Լրահոս
2025-10-03
-
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանը 44-օրյա պատերազմի զեկույցը հանձնաժողովից գաղտնի է պահում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց երեկ մեր կողմից հրապարակված տեղեկությունը այն մասին, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի 210 էջանոց զեկույցը հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի տեսել, դրան չի ծանոթացել:Ավելին09:4503.10.25 -
Մամուլի տեսությունՍերգեյ Բագրատյանի որդու մասնակցությամբ միջադեպի գործը կրկին կարճվել է․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահները շարունակում են աչք փակել իշխանականների հարազատների կամ ՔՊ-ի անդամների աղմկահարույց միջադեպերի վարույթների վրա, որոնք հետագայում անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչպես եղավ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դեպքում։Ավելին09:4003.10.25 -
Մամուլի տեսությունՀյուպատոսարանում հայտնաբերված դիակի առեղծվածը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոսարանի շենքում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանի ողբերգական դեպքի վերաբերյալ արտգործնախարարությունն ու Քննչական կոմիտեն արձագանքել են «Ժողովուրդ»-ի հարցումներին:Ավելին09:3703.10.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3003.10.25
2025-10-02
-
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԾծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան»,-հայտնում են կենտրոնից։Ավելին23:5802.10.25 -
Սպորտ«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկում հաղթեց Խորվաթիայի չեմպիոնինԲաց թողած գնդակից հետո «Ռիեկա»-ն հիմնականում դիրքային ֆուտբոլ էր խաղում և հանդիպման 30-րդ րոպեին նույնիսկ մնաց 10-ը ֆուտբոլիստով` ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Նիկո Յանկովիչը:Ավելին23:4502.10.25 -
ԻրավականԷդ զենքերը ՔՊ գրասենյակում են. Սրբազան պայքարի գործով դատական նիստինԱյսօր հերթական դատական նիստի ժամանակ Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իրեն ու Միքայել Սրբազանին միտումնավոր են նույն խցում տեղավորել, որպեսզի գաղտնալսեն, թե որտեղ են պահված իբրև ահաբեկչության համար անհրաժեշտ զենքերը: Նա նաև հարց է ուղղել, թե արդյո՞ք իրավապահները գտել են այն ռուսական հետքը, որի մասին խոսում էր իշխանությունը:Ավելին23:3002.10.25 -
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները շարունակելու է զենք վաճառել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային մատակարարելու նպատակով«Ես գիտեմ, որ նախագահը շատ հստակ հասկացրել է, որ մենք պատրաստվում ենք շարունակել զենք վաճառել ՆԱՏՕ-ին, որպեսզի ՆԱՏՕ-ն կարողանա այդ զենքը մատակարարել Ուկրաինային»,– ասել է Լևիթը։Ավելին23:1502.10.25 -
ՀասարակականՇտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. բուժքույրն ու բուժառուն հոսպիտալացվել ենԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Ժամը 20:10-ի սահմաններում Այվազովսկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Մելիս Ս.-ի վարած՝ Երևանի 1-03 շտապօգնության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 2 հոգի բժշկական հետազոտություն անցնելու նպատակով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Վիրավորներից մեկը բուժքույրն է, մյուսը՝ բուժառուն, ում տեղափոխում էին հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:Ավելին23:0002.10.25 -
ՄիջազգայինԿիևը հեռահար հարվածներ է հասցնում Ռուսաստանին՝ ռուսական զենքով. Զելենսկին սպասում է Թրամփի որոշմանըԵվրոպական քաղաքական համայնքն իր 7-րդ գագաթնաժողովը նվիրել է ուկրաինական ճգնաժամին: Դանիայի մայրաքաղաքում ընթացող հավաքին ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահին: Զելենսկին հույս ունի, որ Թրամփը կանաչ լույս կտա Կիևին «Տոմահավկ» հրթիռների մատակարարմանը, ինչի կարիքը շատ ունի Ուկրաինան:Ավելին22:4502.10.25 -
ՔաղաքականՀայ ժողովրդին պետք է պատասպան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ. պատգամավորԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»- ԹՐԱՄՓՆ ԱՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ Փաշինյանը չհակադարձեց ու քար կտրեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»։ Հայ ժողովրդին պետք է պատասպան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ։Ավելին22:3002.10.25 -
ՄիջազգայինԲելգիան իրավական երաշխիքներ է պահանջում ԵՄ-ից՝ ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման համարԲելգիան առայժմ շարունակում է հրաժարվել իր իրավասության տակ գտնվող ռուսական ակտիվների բռնագրավումից՝ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներից պահանջելով լիարժեք իրավական երաշխիքներ տրամադրել թագավորության ֆինանսական ռիսկերը կիսելու վերաբերյալ:Ավելին22:1502.10.25 -
ՔաղաքականԱրաբներին «քցել», հայերին կեղեքել. կոռուպցիայի թռիչքը՝ փաշինյանական Հայաստանի օդումAir Arabia ընկերությունների խմբի գլխավոր-գործադիր տնօրենի նամակն է խորհրդարանում կարդացել ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը ու պնդել, որ Հայաստանի կառավարությունը «քցել է արաբներին» ու նաև Հայաստանի քաղաքացիներին, որոնց գրպանից գրեթե 5 մլրդ դրամ է հանվել հայ-արաբական գործարքի համար:Ավելին22:0002.10.25 -
ՔաղաքականՁեռքլվացում կա. նվաստացում են զգում հայ գերիների հարցով զբաղվողները և վերադարձածներըՁեռքլվացում կա. նվաստացում են զգում հայ գերիների հարցով զբաղվողները և վերադարձածներըԱվելին21:4502.10.25 -
ՀասարակականՇենգավիթի քննչական բաժնի մոտ քաղաքացին հայտնել է, որ պետք է ինչ-որ մեկին վնասի և պայուսակից ցանկացել է հանել դանակը․ ոստիկանը վնասազերծել է նրանՍեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։ Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սամվել Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։Ավելին21:4002.10.25 -
ՔաղաքականԱնհամբեր սպասում ենք Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելուն․ Միրզոյան«Ուրախ եմ ուղեկցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին Կոպենհագենի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում․ երկկողմ ներգրավվածություն և ակտիվ համագործակցություն Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման ճանապարհին։ Բարձր գնահատելով այս պլատֆորմը՝ անհամբերությամբ սպասում ենք հաջորդ գագաթնաժողովը հյուրընկալելուն Հայաստանում՝ 2026 թվականի մայիսին»,– X-ի իր միկրոբլոգում գրել է Միրզոյանը։Ավելին21:3002.10.25 -
ՔաղաքականՏանջող ցավ և լուռ զայրույթ՝ կառավարության շենքի մոտ. անհետացած հաղթանակների ու մեդալների ժամանակը44 օր Արցախի համար կռված տղաները կառավարության աստիճաններին են թողել իրենց շքանշանները՝ պնդելով, որ դրանք արժեզրկվել են առանց Արցախ Հայաստանում, որին Փաշինյանն ուզում է պաշտոնապես Չորրորդ Հանրապետություն անունը տալ:Ավելին21:1502.10.25 -
ՄիջազգայինՍոված ու պաշարված մարդկանց հաց բերողներին ձերբակալել է Իսրայելը. նույնիսկ հույսն է լքում ԳազանԳազայի ափերին մոտ մարդասիրական օգնություն տեղափոխող 50 նավերի անձնակազմի ձերբակալությունը բողոքի ալիք է հրահրել Եվրոպայում: Բեռլինում, Միլանում, Բարսելոնայում և Փարիզում փողոցային բախումներ են սկսել: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսրայելը չխոչընդոտի շուրջ 7 ամիս շրջափակման մեջ մնացած պաղեստինցիներին օգնություն հասցնող նավերի մուտքը քաղաք:Ավելին21:0002.10.25 -
ՄիջազգայինՄենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում․ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի․ ՊուտինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդծեց, որ «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։Ավելին20:5402.10.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում կասեցվել է բենզալցակայանի և գազալցակայանների գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։ Տեսչական մարմնի մասնագետների որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելվել է դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկվել և չեզոքացվել է պահեստարաններում առկա վառելիքը։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։Ավելին20:4502.10.25