Լրահոս

2026-07-12
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը նավին հարվածելուց առաջ համաձայնել էր ԱՄՆ-ի համար իդեալական գործարքի․ Թրամփ
    Սպիտակ տան ղեկավարը հիշատակված համաձայնագրի մանրամասներ չի հայտնել, սակայն, նրա պնդմամբ, ԱՄՆ-ն «ռմբակոծել է նրանց [Իրանին]՝ դժոխք գնալու չափ»։ Թրամփը նաև հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է բաց նավագնացության համար։ Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) նախազգուշական կրակոցներ էր արձակել այն նավի ուղղությամբ, որը փորձում էր հատել Հորմուզի նեղուցը չարտոնված երթուղով։ Միջադեպի կապակցությամբ Հորմուզի նեղուցը փակ է մինչև հետագա ծանուցումը, հայտարարել էին ԻՀՊԿ-ում։
    19:50
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։25-ի սահմաններում Լեջան գյուղի սկզբնամասում 31-ամյա Ալեքսանդր Հ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին։
    19:32
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ներ և «Tesla»-ն․ կա վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։55-ի սահմաններում Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել են Օլգա Մ․-ի վարած «Tesla», Լուսինե Ս․-ի վարած «Nissan Rogue» և Սևակ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշների ավտոմեքենաները։
    18:35
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սվիրիդենկոն հաստատել է, որ լքում է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը
    Ավելի վաղ Ուկրաինայի նախարարների կաբինետը և վարչապետին փոխելու ծրագրերի մասին հայտարարել էր Վլադիմիր Զելենսկին։
    18:15
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյանի ուղերձը կալանավայրից
    Նիկոլական քստմնելի ու անբարոյական, ապօրինի հրահանգով կալանավորել են «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Այսինքն՝ մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է։ Ըստ ամենայնի, դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում։ ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգը ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների։
    17:50
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 12-17-ի առավելապես երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ։ 
    16:43
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    16:10
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին մտադիր է փոխել Ուկրաինայի կառավարությունը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի գործող կառավարությունը փոխելու անհրաժեշտության և վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին պաշտոնանկ անելու մտադրության մասին։ Մասնավորապես, նա առաջարկել է նրան անցնել նոր աշխատանքի։ «Մենք քննարկել ենք մանրամասները Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի հետ։ Որոշել ենք, որ փոփոխությունների համար անհրաժեշտ է նախարարների կաբինետի թարմացում։ Ես շնորհակալություն հայտնեցի Յուլիային վարչապետի պաշտոնում հստակ, կայուն և արդյունավետ աշխատանքի, Ուկրաինայի թիմում արդյունավետ աշխատանքի տարիների համար և առաջարկեցի գլխավորել նոր նշանակալից ուղղություն», - գրել է Զելենսկին իր Telegram-ալիքում։
    15:39
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցուն
    Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
    14:40
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ի և Իրանի միջև երկխոսության ձախողման մեղքը կարող է ընկնել Վենսի վրա․ Politico
    Նա նաև հայտարարել է, որ հուշագրի դրույթների խախտումն անխուսափելի էր, քանի որ դրանում արտացոլված չեն եղել հիմնական կետերը՝ Լիբանանում հրադադարի պայմանները և Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը։ Իր հերթին, մեկ այլ պաշտոնյա «Politico»-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի պայմանները կատարելու Իրանի պատրաստակամության վերաբերյալ Վենսի սկզբնական կասկածները օգնել են նրան ամրապնդել իր քաղաքական դիրքերը։ Այնուամենայնիվ, հանրապետականներից շատերը վստահ են, որ փոխնախագահը միևնույն է հայտնվելու է այն մարդկանց շարքում, որոնց մեղադրելու են, եթե հակամարտության սրումը լուրջ տնտեսական դժվարություններ առաջացնի։ Հուլիսի 12-ի գիշերը ամերիկացի զինվորականները Իրանի ուղղությամբ սկսել են հզոր հարվածների շարք։ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը պնդել է, որ դա արվել է իբր ի պատասխան Հորմուզի նեղուցը հատող առևտրային նավերի դեմ Իսլամական Հանրապետության գործողությունների։ Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ ռազմակայանների ուղղությամբ պատասխան հարվածների մասին։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրել է ռազմական գործողությունները դադարեցնելու մասին հուշագիրը չպահպանելու մեջ։
    14:00
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ․ նոր մանրամասներ
    Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։
    13:15
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Հրեշտակ դարձար». Ախուրյանի թիվ 1 դպրոցը սգում է 12-ամյա Վռամի մահը
    Համբերություն ծնողներին, հարազատներին և Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի ողջ անձնակազմին»։
    12:49
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Kia Forte»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավոր
    Այսօր` հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Խ.-ն իր վարած «Kia Forte» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում։
    12:43
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    12:30
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է Քաթարի նախկին էմիր Համադ բեն Խալիֆա Ալ Թանին
    Շեյխ Համադ բեն Խալիֆա Ալ Թանին Քաթարը կառավարել է 1995-ից 2013 թվականներին։ 2013 թվականի հունիսին նա կամավոր հրաժարվեց գահից հօգտու իր որդու՝ ներկայիս էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի, որից հետո կրում էր էմիրի հոր պաշտոնական տիտղոսը։
    12:03
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը
    «Շաբաթ օրը՝ հուլիսի 11-ի երեկոյան, ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը մահացել է կարճատև և հանկարծակի հիվանդությունից։ Սենատոր Գրեմի ընտանիքը խնդրում է աղոթել նրա համար և հարգել իրենց անձնական կյանքը այս անչափ դժվարին ժամանակաշրջանում», - հայտնում է Գրեմի գրասենյակը սենատորի X-ի էջում։
    11:56
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տարադրամի փոխարժեքը՝ այսօր
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.65 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.84 դրամ:
    11:30
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող ռազմակայաններին
    Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր Իրանի ուղղությամբ նոր հարվածների մասին: Ի պատասխան՝ իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան օբյեկտներին:
    11:00
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում․ «Հրապարակ»
    Դեպքից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։
    10:50
    12.07.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Mazda»-ն և «Opel»-ը․ կա 5 տուժած
    Հուլիսի 11-ին՝ ժամը 20։11-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 անձ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
    10:45
    12.07.26
    Ավելին