Լրահոս
2022-07-11
-
ՀայաստանԳյումրեցի Խաչատրյանների ընտանիքում 14-րդ երեխան է ծնվելԳյումրու ծննդատանը լույս աշխարհ է եկել Խաչատրյանների ընտանիքի 14-րդ երեխան: Փոքրիկին Աննա են անվանակոչել: Աղջնակի ծնունդով երեխաների թիվը հավասարվել է՝ 7 տղա և 7 աղջիկ։ Երեխան ծնվել է 2,5 կիլոգրամ քաշով՝ առանց որևէ բարդությունների։Ավելին14:5411.07.22 -
ՄշակույթԿԳՄՍՆ-ն խմբագրել է իր հաղորդագրությունը. ումի՞ց է նախարարությունը իմացել Հիսուսի արձանը Հատիսի վրա տեղադրելու մասինԿԳՄՍ նախարարությունը խմբագրել է իր հաղորդագրությունը, որը վերաբերում է Հատիս լեռան տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը: Նախորդ հաղորդագրության մեջ նշված էր. «... Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: Իսկ արդեն այսօր այդ պարբերությունից հանվել է «Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից»: Բանն այն է, որ հուլիսի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն»: Ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունը չի լսել վարչապետի խոսքը, դրա մասին տեղեկացել է մամուլից: Ստորեւ կրկին ներկայացնում ենք ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը. «2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթները և բացառել պատմության և մշակույթի հուշարձանների կամ դրանց պահպանական գոտիների տարածքներում այն տեղադրելուց»: Վերոնշյալ գրությունից հետո որևէ նախագիծ կամ ծրագիր «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չի ներկայացվել, իսկ Հատիս լեռան՝ որպես տեղադիրքի ընտրության վայր տեղեկատվությունը ստացվել է լրատվամիջոցներից: Միևնույն ժամանակ նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մարզային աշխատակիցներն ահազանգել են, որ դեպի Հատիս լեռան գագաթ իրականացվում են ճանապարհի ուղղման և լայնացման աշխատանքներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հանձնարարությամբ վերոնշյալ ՊՈԱԿ-ի Կոտայքի մարզի հուշարձանների պահպանության մարզային ծառայության աշխատակիցները հնագետի ուղեկցությամբ այցելել են տարածք, կատարել համապատասխան ուսումնասիրություններ: Հիշեցնենք, որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ: Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց /նորահայտ օբյեկտ/, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: Նշյալ նոր հայտնաբերված հնավայր-ամրոցի տարածքում իրականացվել են հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ:Այնուամենայնիվ, անգամ եթե նորահայտ օբյեկտը դեռ ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում, ակնհայտ է, որ այն հնավայր-ամրոց է, և համաձայն ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»: Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Նորահայտ հուշարձանը տնօրինող իրավաբանական կամ ֆիզիկական անձը պարտավոր է ապահովել դրա անվթարությունը, իսկ պետության կողմից այն վերցնելու դեպքում սեփականատիրոջ կրած վնասը փոխհատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելի համարելով «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի գաղափարը, միևնույն ժամանակ իր լիազորությունների և պատասխանատվության սահմաններում մինչ սահմանված կարգով նախագծի ներկայացումը և մասնագիտական ուսումնասիրությունը պահանջում է դադարեցնելցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։Ավելին14:4411.07.22 -
Քաղաքական«Ծառուկյան» հիմնադրամին է օտարվել Հատիս լեռան գագաթը․ տարածքը ներառում է նաև հնավայրը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սեփականության իրավունքով ձեռք է բերել Հատիս լեռան վրա գտնվող 9 հողակտոր։ Հողակտորների կադաստրային կոորդինատները համադրելով արբանյակից արված լուսանկարների հետ՝ պարզ է դառնում, որ այն գտնվում է անմիջապես Հատիս լեռան գագաթին։ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ձեռք բերած հողակտորները ներառում են նաև Հատիսի բերդ կոչվող հնագիտական վայրը։ Կոտայքի մարզի Ակունք համայքնի ղեկավար Հունան Ռուբենյանը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց, որ օտարված հողակտորները գտնվում են Հատիս լեռան գագաթին։ Հունան Ռուբենյանի խոսքով, 100 հեկտար հողակտորը «Ծառուկյան» հիմնադրամին օտարվել է համայնքի կողմից, իսկ 46 հեկտարը 2008 թ.-ին էր օտարվել քաղաքացի Նորիկ Պետրոսյանին, որն էլ այն նվեր է տվել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամին։ Ավելի վաղ գրել էինք, որ մինչ Հայաստանի կառավարությունը դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան գագաթում նշված հողերը չնչին գնով օտարվել էին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։Ավելին14:2911.07.22 -
ՀասարակականԿարող են լինել նոր ցնցումներ․ ԱԻՆ-ը՝ երկրաշարժի մասինԱրդեն հայտնել ենք, որ ս.թ. հուլիսի 11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում, Բավրա գյուղից ոչ հեռու, տեղի է ունեցել M=4.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Այս սեյսմիկ ցնցմանը նախորդել են ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ համալիր մոնիթորինգի դիտացանցի տվյալների անոմալ դրսևորումներ, որոնք բնութագրում են երկրակեղևի լարվածադեֆորմացիոն վիճակը և որոնք կուտակվել են ՀՀ տարածքի հյուսիս-արևմտյան հատվածում` Բավրա գյուղի շրջակայքում: Մեծ է հավանականությունը, որ տարբեր պարամետրերի անոմալ դրսևորումները ռեալիզացվել են նշված երկրաշարժի և նրա բազմաթիվ հետցնցումների ձևով: Հիմնվելով այն տեղեկատվության վրա, որ վերը նշված անոմալ դրսևորումների քանակը ՀՀ տարածքում ընդհանուր առմամբ նվազել է, իսկ անոմալիաների ինտենսիվությունը` թուլացել, նաև այն փաստի վրա, որ վերը նշված M=4.4 մագնիտուդով երկրաշարժին հետևած բոլոր ցնցումներն այս պահի դրությամբ ավելի թույլ են, քան նշված ցնցումը, ենթադրում ենք, որ տեղի է ունենում երկրակեղևում կուտակված լարումների աստիճանական թուլացում: Սա էլ նշանակում է, որ անհանգստանալու և առավել ևս խուճապի մատնվելու հիմքեր չկան: Հարկ է նշել, որ հաշվի առնելով M=4.4 երկրաշարժի ուժը, կարող են լինել նոր ցնցումներ, որոնց մի մասը կզգացվի բնակչության կողմից:Ավելին14:1411.07.22 -
ՀայաստանԷջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիքՀուլիսի 11-ին` ժամը 13։39-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցում այրվում է չշահագործվող գործարանի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։Ավելին14:0411.07.22 -
ՀայաստանՕդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին ավելի կբարձրանաԱրաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 11-13-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-16-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում՝ հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: Հանրապետության տարածքում` հուլիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-13-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:Ավելին13:5711.07.22 -
ՀայաստանՕգոստոսի 1-ից ավտոմեքենաների գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմիցՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են. «Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի օգոստոսի 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից: Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։ Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն»։Ավելին13:5011.07.22 -
ՀայաստանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետևանքով ճանապարհահատվածի երթևեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթևեկությամբ։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:Ավելին13:4411.07.22 -
ՀայաստանՋրափրկարարները լողափ են դուրս բերել մեկ քաղաքացուՀուլիսի 11-ին՝ ժամը 11։39-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրին հարակից լողափում հեծանվանավակը խափանվել է․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լողափ են դուրս բերել հեծանվանավակը և քաղաքացի Ս․ Բ․ -ին (ծնված 2003 թ․):Ավելին13:3711.07.22 -
ՏարածաշրջանՄոսկվայում եղանակային վատ պայմանները մարդկային կյանքեր են խլելՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում հուլիսի 10-ին ամպրոպի ու փոթորկի ժամանակ ծառերի տապալման հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը, այդ թվում՝ 3 երեխա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական բուլվարում ծառն ընկել է տղամարդու վրա։ Նա տեղում մահացել է:Ավելին13:3011.07.22 -
ԱշխարհԼիտվան ընդլայնել է Կալինինգրադի մարզ ապրանքների տարանցման սահմանափակումներըReuters-ը հայտնում է, որ Լիտվան որոշել է ընդլայնել իր տարածքով Կալինինգրադի մարզ տարանցման համար արգելված ապրանքների ցանկը։ Խոսքը բետոնի, փայտի, ալկոհոլի և ալկոհոլի վրա հիմնված արդյունաբերական քիմիական նյութերի մասին է: Այժմ արգելվում է դրանք տարանցիկ փոխադրել Լիտվայով։Ավելին13:2411.07.22 -
Արցախ«Այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել». տեղահանված արցախցիների բողոքըԵրևանում Արցախի շտաբի մոտ բողոքի ակցիա են արել 44-օրյա պատերազմից հետո տեղահանված արցախցիները: Նրանք պնդում են, որ Հայաստանի կառավարությունը 10-ական միլիոն դրամ է իրենց հատկացրել տուն գնելու համար, սակայն այսօր այդ գումարով հնարավոր չէ բնակարան գնել ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում:Ավելին13:1711.07.22 -
ԵրևանԵրևանի երկու վարչական շրջաններում էլեկտրաշչակներ են փորձարկվելուԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 11.07.-15.07.2022թ. Երևան քաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: «Նախապես ներողություն ենք խնդրում պատճառվող հնարավոր անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։Ավելին13:0911.07.22 -
Ջրանջատում՝ Երևանում, Վայոց Ձորում և Սյունիքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 11-ին -ժամը 09:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների պողոտայի և նրբանցքների, Աթոյան անցուղու, Լոմոնոսով, Լոռիս Մելիքյան, Չեռնիշեվսկի, Թորամանյան, Ռոստովյան փողոցների, Սասունցի Դավիթ նրբանցքի, Դավիթ Բեկ 1, 2 թաղամասերի, նրբանցքի, Նոր Արեշ 3, 5, 12, 14, 16 փողոցների ջրամատակարարումը, -ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Մյասնիկյան փողոցի ջրամատակարարումը, -ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կարճևան գյուղի ջրամատակարարումը,Ավելին13:0211.07.22 -
ՀասարակականՄահվան ելքով վրաերթ՝ ՎանաձորումՀուլիսի 10-ին, ժամը 21.05-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 67-ամյա Եվգենիա Էվոյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Եվգենիա Էվոյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին12:5511.07.22 -
ՀայաստանԳորշ արջի և իր քոթոթների առավոտյան զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր»-ի պահպանվող տարածքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԳորշ արջը և իր քոթոթներն առավոտյան զբոսանք են կատարել ՇՄՆ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանվող տարածքներում, և այն ֆիքսել է տեսախցիկը: Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) Least Concern կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab(iii,iv):Ավելին12:4911.07.22 -
ՀասարակականԿրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզումՀուլիսի 10-ին կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային բազմաթիվ վնասվածքներով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Ծաղկաձոր քաղաքի բնակիչ՝ 48-ամյա Վարդան Առաքելյանն էր։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ ժամը 20։50-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի Մայիսյան փողոցում անհայտ անձը հրազենից բազմաթիվ կրակոցներ է արձակել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Ալիկ Վարդանյանի ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում ուղևոր՝ Վ. Առաքելյանը հրազենային վնասվածքներից տեղում մահացել է։ Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին12:4211.07.22 -
ՔաղաքականՀատիս լեռան ստորոտում 140 հա հող է օտարվել «Ծառուկյան» հիմնադրամինՄինչ Հայաստանի կառավարությունը նախորդ նիստում դրական կարձագանքեր Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման գաղափարին, Հատիս լեռան ստորատում գտնվող հսկայական հողեր չնչին գնով օտարվել են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ «Հետք»-ը պարզել է, որ 2022 թ.-ի մայիս-հունիս ամիսներին Կոտայքի մարզի Ակունք, Հատիս և Զովաշեն համայնքների վարչական տարածքներում գտնվող շուրջ 140 հեկտար հողատարածք աճուրդային կարգով օտարվել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին։ Օրինակ՝ Ակունք գյուղում 20 հեկտար հողակտորը վաճառվել է ընդամենը 1 մլն 600 հազար դրամով։ Նույն համայնքում 19.7 հա հողակտորն օտարվել է 1 մլն 576 հազար դրամով։ Օտարված հողերի հարևանությամբ գտնվող մեկ այլ՝ 17 հա հողակտորն օտարվել է 5 մլն 740 հազար դրամով, 20 հա մակերեսով մեկ այլ հողակտոր օտարվել է 7 մլն 900 հազար դրամով։ Քիչ անց «Հետք»-ն այլ մանրամասներ կհրապարակի հողերի օտարման պատմությունից։Ավելին12:3511.07.22 -
ՀայաստանՀայլուր 12:30 Մեծ տագնապ՝ Եվրոպայում. Ռուսաստանը փակել է գազի հոսքը | 11.07.2022Ավելին12:3011.07.22