Լրահոս
2025-09-11
-
ՀայլուրՀայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվումՀայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվումԱվելին15:3011.09.25 -
ՔաղաքականՎերապատմում եմ Փաշինյանի մի հեքիաթ, որն արժի 6.5 միլիոն դոլար և 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ․ Գեղամ ՄանուկյանԱնցնում են տարիներ։ 25 թվականն է։ Դավթաշենում հարցնում եմ՝ ֆուտբոլի դպրոցը ո՞ւր է։ Պատասխանում են՝ չկա։ Ժաննա Անդրեասյանին հարցնում եմ՝ այդ մարզադպրոցները ո՞ւր են։ Ասում են՝ այս տարի նոր նախագծման պայմանագիր է կնքվել։ Այսինքն՝ երեք տարի անց դեռ նախագծերը չկան։Ավելին15:2611.09.25 -
ՔաղաքականՀՀ նախագահը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններըՆախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:Ավելին15:1511.09.25 -
ՄիջազգայինՄենք քեզ ամբողջ սրտով ատում ենք, Մակրոն. ֆրանսիացիները փողոց են դուրս եկել, քաոս է Փարիզում«Ամեն ինչ կարգելափակենք» շարժման կազմակերպած բողոքի ակցիաները Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 3-րդ օրն է՝ չեն հանդարտվում՝ չնայած կառավարության ղեկավարի պաշտոնանկությանը: 175 հազար մարդ է մասնակցել ցույցերին՝ պաշտոնական տվյալով:Ավելին15:0711.09.25 -
ՄիջազգայինԵվրոպական երկրները պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան«Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկատվություն ստացա Լեհաստանին անհապաղ լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր և ավիացիա ուղարկելու մասին», - ասել է Կոսինյակ-Կամիշը, որի խոսքը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։Ավելին15:0011.09.25 -
ՔաղաքականՓաշինյանի՝ «արդեն լավ» ենք ապրում լոզունգը չի համապատասխանում իրականությանը․ Նարինե ԿիրակոսյանԼրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեղեկացնում եմ ՀՀ վարչապետի աթոռին սոսնձվաց հայատյաց նիկոլին, որ իր «արդեն լավ» ենք ապրում նոր լոզունգը չի համապատասխանում իրականությանը, կամ վերաբերվում է իր կուսակիցներին, իրեն քծնողներին, աննա հակոբյանի բիզնեսներին։ «Լավ ապրելը» չի վերաբերվում օրինակ ամսեկան 35-40 հազար դրամ ստացող թոշակառուներին, կամ դրանից մի փոքր ավել եկամուտ ունեցողներին։ Օր օրի գնաճը խեղդում է։ Այս կտրոններում ներկայացված են այսօրվա կաղամբ, գազար, եգիպտացորենի, մածունի, հանքային ջրի մեկ շշի և մեկ տուփ ծխախոտի գները։ Ծխախոտի պահով չասեք. թող չծխեն։ Մարդիկ փառք Աստծո, պլանի փող չունեն ՔՊ-ական թմրամոլների նման, բայց դարդերից ծխում են։ Չեն ուտում, ուտելիքի փողից են կտրում, որ ծխախոտ առնեն։ Այդ ծխախոտ չլինելու պատճառով ի դեպ Արցախում էլ տղամարդիկ շատ վատ էին իրենց զգում։ Ես իրենց հասկանում եմ. չկա նորմալ աշխատանք, չկա արժանապատիվ Հայրենիք, չկա մարդկություն։ Ինչ վերաբերում է բանջարեղենի գներին, ապա կաղամբի մեկ կիլոգրամը 160 դրամ, այս սեզոնին` թալան է։ Գազարի մեկ կիլոգրամի գինը գրեթե 500 դրամ` թալան է։ Ընդամենը մեկ եգիպտացորենի գինը գրեթե 200 դրամ` թալան է։ Մածունի 900 գր գրեթե 700 դրամ` թալան է»։Ավելին14:4911.09.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ Արմեն Դանիելյանը դարձել է դատավոր. ԽամոյանՌոբերտ Քոչարյանի մեծագույն սխալներից մեկն այն էր, որ Արմեն Դանիելյանը դարձել է դատավոր. ԽամոյանԱվելին14:4111.09.25 -
ԱշխարհՓարիզի առանձնատներից մեկում գտել են Ռուբենսի կորած նկարը«Ռուբենսի նկարը, որը երբեք չի հանդիպել շուկայում, արվեստի պատմության գլխավոր հայտնագործությունն է, դարերով մոռացված գլուխգործոց», - ասվում է հրապարակման մեջ:Ավելին14:3311.09.25 -
ՀասարակականԵրևանում «BMW»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ էլեկտրասյանը. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԵրեկ՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Հակոբ Շ.-ն, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, Սեբաստիա փողոցում թիվ 161 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա առաջ ընթացել և բախվել երկաթե էլեկտրասյանը՝ հայտնվելով կանաչ գազոնում և հետիոտնի համար նախատեսված վայրում։ Վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղում պարզվել է, որ վարորդը նախկինում զրկված է եղել վարորդական իրավունքի վկայականից։Ավելին14:2311.09.25 -
Քաղաքական7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել որդուս․ Վարդան Ղուկասյան․ News.am«Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասաց Ղուկասյանը։Ավելին14:1011.09.25 -
ԱրցախԱրցախի պետնախարարի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամը կաջակցի սոցիալապես առավել խոցելի ընտանիքներինՀաշվի առնելով մեր հայրենակիցների օրեցօր ծանրացող սոցիալական վիճակը՝ Արցախի Հանրապետության պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանի նախաձեռնությամբ օրեր առաջ ստեղծվել է «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը։ Այս մասին Tert.am-ին հայտնեց Իսկանդարյանը: «Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցել և թեթևացնել պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքների, 2023 թ․ սեպտեմբերի 25-ի աղետալի պայթյունից տուժածների, վիրավոր ու հաշմանդամ դարձած մեր քաջորդիների, ինչպես նաև սոցիալապես առավել խոցելի ընտանիքների հոգսերը։ Մեր առջև դրված կարևորագույն խնդիրն է՝ համախմբելով հայության ներուժը, աջակցել նրանց, ովքեր այսօր ամենից շատը դրա կարիքն ունեն։ Մոտ ժամանակում հիմնադրամը պաշտոնապես կդիմի բոլոր ֆինանսապես կայուն և հայրենիքի ճակատագրով մտահոգ հայրենակիցներին՝ ակնկալելով նրանց գործուն մասնակցությունն ու աջակցությունը։ Հիմնադրամի գործունեությունը լինելու է բաց, թափանցիկ և հաշվետու։ Մենք համոզված ենք, որ համազգային աջակցության շնորհիվ այս նախաձեռնությունը կդառնա իրագործված ծրագիր, և միասին կկարողանանք թեթևացնել մեր ժողովրդի գոնե մի հատվածի ծանրացած հոգսերը։ «Արցախն իմ սրտում» բարեգործական հիմնադրամը ոչ միայն օգնության միջոցառումների կազմակերպիչն է, այլև հավատքի ու միասնականության հարթակ՝ ի նպաստ մեր ժողովրդի»,- նշեց նա:Ավելին14:0211.09.25 -
ՔաղաքականԳլխավոր դատախազի տեղակալի ամուսինը նշանակվել է ԱԱԾ տնօրենի խորհրդական․ News.amՄարգարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք զբաղեցրել է զինվորական դատախազի պաշտոնը, սակայն կարճ ժամանակահատված պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել: Հետագայում նա, որպես իրավախորհրդատու աշխատել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հիմնադրած «Սոգլասիե Արմենիա» ՓԲԸ-ում, սակայն ղեկավարության հետ տարաձայնությունների հետևանքով հեռացվել աշխատանքից: Դեռևս 2023-ին Մարգարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Սոգլասիե Արմենիա» ՍՊԸ-ի՝ պահանջելով իրեն վճարել հարկադիր պարապուրդի դիմաց և վերականգնել նախկին աշխատանքին, սակայն ավելի ուշ հրաժարվել էր հայցից:Ավելին13:5111.09.25 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Gentleman Award-ումՀայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ժամանակ։ Այս մասին տեղեկանում ենք Armsport.am կայքից։ Gentleman մրցանակաբաշխության հոբելյանական 30-րդ թողարկումը, որը նվիրված է Fair Play-ին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում: «Ինտերը» դարձել է երեկոյի գլխավոր հերոսը՝ արժանանալով մի քանի մրցանակի: Մրցանակակիրներն էին ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Հենրիխ Մխիթարյանը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան: «Ես երջանիկ եմ և հպարտ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին: Սա մեծ պատիվ է, և ես շատ շնորհակալ եմ: Այս մրցանակն արտացոլում է, թե ով եմ ես: Ես չեմ ձգտում այդպիսին լինել, դա պարզապես իմ պահվածքն է: Հնարավոր է, դա պայմանավորված է իմ բնավորությամբ, բայց դա ինձ չէ դատել», -ասել է Հենրիխ Մխիթարյանը:Ավելին13:4811.09.25 -
ԱշխարհԲալիում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի125 փրկարար ներգրավված են անհետ կորած երկու անձի որոնողական աշխատանքներում։Ավելին13:4511.09.25 -
ՄիջազգայինԿրակոց՝ կոկորդին. ԱՄՆ-ում սպանել են Թրամփի ամենահնչեղ ձայներից մեկինԹրամփի ջերմեռանդ գաղափարակից Չարլի Քըրքի սպանությունից հետո Սպիտակ տունը խոնարհել է Միացյալ Նահանգների դրոշը: 31-ամյա պահպանողական ակտիվիստը, որը նախագահ Թրամփի մտերիմն է, սպանվել է ուսանողական մի մեծ հավաքի ժամանակ: Մարդասպանի մասին ոչինչ դեռ հայտնի չէ: Կրակոցից րոպեներ անց ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, սակայն հարցաքննությունից հետո բաց է թողել:Ավելին13:3011.09.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման նոր փոփոխությունները տվել են դրական արդյունք. քաղաքապետարանԵրթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։Ավելին13:1811.09.25 -
ՔաղաքականՀայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին չի քննարկվում․ Ալեն Սիմոնյան«Ռազմաբազայի դուրսբերման հարց այս պահին մեզ մոտ չի քննարկվում։ Նման խոսակցություններ մենք չենք ունեցել, դրա հետ կապված որևէ նոր բան չեմ կարող ասել»,-ասել է ՍԺ նախագահը։Ավելին13:0811.09.25 -
ԻրավականԳալուստ Երոյանը փնտրվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1939 թ. ծնված Գալուստ Երոյանը: Հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողները կարող են դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին13:0011.09.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին12:5011.09.25 -
ՀասարակականՉարենցավանում «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայում հանկարծամшհ է եղել. այսօր պետք է տեղի ունենար նրա տղայի հարսանեկան արարողությունըԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Շամշյանի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։Ավելին12:4511.09.25