Լրահոս
2025-10-02
-
ՄիջազգայինՍոված ու պաշարված մարդկանց հաց բերողներին ձերբակալել է Իսրայելը. նույնիսկ հույսն է լքում ԳազանԳազայի ափերին մոտ մարդասիրական օգնություն տեղափոխող 50 նավերի անձնակազմի ձերբակալությունը բողոքի ալիք է հրահրել Եվրոպայում: Բեռլինում, Միլանում, Բարսելոնայում և Փարիզում փողոցային բախումներ են սկսել: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Իսրայելը չխոչընդոտի շուրջ 7 ամիս շրջափակման մեջ մնացած պաղեստինցիներին օգնություն հասցնող նավերի մուտքը քաղաք:Ավելին21:0002.10.25 -
ՄիջազգայինՄենք ապրում ենք արագ և դրամատիկ փոփոխությունների ժամանակաշրջանում․ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի․ ՊուտինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդծեց, որ «Վալդայի» քննարկումները հնարավորություն են տալիս հասկանալու աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։Ավելին20:5402.10.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում կասեցվել է բենզալցակայանի և գազալցակայանների գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնի խճ. 1/2/4 հասցեում՝ «Օռանժ Օիլ» ՍՊԸ-Ի կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կայանում և Աբովյան համայնք, գ. Բալահովիտ, 1-ին փող., 4/10 1-3 հասցեում՝ «Դ. Բ. Ա.» ԱՁ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանում։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված երկու լցակայաններում էլ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց համաձայն՝ ընկերությունների գործունեության հասցեներում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։ Տեսչական մարմնի մասնագետների որոշմամբ ամբողջությամբ դադարեցվել է նշված հասցեներում շահագործվող հեղուկ գազի լցավորման, բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանների գործունեությունները՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։ Արգելվել է դրանց շահագործմանն ուղղված որևէ գործողություն, ինչպես նաև դատարկվել և չեզոքացվել է պահեստարաններում առկա վառելիքը։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում նշված լցակայանները կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։Ավելին20:4502.10.25 -
ՔաղաքականՆույն շոուն է, ձեռագիրը չի փոխվել․ Արթուր ՍարգսյանԵս առաջին օրից եղել եմ Սրբազանի կողքին, և մենք հակապետական և հակաօրինական ոչինչ չենք կազմակերպել։ Այս մասին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման գործով ամբաստանյալ, ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Բնականաբար, նույն շոուն է, որը 2021 թվին կազմակերպվել է, ձեռագիրը չի փոխվել, դա պետական պատվեր է, քաղաքական պատվեր է։ Հանրային մեղադրողներին, ես անկեղծ չեմ մեղադրում, ամեն մարդ ինքն է որոշում իր արարքների և Աստծու առաջ պատասխան տալու, որովհետև բոլորը, դատախազ լինի, պատգամավոր լինի, բոլորս պատասխանատու ենք Աստծո առաջ։ Իրենք են որոշել իրենց ճանապարհը, և այդ գործը տարել են առաջ, պարգևատրվել են Մխիթար Գոշով, վարչության պետ են ստացել, որի համար էլի ուրախ ենք, շնորհավորում ենք։ Դա էլ իրենք են որոշել։ Բայց անկախ այս ամեն ինչից մի հատ կարևոր բան կա. դատախազ լինես, պատգամավոր լինես, կա տղամարդ տեսակ։ Հիմա գործով կա 18 հոգի, պիտի կալանավորվեն, Ազգային ժողովի բարձր ամբիոնից էն օրը հայտարարեցին, որ այ, որ իրենք լինեին, խաղաղության պայմանագիրը չէր ստորագրվի, մենք կխանգարեինք։ Հիմա խաղաղության պայմանագիրն էլ կա, բայց խնդիրը նա է, որ մեղադրյալների մեջ կա կին՝ Լիդիա Մանթաշյանը։ Ես զարմանում եմ, Լիդիա Մանթաշյանի մեղադրանքը կարդալուց հետո իրենք ո՞նց են գնացել իրանց տուն և նայել իրենց կանանց աչքերին։ Գոնե հիմա կամք ունենան, միգուցե իրենց որոշումը փոխվի»,–ասաց նա։ Արթուր Սարգսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեղադրող քննիչը, քննչական խմբի ղեկավարը, որը ևս ստացել էր Մխիթար Գոշ, հիմա գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում»։Ավելին20:3502.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Կոռուպցիոն մեծ սկանդալը թափ է հավաքում. ինչպե՞ս հօդս ցնդեց ազգային ավիափոխադրողըՀայլուր 20։30 Կոռուպցիոն մեծ սկանդալը թափ է հավաքում. ինչպե՞ս հօդս ցնդեց ազգային ավիափոխադրողըԱվելին20:3002.10.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը ջուրն է նետում Անդրանիկ Քոչարյանի տանջանքը. 44-օրյա պատերազմի զեկույցը փակված կլսեն44-օրյա պատերազմը Արցախի պես ուզում է մոռացության տալ իշխանությունը, ըստ լուրերի, խաղաղության ճանապարհին քար չգցելու համար է Ազգային ժողովի նախագահը որոշել քննիչ հանձնաժողովի զեկույցը խորհրդարանի լիագումար նիստում չքննարկել: Ալեն Սիմոնյանը պատճառաբանել է, թե հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ժամկետների խախտմամբ է զեկույցն ուղարկել իրեն, հետևաբար՝ այն կքննարկվի փակ լսումների ընթացքում:Ավելին20:2502.10.25 -
ՀասարակականՔՊ-ականները «Շողակաթը» փակելու գործընթաց են սկսո՞ւմ. News.amՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3–ից դարձնելով 2–ը։ Նշենք, որ հանրային երեք ալիքներն են՝ «Առաջին ալիքը», որպես հիմնական հեռարձակող, հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը և «Լուրեր» լրատվական ալիքը։Ավելին20:1502.10.25 -
ՄիջազգայինԼիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի սահմանի մոտԲելառուսի հետ սահմանամերձ հատվածում ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր օգոստոսի 12-ին՝ «Զապադ-2025» բելառուսառուսական զորավարժությունների նախաշեմին, և պետք է գործեր մինչև հոկտեմբերի 1-ը։ Դրա հետ մեկտեղ Լիտվայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «դրա երկարաձգման պահանջ կներկայացվի, եթե չնվազի անօդաչու թռչող սարքերի կողմից Լիտվայի օդային տարածք ներխուժելու սպառնալիքը»։Ավելին20:0002.10.25 -
ՄիջազգայինՈւկրաինայի հարցում Թրամփի ջանքերը փշրվում են ԵՄ միլիտարիզմի ժայռերի վրա․ ՊեսկովՈւկրաինայում իրավիճակի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը փշրվում են եվրոպական միլիտարիզմի ժայռի վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Ավելին19:5002.10.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտումԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։40-ի սահմաններում Նոր Արեշ 9-րդ փողոցում բախվել են 27-ամյա Յուրի Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գևորգ Հ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Ավելին19:4502.10.25 -
ՄիջազգայինՄակրոնն ու Ալիևը հանդիպել ենԵվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում Կոպենհագենում հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։Ավելին19:4002.10.25 -
ՀասարակականՀայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք. ՍԱՏՄՔաղացու ահազանգի հիման վրա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում գտնվող «Պասկուչի» հանրային սննդի կետում իրականացված վերահսկողական միջոցառումների՝ դիտարկման, ընթացքում հայտնաբերել են պիտանիության ժամկետն անցած սննդամթերք: Մասնավորապես՝ ժամկետանց են եղել հետևյալ մթերքները. «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանք (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հաց (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթ (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)։ Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:Ավելին19:3502.10.25 -
ԻրավականՆոր պաշտոնանկություն՝ սպանություններից հետո. միայն ուժայինների՞, թե՞ ամբողջ իշխանության թերացումՓարաքարում սպանություններից հետո պաշտոնանկությունների շարքը շարունակվում է: Աշխատանքից ազատվել է ԱԱԾ Արմավիրի մարզային վարչության պետ Գարիկ Բարսեղյանը:Ավելին19:2702.10.25 -
ՄիջազգայինՆորվեգիան պլանավորում է միանալ ԵՄ-ի «անօդաչու թռչող սարքերի պատի» ստեղծման նախաձեռնությանը«Այո, մենք շփման մեջ ենք (Եվրոպական) հանձնաժողովի հետ՝ այդ նախաձեռնության մի մասը դառնալու համար», - Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ նրա զրույցից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։Ավելին19:1502.10.25 -
ՄիջազգայինԱլիևն ու Զելենսկին հանդիպել են ԿոպենհագենումՀիշեցնենք՝ Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը:Ավելին19:0502.10.25 -
ԻրավականՋրային պարեկները թմրանյութ են հայտնաբերելՊարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները սեպտեմբերի 30-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ստուգմամբ պարզվել է, որ 25-ամյա ուղևորի մոտ կիսամոխրացված հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ կա՝ լցված տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներով։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին19:0002.10.25 -
ՔաղաքականԻրենց «դուրս շպրտել» պատրաստվող Փաշինյանի կաբինետին դատի է տալու Վարդան ՂուկասյանըԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստվում է դատի տալ Հայաստանի կառավարությանը: Ընդդիմադիր քաղաքապետը ՔՊ-ին մեղադրել է հանրապետության երկրորդ քաղաքի ավագանու ընտրությունները կեղծելու փորձի համար:Ավելին18:4502.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով» շարժման անդամները Մեղրաձորի և Աղավնաձորի բնակիչների հետ քննարկել են մարզային բնակավայրերի զարգացման տեսլականըՀոկտեմբերի 1-ին «Մեր ձևով» շարժման անդամները աշխատանքային այց կատարեցին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր և Աղավնաձոր գյուղեր։ Շարժման անդամները այցելեցին Մեղրաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցի, շրջեցին բնակավայրի տարածքում, որից հետո տեղի ունեցավ շարժման անդամների հանդիպումը գյուղի բնակիչների հետ։ Հանդիպմանը մեղրաձորցիներին ներկայացվեցին Հայաստանի մարզային բնակավայրերի զարգացման հնարավորությունները, կարևորվեց բնակավայրի գյուղատնտեսական և տուրիստական ողջ պոտենցիալի օգտագործումը։ Աղավնաձորում շարժման անդամները բնակիչների հետ քննարկեցին գյուղի ենթակառուցվածքների զարգացման տեսլականը, պատասխանեցին իրենց ուղղված հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին18:3502.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բախումը սրվում է ՔՊ-ում. ինչո՞ւ են ծածկադմփոց անում 44-օրյա պատերազմի զեկույցըՀայլուր 18։30 Բախումը սրվում է ՔՊ-ում. ինչո՞ւ են ծածկադմփոց անում 44-օրյա պատերազմի զեկույցըԱվելին18:3002.10.25 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 դպրոցում ռումբ է դրվածԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։Ավելին18:2502.10.25