Լրահոս
2025-09-11
-
ՔաղաքականՀայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում․ «Ազատություն»Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Պատվիրակությունների կազմում ընդգրկված են եղել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի՝ Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արտգործնախարարության և Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչներ: Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին12:3411.09.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Դաժան սպանություն, որ ցնցել է աշխարհը. ԱՄՆ-ում կրակել են Թրամփի մտերիմի կոկորդինՀայլուր 12։30 Դաժան սպանություն, որ ցնցել է աշխարհը. ԱՄՆ-ում կրակել են Թրամփի մտերիմի կոկորդինԱվելին12:3011.09.25 -
ՔաղաքականԱյն, ինչ դուք անում եք դատարանների հետ՝ իրավական ցինիզմ է․ Էլինար ՎարդանյանԻնչպե՞ս է լինում, որ քաղաքական հետապնդումների ժամանակ Սահմանադրությունը, իրավունքը, օրենքը ընդհանրապես մոռանում եք։ Ազգային Ժողովում նման հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը՝ դիմելով Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թեկնածուներին։ ««Ծառայամիտ» բնորոշումը շատ ճիշտ բնութագրում է այսօրվա մեր որոշ դատավորների որակը։ Այսօրվա ձեր արդարադատությունը պարզապես ցինիկ արդարադատություն է, տպավորություն է, որ վիրավոր մարմնին անընդհատ հարվածներ են հասցնում։ Ամենակախյալ դատարաններին այսօր առաջ են մղում։ Այն, ինչ դուք անում եք դատարանների հետ՝ իրավական ցինիզմ է»,- նշեց նա։Ավելին12:2611.09.25 -
ԱշխարհԹրամփը կարգադրել է Չարլի Քըրքի սպանության առնչությամբ ամբողջ երկրի տարածքում խոնարհել ԱՄՆ դրոշները«Սքանչելի և նույնիսկ լեգենդար Չարլի Քըրքը մահացել է։ Ոչ ոք Ամերիկայի Միացյալ Նահանգների երիտասարդությանն ավելի լավ չէր հասկանում և նրա ապրումներին հաղորդակից չէր այնպես, ինչպես Չարլին։ Նրան սիրում և հիանում էին բոլորը, հատկապես ես, և հիմա նա այլևս մեզ հետ չէ», -գրել է Թրամփը Truth Social հարթակում։Ավելին12:1911.09.25 -
Մամուլի տեսությունՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ): Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես՝ չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու հնարավորությունը, արտադրական շինությունների մակերևույթին կոնդենսատի, բորբոսի առաջացումը, պատերի, դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չի կատարվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում, բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, բացակայել են բնական և մեխանիկական օդափոխության միջոցները, չի բացառվել կենդանիների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք, չի եղել հանդերձարան անձնակազմի համար: Անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և լավաշի արտադրամասը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:Ավելին12:1511.09.25 -
ՄիջազգայինԼեհաստանը երեք ամսով թռիչքների սահմանափակումներ է մտցնումՄասնավորապես, սահմանափակումներ են գործելու Բելառուսի և Ուկրաինայի սահմաններին մոտ հատվածում քաղաքացիական թռիչքների, ինչպես նաև քաղաքացիական անօդաչուների համար։ Սահմանափակումները չեն վերաբերի ռազմական թռչող սարքերին։Ավելին12:0011.09.25 -
ՔաղաքականԱննա Գրիգորյանը ջախջախում է «Հեղաշրջման գործի» պաշտոնական վարկածըԱննա Գրիգորյանը ջախջախում է «Հեղաշրջման գործի» պաշտոնական վարկածըԱվելին11:5111.09.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 11.09.2025Մամուլի տեսություն 11.09.2025Ավելին11:4811.09.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացումՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «ՄԴՄԱ», «Մարիխուաննա», «Կոկաին» տեսակի թմրամիջոցներ, որոնք առցանց հարթակների միջոցով փոխանցել է թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Բացի դրանից՝ Ա․Ա․-ն իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 9.47 գրամ քաշով «Կոկաին» տեսակի թմրամիջոց։ Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ա.Ա.-ն առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ՝ պատվիրված թմրամիջոցի համար նախատեսված գումարը նշված դրամապանակներին փոխանցելու նպատակով: Այսպիսով, Ա.Ա.-ի և մի խումբ անձանց կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 29 մլն 292 հզր 406 ՀՀ դրամ գումար: Ա.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Մեկ անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:4511.09.25 -
ՔաղաքականՀայաստանի և Իրանի ԱԳ նախարարությունների միջև ստորագրվել է հուշագիրԻնչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, իսկ իրանական պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեն:Ավելին11:4011.09.25 -
ՔաղաքականՈղջ իրավական համակարգը այսօր ծառայում է մեկ անձի․ Արծվիկ ՄինասյանՀայաստանի անկախության առաջին օրից սկսած դատական անկախ իշխանության ձևավորումը մշտապես եղել է կենտրոնական հարցերից մեկը և երբեք այն չի բավարարել այն համընդհանուր պահանջին, որի ներքո պետք է անկախ դատական իշխանությունը գործեր։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Ես ուզում եմ հիշեցնել, որ 1995 թվականի Սահմանադրության համաձայն դատարանների, դատական մարմնի անկախության երաշխավորը Հանրապետության նախագահն էր։ Հանրապետության նախագահն էր նշանակում, ազատում, համաձայնություն տալիս կալանավորման դատավորներին, Արդարադատության խորհրդի առաջարկի եզրակացությունների հիման վրա։ Արդարադատության խորհուրդը ղեկավարում էր ՀՀ նախագահը խորհրդի կազմում 14 անձ էր նշանակվում, որն ամբողջությամբ նախագահի պատասխանատվության, պարտականության և լիազորությունների տիրույթում էր, հետևաբար, դժգոհությունը այն ժամանակ առաջնային մանդատով օժտված պետության գլխից՝ Հանրապետության նախագահից չափազանց մեծ էր։ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով պայմանավորված նաև Եվրո ԵԽԽՎ-ի անդամակցության և մի շարք այլ բարեփոխումների անհրաժեշտությամբ էական փոփոխություններ տեղի ունեցան, հատկապես Արդարադատության խորհրդի կազմավորման հարցում, երբ որ Արդարադատության խորհուրդը այլևս չէր գտնվում անմիջականորեն նախագահի հսկողության տակ»-ասաց նա՝ ընդգծելով, որ արդյունքում ՀՀ նախագահը չէր այլևս դատարանների անկախության երաշխավորը, այլ այդ անկախությունը պետք է երաշխավորվեր Սահմանադրության և օրենքների հիման։Ավելին11:3711.09.25 -
ՄիջազգայինՂազախստանում ոսկու անօրինական արդյունահանման համար 19 օտարերկրացի է ձերբակալվելԸստ գերատեսչության՝ հանքի տարածքում հայտնաբերվել և առգրավվել են էքսկավատորներ, բուլդոզեր և այլ սարքավորումներ։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։Ավելին11:3411.09.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․48 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․6 դրամ:Ավելին11:2511.09.25 -
ՔաղաքականՍրբազանների գործը լակմուսի թուղթ է՝ հասկանալու համար, թե մեր երկրում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ. Աննա Գրիգորյան«Այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեն տարածում է նաև անգլերենով։ Ե՞րբ են տեղի ունենում այդ կալանավորումներ։ Այն ժամանակ, երբ բանակցություններ են գնում Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ Վաշինգտոնում նախաստորագրված պայմանագրում հստակ կետ կա՝ որ պետք է ռևանշիզմի դեմ պայքարել։ Այսինքն, ցանկացած մեկը, ով Փաշինյանի, Ալիևի պատկերացմամբ, Արցախի, մեր ազգային արժեքների մասին կխոսի, պետք է հռչակվեն ռևանշիստ, այս դեպքում ահաբեկիչներ, ուղղակի նետվեն բանը։Ավելին11:1211.09.25 -
Քաղաքական5 ճշմարտություն, որ ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով․ ԳեղամյանԱդրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակներ։Ավելին11:0511.09.25 -
ՀասարակականՊռոշյան-Բաղրամյան խաչմերուկի մոտ մեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին. կա վիրավորՍեպտեմբերի 11-ին՝ ժամը 02։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պռոշյան փողոցի և Բաղրամյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի եզրաքարին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։ Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։Ավելին11:0011.09.25 -
ՄիջազգայինԻմ առաքելությունն է կազմակերպել ընտրություններ և իշխանությունը հանձնել նոր ղեկավարությանը. Սուշիլա Կարկի«Նախ և առաջ անհրաժեշտ է վերականգնել խաղաղությունը։ Ես չեմ ասում, որ կարող եմ իրականացնել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ։ Իմ առաքելությունն է կազմակերպել ընտրություններ և իշխանությունը հանձնել նոր ղեկավարությանը», - News18-ին տված հարցազրույցում ընդգծել է Կարկին։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում կարևոր է կանխել ընտրությունների արդյունքի վրա ցանկացած ֆինանսական ազդեցություն և երաշխավորել դրանց արդարությունը։Ավելին10:4511.09.25 -
Հասարակական«ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներՇուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ք. Արմավիր, Վաղարշապատ, Երևանյան խճուղի 16-17, 9/3 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզին և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։Ավելին10:3011.09.25 -
ՔաղաքականՆախագահի հրամանագրով հակակոռուպցիոն դատարանի դատավոր է նշանակվելՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Լևոն Պետրոսյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի ԲԴԽ-61-Ո-118 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Լևոն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,- ասվում է հրամանագրում:Ավելին10:2111.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելուԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:Ավելին10:1511.09.25