Լրահոս
2025-09-11
-
ՔաղաքականԶանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից․ Տեր-Պետրոսյան«Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը:Ավելին17:3411.09.25 -
ԻրավականԲացահայտվել են պարեկային ծառայության պաշտոնատար անձանց կողմից իրենց վստահված տրանսպորտային միջոցների հափշտակության դեպքերՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով իրենց վստահված գույքը։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի համապատասխան ստորաբաժանման պետը, մի շարք անձանց օժանդակությամբ, 2024 թվականի դեկտեմբերին 1.600.000 ՀՀ դրամով վաճառել է քաղաքացուն պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում: Այդ կերպ հիշյալ պաշտոնատար անձը, իր իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, դիտավորությամբ հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը։ Բացի այդ, նույն պաշտոնյան 2025 թվականին 70․000 ՀՀ դրամով նախապատրաստվել է վաճառել իրեն վստահված՝ մեկ այլ անձին պատկանող 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ մոպեդը, սակայն այն չի հանձնել գնորդին, ուստի իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը չի իրագործվել։ Վերը նշված պաշտոնատար անձը տարբեր ժամանակահատվածներում վաճառել է նաև մի շարք այլ քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում՝ այդ կերպ դիտավորությամբ հափշտակելով իրեն վստահված գույքը: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրանց օժանդակած երկու անձանց: Պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձի ու ևս մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին17:3011.09.25 -
ՄիջազգայինՓող՝ Ուկրաինային, զենք՝ Լեհաստանին. Ռուսաստանի հնարավոր հարձակմանն է պատրաստվում ՆԱՏՕ-նՉնայած Մոսկվան բացառում է, թե իրենց անօդաչուներն են հատել սահմանն ու հայտնվել Լեհաստանի տարածքում՝ լարվածությունը այդ իրադարձության շուրջ չի թուլանում: Եվրոպական երկրներն ու ՆԱՏՕ-ն իրար հետևից հայտարարել են Լեհաստան զենք տեղափոխելու մասին: ԱՄՆ Կոնգրեսն էլ հաստատել է Ուկրաինային ռազմական օգնության չափը՝ 400 մլն դոլար կտան Կիևին զինելու համար:Ավելին17:2511.09.25 -
ՀասարակականՍպասվում է անձրև և ամպրոպՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին17:1511.09.25 -
ՀասարակականՊայթյուն՝ Առինջի «Գ» թաղամասում․ պատճառը հայտնի էԵրեկ՝ սեպտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան խոշորացված համայնքի Առինջ վարչական բնակավայրում՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնից դեպի Ջրվեժ տանող ավտոճանապարհին տեղադրված բարձրավոլտ էլեկտրասյուն է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին17:0011.09.25 -
ԻրավականՍտեփան Սամվելյանի կալանքի փոփոխման համար կդիմենք Եվրոպական դատարան․ Զարուհի ՓոստանջյանՓաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), տեղի կունենա դատական նիստ, որի ընթացքում քննության կառնվի Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի վերացման հարցը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ստեփան Սամվելյանի կալանքի իրավաչափության և նրա առողջական վիճակի համատեղելիության հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կողմերի համար սահմանել է ժամկետ` մինչև այսօր։ Եթե այսօր դատարանը չկայացնի Ստեփան Սամվելյանի կալանքի փոփոխման վերաբերյալ որոշում, ապա հարցը կլուծվի Եվրոպական դատարանում։ Հրավիրվում եմ լրատվամիջոցների ուշադրությունը՝ ներկա լինելու դատական նիստին և լուսաբանելու վերոնշյալ գործընթացը»։Ավելին16:5311.09.25 -
ՄիջազգայինԲանակն ուժեղացնում է ճնշումները Նեպալի արյունոտ փողոցներում. պարետային ժամը շարունակվում էՆեպալում անկարգությունների պիկը նվազել է, սակայն պարետային ժամը դեռ պահպանվում է: Ազգային բանակն է փորձում կարգուկանոն հաստատել երկրի փոթորկված փողոցներում: Նեպալի բանակն ու ցուցարարները ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնում համաձայնություն ունեն. առաջարկում են Գերագույն դատարանի նախկին ղեկավար Սուշիլա Կարկիի թեկնածությունը:Ավելին16:4911.09.25 -
Իրավական«Վանաձոր» ՔԿՀ-ում կանխվել է բջջային հեռախոսների ապօրինի ներթափանցման փորձՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից: Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքրել էր 5 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։Ավելին16:4511.09.25 -
ՔաղաքականՆոր, ազդեցիկ ձև՝ հայկական գյուղը ոտքի հանելու. «Մեր ձևովը»՝ ԱչաջուրումՍամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամները Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ներկայացրել են համայնքի հանրային նշանակության օբյեկտների վերակառուցման և զարգացման՝ իրենց մշակած պլանը: Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին աչաջուրցիները պատմել են, որ ամենասուր խնդիրներից մեկը խմելու և ոռոգման ջուրն է: Գյուղացինեը նաև բողոքել են, որ միջգյուղական ճանապարհը սողանքային գոտում է։Ավելին16:3011.09.25 -
ՔաղաքականՀՀ-ն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը. ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչՍեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշման առնչությամբ Հայաստանի պատվիրակությունը, ԵԱՀԿ կանոնակարգի IV.1(A)6 դրույթի համաձայն, ցանկանում է հանդես գալ հետևյալ մեկնաբանող հայտարարությամբ։ Հայաստանը, Ադրբեջանի հետ համատեղ, նախաձեռնել է սույն Որոշման ընդունումը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների համատեղ դիմումն ուղղված ԵԱՀԿ գործող նախագահին, որը ստորագրվել է 2025թ. օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի համաձայնեցված տեքստը։ Նախաստորագրմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետը, Ադրբեջանի Հանրապետության նախագահը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ովքեր նաև ստորագրել են Համատեղ Հռչակագիր։ Համատեղ Հռչակագրում արձանագրվել է «անցյալի հակամարտությամբ չկանխորոշված, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան պայծառ ապագայի ուղի նախանշելու անհրաժեշտությունը»։ Փաստաթղթում հաստատվել է, որ ստեղծվել են պայմաններ, «մարդկային անասելի տառապանքներ պատճառած հակամարտությունից հետո, վերջապես բարիդրացիական հարաբերությունների կառուցման մեկնարկի համար՝ հիմնված միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների վրա»։ Հռչակագրում նաև ամրագրվել է, որ այս «իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջի փակման համար»։ Այս իրողության համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն՝ հաշվի առնելով դրանց ստեղծման համար հիմք հանդիսացած իրավիճակի արմատական փոփոխությունների ենթարկման հանգամանքը»։ Նախարարները նաև հաստատել են իրենց «համատեղ հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին՝ շարունակելու երկկողմ մակարդակով հարաբերությունների կարգավորման գործընթացը»։ Այս պատմական պահի համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ակնկալում է Խաղաղության համաձայնագրի ողջամիտ ժամկետում ստորագրումը և վավերացումը։ Շնորհակալություն»։Ավելին16:2511.09.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ հայրը 2 որդիների հետ վիճաբանել է 2 քաղաքացու հետ․կան ձերբակալվածներՕգոստոսի 31-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հայանիստի վարչական ղեկավարի աշխատավայրի մոտ կռիվ է։Ավելին16:1511.09.25 -
ՔաղաքականԱրմեն Դանիելյանը ընտրվեց Վճռաբեկ դատարանի դատավորԲարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնացել է 66 պատգամավոր։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Լուսինե Աբգարյան՝ 1 կողմ, Արմեն Դանիելյան՝ 65 կողմ, Նելլի Բաղդասարյան՝ 0 կողմ։Ավելին16:0911.09.25 -
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ ողջ առևտուրը դադարեցնելու մասին օրինագիծ«Լեհաստանի վրա հարձակումից հետո ես ուրախ եմ ներկայացնել այս օրինագիծը, որը կվերականգնի «Ջեքսոն-Վենիկի» օրենքի գործողությունը Ռուսաստանի նկատմամբ՝ դադարեցնելով ողջ առևտուրն այս ահաբեկչական դիկտատուրայի հետ», - գրել է կոնգրեսականն X սոցիալական հարթակում։Ավելին16:0011.09.25 -
ՔաղաքականՍտեղծված փուչիկն անդադար փչելով՝ անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ․ գործարարԳործարար Սամսոն Գրիգորյանը գրում է. «Ոսկու 1 գրամի արժեքը հաստատուն քայլերով մոտենում է 120$-ին (այս պահին 117$)։ Վերջին 20 տարում ոսկին թանկացել է 600% կամ 6 անգամ՝ 20$-ից դառնալով համարյա 120: Չի կարող վրան թվեր տպված թուղթը, կամ էլեկտրոնային երևակայելի փողը երբևէ փոխարինել իրական, դարավոր վճարային միջոցին։ Դարեր շարունակ ոսկին է եղել աշխարհի վճարային ամենաընդունելի և տարածված միջոցը։ Հետո որոշեցին համահավասար փող տպել և դրանով շարունակել վճարումները։ Հետո որոշեցին, որ կարելի է փողը ոսկուց կտրել։ Հետո, որ կարելի է ուզածիդ չափ փող տպել։ Հետո՝ զահլա կա, բերեք էլ չտպենք, էլեկտրոնային կանենք, ինչ թիվ կուզենք-կնկարենք։ Ստեղծված փուչիկն անդադար փչելով՝ այսինքն ուղղակի փող տպելով ու նկարելով, անհնար է չկանգնել ինֆլյացիայի ճահճի առաջ։ Իրականում կյանքը թանկացել է ճիշտ այնքան, որքան թանկացել է ոսկին, իրականում փողն արժեզրկվել է ճիշտ այնքան, որքան անգամ թանկացել է ոսկին։ Սա մի նորարական ճորտատիրական համակարգ է, որի միջոցով աշխարհի բնակչության 1%-ին է պատկանում աշխարհի ամբողջ ֆինանսական ռեսուրսների 80%-ը: Մարդիկ սնվելու, բուժվելու, հանգստանալու համար հետզհետե ավելի ու ավելի շատ պիտի աշխատեն, քան իրենց նախնիները, նրանց երեխաները ավելի, քան իրենք։ Մինչև, մի օր, միգուցե…»Ավելին15:4511.09.25 -
ԻրավականՅանի ուզում է ասել՝ չագուչը ձեռքս է, ինչ ուզեմ՝ կանեմ. ձերբակալվել է Վարդան Ղուկասյանի որդինՁերբակալվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել հարկադրանքի կիրառմամբ շորթման համար: Ինքը՝ Վարդան Ղուկասյանը, արդեն պատմել է լրագրողներին, թե ինչ հանգամանքներում են որդուն ձերբակելել:Ավելին15:3611.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվումՀայլուր 15։30 Սկանդալային նոր ձերբակալություն. Գյումրիի քաղաքապետի որդին ինչի՞ համար է մեղադրվումԱվելին15:3011.09.25 -
ՔաղաքականՎերապատմում եմ Փաշինյանի մի հեքիաթ, որն արժի 6.5 միլիոն դոլար և 2 միլիարդ 500 միլիոն ՀՀ դրամ․ Գեղամ ՄանուկյանԱնցնում են տարիներ։ 25 թվականն է։ Դավթաշենում հարցնում եմ՝ ֆուտբոլի դպրոցը ո՞ւր է։ Պատասխանում են՝ չկա։ Ժաննա Անդրեասյանին հարցնում եմ՝ այդ մարզադպրոցները ո՞ւր են։ Ասում են՝ այս տարի նոր նախագծման պայմանագիր է կնքվել։ Այսինքն՝ երեք տարի անց դեռ նախագծերը չկան։Ավելին15:2611.09.25 -
ՔաղաքականՀՀ նախագահը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին է ներկայացրել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթություններըՆախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից:Ավելին15:1511.09.25 -
ՄիջազգայինՄենք քեզ ամբողջ սրտով ատում ենք, Մակրոն. ֆրանսիացիները փողոց են դուրս եկել, քաոս է Փարիզում«Ամեն ինչ կարգելափակենք» շարժման կազմակերպած բողոքի ակցիաները Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 3-րդ օրն է՝ չեն հանդարտվում՝ չնայած կառավարության ղեկավարի պաշտոնանկությանը: 175 հազար մարդ է մասնակցել ցույցերին՝ պաշտոնական տվյալով:Ավելին15:0711.09.25 -
ՄիջազգայինԵվրոպական երկրները պաշտպանական համակարգեր կուղարկեն Լեհաստան«Ես հենց նոր Շվեդիայի պաշտպանության նախարարից տեղեկատվություն ստացա Լեհաստանին անհապաղ լրացուցիչ օգնություն, այդ թվում՝ ՀՕՊ համակարգեր և ավիացիա ուղարկելու մասին», - ասել է Կոսինյակ-Կամիշը, որի խոսքը մեջբերել է նախարարության մամուլի ծառայությունը։Ավելին15:0011.09.25