունը Ազգային Ժողովում դեռեւս գոյություն ունի եւ նրա ղեկավարի թափուր պաշտոնը իրավաքաղաքական գործընթացների ապահովման տեսանկյունից պետք է լրացնել, ՀՀԿ ԳՄ-ն առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում Հայկ Մամիջանյանի, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Տիգրան Աբրահամյանի թեկնածությունները։ Այս համատեքստում վերահաստատվել է, որ կուսակցության խորհրդարանական գործունեության առանցքն եղել եւ մնում է գործող վարչախմբի հեռացումը, ուստի թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս Հանրապետականը պատրաստ է համագործակցության այդ օրակարգը հետապնդող պատգամավորների, քաղաքական եւ հասարակական ուժերի ու գործիչների հետ։ Քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Արցախի շուրջ հետեւողականորեն վատթարացող անվտանգային միջավայրի մարտահրավերները, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումները։
    22:40
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մարաշի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողությունը
    Ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները բացահայտել են դյուրակիր համակարգչի գողությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 3-ին, ժամը 22.35-ին ոստիկանություն է զանգել Արմենակյան փողոցի բնակիչներից մեկն ու հայտնել, որ տնից գողություն է կատարվել: «Մեկնել են ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը, քննիչներ ու փորձաքրեագետներ: Պարզվել է, որ ցերեկվա ժամը երկուսից տանտերը բացակայել էր տնից, իսկ երբ վերադարձել էր, նկատել էր ապակին կոտրած: Գողացել էին նոթբուք: Իրավապահաներն ուսումնասիրեցին տարածքը, փորձեցին հայտնաբերել ականատես-վկաներ, զրուցեցին տանտիրոջ հետ, բայց նա ոչ մեկին չէր կասկածում: Հաշվի առնելով, որ հափշտակությունը կատարվել էր տանտիրոջ մի քանի ժամվա բացակայության ընթացքում, ոստիկանները հիմնավոր կասկած ունեին, թե բացահայտման համար հեռու գնալ պետք չէ: Հենց այս վարկածը հիմք ընդունելով` Մարաշի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ և պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզեցին, որ գողությունն արել է նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Ահազանգից ժամեր անց նա հայտնաբերվեց հենց Արմենակյան փողոցում, ձերբակալվեց, ապա ներկայացվեց քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նաև արագ բացահայտման շնորհիվ գողոնը հայտնաբերվել և առգրավվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    22:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու համար
    Բելառուսը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն (ՇՀԿ) անդամակցելու համար, նրա դիմումն արդեն ուղարկվել է անդամ երկրներին և Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովում կարող է սկսվել ՇՀԿ-ին նրա անդամակցության ընթացակարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Ուզբեկստանի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Նորովը: «Ներկայում Բելառուսը հայտ է ներկայացրել, որն ուղարկվել է անդամ երկրներին: Եվ եթե ընդհանուր որոշում կայացվի, իսկ ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, Սամարղանդի ՇՀԿ գագաթնաժողովում որոշում կկայացվի Բելառուսին ՇՀԿ-ին անդամակցելու ընթացակարգեր սկսելու մասին»,-հայտարարել է Նորովը: ՇՀԿ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Սամարղանդում սեպտեմբերին։
    22:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում
    Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217583/
    22:10
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Ծառուկյանը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը.ԿԳՄՍՆ-ն պահանջում է չկառուցել Հիսուսի արձանը
    Քրիստոսի կառուցվելիք արձանի շուրջ սկանդալները չեն դադարում: Ծառուկյանի արձանաշինության թեմայով սկանդալային բացահայտում է արել «Հետք»-ը: Հետաքննող լրագրողները պարզել են, որ Հատիսի ստորոտում շուրջ 140 հեկտար հող ու լեռան գագաթը այս տարվա մայիս-հունիսին չնչին գնով օտարվել են «Ծառուկյան» հիմնադրամին։ Ըստ հրապարակման՝ օտարվել են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրի տարածքներ։ ԿԳՄՍ նախարարությունը լրատվամիջոցներից է իմացել, որ փրկչի ամենաբարձր արձանը կառուցվելու է Հատիս լեռան վրա:
    22:00
    11.07.22
    Ավելին
  • Քաղաքական
    Նավթ ու գա՞զ, թե՞ ժողովրդավարություն. Սաղաթելյանի տպավորությունները՝ ստրասբուրգյան այցից
    «Թուրք-ադրբեջանական տանդեմի ու Հայաստանի իշխանության հայտարարությունները Հայաստանի ընդդիմության մասին նույնն են», Ստրասբուրգից վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: Նա անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկության մասին, բայց երկիրը տանում է անորոշության։ Սաղաթելյանը պաշտպանության նախարարին կոշտ հորդորել է՝ գործով զբաղվել:
    21:44
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Եվրամիությունում ժամանակավոր պաշտպանություն է խնդրել 3,7 միլիոն ուկրաինացի փախստական
    ԵՄ-ից ժամանակավոր պաշտպանություն է խնդրել մոտ 3,7 միլիոն ուկրաինացի փախստական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Պրահայում ԵՄ ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից հետո ներքին գործերի եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը: «Ընդհանուր առմամբ, 6,7 միլիոն ուկրաինացի մուտք է գործել ԵՄ, իսկ մոտ երեք միլիոնը հետո վերադարձել է: Մոտ 3,7 միլիոն մարդ ժամանակավոր պաշտպանություն է խնդրել: Այժմ ԵՄ-ում կա մոտ 3,2-3,7 մլն փախստական»,-նշել է նա: Նրա խոսքով՝ որոշ փախստականներ, ովքեր ժամանակավոր ապաստան են խնդրել, արդեն վերադարձել են Ուկրաինա, իսկ մյուսները, ընդհակառակը, գտնվում են ԵՄ-ում, սակայն գրանցման համար չեն դիմել իշխանություններին։
    21:30
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Նեխուր. օգտակար հատկությունները, հակացուցումները
    Նեխուրը հարուստ է վիտամիններով՝ հատկապես C-ով, նաև А, Е, К, B խմբի վիտամիններով, ամինաթթուներով, միկրոտարրերով՝ բոր, կալցիում, քլոր։ Նեխուրը նպաստում է օրգանիզմի տոնուսի բարձրացմանը, առույգությանը, օգնում է հաղթահարել հոգնածությունը, նաև արագացնում է օրգանիզմից տոքսինների դուրսբերման գործընթացը։ Նեխուրն օգտակար է սիրտ-անոթային հիվանդությունների, օրգանիզմի բորբոքային գործընթացների դեպքում։ Ցածր կալորիականության շնորհիվ նեխուրն ընդունված է համարել դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչ։ Բանջարեղենը նպաստում է նաև մարսողության բարելավմանը։ Նեխուրն օգտակար է շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ, սիրտ-անոթային, միզասեռական հիվանդությունների, փորկապության դեպքում։ Նեխուրի սերմերի մզվածքը հայտնի է ցավազրկող, մկանային ջղաձգումը թուլացնող հատկությամբ, օգտակար են նաև հոդային ցավերի դեպքում։ Նեխուրից պատրաստված ուտեստներն արագ մասրվում են, նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, օգնում են ազատվել ավելորդ հեղուկից, օգտակար են այտուցվածության հաղթահարման համար։ Հում վիճակում ցուցված չէ ուտել ստամոքսա-աղիքային համակարգի խնդիրներ ունեցողներին։ Նեխուրի օգտագործումը խստորեն պետք է սահմանափակեն հղիները, կերակրող մայրերը։
    21:20
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեղուների խայթոցների հետևանքով 51-ամյա տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. վերջինս հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00–ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
    21:10
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է
    Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է
    21:00
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ
    Այսօր՝ հուլիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/07/11/1217576/
    20:50
    11.07.22
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը
    Երկարացվել է հ.2 տրոլեյբուսային երթուղու վերջնականգառը,տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը: «Հարգելի քաղաքացիներ, մայրաքաղաքի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից մինչև Չարբախի շուկա շահագործվող տրոլեյբուսային հ.2 ուղեգծում Երևանի քաղաքապետի որոշմամբ կատարվել է մասնակի փոփոխություն: Երթուղու ուղեգիծը Արտաշիսյան-Շիրակի փողոցների խաչմերուկից երկարացվել է մինչև «Կլայկ» առևտրի կենտրոն, ուր և հ.2 երթուղին հասնում է ս.թ. հուլիսի 11-ից»:
    20:40
    11.07.22
    Ավելին