Լրահոս

2025-10-02
  • Img default alt hy
    Իրավական
    Զինծառայողները ծառայակցի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնաuպшնnւթյшն. ՔԿ
    ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊՆ զորամասի ժամկետային երկու զինծառայող նույն զորամասի ժամկետային զինծառայողի նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու եղանակով վերջինիս անզգուշությամբ հասցրել են ինքնասպանության։ Մասնավորապես՝ երկու զինծառայողները տարբեր պատճառներով պարբերաբար սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել Ս.Հ.-ի հասցեին, այնուհետև խմբով դաժան վերաբերմունք են դրսևորել նրա նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ զինծառայողի դեմքին առկա մարմնական վնասվածքը նկատել է ՀՀ ՊՆ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալը, ով պարզելով, որ նշված վնասվածքները պատճառել են զորամասի երկու զինծառայողները, հանցագործության դեպքի մասին սահմանված կարգով չի զեկուցել, այլ դրա փոխարեն՝ կարգադրել է զինծառայողի աչքի շրջանում առկա վնասվածքը շպարել: Այսպիսով, երեք անձի՝ վերը նկարագրված գործողությունների հետևանքով Ս.Հ.-ն իրեն ամրակցված ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթով արձակել է երկու կրակոց՝ գործելով ինքնասպանություն: Երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը), մեկ անձի նկատմամբ՝ 549-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը): Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    18:15
    02.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Աղմկոտ ցատկ՝ երևանյան դպրոցի պատուհանից. 14-ամյա աղջիկը ողնաշարի վնասվածք է ստացել
    Ողնաշարի մեկ ողն է կոտրել 9- րդ դասարանի 14-ամյա աղջիկը իր դասընկերների հետ երկրորդ հարկի պատուհանից փախչելու հետևանքով: Երևանի Կոստան Զարյանի դպրոցում աշակերտների աղմկահարույց փախուստի հետքերով Զարուհի Սահակյանն է գնացել:
    18:00
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազանին հունիսի 28-ին ուղեկցում են իմ խուց և սկսում են գաղտնալսել մեր խուցը․ Բագրատ Սրբազան
    «Այս գործով դատախազներին բացարկ հայտնելուն ոչ միայն կողմնակից ենք այլ նաև մեր փափագն ու ցանկությունն է. առաջին օրն ասել եմ, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտողներ են և այդ խոսքս հիմք ունի». այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2–ին, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական հերթական նիստի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։ «Երկու հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ երեք ամսվա ընթացքում, որոնք ուղղված են եղել գլխավոր դատախազին և քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ է, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից, իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են 2 հոգու գյուլելու և 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսաք, որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ այն անձանց, որոնք հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաև կոչում ստացան, մեդալ ստացան։ Դուք կարող եք մեծ շնորհակալություն հայտնել այդ թեմայով և Միքայել Սրբազանին և վստահ եմ նաև առաջիկայում Սամվել Կարապետյանին։ Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա՞, թե՞ չկա։ Երկրորդը, ինչի՞ն է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք։ Հլը դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ, դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալու, եթե մնացիք իհարկե»,–ասաց նա։ Բագրատ Սրբազանը շարունակեց. «Հունիսի 28-ին, ես արդեն երկու օրվա կալանավոր էի, կալանք է տրվում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։ Միքայել Սրբազանին ուղեկցում են իմ խուց, սկսում են լսել մեր խուցը, հրահանգ է տրված երեք ամսվա համար, մինչդեռ մեր կալանքը երկու ամսով էր, հրահանգ մինչև սեպտեմբերի 28-ը։ Այսինքն նախապես արդեն որոշված է, որ այդ կալանքը պետք է լինի նվազագույնը երեք ամիս, բայց մեզ երկու ամսվա կալանք է տրվել՝ երեք ամսվա գաղտնալսման իրավունքով։ Սա ի՞նչ է նշանակում, լսել են երկու հոգևորականի խոսակցություն, մեկը կարող է մյուսի խոստովանահայրն է կամ խոստովանորդին է և առանց ամաչելու նաև մտցրել են գործերի մեջ՝ բացարձակ ոչ մի բան չլինելով գործի հետ առնչված, փորձելով իմանալ, թե որտեղ են այն թաքստոցները, որով ներխուժում էին մեր բնակարաններ խուզարկելու, թե որտեղ են այն զենք-զինամթերքը, որոնք մենք չգիտեմ ինչ ենք արել։ Ասեմ ձեզ որտեղ են, Իջևան ՔՊ-ի գրասենյակի նկուղում են այդ զենքերը, հիմիկվանից ասում եմ»։
    17:49
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արծվաբերդի անտառներում հայտնաբերվել է սնկի անհետացած համարվող տեսակ, որը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․ «2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։ Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։ Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար: Տարածքում առկա էր 5 առանձնյակ: Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը համապատասխան բիոտոպերի վերացումն է»։
    17:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԳՆ-ի աշխատակցի՝ պետական դավաճանության գործով նախաքննությունը ավարտվել է
    Հիշեցնենք՝ հունիսի 20-ին ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով առերևույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ:
    17:40
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սուրճ՝ Ալիևի հետ և խաղաղությունը գովերգող փաստաթուղթ՝ ԱԺ-ում. ընդդիմության բոյկոտը
    Մինչ Կոպենհագենում սուրճ էին խմում ու գագաթնաժողովի մասնակցում Փաշինյանն ու Ալիևը, Երևանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» հայտարարության նախագիծը մեկ ժամում քննարկեց ու ընդունեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՔՊ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագիծը քննարկելու համար: Խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նիստը: Ըստ ընդդիմության՝ նախագիծը Փաշինյանի կողմից հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն է:
    17:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում
    Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում այսօր մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
    17:20
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2 զոհ, 3 վիրավոր․ դանակահարություն՝ Մանչեստրի սինագոգներից մեկում
    Դեպքի վայր ժամանած ոստիկանները կրակել են կասկածյալի վրա: Ամենայն հավանականությամբ, նա զոհվել է, սակայն «նրա վրա գտնվող կասկածելի առարկաների պատճառով» կասկածյալի վիճակն անմիջապես գնահատել չի հաջողվել: 
    17:10
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Դուք այդ գումարը վաստակո՞ւմ եք․ սպանությա՞մբ․ Զախարովան դիմել է Զելենսկուն՝ ԱՄՆ-ի զենքի միջոցների հարցով
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկու և նրա արևմտյան գործընկերների հետ բարձրացրել է ԱՄՆ-ի հետ զենքի գործարքի համար նախատեսված միջոցների ծագման հարցը։ Մամուլի ասուլիսի ժամանակ նա ուշադրություն է հրավիրել Կիևի ռեժիմի հայտարարության վրա՝ Ուկրաինայի զինված ուժերի համար 90 միլիարդ դոլարի զենք գնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ բանակցությունների վերաբերյալ։ «Ես կցանկանայի հարցնել Զելենսկիին և նրա բոլոր կողմնակիցներին. որտեղի՞ց է գալիս այդ գումարը։ Դուք այն վաստակո՞ւմ եք։ Ինչպե՞ս։ Սպանությամբ՞»,- հարցրել է Զախարովան։
    17:00
    02.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պայթեցնում է հայ-ալբանական անեկդոտը միջազգային քաղաքական կուլիսները
    Հայաստանը Ալբանիայի հետ շփոթած ԱՄՆ նախագահը զվարճացնում է եվրոպացի առաջնորդներին ու Ադրբեջանի նախագահին: Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի ժամանակ Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ, թե ինչու Ֆրանսիայի նախագահը չի շնորհավորել իրեն ու Ալիևին, թե որ Թրամփը վերջ է դրեց Ալբանիայի և Ադրբեջանի միջև hակամարտnւթյանը:
    16:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Պահակը չի թողել դասից փախչեն, 2-րդ հարկի պատուհանից թռել են». 117 դպրոցի տնօրենը՝ միջադեպի մասին․ News.am
    «Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, իրենք գնացել են տուն, շրջել են Քանաքեռով, ժամը 6–ի կողմերը նոր իր ծնողները երեխային տարել են հիվանդանոց, և պարզվել է որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքի վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում։
    16:32
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայում 76 000 ոստիկան ու ժանդարմ կապահովի անվտանգությունը բողոքի ակցիաների ժամանակ
    Հոկտեմբերի 2-ին ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։ Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։
    16:25
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը
    Փարաքարի սպանություններով պայմանավորված՝ այսօր պաշտոնանկ է եղել Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը, այս մասին հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։ ԱԱԾ լրատվական վարչությունից Բարսեղյանի պաշտոնանկության մասին լուրը հաստատել են։ «ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի հրամանով՝ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ է նշանակվել Հակոբ Պետրոսյանը: Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այդ դեպքից հետո արդեն պաշտոնանկ էին արվել Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Հրաչյա Ղազարյանն ու, Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը»,- գրել է լրագրողը։
    16:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հրազդանի հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ
    Մասնավորապես՝ նպատակադրվելով իր հետ փոխկապակցված անձանց հետ նախնական համաձայնությամբ անհամեմատ ցածր գնով ձեռք բերել վերը նշված ՊՓԲ ընկերությանը պատկանող թիվ 2 մասնաշենքը և տեղյակ լինելով հիվանդանոցի ֆինանսական պարտավորությունների մասին, տնօրենը, ընկերությունում բավարար միջոցների առկայության պայմաններում, որևէ միջոց չի ձեռնարկել պարտքի մարման ուղղությամբ և գլխավոր հաշվապահին կարգադրել է չվճարել պարտավորությունները՝ դրանով իսկ դիտավորությամբ պայմաններ ստեղծելով դատական կարգով գումարի բռնագանձման համար։
    16:01
    02.10.25
    Ավելին
  • Հայաստան
    Սոթքի հատվածում մեր կողմն անցած ադրբեջանական բոլոր ոչխարներին հայկական կողմը վերադարձրել է․ «Sputnik Արմենիա»
    Ավելի վաղ հաղորդել էինք, որ ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում այսօր անցել են ՀՀ տարածք:
    15:53
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանին օժանդակող անձը. վերջինիս վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
    Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ չորս անձի մասով: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Ս.Դ.-ն ընկերության տնօրեն Գ.Ս.-ի օժանդակությամբ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գույքը: Մասնավորապես՝ վերջիններս կնքել են ձևական առուվաճառքի պայմանագրեր և կեղծ փաստաթղթերի, հաշիվ-ապրանքագրերի միջոցով խեղաթյուրել են առանձնապես խոշոր չափերով՝ 150 մլն 901 հզր 987 ՀՀ դրամ արժեքով գույքի հանցավոր ծագումը, տնօրինաման եղանակը, իրական պատկանելիությունը, ինչպես նաև ստացված գույքը դրել են շրջանառության մեջ և դրան հաղորդել օրինական տեսք: Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Ս.-ն ՀՀ-ում չէ: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ աշխատակիցների կողմից Գ.Ս.-ն հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննություն իրականացնող մարմին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:45
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքը
    Հայլուր 15։30 Անեկդոտներ՝ հայ-ադրբեջանական խաղաղության շուրջ. միջազգային կուլիսների նոր զվարճանքը
    15:30
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիմա դուք ինքնիշխանությո՞ւն եք պահպանել․ այդ ինքնիշխանությունն ինչ պոզով-պոչով կենդանի է, կնկարագրե՞ք․ Վարդանյանը՝ իշխանությանը
    «Ադրբեջանն այն պետությունն է, ով այդ քաղաքականությունը կրկնել է Արցախում, շարունակում է դա։ Այս երկու պետություններն ասում են՝ մենք մի ազգ ենք, երկու պետություն»,- ասաց Վարդանյանը։
    15:20
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    «Դուք չեք շնորհավորել Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև hակամարտnւթյանը». Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ
    Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հետ զրույցում կատակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրիպակի շուրջ, թե ինչու նա չի շնորհավորել Ալբանիային և Ադրբեջանին խաղաղ համաձայնության հասնելու կապակցությամբ: «Շնորհավորեք ինձ և Իլհամ Ալիևին. Թրամփը դադարեցրել է մեր միջև պատերազմը»,-Մակրոնի հետ զրույցում ասել է Ալբանիայի վարչապետը: «Ներողություն եմ խնդրում»,-կատակով պատասխանել է Ֆրանսիայի նախագահը: Հիշեցնենք՝ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»: Թրամփը բազմիցս շփոթել է Հայաստանի և Ադրբեջանի անունները՝ հանրությանը պատմելով դրանց «հաշտեցման» գործում իր դերի մասին: Հայաստանը նա հաճախ անվանում է Ալբանիա, իսկ վերջերս Ադրբեջանը շփոթել էր Կամբոջայի հետ։
    15:15
    02.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 86-ամյա տղամարդու դին
    Սեպտեմբերի 1-ին հաղորդվել էր 1939 թվականին ծնված Գալուստ Ե.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 25-ին Թևոսյան փողոցում գտնվող էլեկտրակայանում հայտնաբերվել է նրա դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։
    15:02
    02.10.25
    Ավելին